Գրեթե ոչ մի կասկած չկա, որ Հայաստանի Սահմանադրական դատարանում նախագահի ընտրության արդյունքի վիճարկումը լինելու է անարդյունավետ: Արդյունքը վիճարկում են միանգամից երկու նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Բայց, դատական գործընթացն արդեն իսկ որոշակի արդյունք ունեցել է: Առաջին հայացքից դա իհարկե փոքր, նույնիսկ աննշան արդյունք է, առավել եւս, որ հանրության համար այն նորություն չէ: Բայց, դատական գործընթացը փաստացի արձանագրել է մի կարեւոր հանգամանք, որն առաջին հայացքից լոկալ եւ անկարեւոր թվալով, իրականում իշխանության վերջին տարիների գործողություններում բավական առանցքային գծերից էր:
Երբ Սահմանադրական դատարանին նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի կարող պաշտպանել Սերժ Սարգսյանին շահերը, քանի որ կառավարության անդամ է՝ պետական պաշտոնյա, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխանել էր, որ Թովմասյանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես փաստաբան: Դա բավական խորհրդանշական արձանագրում է պետական կարեւորագույն ատյանի ղեկավարի շուրթերով: Իհարկե, զուտ ֆորմալ առումով այստեղ ոչինչ չկա, բայց բարոյա-քաղաքական տեսանկյունից իշխանությունը Սահմանադրական դատարանի մակարդակով հայտարարում է, որ երկրի արդարադատության նախարարն ընդամենը իշխանության փաստաբանն է՝ այն էլ մինչեւ ուղն ու ծուծը արատավորված ընտրական մեխանիզմի հարցում:
Երբ Հրայր Թովմասյանը՝ լինելով երիտասարդ, հեղինակավոր իրավաբան, նշանակվեց արդարադատության նախարարի պաշտոնին, հանրային զգալի շերտերի մոտ այդ տեղեկությունը բավական դրական ընկալվեց: Հասարակության մի զգալի մաս դրանում արձանագրեց համակարգային դրական հեռանկարի ուրվագծեր, որոնք կարող էին կարեւորագույն այդ ոլորտում իրավիճակի փոփոխության սկզիբ դառնալ: Որեւէ մեկն իհարկե նորանշանակ նախարարից չէր սպասում հրաշքներ, ձեռքի մեկ հպումով արդարադատության լիակատար միջավայր: Առավել եւս, որ նոր նախարարը համակարգում բախվելու էր իշխող համակարգի ամենաօդիոզ դեմքերից մեկը հանդիսացող գործիչների, մասնավորապես ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի եւ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի:
Բայց, որեւէ նոր, երիտասարդ, ինտելեկտուալ, չվարկաբեկված, չկոռումպացված պաշտոնյայից հանրությունը ոչ թե հրաշք, այլ ուրիշ բան է սպասում. սպասում է այլ լեզու, այլ ոճ, ավանդական հանդգնության փոխարեն սպասում է կամք եւ համարձակություն, ցինիզմի փոխարեն սպասում է անկեղծություն: Այդ սպասումներն էին նաեւ արդարադատության նոր նախարարից: Բայց, խոստումնալից սկիզբը շարունակություն կարծես թե չունեցավ, առավել եւս առանցքային հարցերում: Փոփոխությունները եղան ընդամենը կոսմետիկ, հիմնականում «անշառ» ոլորտներում, իսկ արդարադատության դրսեւորումներն էլ եղան ընդամենը առանձին դրվագներով, որեւէ կերպ չվկայելով համակարգային միտումների մասին: Փոխարենը, ոլորտում շարունակվում էր ամենաթողությունը, ինչի վառ վկայություն էին օրինակ Նիկոլ Փաշինյանի ազատազրկվածության ժամանակաշրջանում տեղի ունեցող հայտնի զարգացումները, որոնցում նախարարը չկարողացավ որեւէ հիմնարար միջամտություն ունենալ: Հետո նախարարի հայտնի հայտարարությունները ազատազրկման վայրերում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Այդ ամենից հետո, Սահմանադրական դատարանում նախարարի ներկայիս դերակատարումը իսկապես խորհրդանշական է, եւ այդ իմաստով, ՍԴ նախագահի արձանագրումը փակում է շրջանը:
Եվ շրջանը փակվել է Հայաստանի պետական կառավարման համակարգում հայտնված գրեթե բոլոր, կամ առանց բացառության բոլոր երիտասարդ կադրերի համար: Նրանք այդպես էլ չկարողացան հասարակության հետ հարաբերություններում հանդգնության փոխարեն մատուցել համարձակություն, ցինիզմի փոխարեն հանդես գալ բաց եւ անկեղծ խոսքով: Նրանք դարձան իշխանության փաստաբանը, ինտելեկտուալ շղարշը: Նրանց գործողություններում որեւէ կերպ չերեւաց իշխող համակարգի արատներին ընդդիմանալու հիմնարար դրսեւորում: Բացի արտաքին ատրիբուտներից, նրանք այդպես էլ չառանձնացան համակարգից խորքային իմաստով:
Ինտելեկտուալ գեղեցիկ շղարշը պատռվեց: Եթե երիտասարդ պաշտոնյաներից շատերը, այդ թվում արդարադատության նախարարը, այդ դերում հայտնվել էին անկեղծ հավատով, որ ինչ որ բան փոխելու են, ապա հիմա արդեն պետք է որ արձանագրեն՝ ոչ մի բան էլ չփոխեցին, իրենց մասին հասարակության կարծիքից ու լավատեսությունից բացի: Հետեւաբար, մնում է գոնե չարդարացնել այդ փոփոխությունը, փոխելով սեփական կարգավիճակը եւ հրաժարական տալով իշխող համակարգի փաստաբանի պաշտոնից:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
Thursday, March 14, 2013
ինձ արգելել են ներս մտնել բուհ
«Ես այսօր պետք է հանդիպեի ուսանողների հետ Ֆրանսիական համալսարանում, բայց այդ հանդիպումը չի կայացել, որովհետև ինձ արգելել են ներս մտնել բուհ»,- այս մասինgalatv.am-ի հետ զրույցում ասել է դերասան, արվեստագետ Վարդան Պետրոսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդան Պետրոսյանը մասնակցել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին Ազատության հրապարակում:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ արգելքը, նա պատասխանել է. «Չգիտեմ, երևի քաղաքական աստառ են տվել: Մի քիչ լավ չի, մի քիչ ճիշտ չի, որովհետև իմ հանդիպումները ուսանողության հետ երբեք քաղաքական բնույթ չեն կրում: Տարիներ շարունակ ես այդ հանդիպումներն ունեցել եմ ուսանողության հետ, երբ զրույցների ժամանակ նրանց ծանոթացնում եմ մեր պատմությանը և նրա հերոսական էջերին: Ուսանողները այդ զրույցներից մի տեսակ արիանում են ու ազնվանում: Միշտ այդ հանդիպումները շատ-շատ լավ են անցել, և միշտ ես հրավերներ շատ եմ ունեցել: Ու հիմա վախեցել են, որ ես քաղաքական բնույթի հանդիպումներ եմ անցկացնելու, դա նրանից է, որ ես հրապարակայնորեն ասել եմ, որ սատար եմ կանգնում այն մարդկանց, ովքեր գալիս են հրապարակ: Ես դա ծանր չեմ տանում, ուղղակի մի քիչ անհարմար է, ճիշտ չէ, իրենց սազական չէ»:
Հայաստանի կոռուպցիոն համակարգի նոր դրսեւորման մասին
Սեփական փեսային դեսպան նշանակելով՝ Ս. Սարգսյանը ուղերձ է հղում հասարակությանը, որ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների բոլոր խոսակցությունները որեւէ արժեք չունեն, եւ նա շարունակելու է Հայաստանում արդեն սովորական դարձած՝ քավոր-սանիկ, եղբայր-փեսա ձեւաչափով պաշտոնների նշանակման ավանդույթը: Առհասարակ, բոլորին հայտնի է, որ ՀՀԿ-ն ամեն գնով կառչում է իշխանությունից միայն հարազատներին կերակրատաշտի մոտ պահելու, տարբեր մակարդակի պետական պաշտոններում արյունակից բարեկամներին նշանակելու համար:
Դիվանագիտական ոլորտը քչերից էր, որ որոշ ժամանակ դիմադրեց արատավոր այս երեւույթին: Սակայն Ս. Սարգսյանը չէր կարող արդարության որեւէ կղզյակ պահել պետական համակարգում: Նշանակվեցին բազմաթիվ դեսպաններ եւ գլխավոր հյուպատոսներ, որոնք ոչ մի առնչություն չէին ունեցել դիվանագիտության հետ, հարկատուների հաշվին բացվեցին նոր դեսպանություններ, ուր դեսպանի կարգավիճակով գործուղվեցին ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդիկ: Հայաստանի համար ամենակարեւոր երկրներում նշանակվեցին նախկին պաշտոնյաներ կամ լայն հանրությանն անծանոթ իշխանավորների ընկեր-բարեկամներ: Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Թուրքմենստանում, Ճապոնիայում, Դանիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Իրաքում, Լոս-Անջելեսում, Ռոստովում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները (հաճախ՝ երկար տարիներ, առանց դիվանագիտության մեջ անհրաժեշտ ռոտացիայի) գլխավորում են նախկինում դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող անձինք, որոնցից շատերը հազիվ թե կարողանան ինքնուրույն դիվանագիտական քաղաքական նամակ կամ տեղեկանք կազմել: Նրանք զբաղեցնում են կադրային դիվանագետների տեղերը` խոչընդոտելով Հայաստանի դիվանագիտական դպրոցի բնականոն զարգացմանը:
Մ.Մինասյանի նշանակումը նոր խոսք է հայկական դիվանագիտության մեջ: Հիմա արդեն դաշտ են դուրս գալիս փեսաները` մի բան, որ երբեք չի եղել անկախ Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում: Եթե վարչապետի զինվորական եղբայրը կարող է դեսպան լինել, ինչո՞ւ Ս. Սարգսյանն իր դստեր ամուսնուն էլ չպետք է նշանակի դեսպան: Այս ամենը արվում է տնավարի` ընդօրինակելով մեր հարեւանների մոտեցումները: Բացի Սերժ Սարգսյանից՝ ինձ հայտնի է միայն Ի. Ալիեւը, ով դիվանագիտական պաշտոններին նշանակում է բարեկամներին: Ի տարբերություն իրենց հայ գործընկերների՝ Ի. Ալիեւի բարեկամները բերում են դիվանագիտական հաղթանակներ` Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, ընդունվեցին ադրբեջանամետ բազմաթիվ փաստաթղթեր տարբեր միջազգային կազմակերպություններում, իսկ ի՞նչ են անում մերոնք, հատկապես՝ վերոնշյալ երկրներում գործող դեսպանները:
Եվրոպական ինտեգրացիայի մասին խոսող ՀՀ իշխանությունների նման վերաբերմունքը եվրոպական արժեհամակարգին եւ ավանդույթներին կրկնօրինակում է Ս. Սարգսյանի վերաբերմունքը` իր իսկ կողմից հռչակած սկզբունքներին: Սա նույն անջրպետն է, որ կա Ս. Սարգսյանի՝ ժամանակ առ ժամանակ կարդացվող ելույթների եւ բանավոր խոսքի ու ամենակարեւորը` գործի մեջ: Բարեկամներին դիվանագիտական բարձր պաշտոններին նշանակելուց հետո առաջիկայում սպասենք Ս. Սարգսյանի հերթական սրտաճմլիկ եւ վերամբարձ ելույթը` Սերժ Թանկյանին հասցեագրված նամակի ոճով եւ գաղափարախոսությամբ:
Այս պատմությունն ունի եւս մեկ կարեւոր երանգ. պարզվում է՝ Ս. Սարգսյանի փեսան համատեղել է Սան-Մարինոյի Գլխավոր պատվավոր հյուպատոսի պաշտոնը` Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնի հետ(!) http://www.mfa.am/u_files/file/CV_M_MINASYAN.pdf : Խնդրի զավեշտն այն է, որ Մ. Մինասյանը միաժամանակ պաշտպանելիս է եղել Սան-Մարինոյի պետական շահերը Հայաստանում եւ բուն Հայաստանի պետական շահերը: Ուշագրավ է նաեւ, որ առաջին պաշտոնը սահմանում է բազմաթիվ արտոնություններ, որոնք նախատեսված են 1963թ. Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայովhttp://untreaty.un.org/ilc/texts/instruments/english/conventions/9_2_1963.pdf :
Մասնավորապես՝ Պատվավոր հյուպատոսը առանց մաքսատուրքերի կարող է ներկրել անձնական օգտագործման ապրանքներ, ավտոմեքենա, ստանալ դիվանագիտական պետհամարանիշեր: Այլ հարցերում բծախնդիր ՀՀ պատկան մարմինները չեն արձագանքել այս աղաղակող համատեղությանը: Սա Մ. Մինասյանի հետ կապված՝ կոռուպցիայի մեկ այլ ամենացայտուն դրսեւորումն է, երբ պետական ողջ համակարգը հանդուրժում է ապօրինություն եւ չի արձագանքում օրենքի եւ ընդունված վարքագծի խախտմանը միայն այն բանի համար, որ իրավախախտը Ս.Սարգսյանի փեսան է:
ՀՀԿ ցուցակով ԱԺ-ում հայտնված երիտասարդները նույնպես չեն արձագանքել կոռուպցիայի նման փաստին: Փոփոխության եւ արդարության կարգախոսներով հայտնվելով խորհրդարանում՝ նրանք չեն դատապարտում նման արտառոց երեւույթները: Ինչն է նրանց խանգարում ասել, որ դիվանագիտական անցյալ չունեցող փեսային դեսպան նշանակելը տարրական էթիկայի խախտում է, ՀՀ ԱԳՆ յուրաքանչյուր աշխատակցին հասցեագրված սխալ ուղերձ: Արդյոք նրանք կարո՞ղ են հիշել որեւէ երկիր, ուր նախագահի փեսան կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նախագահական աշխատակազում եւ միաժամանակ լինել Պատվավոր հյուպատոս: Մի քանի տարի ներկայացնել այլ երկրի շահերը Հայաստանում, հիմա էլ ներկայացնել Հայաստանի շահերը երրորդ երկրում: Նման աբսուրդ, կարծում եմ, չկա նույնիսկ Ադրբեջանում:
Արի ու նման կադրային քաղաքականության պայմաններում հաղթանակներ սպասիր Հայաստանի դիվանագիտությունից: ՀՀ ԱԳՆ կից դիվանագիտական դպրոցի սաներին ի՞նչ բացատրություն պետք է տան փորձառու դիվանագետներ/դասախոսները, եթե սկսնակ դիվանագետներից մեկը հարցնի, թե ինչպես ստացվեց, որ այլ երկրի ներկայացուցիչը միաժամանակ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ ունի: Ո՞ւր են նայել ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն, պատկան մյուս գերատեսչությունները: Գավառամիտ իշխանությունների վնասը ավելին է, քան կարելի է պատկերացնել. նրանք չունեն Հայաստանի զարգացման տեսլական, չունեն պատկերացում, թե ուր են տանում մեր երկիրը, եւ մտածում են միայն նեղ անձնական շահերի մասին: Մ. Մինասյանի նշանակումը եւս մեկ հաստատումն է այն բանի, որ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի մասնակցության հիմնական շարժառիթը եղբայրների բիզնեսի հետագա ընդլայնումն է եւ ընտանիքի անդամներին պետական պաշտոններին նշանակելու հնարավորության եւս հինգ տարով երկարաձգումը:
Նյու-Յորքում անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 46 մարդ
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 50 մարդ: Ցույցերի պատճառ է հանդիսացել ոստիկանների կողմից տեղացի անչափահասի սպանվելու փաստը, գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Կիրակի օրը ոստիկանները սպանել էին 16-ամյա Կիմանի Գրեյին, որը հավանաբար նրանց սպառնում էր ատրճանակով: Փորձաքննությունը պարզել է, որ դեռահասի վրա կրակել են 7 անգամ, որի հետևանքով 5 փամփուշտներ դիպել են նրա մեջքին: Չնայած նրան, որ ոստիկանության ղեկավարությունն այս սպաներին ժամանակավորապես հեռացրել է աշխատանքից, այս միջադեպը զանգվածային անկարգություններ է առաջացրել:
Հինգշաբթի օր մոտ 200 ցուցարարներ գնում էին դեպի ոստիկանական բաժանմունք՝ իրավապահներին ստիպելով փակել ճանապարհը: Անկարգությունների արդյունքում ոստիկանության 2 սպա ստացել էին թեթև վնասվածքներ, իսկ 46 մարդ ձերբակալվել է:
կոռումպացվածների ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը
«Հակակրիմինալ» կազմակերպությունը նամակներով դիմել է Հայաստանում գտնվող շուրջ 30 դիվանագիտական կորպուսների ներկայացուցչություններին` տեղեկացնելով, որ Հայաստանում կոռումպացված չինովնիկները պետական համակարգից գողացած գումարները ի պահ են տվել իրենց երկրների բանկերին, ակնկալվում է աջակցություն` Հայաստանի ազգային հարստությունը Հայաստան վերադարձնելու համար: Մի նամակ էլ ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Կոռումպացված հայ չինովնիկների ցուցակը շուտով կհրապարակվի կազմակերպության կայքում: Այն կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ կազմակերպության անդամների, ՀՀ-ում կոռուպցիայի հիմնադիրն է:
«Ժառանգության» փոխնախագահը հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած կուսակցությունների հետ
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ և նրանց առաջարկում է Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Հակոբյանի առաջարկը շատ կուսակցությունների համար ընդունելի է, և չի բացառվում, որ առաջիկայում «ժառանգության» առանցքի շուրջ ձևավորվի նախընտրական դաշինք: Սա յուրօրինակ պատասխան կլինի ԲՀԿ-ին, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի միայն այնպիսի նախընտրական դաշինքի ձևավորմանը, որի առանցքը ԲՀԿ-ն է: Այն, ինչ չհաջողվեց ԲՀԿ-ին, կարող է հաջողվել «Ժառանգությանը»:
ՀԱԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս է ՀԱԿ-ը մասնակցելու ավագանու ընտրություններին, հայտարարել է. «Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար և այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ (խոսքը ՀԱԿ կուսակցության ձևավորման և այդ թեմայով սպասվելիք միջոցառումների մասին է.-խմբ.), և մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի և կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետև տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձևավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, և ուրեմն` մենք պետք է համատեղենք այս գործընթացները` ՀԱԿ կուսակցության ձևավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցել: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմմամբ»:
Արդեն հայտնի է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարի օրը. այն տեղի է ունենալու ապրիլի 13-ին: Առայժմ, սակայն, որոշված չէ համագումարի անցկացման վայրը. ՀԱԿ-ն այնքան էլ հակված չէ համագումարն անցկացնել կառավարության նիստերի դահլիճում, քանի որ պատվիրակների քանակի համեմատ այն փոքր է:
Արդեն հայտնի է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարի օրը. այն տեղի է ունենալու ապրիլի 13-ին: Առայժմ, սակայն, որոշված չէ համագումարի անցկացման վայրը. ՀԱԿ-ն այնքան էլ հակված չէ համագումարն անցկացնել կառավարության նիստերի դահլիճում, քանի որ պատվիրակների քանակի համեմատ այն փոքր է:
Լիտվայի խորհրդարանում պաշտոնապես գրանցվել է Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբը
2013 մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրել է լիտվացի խորհրդարանականներին միանալ նշված նախաձեռնությանը և հայտարարել խմբի առաջին նիստի մասին:
Ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիս Աժուբալիսը հայտարարել է, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը և վնասում է երկրի արտաքին քաղաքականությանը: Փոխխոսնակ Գապշիսը ընդհատելով Աժուբալիսին, տեղեկացրել է, որ Սեյմասի կանոնադրության որևէ խախտում չի եղել: Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն ի պատասխան Աժուբալիսի հայտարարությանը մատնանշել է, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին, հիշեցնելով նախկին արտգործնախարարին, որ իր իսկ կուսակիցները ժամանակին նախաձեռնել և անդամակցել են Թիբեթի, Թայվանի, Իչկերիայի հետ բարեկամության խմբերին` տարակուսանք հայտնելով, որ նախկին արտգործնախարար Աժուբալիսի կողմից որևէ դիմադրություն նման նախաձեռնություններին չէր նկատվել:
Այնուհետև նիստի ավարտին ելույթ է ունեցել պատգամավոր Դալիա Կուոդիտեն, որը ընտրվել է Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բարեկամության խմբի նախագահ:
Իր խոսքում տիկին Կուոդիտեն, հայտարարելով, որ Լիտվայի Սեյմասում ս.թ. փետրվարի 26-ին կայացած «Լիտվա-Հայաստան. Հայացք դեպի ոչ վաղ անցյալ» գիտաժողովի տեսագրությունը կասկածելիորեն անհետացել է, ինչը ինքը որակել է որպես «պետական գրաքննություն», ինչպես նաև հաշվի առնելով անցած ժամանակաշրջանում բարձրացված «հիստերիան», մեկ անգամ ևս ընթերցել է խմբի ստեղծման վերաբերյալ Հռչակագիրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) խմբի հիմնադիր անդամները ներկայացնում էին Սեյմասի քաղաքական չորս խմբակցություններ և երկու անկախ պատգամավորներ (ընդհանուր 9 պատգամավոր): Մարտի 14-ի նիստի ավարտին խումբը համալրվեց ևս 3 պատգամավորներով: Այսպիսով, ներկայումս Լիտվայի Սեյմասում ստեղծված Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը ներառում է 12 պատգամավոր, որոնք ներկայացնում քաղաքական հինգ խմբակցություններ և երկու անկախ պատգամավոր: Նրանց թվում է նաև Սեյմասի փոխխոսնակ Կյաստաս Կոմսկիսը: ԱՆ Գաղափարին դեմ արտահայտված նախկին արտգործնախարարի հայտարարությանն ի պատասխան հայտարարվել է, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին։
Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրել է լիտվացի խորհրդարանականներին միանալ նշված նախաձեռնությանը և հայտարարել խմբի առաջին նիստի մասին:
Ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիս Աժուբալիսը հայտարարել է, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը և վնասում է երկրի արտաքին քաղաքականությանը: Փոխխոսնակ Գապշիսը ընդհատելով Աժուբալիսին, տեղեկացրել է, որ Սեյմասի կանոնադրության որևէ խախտում չի եղել: Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն ի պատասխան Աժուբալիսի հայտարարությանը մատնանշել է, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին, հիշեցնելով նախկին արտգործնախարարին, որ իր իսկ կուսակիցները ժամանակին նախաձեռնել և անդամակցել են Թիբեթի, Թայվանի, Իչկերիայի հետ բարեկամության խմբերին` տարակուսանք հայտնելով, որ նախկին արտգործնախարար Աժուբալիսի կողմից որևէ դիմադրություն նման նախաձեռնություններին չէր նկատվել:
Այնուհետև նիստի ավարտին ելույթ է ունեցել պատգամավոր Դալիա Կուոդիտեն, որը ընտրվել է Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բարեկամության խմբի նախագահ:
Իր խոսքում տիկին Կուոդիտեն, հայտարարելով, որ Լիտվայի Սեյմասում ս.թ. փետրվարի 26-ին կայացած «Լիտվա-Հայաստան. Հայացք դեպի ոչ վաղ անցյալ» գիտաժողովի տեսագրությունը կասկածելիորեն անհետացել է, ինչը ինքը որակել է որպես «պետական գրաքննություն», ինչպես նաև հաշվի առնելով անցած ժամանակաշրջանում բարձրացված «հիստերիան», մեկ անգամ ևս ընթերցել է խմբի ստեղծման վերաբերյալ Հռչակագիրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) խմբի հիմնադիր անդամները ներկայացնում էին Սեյմասի քաղաքական չորս խմբակցություններ և երկու անկախ պատգամավորներ (ընդհանուր 9 պատգամավոր): Մարտի 14-ի նիստի ավարտին խումբը համալրվեց ևս 3 պատգամավորներով: Այսպիսով, ներկայումս Լիտվայի Սեյմասում ստեղծված Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը ներառում է 12 պատգամավոր, որոնք ներկայացնում քաղաքական հինգ խմբակցություններ և երկու անկախ պատգամավոր: Նրանց թվում է նաև Սեյմասի փոխխոսնակ Կյաստաս Կոմսկիսը: ԱՆ Գաղափարին դեմ արտահայտված նախկին արտգործնախարարի հայտարարությանն ի պատասխան հայտարարվել է, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին։
ՍԴ-ն մերժեց նախագահի թեկնածուների դիմումները
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի միասնական կարգով ներկայացված դիմումները՝ անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները և «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը։
Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի 62 Ա որոշումը, թողնել ուժի մեջ: Միաժամանակ, Սահմնադրական դատարանը անվավեր ճանաչեց թիվ 17/05 ընտրատեղամասի արդյուքները՝ հիմնվելով հայցվոր կողմի բերված փաստերի վրա:
Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի 62 Ա որոշումը, թողնել ուժի մեջ: Միաժամանակ, Սահմնադրական դատարանը անվավեր ճանաչեց թիվ 17/05 ընտրատեղամասի արդյուքները՝ հիմնվելով հայցվոր կողմի բերված փաստերի վրա:
Tuesday, March 5, 2013
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իրեն օրենքով առաջադրված մեղադրանքները, այս մասին այսօր Վազգեն Խաչիկյանի գործով առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ժորա Վարոսյանը:
Նա նշեց, որ իրենք օրենքին համապատասխան պատրաստվել են դատական գործին:
Նա նշեց, որ իրենք օրենքին համապատասխան պատրաստվել են դատական գործին:
«Մեր հիմնական մարտավարությունն այն է, որ գտնում ենք՝ խարդախություն հոդվածը անիմաստ է, այստեղ խարդախության տարրեր չկան: Գյումրիում արդեն գումարների մեծ յուրացման խնդիր է բացվել, այնպես, որ երբ նշում էին, որ 29 մլն-ը Խաչիկյանը 5 տարվա ընթացքում իր աշխատակցի միջոցով պահանջել ու յուրացրել է, աբսուրդ է»,– ասաց նա:
«Խաչիկյանը դեռևս մայիս ամսին չէր կարող իմանալ, որ հոկտեմբերին վերահսկիչ պալատի կողմից 29 մլն-ի բացահայտում պիտի կատարվի: Արդեն բացահայտվում է, որ նա այդ 29 մլն-ի հետ կապ չունի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:
Պաշտպանը նշեց, որ իրենք գործի փաստական հանգամանքների հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում աշխատելու են բացահայտել հնարավորը:
«Ահագին հակասություններ կան, բայց դեռ դրա մասին չենք խոսի՝ մեր քայլերի գաղտնիությունը պահելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է իրեն զգում Վազգեն Խաչիկյանը, պաշպանը ասաց՝ նորմալ:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Ծառուկյանը շաբաթ հանդիպել է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, այլև ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է ոչ միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, այլև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Համենայնդեպս, թերթի աղբյուրները Մարգարյանին տեսել են ԲՀԿ կենտրոնական գրասենյակ մտնելիս: Ենթադրվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման պաշտոնական մասից հետո: «Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: «Հրապարակման ենթակա բոլոր հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք»,-ասել է Ուրիխանյանը: Հարցին, թե փաստորեն, նման հանդիպում եղել է, ուղղակի հրապարակման ենթակա չէ, Ուրիխանյանը նշել է. «Ոչ»:
Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ թերթի աղբյուրները` Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումը եղել է էքսպրոմտ, և շատ լուրջ հարցեր չեն քննարկվել, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Բա ի՞նչ էին անում 3 ժամ» հարցին բավականին պարզ պատասխան է տրվել. «Խոսում էին, կոնյակ էին խմում»: Ըստ ԲՀԿ-ական զրուցակցի, մեծ որոշումներ պետք չէ սպասել նաև այսօր տեղի ունենալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստից. «200 հոգու մեջ ի՞նչ որոշում»: ԲՀԿ-ն, ըստ նրա, առավել հակված կլինի մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, որի առնչությամբ բանակցությունները շարունակվում են. «Իշխանությունները տեսան, որ իրենք առանձնապես մեծ վստահություն չունեն ժողովրդի մոտ, Ազատության հրապարակում բողոքող ժողովուրդը նոր օրակարգ ձեւավորելու խնդիր է դրել, եթե իշխանությունները խելամիտ կլինեն առաջիկա 3 տարվա համար ներկայացնել ազգային ծրագիր` նոր դեմքերով դրանք իրականացնելու համար, այդ դեպքում թող լինի, ինչո՞ւ ոչ»: Ընդ որում, ազգային ծրագիր ասելով` ԲՀԿ-ում հասկանում են առաջին հերթին վարչապետի փոփոխություն: Իսկ ընտրվելու առիթով ԲՀԿ-ն շնորհավորելո՞ւ է Սերժ Սարգսյանին: «Մյուս կուսակցությունները շնորհավորե՞լ են, կա՞ նման տենդենց, որքան տեղյակ եմ, մոտ օրերս Գագիկ Ծառուկյանը պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ ժամանակ էլ կշնորհավորի»: Ի դեպ, անցած շաբաթ-կիրակին Սերժ Սարգսյանն անցկացրել է Ծաղկաձորում` մասնակցել է նոր հյուրանոցային շքեղ համալիրի բացմանը, որի սեփականատերը, ասում են, ՀՀ նախագահի ընտանիքն է: Հանդիպե՞լ են այնտեղ Ծառուկյանն ու նա, թե՞ ոչ` թերթի աղբյուրները լռում են:
Շաբաթ օրը հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած պահանջները էապես տարբերվում էին նախորդներից: Մարզպետների և այլ մանր պաշտոնյանների հրաժարականներ պահանջելու և նրանց պատասխանատվության ենթարկելու կոչերից «ժառանգության» առաջնորդն անցավ կտրուկ պահանջների: Հիմա նա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում, կազմավորվելու է ստվերային կաբինետ, ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, Ազատության հրապարակում կազմակերպվելու է նաև նրա ինագուրացիան:
Ինչո՞ւ շուտ փոխվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանությունը:
Ենթադրում ենք, որ դա կապված է նաև հանրահավաքից առաջ Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից: Դռնփակ հանդիպումը շարունակվել էր մոտ 3 ժամ: Հետո կողմերը ձեռնպահ մնացին մանրամասներ հայտնել քննարկված թեմաների շուրջ: Խորհրդավորության քողը բարձրացնել ցանկացողներն էլ հիմա քիչ չեն: Կարծիք կա, որ այդ հանդիպումով Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ ցույց տալ, որ իր շարժմանն է միացել ՀՀԿ-ից հետո խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը:
Ի՞նչ են խոսել կուսակցությունների առաջնորդները:
Operativ.am-ին հայտնի է դարձել այդ հանդիպման որոշ մանրամասներ: Բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին առաջարկել է միանալ շարժմանը: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ փետրվարի 18-ին ինքը Հայաստանում էր և, ինչպես խոստացել էր, չի մասնակցել ընտրություններին և չի շնորհավորել Սերժ Սարգսյանին: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինչ էլ լինի ինքը միշտ ժողովրդի կողքին է:
Հանդիպումից հետո, թե ինչ ընթացքով կընթանան իրադարձությունները, ցույց կտան հետագա իրադարձությունները, բայց որ հանդիպումից հետո հանրահավաքային հռետորաբանությունը կտրուկ փոխվեց՝ աներկբա է:
Մի բան էլ. համառորեն լուրեր են պտտվում, թե ապրիլի 9-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի «ինագուրացիային» Րաֆֆիի հոր՝ Ռիչարդի հետ մասնակցելու է նաև հայտնի բարերար Քըրք Քըրքորյանը: Համաձայնեք, որ սա էլ միտինգային հռետորաբանության կտրուկ փոփոխության պակաս առիթ չէ: Րաֆֆին, ներողություն խնդրելով իր տիկնոջից, նաև երդվել է մինչև ապրիլի 9-ը նույնիսկ կյանքի գնով տոնել հաղթանակը:
Մարտի 3-ին նախատեսված հանրահավաքը չկայացավ: Փոխարենը՝ հզոր հանրահավաք է սպասվում վաղը՝ մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Հանրահավաքում նաև հարգանքի տուրք կմատուցվի՝ ի հիշատակ Վազգեն Սարգսյանի:
Վարդան Սեդրակյանը ձերբակալվեց
ԱԱԾ քննչական վարչությունը միջնորդել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Նա ներկայումս գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննարկվում է միջնորդությունը, հայտնում է Փաստինֆոն:
Մինչ դատարան տանելը ԱԱԾ քննչական վարչությունը Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով' նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Վ.Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել ցուցմունքներ տալուց:
Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը Վազգեն Սարգսյանին (1998, նոյեմբեր)
Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին գրվել սպարապետի ողբերգական մահվանից շուրջ մեկ տարի առաջ՝ 1998-ի նոյեմբերին: Այսօր՝ մարտի հինգին Վազգեն Սարգսյանը կդառնար 54 տարեկան:
Վազգե՛ն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը... Հիշեցնում եմ, քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։
Դու երկու ամիս էլ չունես։ Քաղաքական այս պոտենցիալով, կազմակերպական խախուտությամբ (չորս ամիսն էլ չի պնդացնի) պլյուս Դեմիրճյանը և գուցե 1-2 փոքրիկ բան՝ պառլամենտական ընտրությունները չես կրում։ Համենայն դեպս այնպես չես կրում, որ քեզ հետ լուրջ հաշվի նստեն։
Ռոբերտը (կամ չգիտեմ' ով-ովքեր) գտել են Վազգեն Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը: Ես վստահ եմ այդ պլանը եղել է գարնանից: Նրա կողքը նայիր՝ Վահան Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Ալիկ Հարությունյան, Դավիթ Վարդանյան. բոլորը Մանուկյանի վաղեմի ընկերներն ու դաշնակիցներն են։
Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը...
Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։
Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին...
Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից (Քոչարյանը-խմբ.) ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն Վազգեն Մանուկյանի միջոցով, Մանուկյանի ժամանակ կմտածեն... Վազգենը ոչ մեկից խելացի չէ։
Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին' որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը։
Հայը հային այդպես չի ատի - կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Որովհետև հայը հային այդպես ատել չի կարող։
Առաջարկս.
Ընտրություններից առաջ, օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ, փոխիր Ազգային Ժողովի նախագահին:
Քեզ կարող են մի ամսվա ընթացքում փաստի առաջ կանգնեցնել' պառլամենտը ցրելով: Տրամաբանական առիթ կգտնեն: Ասենք' պառլամենտը չի քվեարկի ինձ պատասխանատվության կանչելու առաջարկին, և քո ըմբոստության փորձը կմատուցեն հանցագործներին պաշտպանելու փորձ: Այստեղ կրվում ես։ Մինչ կմտածես՝ ինչ անել Վ. Մանուկյանին կնշանակեն վարչապետի պաշտոնակատար և հեռուստատեսությունն ու մամուլը կդնեն ԱԺՄ-ի, Դաշնակցության, մյուսների տրամադրության տակ: Եվ այդ հիստերիային հաջորդող ընտրական կամպանիան տանուլ է տրված քո և Դեմիրճյանի համար: Վազգեն Մանուկյանի դեմը առնելը կարող է քեզ բավարար թվալ։ Բայց ուշադիր եղիր այն հանգամանքին, որ Մանուկյանի հարցը այս անգամ գուցե կեղծ է, իրականում կանցկացնեն 6 ամսից, իսկ դու հիմա քեզ հաղթած զգալո՝ զգոնությունդ կկորցնես և կհամաձայնես այլ, մուխանաթ ժամանակավոր տարբերակի։ Այնինչ առավել մուխխանաթը գուցե Դարբինյանի մնալն է նախընտրական շրջանում, ինչը պնդողը ակամա դու ես լինելու։
Մի մտածիր, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քո վրա է մնալու։ Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ Եթե չես ուզում մնա քո վրա, Լևոնի նման պիտի վձռական հեռանաս։ Եթե պատասխանատվությունն արդեն վերցրել ես, պիտի մի քանի քայլ անես և ցիկլ փակես։
Հայտ ներկայացնելով' վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով...
Զանգիր խոսենք։
Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։
P.S.
Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին' ընդվզման եզրափակիչ քայլ:
Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել:
Monday, March 4, 2013
Հունաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Հունաստանի Պաշտպանության նախկին նախարար Ակիս Ցոհատզոպուլոսը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, գրում է РБК-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Աթենքի վերաքննիչ դատարանը ապացուցված է համարել փաստաթղթերի հետ կապված խարդախությունները, որոնք վերաբերում էին 2006-2009 թվականներին պաշտոնյայի եկամուտներին: Բացի այդ նախկին նախարարը չի կարողացել բացատրել, թե ինչ միջոցներով է նա առանձնատուն ձեռք բերել Ակրոպոլիսի մոտակայքում:
Անցյալ տարվա ապրիլից Ցոհատզոպուլոսը կալանքի տակ էր գտնվում: Նախկին նախարարի դեմ հարուցված գործի շրջանակներում մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ քաղաքական գործչի հաշիվներում գրեթե 200 միլիոն եվրո է հայտնաբերվել:
Բացի ազատազրկումից, Ցոհատզոպուլոսը պետք է վճարի 520.000 եվրոյի տուգանք, իսկ նրա ամբողջ ունեցվածքը կառգրավվի:
Ցոհատզոպուլոսը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:
«Ճշմարտությունն ամբողջովին քողարկվել է, իսկ այս ամենը արդարադատության սխալ է»,- հայտարարել է նախկին նախարարը:
Նշենք, որ Ցոհատզոպուլոսի դեմ գործը անվանում են տասնամյակի ամենամեծ կոռուպցիոն սկանդալ: Հատկանշական է, որ 1990-ականներին նախկին նախարարը մեծ ժողովրդականություն էր վայելում և դիտվում էր որպես կառավարության ղեկավարի թեկնածու:
Բողոքի ցույց ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ նախագահական ընտրությունների վերաբերյալ Օբամայի գնահատականների
ՀՀ մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գնահատականների դեմ, որոնք վերջինս ներկայացրել էր վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանինն արված շնորհավորական ուղերձում:
Ակցիայի մասնակիցներից Արթուր Գևորգյանը ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին նամակ հանձնեց, որում ձևակերպված է իրենց բողոքը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, թե ակնկալում է, որ կշարունակեն համատեղ աշխատանքը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանն առաջ կտանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը:
Նա նաև հույս էր հայտնել, որ Հայաստանի կողմից բովանդակալից քայլ կձեռնարկվեն դեպի արցախյան հարցի կարգավորում:
«Ցանկանում ենք նաև շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը»,-ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։
Ակցիայի մասնակիցներից Արթուր Գևորգյանը ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին նամակ հանձնեց, որում ձևակերպված է իրենց բողոքը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, թե ակնկալում է, որ կշարունակեն համատեղ աշխատանքը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանն առաջ կտանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը:
Նա նաև հույս էր հայտնել, որ Հայաստանի կողմից բովանդակալից քայլ կձեռնարկվեն դեպի արցախյան հարցի կարգավորում:
«Ցանկանում ենք նաև շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը»,-ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։
17.00
Ցուցարարները «You have congratulated a fake president», «Your president should ask Armenia’s people who to congratulate», «Shame on supporters of forgery» պաստառներով դեսպանատան առջև էին: Նրանցից Արթուր Գևորգյանը իրենց մոտեցած փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին հանձնեց նամակ, որտեղ գրավոր կերպով իրենց դիրքորոշումն էին հայտնում շնորհավորական ուղերձի մասին:
Ցուցարարները «You have congratulated a fake president», «Your president should ask Armenia’s people who to congratulate», «Shame on supporters of forgery» պաստառներով դեսպանատան առջև էին: Նրանցից Արթուր Գևորգյանը իրենց մոտեցած փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին հանձնեց նամակ, որտեղ գրավոր կերպով իրենց դիրքորոշումն էին հայտնում շնորհավորական ուղերձի մասին:
Այնուհետև ակցիայի մասնակից Ծովինար Նազարյանը նշեց, որ իրենք անարդար են համարում այն, որ ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է կեղծված ընտրություններում ընտրված մարդուն:
«Նա արդեն երկրորդ անգամ է կեղծված ընտրություններով իրեն հռչակում է նախագահ: ԱՄՆ-ն, ինչպես նաև այլ պետություններ՝ Ռուսաստան և եվրոպական երկրներ, ովքեր շնորհավորել են Սերժ Սարգսյանին, դրանով ուղղակի խոչընդոտում են հայ ժողովրդի դեմոկրատացման բոլոր ջանքերն ու ճիգերը»,- ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից Զարուհի Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բոլորիս աչքի առջև տեղի են ունեցել կեղծված ընտրություններ, իսկ մի շարք երկրների նախագահների շնորհավորանքները և ընտրությունների նկատմամբ դրական վերաբերմունքը միայն հիասթափություն ու զարմանք են արտահայտում:
«Այն էլ այն պարագայում, երբ բազմիցս բարձրաձայնվել են ընտրախախտումների մասին: Դրանք կրկնակի քվեարկություններ են, բացակաների փոխարեն քվեարկությունները, լցոնումները, վարչական ռեսուրսի անսպառ կիրառումը: Բողոքի ձայն ենք բարձրացնում, որ երկրի ժողովրդավարական կայացմանը հարված է հասցվում: Մենք հայտարարում ենք, որ խորապես վրդովված ենք և սրանով խորապես անջրպետ է առաջանում ԱՄՆ-ի ու հայ ժողովրդի միջև»,- ասաց նա:
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
եթե ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը, ապա դա չի կարող ազդեցություն չունենալ քվեարկության արդյունքների վրա
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ քննվի Սերժ Սարգսյանի՝ ընտրությունները կազմակերպելու մասին հայտարարությունը, որը նա, մասնավորապես, արել էր աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանին ուղղված պատասխան նամակում:
«Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ»,- մասնավորապես ասված էր Սերժ Սարգսյանի նամակում:
«Սարգսյանը հայտարարել է, որ ընտրությունների կազմակերպիչը հենց ինքն է եղել, մինչդեռ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրում ընտրությունները կազմակերպվում են եռաստիճան հանձնաժողովների համակարգով»,- դիմումը դատարանին ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ ընգծելով, որ այդ հայտարարությունը հակասում է օրենքին:
Վերջինիս փոխանցմամբ՝ ինքն այդ մասին փաստաթղթեր է ներկայացրել դատարան, որպեսզի բացատրեն, թե դա ինչպես է մտնում սահմանադրական նորմերի մեջ: Ըստ նրա՝ ենթադրվում է, որ եթե ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը, ապա դա չի կարող ազդեցություն չունենալ քվեարկության արդյունքների վրա:
Subscribe to:
Posts (Atom)