Կիևում իրավապահները ձերբակալել են Կիևում տեղի ունեցող բախումների մի շարք առավել ակտիվ մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, որն էլ մեջբերում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը:
«Իրավապահ մարմինները մի շարք առավել ակտիվ ցուցարարների են ձերբակալել: Այժմ նրանց նկատմամբ համապատասխան քննչական գործընթացներ են իրականացվում»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Կիևի ոստիկանության մամլո ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ տուժել են շուրջ 100 իրավապահներ:
Կիևի քաղաքային առողջապահության վարչությունից հայտնել են, որ տեղի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, 22 մարդ է դիմել բուժօգնության: Վարչության մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ բուժօգնության դիմելու պատճառները վնասվածքներն ու աչքի քիմիական այրվածքներն են եղել:
Հիշեցնենք, որ կենտրոնական հրապարակից` Մայդանից բացի, ընդդիմությունն արդեն գրավել էքաղաքային ադմինիստրացիայի մի շարք շինություններ և հաստատվել այնտեղ: