Popular Posts

Saturday, October 27, 2012

Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են


Ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվել է: iLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը 1999 թվականին Ազգային ժողովի պատգամավոր էր և հոկտեմբերի 27-ի դեպքերի ականատեսը: Մանուկյանն ասաց, թե ամեն տարի հոկտեմբերի 27 է լինում, ու ինքը չի կարծում, որ ամեն տարի այս թեմայով խոսելն իմաստալից է:
«Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են, ցանկացած հանցագործության մասին կասկած կարող ա առաջանալ, որ ինչ-որ մեկը կա, որ չի բռնվել, բաց ով ուզես, ինչի մասին ուզես կարա կասկածի: Մեծ ողբերգություն է եղել, շատ մեծ դժբախտություն է եղել, բայց հիմա անընդհատ շահարկել հոկտեմբերի 27-ը, ինձ թվում ա, սրբապղծություն ա: Իսկ մենք հոկտեմբերի 27-ից գիտենք էն, ինչ որ գիտենք, ավել բան չենք իմանում: Ենթադրություններ անել չեն ուզում և սրանով ուզում եմ վերջացնել», - ասաց Մանուկյանը:
Մեր այն դիտարկմանը, թե՝ չէ՞ որ ակնհայտ է, որ իրական մեղավորներն անպատիժ են, Վազգեն Մանուկյանն այսպես արձագանքեց.
«Ինչո՞ւ է ակնհայտ, որ ուրիշ մարդիկ էլ են եղել: Դուք արդեն մտնում եք դատական պրոցեսի մեջ»:

Գարեգին Բ-ի սիրած աշակերտին դատում են թղթադրամների կեղծման ու թմրանյութերի գործով


Հոկտեմբերի 22-ից Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթանում է թղթադրամների կեղծման գործով Ֆրանսիայում ձերբակալված խմբի դատավարությունը: Թղթադրամներ կեղծելու մեղադրանք է ներկայացվել նաև Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե Այրապետյանին:
դատավարությունն ընթանում  է բավականին թեժ մթնոլորտում, և արդեն երկու օր է՝ ցուցմունք է տալիս Տեր Վաչե քահանան: Այս դատավարությանն անդրադարձել են Ֆրանսիյաի մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Նիսում հրատարակվող «Նիս Մատեն» թերթը:
Նշենք, որ խոսքը գնում է ոչ միայն թղթադրամների կեղծման մասին. խմբավորումը զբաղվել է նաև թմրանյութերի փոխադրմամբ և վաճառքով: Իսկ խմբավորման կենտրոնը եղել է եկեղեցու տակ գտնվող Օշական սրահը: Այս հանգամանքը հատկապես առաջացրել է Նիսի հայ համայնքի վրդովմունքը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վաչե քահանան Գարեգին Բ կաթողիկոսի ամենասիրելի աշակերտն է ու հոգևոր զավակը. հենց Գարեգին Բ-ն է իրեն ձեռնադրել քահանա և, որպեսզի քահանան չհայտնվի բանտում, Գարեգին Բ-ն նրան տեղափոխել է Ստրասբուրգ:
Հիշեցնենք, որ Տեր Վաչեի շուրջ ծավալված սկանդալից հետո, երբ Նիսի եկեղեցում ընտրվել էր եկեղեցու նոր վարչություն, որը ճանաչել էր նաև Ֆրանսիայի ղեկավարությունը, Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ ինքը վարչությունը չի ճանաչում: Իսկ մինչև եկեղեցու վարչության ընտրություններ եղել են ահաբեկումներ ու ծեծ, որի հետևում դարձյալ կանգնած է եղել Տեր Վաչեն ու ներկայումս դատվող խմբավորման անդամները:

Friday, October 26, 2012

ԲՀԿ-ն անհիմն է համարում վարչապետի ենթադրությունը

Չհիմնավորված խոսակցություններ, մտացածին, արհեստականորեն ստեղծված հիմքի վրա` հետագա դատողություններով հանդերձ», - այսպես է հակադարձել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն հարցին` խոսակցություններ են շրջանառվում, որ մինչև նախագահական ընտրությունների մեկնարկը ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն նոր հուշագիր են պատրաստվում ստորագրել: Ի դեպ, նկատի ունենալով քաղաքական զարգացումների արագ ընթացքը` երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը չբացառեց նոր հուշագրի ստորագրումը: Տվյալ ենթադրությունը ԲՀԿ խոսնակը անհիմն է համարում:

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: «Հժ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Ըստ նույն աղբյուրների` նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել: Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծաոուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա:

Նոր մանրամասներ` սպասվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ

Նոր մանրամասներ են հայտնի դառնում սպասվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ, որի մասին օրեր առաջ առաջինը մենք էինք գրել: Հանրաքվեն ոչ միայն ամրագրելու է նոր փոխվարչապետի ինստիտուտի լայն լիազորությունները, այլև որոշակի լուծումներ է տալու օրախնդիր մի շարք հարցերի: Ըստ այդմ` հնարավոր է սահմանվեն ոլորտային նշանակության 3-4 փոխվարչապետների պաշտոններ, որոնցից մեկը` առաջին փոխվարչապետինը, հանձնվելու է հենց ԲՀԿ-ին: Հանրապետականի «Հրապարակի» աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ն առնվազն 2 փոխվարչապետի պորտֆել է ուզում ունենալ, չի բացառվում, որ չորրորդը տրվի ՕԵԿ-ին: Մնում է հաշվել, թե դա ինչ է նստելու պետական ուռճացված ապարատի ծախսերի տակ կքած հասարակության վրա: Մահմանադրական փոփոխություններով, ըստ նույն աղբյուրների, վերանայվելու են նաև խորհրդարանին, այդ թվում և քվեարկության կարգին վերաբերող հարցեր: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ գործադիր մարմնում դեռ ժամանակ առաջ խոսվում էր ազատ քվեարկության ռիժիմի ներդրման մասին, ինչի վերաբերյալ նույնպես «Հրապարակը» գրել է: Խոսքն այն մասին է, որ պատգամավորները հնարավորություն կստանան քվեարկել մի քանի ժամվա ընթացքում, ինչը կվերացնի քվորում ապահովելու անհրաժեշտությունը: Սա ուղղակի երկնային մանանա է սաունաներից, կազինոներից, ռեստորաններից, դուբայներից մի կերպ պատգամավոր հավաքող ՀՀԿ-ի ու ԱԺ ղեկավարության համար: Իսկ Գալուստ Սահակյանն ընդհանրապես` մեծ մաղարիչ պետք է անի, այլևս սրան-նրան զանգելու ու կանչելու հոգսից կազատվի:

Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մի օրենք, որով աշխատանքային ներգաղթյալները պարտավորվում են ռուսերենի իմացության քննություն հանձնել, հայտնում է РИА Новости-ն:

Այդ կերպ հաստատվել են «ՌԴ-ում արտասահմանցի քաղաքացիների իրավական դրության մասին» օրենքի 131-րդ և «Կրթության մասին» օրենքի 272-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:


Օրենքը վերաբերում է մասնավորապես այն ներգաղթյալներին, որոնք աշխատում են կենցաղային-կոմունալ ծառայությունների և մանրածախ առևտրի ոլորտներում: Ըստ RBC Daily-ի՝«նրանք պետք է հաստատեն ռուսերենի իրենց իմացությունը»: Ներգաղթյալները նաև իրենց կրթության վերաբերյալ փաստաթղթեր պետք է տրամադրեն՝ ոչ էլեկտրոնային տարբերակով:


Իր երդմնակալության արարողության օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր աշխատող ներգաղթյալների համար պարտադիր քննությունը մտցնել մինչև 2012-ի նոյեմբեր:
Օրենքը կսկսի գործել 2012-ի դեկտեմբերի 1-ից:

Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկության՝ այդ քննության համար ներգաղթյալները նաև 2 500 ռուբլի գումար պետք է վճարեն:

Օրենքը չի վերաբերի այն երկրներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, այսինքն՝ Ռուսաստանից բացի Բելառուսի և Հարավային Օսիայի քաղաքացիներին:

Ֆուտբոլի համազգեստից Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրից


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել ի պատասխան «Հայաստանի Հանրապետական կուսակցության» մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության, որում վերջինս անդրադարձել էր ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև կոալիցիոն հուշագիրը Սևրի պայմանագրի հետ համեմատությանը, որը այսօր ավելի վաղ արել էր Ն. Զոհրաբյանը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան Է. Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների, ցանկություն է առաջանում անել ընդամենը մեկ-երկու դիտարկում:

Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիտություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյո՞ք այդ մասին տեղյակ պահել եք թուրքական կողմին:

Ֆուտբոլի Ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով (Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ) Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրի հիմնադրույթներից:

Հ.Գ. 1. Շարմազանովի դիտարկումները ստիպեցին եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Եվ այնտեղ, իրոք, Սևրի մասին ոչինչ չկար: Ոչ մի անդրադարձ: Անգամ ակնարկ։

Հ.Գ. 2. Սևրի պայմանագիրը մեր բոլորի երազանքներում է: Բայց որպեսզի այդ երազանքը մի օր իրակություն դառնա և իրապես լինի ուժի մեջ, մենք պարտավոր ենք այսօր հզորացնել մեր փոքր Հայաստանի ու փոքր Ղարաբաղի անվտանգությունը, տնտեսական հզորությունն ու ժողովրդավարությունը: Անել հնարավորը, որ մարդիկ չլքեն Հայաստանն ու Ղարաբաղը, ապրեն այստեղ վստահ ու արժանապատիվ: Ցավոք, այսօր միանգամայն հակառակն է:

Հ.Գ. 3. Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք»:

Հիշեցնենք, որ այսօր անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ավելի վաղ արած հայտարարությանը, որում նա նշել էր, թե ասել, որ գործում է ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը, նույնն է, թե ասել, որ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը, Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ դա «աբսուրդ» է և հույս էր հայտնել, որ այդ հայտարարությունը «դիվանագիտական անգրագիտության մասնավոր դեպք է» և որևէ կապ չունի ԲՀԿ պաշտոնական տեսակետի հետ:

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակելէ «Աշխարհում սեռերի իրավահավասարությանաղյուսակ- 2012»-ըորում Հայաստանը 92-րդն է:

Հետազոտությունը
 ներառել է աշխարհի 135 երկիր,որտեղ ապրում է մոլորակի բնակչության 90 տոկոսը:

Հաշվարկների
 համար նկատի են առնվել 14 տարբերցուցանիշներ 4 հիմնական ոլորտներում՝ մասնակցությունը տնտեսությանը ևհնարավորություններըկրթությունըառողջությունը և կենսունակությունըքաղաքականիրավունքներն ու հնարավորությունները:

Ցուցակը
 գլխավորում է ԻսլանդիանԱռաջին տասնյակում են ՖինլանդիանՆորվեգիանՇվեդիան,ԻռլանդիանՆոր ԶելանդիանԴանիանՖիլիպիններըՆիկարագուան և Շվեյցարիան:

ԱՄՆ
-ն 22-րդն էՌուսաստանը՝ 59-րդըՉինաստանը՝ 69-րդը:

Մեր
 տարածաշրջանում Ադրբեջանը 99-րդն էՎրաստանը 85-րդըԻրանը 127-րդն էԹուրքիան՝124-րդը: Ցուցակը եզրափակում են Սաուդյան ԱրաբիանՍիրիանՉադըՊակիստանը և Եմենը:

Ուսումնասիրությունն
 անցկացվում է 2006-իցՀայաստանը ներառվել է 2007-ից և սկզբնապեսզբաղեցրել է 70-րդ հորիզոնականը:

Երբ գա ժամանակը «Հայ ազգային կոնգրես»-ը կհայտարարի իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցության մասին: Tert.am –ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ ի պատասխան մեր այն դիտարկման, թե քանի որ չի բացառվում, որ Կոնգրեսի քաղխորհրդում ու Կոնգրեսի ակտիվում այս մասին տարբեր դիրքորոշումներ ու տեսակետներ լինեն, ապա մեզ հետաքրքրում է այս մասին նաև իր՝ Վլադիմիր Կարապետյանի կարծիքը:

«Այդ հարցն առաջին հերթին պետք է ուղղել Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանին, ով կներկայացնի այս մասին պաշտոնական կարծիքը»,- ասաց Վլ. Կարապետյանը:
Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ մինչ այդ այս մասին Կոնգրեսի ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները՝ լինի ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր, համակիր, քաղխորհրդի անդամ, թե ոչ, պաշտոնական տեսակետ չէ:
Ի պատասխան, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Դա հարստացնում է մեր մոտեցումները և ներկայացնում է կարծիքների այն բազմազանությունը, որ մեզանում կա»:

Նշենք, որ այսօր Ազգային Ժողովի ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցին ու դրա վերաբերյալ Ն. Փաշինյանի մեկնաբանությանը, թե Կոնգրեսի ու ԲՀԿ–ի համագործակցության մասին տեսլականը իր՝ Լ. Զուրաբյանի անձնական կարծիքն է, ասաց, որ համենայնդեպս, Կոնգրեսում շատերն են իր կերպ մտածում։ Նա նաև նշեց, որ ՀԱԿ քաղխորհուրդն է որոշում Կոնգրեսի կողմից վարվող քաղաքականությունը, որտեղ էլ քննարկվում են ԲՀԿ–ի և այլ ուժերի հետ կապված համագործակցության հարցերը։
«Քաղխորհուրդը վստահում է այդ հարցում Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականությանը և որևէ կերպ նպատակահարմար չի համարում կաշկանդել իր գործունեությունը»,–հավելեց նա:
 
Ի պատասխան հարցի, թե իր՝ Վլադիմիր Կարապետյանի համար ո՞ր՝ Վարդան Օսկանյանի՞, թե Գագիկ Ծառուկյանի տարբերակն ընդունելի կլինի որպես նախագահի թեկնածուի, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ինձ համար դա հավասարազոր է ցանկացած հակառակորդ կամ բարեկամ կուսակցության որոշման: Ես կհարգեմ ցանկացած որոշում, որ որևէ կուսակցություն ներկայացնի քաղաքական դաշտում, բացի «Մարտի մեկը» պարտակող և իր խոստումները ձախողած կուսակցության՝ՀՀԿ-ից»:
 
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որպես իր անձնական կարծիք հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» առաջիկա նախագահական ընտրություններում պետք է ունենա նախագահի սեփական թեկնածու, և դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ նման հայտարարություն արել է նաև ԲՀԿ քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն կունենա՞ նախագահի թեկնածու: «Ես շատ շիտակ կպատասխանեմ այդ հարցին, այս անգամ առանց կաշկանդվելու: Ե՛վ որպես կուսակցության խոսնակ, և՛ որպես քաղխորհրդի անդամ, և՛ որպես շարքային անդամ: Այո, կուսակցությունն ունի առաջնորդ և դրանով ամեն ինչ ասված է»:
Հիշեցնենք, որ նախագահի ԲՀԿ-ի մասին թեկնածուի մասին առ ժամանակ առաջ տրվում էր միայն «ինքնաառաջադրված» Վարդան Օսկանյանի անունը, ով, Civilnet.am-ի հետ հարցազրույցում ասելով, որ լավագույն տարբերակը կհամարի Գագիկ Ծառուկյանի առաջադրումը, նաև հավելել էր, որ եթե նա դա չանի, ապա ի՛նքն է պատրաստ է առաջադրվել: 

Thursday, October 25, 2012

Կառավարությունն հավանություն չտվեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից ներկայացված նախագծին


Կառավարությունն այսօր հավանություն չտվեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից ներկայացված ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի վերաբերյալ նախագծին: 

Այսօր Կառավարության հերթական նիստին Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը վարչապետին տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն առաջարկում էր սկսած 2013թ-ից աշխատավարձի նվազագույն չափը պետք է բավարարի հետևյալ պայմաններին։ Առաջին՝ այն չի կարող պակաս լինել, քան նախորդ տարվա նվազագույն աշխատավարձը՝ 12 ամսվա գնաճի ցուցանիշով վերահաշվարկած։

Երկրորդ՝ չի կարող պակաս լինել կենսաապահովման նվազագույն բյուջեի 2013թ. 80%-ից, հաջորդ տարիների համար 100%-ից և 2013թ. միջին ամսական աշխատավարձի 30%-ից, 2014թ.՝ 40%-ից, 2015թ. և հետագա տարիների համար՝ 50%-ից:
Երրորդ՝ քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև այլ պետական ծառայությունների և ՏԻՄ ծառայողների, Կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի 120%-ից:

Վարչապետը ընդգծեց, որ ՀՅԴ-ի հետ եկել են այն համաձայնության, որ իրենց կողմից մատնանշած ցուցանիշները կառավարության համար լինելու են թիրախային:

«Մենք պետք է հետևենք, թե մեր տնտեսական ծրագրերը բյուջետային ծախսեր իրականացնելիս ի՞նչ իրավիճակ են ստեղծում հենց այդ ցուցանիշների ներքո: Այսինքն՝ մենք ասում ենք, որ դեմ ենք օրենսդրորեն դրանք ամրագրելուն, բայց որպես ինդիկատիվ ցուցանիշներ, որոնց մենք պետք է ձգտենք, անպայման, կառավարության զինանոցում այդ ցուցանիշները պետք է լինեն»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նախարարին հանձնարարեց, 2013թ-ի պետական բյուջեն ներկայացնելիս այդ ցուցանիշներին ևս անդրադառնալ:

Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այդ կետերը կներկայացվեն «Միջնաժամկետ ծախսային ցուցանիշները» ծրագրում:

իրենց եկամուտների հայտարարագրերում կառավարության անդամները, սկսած վարչապետից, նշում են, որ վերջին տարիներին ձեռք են բերել միլիոն կամ մի քանի միլիոն դոլար

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Մեկ ամսից ավելի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի` կառավարությունում անցկացրած խորհրդակցությունից, որի ժամանակ նա, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաև «ատկատների» մասին: Շատ բնական կլիներ, որ կառավարությունը հրապարակեր այս մեկ ամսում պետական պատվերների կամ գնումների համար կայացած մրցույթների արդյունքները և հայտարարեր. «Ահա այս մրցույթներն անց են կացվել բացարձակապես թափանցիկ պայմաններում, մրցույթ անցկացնողներն ու մրցույթում հաղթողներն իրար հետ որևէ կապ չունեն, և այստեղ որևէ «ատկատ» բացառվում է»: Այնքան ժամանակ, որքան նման հայտարարություն չի արվում, մենք կարող ենք ենթադրել, որ «ատկատները» շարունակվում են:
Արդեն բազմիցս ասվել է, որ մեր ամենացավոտ խնդիրն է պետական պաշտոնյաների և բիզնեսի սերտաճումը: Եթե մարդը, օրինակ, ճանապարհային ոստիկանության պետ է և միաժամանակ երթուղային գծեր ունի, կամ եթե նա բնապահպանության նախարար է և զուգահեռաբար զբաղվում է հանքային բիզնեսով, ինձ համար միանշանակ է, որ նա հարստանում է պետության, այսինքն` մեր` հարկատուներիս հաշվին: Նույնն է տեղի ունենում, եթե նախարարը մրցույթ է անցկացնում, և շինարարություն անցկացնելու իրավունքը ստանում է իր բարեկամը: Ի դեպ, այդ դեպքում շինարարության ցածր որակը գրեթե 100 տոկոսով «ապահովագրված է»:
Անշուշտ, դրական երևույթ է, որ դրա մասին խոսվում է բարձրագույն մակարդակով: Բայց անհասկանալի երևույթները դեռևս շարունակվում են: Օրինակ` իրենց եկամուտների հայտարարագրերում կառավարության անդամները, սկսած վարչապետից, նշում են, որ վերջին տարիներին ձեռք են բերել միլիոն կամ մի քանի միլիոն դոլար` սա այն դեպբում, երբ նույն կառավարությունը հերոսական ճիգերով նվազագույն աշխատավարձը բարձրացնում է 2500 դրամով: Որքան էլ գումարում եմ վարչապետի և նախարարների աշխատավարձերը, միևնույն է` միլիոն դոլար չի ստացվում: Բայց եթե նրանք հայտարարագրում են այդ գումարները, ուրեմն, հավանաբար, կարող են դրանց համար հաշվետվություն տալ: Հետաքրքիր է` ինչպե՞ս:
Գուցե հարստանալու դեռևս չսպառված ռեսուրս են նաև Հանրապետության հրապարակում գտնվող շենքերը: ԱԳՆ-ի շենքը արդեն վաճառեցին, բայց, որքան հասկանում եմ, այսքանով կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել: Նույն հրապարակում են գտնվում նաև տրանսպորտի և կապի նախարարությունը, բուն կառավարությունը, ինչպես նաև Ազգային պատկերասրահը, և պաշտոնյաները հայտարարում են, որ շահավետ առաջարկների դեպքում այս շենքերը նույնպես կվաճառվեն: Դե, իսկ որ նման առաջարկներ կլինեն, կարելի է չկասկածել: Այդ առևտուրն, անշուշտ, իր մեջ նույնպես պարունակում է «ատկատային ռիսկեր»»:

Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող

Երեկ անուղղակիորեն հաստատվել են տևական ժամանակ քաղաքական շրջանակներում ու մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու շուրջ: Այդ տեղեկությունների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններում սատարելու դիմաց ԲՀԿ-ն պահանջում է վարչապետի պաշտոնը, ինչին Ս. Սարգսյանը չի համաձայնվում: Ըստ նույն տեղեկությունների` ԲՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրականում` նաև ռուսները, ցանկանում էին (են) վարչապետի պաշտոնում տեսնել կամ «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին, կամ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Դրանից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել միջանկյալ տարբերակի մասին, որի համաձայն` Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին առաջարկում է հիմնել երկրորդ փոխվարչապետի պաշտոն` ԲՀԿ-ի համար, որին, սակայն, ԲՀԿ-ն չէր համաձայնվում: Ըստ ամենայնի, այդ բանակցություններում առաջխաղացում է արձանագրվել, այսինքն` ԲՀԿ-ն համաձայնվել է փոխվարչապետի ու նաև այլ նախարարական պորտֆելների դիմաց սատարել Սերժ Սարգսյանին: Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում անուղղակիորեն հաստատել է դա: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները` սահմանադրական փոփոխությունների ճանապարհով մեկից ավելի փոխվարչապետի պաշտոն սահմանելու մասին, Տ. Սարգսյանն ասել է. «Այդ հարցը մեր օրակարգում կա»: Բնականաբար, Տ. Սարգսյանը չի ասել, որ դա արվելու է ներիշխանական «առևտրի շրջանակներում»: Ըստ նրա, այդ փոփոխությունը կատարվելու է կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Տ. Սարգսյանն ասել է նաև, թե դեռ հայտնի չէ` երբ կլինի այդ փոփոխությունները նախատեսող հանրաքվեն: Իշխանական շրջանակներում, սակայն, չեն բացառում, որ դա կարող է տեղի ունենալ 2013թ. նախագահական ընտրություններին զուգահեռ: Այս համատեքստում ուշագրավ է Տ. Սարգսյանի մեկ այլ հայտարարություն: Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է` նոր համաձայնագիր ստորագրվի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, նա հայտարարել է. «Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող: Բայց այս պահին մենք ձեռքի տակ ունենք երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, ըստ որի` նրանք պարտավորվում են առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին: Այլ փաստաթուղթ չունենք»:

Ֆլեշի Բարսեղը` Էդմոն Մարուքյանի հովանավո՞ր

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին որպես գործով մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկելու մասին հայտարարեց քվեարկությունից օրեր անց միայն: Այն էլ ԱՄՆ դեսպան Հեֆերնի Հայաստանի իշխանություններին ուղղված նամակից հետո: «Հիշեցնենք, որ իրեն անկախ հռչակած այս պատգամավորը օրենսդիր մարմնում է հայտնվել օրենքի բացահայտ խախտումով: «ՉԻ»-ն այս մասին ծավալուն հրապարակումներով է հանդես եկել: Հիշեցնենք միայն, որ սովորելով ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ այդ ընթացքում բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը հանդես չի գալիս Մարուքյանին անձեռնմխելիությունից զրկելու, նախաձեռնությամբ. ըստ էության Մարուքյանը խաբել է պետությանը` խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը: Ավելացնենք նաև, որ Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ. բանն այն է, որ Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենամ և նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարևոր է այնքան, որքան մանդատը»,- եզրափակել է թերթը:

Ժողովուրդ»-ի ընկեր լրագրող, ուրեմն ասեմ, որ Ձեզ համար պատկերավոր լինի

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Սևանի նորընտիր քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարտքերով է ընդունելու հիմնարկը: Ինչո՞ւ եք նման ժառանգություն թողել: Թերթի այս հարցին Սևանի դեռևս գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը պատասխանել է. ««Ժողովուրդ»-ի ընկեր լրագրող, ուրեմն ասեմ, որ Ձեզ համար պատկերավոր լինի, ընթացիկ պարտքեր գոյություն ունեն: Ընթացիկ ծախսեր են կատարվում, որոնք որ հետո պետք է հավաքագրված սեփական եկամուտներից մարվեն: Հիմա մինչև տարվա վերջ 150 մլն դրամ կա հավաքելու, իսկ պարտքերը կազմում են 80 մլն, ո՞նց ա քո համար: Հիմա պարտքո՞վ եմ հանձնում, թե օգուտով: Այս ամենից հետևություն արեք՝ ես 70 մլն ավելի եմ տալիս, թե պակաս»:

հնարավոր է նաև «դվայնոյ-տրայնոյ» խաղ

ՀՅԴ-ում կրկին անորոշ վիճակ է: Նախագահական ընտրություններն ավելորդ գլխացավանք են դարձել նրանց համար, որովհետև բոյկոտի, և սեփական թեկնածուով մասնակցության դեպքում մեծ է քաղաքական լուսանցքում հայտնվելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ` սեփական թեկնածուի հարցն է կուսակցությունում վիճարկման առարկա: Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան թևը ցանկանում է, որ այդ թեկնածուն լինի Հրանտ Մարգարյանը: Հրանտ Մարգարյանն էլ հասկանում է, թե ինչու են «ոմանք» ուզում ՀՅԴ «պարտությունն» իրենով «լվանալ», ուստի նրա համար, բացի իրենից, ՀՅԴ բոլոր անդամներն ընդունելի են որպես թեկնածու: Արմեն-Վահան զույգը կողմնակից է նաև դաշինքով` միասնական թեկնածուով ընտրությունների մասնակցությանը: «Եթե մնա Արմենին, ապա նա նույնիսկ կհամաձայնի պաշտպանել ՀԱԿ թեկնածուին, սակայն նրան չեն թողնի գնա նրանց հետ բանակցությունների. այդ տարբերակը Հրանտենց սրտով չէ»,- ասում է ՀՅԴ մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան-Արմեն Ռուստամյան բանակցություններին, ապա այն առանձնապես որոշիչ չի եղել, չնայած հանդիպմանը քննարկվել է նաև հարցը` եթե ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանին, Օսկանյանը կգնա՞ վաբանկ, կինքնառաջադրվի՞, դառնալով դաշինքի` ՀՅԴ -ՀԱԿ -«Ժառանգություն» - արտախորհրդարանական ուժերի համար միասնական թեկնածու: Բանն այն է, որ ՀՅԴ-ի համար անչափ էական է, թե երբ խաղի մեջ կմտնի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը և կմտնի՞ արդյոք: Ի՞նչ կանի այդ ժամանակ ՀՅԴ Սերժ Սարգսյանական թևը: ՀՅԴ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, թե հնարավոր է նաև «դվայնոյ-տրայնոյ» խաղ հայտարարեն մի բան, «տակից» անեն բոլորովին այլ բան:

իսկ ինչու Վարդան Օսկանյանն ինքը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ չէր տալիս ստորագրել ԼՂՀ նախագահի հետ անվտանգության պայմանագիր

Երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ, հայտարարեց, թե Հայաստանն անցնում է նախաձեռնողական արտաքին քաղաքականության: Այսինքն` Սերժ Սարգսյանը երևի թե համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական չէր: Բայց, բացի «ֆուտբոլային» դիվանագիտությունից, Հայաստանն անցած չորս տարիների ընթացքում այդպես էլ հանդես չեկավ որևէ այլ նշանակալից տարածաշրջանային քաղաքական նախաձեռնությամբ:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս Facebook-ում կատարելով իր հերթական գրառումը` արտաքին քաղաքականության թեմայով, Հայաստանի իշխանությանը կոչ էր անում անցնել նախաձեռնողական արտաքին քաղաքականության: Որպես առաջարկ Վարդան Օսկանյանը խոսում էր երեք քայլի մասին` ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման փոխարեն անցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման քաղաքականության, անվտանգության երաշխավորության մասին պայմանագիր ստորագրել ԼՂՀ հետ` նախագահների մակարդակով, և հանել հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից: Վարդան Օսկանյանն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին: Ընդհանրապես, առաջին անգամ չէ, որ հնչում են այդօրինակ առաջարկներ կամ գնահատականներ: Իսկ որպեսզի հանկարծ չհնչի հարց, թե իսկ ինչու Վարդան Օսկանյանն ինքը, օրինակ, չէր վարում Արցախի ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ անկախության ճանաչման քաղաքականություն կամ ինչու Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ չէր տալիս ստորագրել ԼՂՀ նախագահի հետ անվտանգության պայմանագիր, Վարդան Օսկանյանն իր առաջարկները պայմանավորում է տարածաշրջանային նոր իրավիճակով:

Ի՞նչ են տալու Հայաստանին այդ քայլերը ներկայիս նոր իրավիճակում: Կամ, օրինակ, ինչո՞ւ մի քանի տարի առաջ հարմար էր ինքնորոշման իրավունքի ճանաչման քաղաքականությունը, իսկ հիմա հանկարծ հարմար դարձավ անկախության ճանաչման քաղաքականությունը: Ինչո՞ւ այդ քաղաքականությունը հարմար չէր, ասենք, Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան տանդեմի ժամանակաշրջանում: Ի՞նչը կամ ո՞վ էր խանգարում նրանց, որ Մադրիդի սկզբունքները ընդունելու փոխարեն, պետք էր ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ ակտիվորեն աշխատել, առավել ևս, եթե երկիրն էլ գտնվում էր, այսպես ասած, տնտեսական վերելքի վրա, արտագաղթ չկար, և շատ ու շատ վատ բաներ էլ չկային ներկայի համեմատ, ինչպես ներկայացնում են Վարդան Օսկանյանն ու շատ այլ գործիչներ: Չէ՞ որ դա պետության կարողունակության և միջազգային հեղինակության տեսանկյունից ամենապատեհ ժամանակն էր առավելագույն խնդիրներ ձևակերպելու համար: Գուցե եթե այդ ժամանակաշրջանից շեշտադրումը կատարվեր հենց անկախության ճանաչման վրա, այսօր արդեն հնարավո՞ր կլիներ ինչ-որ արդյունքների մասին խոսել: Ինչո՞ւ չի իրականացվել այդ քաղաքականությունը, կամ ինչո՞ւ այն չի եղել արդյունավետ, եթե իրականացվել է:

Նախկին արտգործնախարարն առաջարկում է նաև պայմանագիր կնքել Ղարաբաղի հետ` որպես անկախության ճանաչմանը փոխարինող քայլ, որը Ադրբեջանին կհասկացնի, որ Հայաստանը լուրջ է տրամադրված ճանաչման ուղղությամբ: Ղարաբաղի հետ առանց անկախության ճանաչման պայմանագիր ստորագրելու առաջարկները կարծես թե հայտնի անեկդոտն են հիշեցնում փորված փոսն ընկածի մասին` «մի անգամ էլ եմ փորձում դուրս գալ այս փոսից, եթե չստացվեց գնում եմ տուն»: Հայաստանը Ղարաբաղի հետ միջպետական մակարդակի տարբեր հարաբերություններ է հաստատել, նաև միջպետական բյուջետային դոտացիա է տրամադրում: Եվ ի՞նչ, որքա՞ն են դրանք սթափեցրել Ադրբեջանին: Ստացվել է, որ «մի անգամ էլ ենք պայմանագիր կնքում»: Իսկ եթե էլի՞ չստացվեց, եթե Ադրբեջանին դրանից ոչ մի բա՞ն:

Ինչո՞ւ է Հայաստանը փնտրում Ղարաբաղը չճանաչելու ուղիներ:

Իշխանությունը հայտարարում է, թե դեռ վաղ է: Ընդդիմադիրները չեն կարող նույն բանը հայտարարել, ու այնպիսի տպավորություն է, որ պայմանագրի առաջարկը հնչում է ընդամենը մի ուրիշ բան ասած լինելու համար, միայն թե չճանաչել և խուսափել ճանաչման մասին խոսելուց, որովհետև դա կարող է` դուրս է միջազգային քաղաքական կոնյունկտուրայից, և այդ մասին խոսելը կարող է դժկամություն առաջացնել ազդեցիկ քաղաքական բևեռների մոտ և ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի համար նրանց կարևոր աջակցությունից: Համենայնդեպս, անհասկանալի է, երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը խուսափում են խոսել հարցի էության` տվյալ դեպքում ճանաչման մասին, այլ փորձում են գտնել տարբեր ձևեր այն շրջանցելու համար: Ի՞նչ, եթե այդ պայմանագիրը չլինի, Ադրբեջանը կամ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանը առավելագույն չափով օգնելու է Ղարաբաղին որևէ ագրեսիայի դեպքում:

Ղարաբաղի անկախության ճանաչումը վաղուց արդեն Հայաստանի համար պետք է լինի ոչ թե ինչ-որ բանի հետքերով գնալու գործիք, այլ տարածաշրջանում հենց նոր իրավիճակ, Հայաստանի նժարին նոր կշիռ և նշանակություն հաղորդելու միջոց: Այս իմաստով, անգամ ընդդիմադիր առաջարկները ընդամենը պարունակում են իրադարձությունների զարգացման հետևից գնալու, ոչ թե իրադարձություններ զարգացնելու տրամաբանություն: Այսինքն` տրամաբանության առումով իշխանությունն ու ընդդիմությունը,- քանի որ տվյալ պարագայում Վարդան Օսկանյանն է թոփ մեկ ընդդիմությունը,- գործում են միևնույն տրամաբանական շրջանակում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա այնպիսի տպավորություն է, որ դրանք Հայաստանի քաղաքական դասի համար դարձել են պահեստայինի պես մի բան, երբ ասելու որևէ բան եթե չլինի էլ, արձանագրությունների թեման կա ու կա:

Հայաստանին իսկապես պետք է որակապես, բովանդակային և նաև գաղափարական առումով լիովին նոր արտաքին քաղաքականություն: Այստեղ, թերևս, քննարկելու հարց էլ չկա: Պետք է քննարկվեն նոր գաղափարները, հարևանների հետ փոխհարաբերության նոր մտահղացումները, Հայաստանի ռեգիոնալ և նաև համաշխարհային դերի շուրջ սխեմատիկ առաջարկները: Մինչդեռ դրանք չկան, որ հետո էլ քննարկում լինի: Հայաստանում արտաքին քաղաքականության ընդդիմախոսությունը` ինչպես, թերևս, ընդհանրապես քաղաքական ընդդիմախոսությունն ամբողջությամբ, ամփոփվում է այս ԲԱՆԸ այլ ԿԵՐՊ անելու տրամաբանության մեջ, իսկ ահա ԱՅԼ բան անելու տրամաբանության առումով հիմնականում կա՛մ խորհրդավոր, կա՛մ ոչինչ չասող լռություն է: Այդ տեսանկյունից, հատկապես տասը տարի արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարած գործչից ակնկալիքները, թերևս, ավելի մեծ պետք է լինեն, և Վարդան Օսկանյանը հանրությանը ոչ միայն նոր ձևեր պետք է առաջադրի, ինչն, օրինակ, բավական հաջողությամբ իրականացրեց քաղաքացիական սեկտորում գործունեության իմաստով` «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով, այլ արտաքին քաղաքականության առավել պրոֆիլային ուղղության պարագայում առաջարկի ավելի շատ նոր գաղափարներ` փորձելով ընդլայնել հայաստանյան շահագրգիռ հանրույթի տեսադաշտը, մտահորիզոնը և մղել քննարկումների, որոնումների:

Wednesday, October 24, 2012

«Ինչո՞ւ գրավոր, էլի՞»

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին այսօր գործադիրն անհայտ պատճառով դժվարացավ պատասխանել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին, թե՝ «Ի՞նչ է կատարվում օդային հաղորդակցության ոլորտում»: 


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից փոխանցեց, որ կառավարությունից խնդրում են հարցը գրավոր ուղղել և գրավոր պատասխան ստանալ:


Ի պատասխան, Աղվան Վարդանյանը ռեպլիկի կարգով նկատեց՝ «Ինչո՞ւ գրավոր, էլի՞»:


«Առանց այդ էլ հայտնի ավիաընկերությունները հերթով դադարեցնում են չվերթերը Երևան և հիմա էլ «Արմավիա»-«Զվարթնոց» աննորմալ հարաբերություններն են ամեն օր վտանգում կենսական այս ոլորտը»,– հայտարարեց Աղվան Վարդանյանը: 


«Մենք գիտենք հակամարտող երկու կողմերի առանձնահատուկ կարգավիճակը, բայց կառավարությունը չի կարող ձեռքերը լվանալ և մի կողմ քաշվել»,- ասաց նա՝ հարցնելով, թե ո՞րն է կառավարության դիրքորոշումը այս վեճի շուրջ, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում օդային հաղորդակցության ոլորտում պարբերաբար օդային խափանումներ թույլ չտալու համար:

Գալուստ Սահակյան - Սա մեզ հույս է տալիս, որովհետև «ցտեսություն» բառը նշանակում է մինչև տեսություն: Այսինքն` կարոտ, սեր արթնացնող բառ է դա


Եթե կառավարությունն ի վիճակի չէ 17 միլիարդ դրամ ստեղծել, որը հնարավորություն կտա ապահովել նվազագույն աշխատավարձի մասին «Հայ հեղափոխական դաշնակցության»՝ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի նախագիծը, ապա այդ կառավարությանը պետք է ասել՝ ցտեսություն: 

Այսօր Ազգային ժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով դաշնակցական պատգամավորի հայտարարությունը, ասաց. «Շատ լավ զգացինք, որ ելույթ ունեցողներից մեկը կառավարությանը ասաց` ցտեսություն:Սա մեզ հույս է տալիս, որովհետև «ցտեսություն» բառը նշանակում է մինչև տեսություն: Այսինքն` կարոտ, սեր արթնացնող բառ է դա»:

Նախարարը խոստովանեց, որ իրենք տեղյակ են, որ այս փուլում շինարարության ընթացքում խախտվել են թույլատրելիության որոշ նորմեր

Ի՞նչ է լինելու ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքներում Պտղաջուր գետի վրա կառուցվող երկրորդ ՀԷԿ-ի՝ «Խաչաղբյուր 2»-ի ճակատագիրը, որի շինարարությունը բնակիչների հորդորով դադարեցվել է։ 


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած այս հարցին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց, որ իր հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով՝ ուսումնասիրելու, թե ինչքանով են խախտվել ընթացակարգերը: 


«Հանձնաժողովի աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, հանձնաժողովը մեզ ներկայացնելու է առաջարկներ, որոնք կարտահայտեն այդ հանձնաժողովում ներգրավված բոլոր անդամների տեսակետները՝ այդ թվում կառուցապատողին, նախաձեռնողին, համայնքի ներկայացուցիչներին, մարզպետարանի ներկայացուցիչներին և այլն, նույնպես ընդգրկել ենք»,-ասաց նա և ավելացրեց, որ երբ այս աշխատանքները կավարտվեն և միջնորդողները կարտահայտեն իրենց կարծիքը, այդ ուղղությամբ էլ կշարժվեն առաջ և որոշում կկայացնեն: 


Նախարարը խոստովանեց, որ իրենք տեղյակ են, որ այս փուլում շինարարության ընթացքում խախտվել են թույլատրելիության որոշ նորմեր և ծառահատումներ են կատարվել, սակայն, ըստ նրա, իրենք կաշկանդված չեն և անհրաժեշտության դեպքում մեղավորներին կենթարկեն պատասխանատվության: 


Զարուհի Փոստանջյանը, սակայն հակադարձեց, որ նման արատավոր երևույթներ շարունակաբար արձանագրվում են, և կառավարությունը տեսնում է ու տեղյակ է, որ ընթացակարգերը խախտվում են պարբերաբար: 


Պատգամավորը նախարարին տեղեկացրեց, որ շինարարության թույլտվությունը տրվել է երկու արգելոցի շրջակայքում՝ այն դեպքում, երբ այդ գոտում արգելված է շինարարություն իրականացնել: Բացի այդ, չեն եղել հանրային լսումներ, որը նույնպես ընթացակարգի խախտում է, և թույլտվության համար փաստաթղթի համար հիմք է ծառայել մեկ համայնքի որոշումը: 


Նա նաև նշեց, որ արդեն իսկ առաջին՝ «Խաչաղբյուր 1»-ի վնասները նկատելի են, և նույնիսկ նրա շահագործողներն են պաշտոնապես հայտարարել, որ ձկնուղին վնասված է: 


Նախարարը Զարուհի Փոստանջյանին խնդրեց հարցն ուսումնասիրել և հստակեցրեց, որ դա արգելոցի գոտի չէ, այլ արգելավայրի: Նաև նշեց, որ միայն Ենոքավանի համաձայնությունը կապ ունի այնքանով, որ գետը այդ երկու համայնքները միմյանցից առանձնացնում է, իսկ թե ինչու մյուսի կարծիքը հաշվի չի առնվել, ըստ նրա, դրա համար էլ հանձնաժողով են ստեղծել՝ համոզվելու համար, որ իսկապես տեղի են ունեցել ընթացակարգերի և փորձաքննության շեղումներ:

Tuesday, October 23, 2012

աշխատողները պարտադրված առևտուր են անում Շանթի Յուրայի սուպերմարկետից

«Շանթ» ընկերության, «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է «Շանթի Յուրա» անունով և ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմությամբ, նոր բիզնես է նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել. ««Շանթ» գնումների քարտերի» վրա է փոխանցվում աշխատավարձի մի մասը, և այն գործում է միայն «Շանթ» սուպերմարկետում, այլ խանութներում այս քարտը պարզապես պլաստիկի կտոր է: Մինչև 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է հարյուրից 10 հազարը, ավելի բարձր աշխատավարձ ստացողներից` 20 հազարը: Այսպիսով, Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում է մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր:

Այսպես որ գնա, մշակույթի նախարարը կարող է նաև տաքսի սերվիս բացել

Այն, որ նախարարներին ի պաշտոնե վարորդ է տրամադրվում, դա բոլորին է հայտնի, բայց որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2012 թ. հաստիքացուցակով միանգամից 3 վարորդ է հատկացված, դա արդեն ամենաքիչը անհասկանալի է: Տեսնես պետությունը Հասմիկ Պողոսյանի ո՞ր գործունեության համար է նրան 3 վարորդ տրամադրել: «Մենք, իհարկե, դեմ չենք, որ մեր մշակույթի նախարարը մի քանի վարորդ ունենա և շրջի ամենաթանկարժեք մեքենաներով, բայց պարտադի՞ր է, որ այս երկրում ամեն ինչ արվի պետության հաշվին: Այսպես որ գնա, մշակույթի նախարարը կարող է նաև տաքսի սերվիս բացել»,- գրել է «Հրապարակը»:

Շենգավիթի թաղապետն իրեն տեղակալ է նշանակել աներորդուն

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը տեղակալ է նշանակել իր աներորդուն: Թերթը փորձել է թաղապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Արևիկ Եղիազարյանից պարզել, թե Սարգսյանն իր աներորդուն որ արժանիքի համար է այդ պաշտոնին նշանակել: ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն`վարչական շրջանի ղեկավարն ընդունում և ազատում է տեղակալին: Նույն օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տեղակալի պաշտոնը հայեցողական է, և այդ պաշտոնում սեփական հայեցողությամբ նշանակում է վարչական շրջանի ղեկավարը: Տվյալ պաշտոնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նշանակել է Գևորգ Ֆրունզի Հովհաննիսյանին` հաշվի առնելով նրա մասնագիտական պատրաստվածությունը, փորձը` կառավարման ոլորտում և կենսագրությունը»,- եզրափակել է ՀԿԼՎ պատասխանատուն:

ԱԱԾ-ն և ոստիկանությունը սկսել են հետաքրքրվել Գյումրիի քաղաքապետարանի փաստաթղթաշրջանառությամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը:
ԱԱԾ-ի անանուն աղբյուրը «ՀԺ»-ի թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, և այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց: Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երևում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաև ողջ հաստիքացուցակը` աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը: Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` իհարկե:

Հայ-ադրբեջանական սահմանին անօդաչու սարքերը կարող են պատերազմի հանգեցնել


Հարավային Կովկասում, որտեղ փխրուն խաղաղությունը կառչած է 3 սառեցված հակամարտություններից, տարածաշրջանի ժողովուրդներն անօդաչու թռչող սարքեր են արձակում՝ ուսումնասիրելով մեկը մյուսի պաշտպանության համակարգերը և լրտեսելով վիճելի տարածքներում, գրում է Global Post-ը:

Հոդվածագիր Նիքոլաս Քլեյթոնը նշում է, որ ռազմավարական նավթա և գազատարերով տարածաշրջանում որևէ բախում պոտենցիալ կերպով ենթադրում է նաև Իսրայելի, Իրանի և Ռուսաստանի ներքաշում: Նշվում է, որ Իրանը սատարում է Հայաստանին:

«Որոշ առումով այդ երկրներն արդեն իսկ ներքաշվել են հակամարտության մեջ: Անցած սեպտեմբեր Հայաստանն իսրայելական արտադրության ադրբեջանական անօդաչու թռչող էր խփել Լեռնային Ղարաբաղում», - ընդգծում է հոդվածագիրը:

Մեջբերելով Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի նախկին ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանին՝ նա գրում է, որ այս ամառվա ադրբեջանական հարձակումները ցույց տվեցին, որ այդ երկիրը չի համբերում «խաղալ իր նոր խաղալիքներով»:

Մեջբերվում է նաև Crisis Group-ը, որի ձևակերպմամբ՝ «ակն ընդ ական ձևաչափում միջադեպերն ավելի ու ավելի շատ մահացու ելքեր են ունենում», և «ռիսկ կա, որ ճակատային գծում աճող լարվածությունը կարող է հանգեցնել հանկարծակի պատերազմի»:

GP-ն հիշեցնում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից դե ֆակտո արգելվել է զենքի վաճառքը, սակայն Ստոկհոլմի Խաղաղության հետազոտության ինստիտուտի տվյալներով՝ դա չի խանգարել Իսրայելին և Ռուսաստանին զենք վաճառել այդ երկրներին:

Միայն վերջին 2 տարում հրադադարի խախտման հետևանքով 60 մարդ է սպանվել, գրում է հոդվածագիրը:
Հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաճախակի խախտման մասին՝ GP-ն նշում է, որ «անօդաչու թռչող սարքերը վերջին համալրումն են դարձել մարտի դաշտում»՝ նկատի ունենալով Իսրայելի և Ադրբեջանի միջև 1,6 մլրդ ԱՄՆ դոլարի գործարքը: Այժմ Ադրբեջանը 100-ից ավելի անօդաչու թռչող սարք ունի՝ 33 տարբեր իսրայելական զինագործարաններից, այն դեպքում, երբ Հայաստանն ունի տեղական արտադրության շատ քիչ անօդաչու սարքեր:

Հոդվածագիրն անդրադարձը եզրափակում է Ոսկեպար սահմանային գյուղի գյուղապետ Հրուշ Աղբալյանի խոսքով. «2-3 օր ոչ ոք չի քնել [հունիսի բախումների ժամանակ]: Բոլորն այժմ ասում են, որ պատերազմ է լինելու: Եվ դա կարող է սկսվել ցանկացած պահի»:

Ռուսաստանը թույլ չի տա Իրանի դեմ մարտական գործողություններ ենթադրող բանաձևի ընդունում


Ռուսաստանը թույլ չի տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այնպիսի բանաձևի ընդունում, որը թույլ կտար մարտական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես ցույց տվեց Լիբիայի փորձը, ռազմական սցենար, ցավոք, հնարավոր է։ Այդ իսկ պատճառով մենք բավական խստապահանջ կլինենք ՄԱԿ-ի ԱԽ-ում»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են Իսրայելն ու ԱՄՆ-ն մարտական գործողություններ սկսել Իրանում։

2011թ.-ի մարտին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու մասին։ Դրանից հետո միջազգային կոալիցիան՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ, հիմնվելով այդ փաստաթղթի վրա՝ Լիբիայում ռազմական գործողություններ սկսեց, որն ավարտվեց Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալմամբ։

Լավրովն ասել է, որ Իրանում և Մերձավոր Արևելքի արաբական երկրներում այժմ «շատ են նրանք, ովքեր նույնիսկ ոչ թե շշուկով, այլ բարձրաձայն ասում են, որ տարբեր հեղափոխություններից, հեղաշրջումներից ու ռեժիմների փոփոխությունից պաշտպանվելու միակ միջոցը միջուկային զենք ունենալն է»։
«Սա «Մերձավոր Արևելքի ժողովրդավարացման» և «արաբական գարնան» քաղաքականության ամենավտանգավոր հետևանքն է, որի արդյունքում արթնացել են տարածաշրջանը քաոսի տանող ուժերը»,- ասել է Լավրովը։


կառավարությունը օրերս մերժել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, մեկ անգամ ևս փորձելով հիմնավորել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը, հայտարարեց, որ Հայաստանում անկախությունից ի վեր իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով։

«Բոլորը հիշում են, որ այս առաջարկի հետ կապված նախորդ խորհրդարանում ստեղծվեց «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ և այն ժամանակ ներկայացվում էր, որ սկզբունքորեն դեմ չլինելով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, համարում են, որ դրան դեռ պատրաստ չեն, և ընտրություններից առաջ ճիշտ չեն համարում խաղի կանոնները փոխելը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

«Եվ ինչ խաղի կանոններ էին սահմանել, և ինչ կործանարար հետևանքներ կունենար դրանց փոփոխությունը իշխանության համար, ցույց տվեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները»,- շարունակեց նա և հավելեց, որ իշխանությունները շատ ավելի ազնիվ կլինեին, եթե հայտարարեին, որ չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են։ Իսկ ավելի ճիշտ՝ «բոնուսային» 41 մանդատը։

Հիշեցնենք, որ նման նախագծեր առաջարկել են ՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և վերջերս նաև՝ «Հայ ազգային կոնգրեսը»։
Դաշնակցական խմբակցությունը տեղեկացել է, որ կառավարությունը օրերս մերժել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրենց նախագիծը, որով կրկին անգամ առաջարկվում է անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին։

Դաշնակցական պատգամավորը նշեց, որ այս անգամ իշխանությունները նախագիծը մերժել են այլ պատճառաբանությամբ և «ակադեմիական ճշմարտություններ են» գրել այն մասին, որ տարբեր երկրներում դրանք համադրված են, քանի որ արդեն այսօր՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս հետո, այլևս հնարավոր չէ մերժել քաղաքական պահի անպատեհությամբ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը, որում կոչ է արվում խաղաղ ճանապարհով կարգավորել լիբիական Բանի-Վալիդ քաղաքում ծագած հակամարտությունը, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:

Վերջին շրջանում այդ քաղաքում, որը մինչ այժմ գտնվում է մեկ տարի առաջ սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կողմնակիցների իշխանության ներքո, բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և քաղաքի ռազմական ջոկատների միջև:

«Այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքացիները և բարձրաստիճան դիվանագետները զոհվեցին Լիբիայում տեղի ունեցած բռնությունների հետևանքով, արգելափակել հայտարարությունը, որը կոչ է անում բռնության չդիմել երկրի քաղաքական հարցերի լուծման դեպքում, դա շատ տարօրինակ է», - ասել է Չուրկինը:

«Սա իրավիճակ է, երբ ամերիկյան պատվիրակության վարքը դժվար է բացատրվում ռացիոնալ տերմիններով», - ասել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը:

եթե պատրաստ են ապացուցել, որ ավազակապետություն չեն, թող անցկացնեն ազատ, արդար ընտրություններ

Իբրև ԱԺ քառօրյայի այսօրվա հայտարարության նախաբան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանությունների ներկայացուցիչներին ասաց, որ ՀԱԿ–ը շարունակելու է կիրառել «ավազակապետություն» բառը և հարկ է համարում ևս մեկ անգամ պարզություն մտցնել ՀԱԿ–ի կողմից արդեն 5-րդ տարին կիրառվող եզրույթի հարցում։


««Ավազակապետություն» եզրույթի օգտագործման հարցում մեզ քննադատողները մի փոքր լեզվաբանական բացի մեջ են, որը անկեղծորեն կցանկանայի լրացնել։ «Կրատիա» արմատը ունի բազմաթիվ նախածանցներ՝ արիստոկրատիա, պլուտոկրատիա, կլեպտոկրատիա։ «Արիստոկրատիա» նշանակում է ազնվականության իշխանություն, կլեպտոկրատիա՝ գողերի իշխանություն, գողապետություն»,– ասաց նա։


««Դեմո» նշանակում է ժողովրդի իշխանություն կամ ժողովրդապետություն։ Ընդհանրապես, երբ հայերենում«պետություն» բառը շաղկապվում է որևէ ուրիշ արմատի հետ, դա նշանակում է ոչ թե պետություն, այլ իշխանական համակարգի բնութագիր։ Օրինակ՝ նվիրապետություն, մենապետություն՝ մեկի իշխանություն։ Այնպես որ, երբ մենք օգտագործում ենք «ավազակապետություն» բառը, մենք նկատի ունենք ոչ թե պետությունը, այլ իշխանությունը կամ, եթե կուզեք՝ բնութագիրը»,– հայտարարեց Լևոն Զուրաբյանը։ 


Սա նրա անդրադարձն էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցին, որում նա, անդրադառնալով Լևոն Զուրաբյանի կողմից այս բառի հերթական օգտագործմանը, նշել էր, որ պետությանը չի կարելի անվանել ավազակապետություն և որ «պետությունը ժողովուրդն է»։


Իր ելույթը Լևոն Զուրաբյանը ավարտեց իշխող մեծամասնությանն ուղղված կոչով. եթե պատրաստ են ապացուցել, որ ավազակապետություն չեն, թող անցկացնեն ազատ, արդար ընտրություններ։


Իսկ որպես դրա լավագույն քայլ ընդունեն «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ՀԱԿ –ի նախագիծը։

Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատն ստացած Թևան Պողոսյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին իր ելույթով շնորհակալական խոսք ուղղեց «Ժառանգություն» կուսակցությանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատն ստացած Թևան Պողոսյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին իր ելույթով շնորհակալական խոսք ուղղեց «Ժառանգություն» կուսակցությանը՝ իրեն ԱԺ աշխատանքներում ընդգրկելու համար: 


«Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգությանը» հնարավորություն ընձեռելու կամրջելու քաղաքացիական հասարակության ինստիտուտները և հասարակությանը հուզող խնդիրները և օրենսդիր աշխատանքը»,- ասաց նա: 


«Ժառանգության» պատգամավորը նկատեց, որ Հայաստանում հասարակության զարգացման մասին խոսելիս հակասական զգացումներ են առաջանում: Ըստ նրա՝ մի կողմից հազարավոր հայրենակիցներ լքում են հայրենիքը, հաճախ անվերադարձ՝ չպատկերացնելով անգամ ուր են գնում։ Մյուս կողմից էլ ակնհայտորեն նկատվում է քաղաքացիական հասարակության աճ: 


«Իրենց հողում ամուր արմատներ ձգած, վճռական հայաստանցիների թիվն օրեցօր աճում է: Դրա վկայությունն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորող նախաձեռնությունների թվի աննախադեպ աճն է»,– ասաց նա: 


«Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել և թափ են առել բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր երկրի հասարակական կյանքի համար կարևորագույն խնդիրների լուծմանը»,- ավելացրեց «Ժառանգության» պատգամավորը։


Ըստ Թևան Պողոսյանի՝ ակնհայտ է, որ հայաստանցին այլևս չի հանդուրժում հատվող անտառը, «չի համակերպվում քաղաքի պատմությունը և մշակույթն աղավաղող թյուրիմացություններին և գործողություներին, ինչն էլ բերում է երկու եզրերի բախման, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում ըստ նրա, վաղուց նրանք միմյանց փոխլրացնում և զորացնում են»: 


Նա կոչ արեց միանալ այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն կընձեռեն հարատև զարգացում ունենալ այստեղ և քիչ ավելի կախում ունենալ օտար ֆինանսավորումից:

Խնդրում եմ չվիրավորել...


Վարդան Օսկանյանի գործը բացառապես քաղաքական գործ է և իրավական հարթության հետ որևէ կապ չունի և լուծում կարող է և պետք է ստանա բացառապես քաղաքական հարթության մեջ: Այսօր ԱԺ ելույթների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիռա Զոհրաբյանը նման կերպ արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթին, որի ժամանակ վերջինս նշեց, թե Օսկանյանի գործը բացառապես իրավական հարց է:

Նրան վրդոհվեցրել էր ՀՀԿ խմբակցությակցության ևս մեկ պատգամավորի՝ Լևոն Մարտիրոսյանի ելույթը: վերջինս նշել էր, որ նախորդ քառօրյայի իր ելույթից հետո, որտեղ ինքը նշել էր, թե Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերին հայ մարզիկները խայտառակ արդյունքներ են գրանցել, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայ մարզիկներին ստիպել է, որ «Ճ» կլասի նամակ գրել իրեն:
«Ես խորհուրդ չեմ տա խոսել «ճ» կլասի ելույթներից, զեկույցներից, որովհետև հենց այստեղ այս դահլիճում այսօր՝ հայտարարությունների ժամին, այնպիսի քծնանքի, ձանձրույթի ու «ճ» կլասի, խայտառակ ելույթներ են հնչում, որ անհարմար ես զգում՝ որպես ՀՀ քաղաքացի: Դրանք քծնանքի, ձանձրույթի ու տափակության համադրություններ են: Խնդրում եմ չվիրավորել մարզաշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք իրենք ստորագրել են տվյալ նամակի տակ»,-ասաց նա:

Հայաստանի հետ որդեգրել է «Գույք պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձևը


Եթե Ռուսաստանը մի շարք աֆրիկյան և ասիական պետությունների (Հս. Կորեա, Ղրղըզստան, Վիետնամ, Սիրիա) հետ համագործակցում է «Զարգացում պարտքի դիմաց» բանաձևի շրջանակներում՝ 2000 թվականից առ այսօր դուրս գրելով այդ պետությունների՝ Ռուսաստանին ունեցած շուրջ 100 միլիարդ դոլարի պարտք, ապա Հայաստանի հետ այդ երկիրը որդեգրել է «Գույք պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձևը:

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նման բովանդակությամբ հայտարարեց «Ժառանգության» համամասնական ցուցակով Աժ-ում ներկայացված, իսկ երեկվանից «Ազատ դեմոկրատներին» (հայտարվեց, որ ֆորմալ այս երկուսը մեկ խմբակցության կազմում են, սակայն «Ազատ դեմոկրատների» պատգամավորները «Ժառանգությանը» չեն ներկայացնում) ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը:
Իր այս հայտարարությամբ նա անդրադարձավ հոկտեմբերի 17-ին Ռուսատանի արտաքին գործերի միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի պետ Վլադիմիր Սերգեևի՝ ՄԱԿ-ում արված հայտարարությանը, որ Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան մի շարք պետությունների ավելի քան 20 միլիարդ դոլարի պարտքը:

Ալեքսանդր Արզումանյանը հավելեց, որ Ռուսաստանը ավելի քան հիսուն միլիոն դոլարի նվիրատվություն է արել Համաշխարհային բանկի աղքատ պետությունների զարգացման հիմնադրամին:

«Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս է գրել 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք Ղրղզստանի պետական պարտքը: Մինչ այդ Ռուսաստանը և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրել հյուսիսկորեացիների 11 մլրդ դոլարի հասնող պարտքը դուրս գրելու մասին: Նշենք, որ 2000թ. Ռուսաստանը դուրս էր գրել Վիետնամի 10 մլրդ դոլլարի պարտքը, 2005թ. հունվարին Բաշար Ասադի Մոսկվա կատարած այցի արդյունքում ՌԴ-ն դուրս է գրել Սիրիայի պետական պարտքի մոտ 75%-ը, ինչը կազմել է 10 մլրդ ԱՄՆ դոլար: 2007թ. Ռուսաստանը դուրս է գրել Աֆղանստանի 11 մլրդ դոլարի պարտքը, 2008թ. փետրվարին դուրս է գրել Իրաքի 12 մլրդ դոլարի պարտքը, նույն 2008թ. ապրիլին դուրս է գրվել Լիբիայի 4.5 մլրդ դոլարի պարտքը, իսկ 2010թ. դուրս է գրվել Մոնղոլիայի պարտքի 97.8%-ը, ինչը կազմել է 11.1 մլրդ դոլար: Այսպիսով, 2000թ.-ից սկսած Ռուսաստանի կողմից դուրս գրված պարտքերի թիվը կազմում է 100 մլրդ ԱՄՆ դոլար»,- թվարկեց Ալեքսանդր Արզումանյանը:
Այս վիճակակագրության ֆոնին Ալ. Արզումանյանը բավական տարակուսելի համարեց, որ «մեր դարավոր բարեկամ և արդի ամենակարևոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբևէ չի դուրս գրել մեր պարտքը, այլև մեր նկատմամբ կիրառել է «գույք՝ պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձևը»:

«Դիմում եմ ԱԺ մեծամասնությանը, որ այսպիսի եռանդով պաշտպանում է իր իսկ նշանակած կառավարության ծրագրիրը և որ նախանձելի պատրաստակամությամբ պաշտպանում է ՌԴ շահերին վերաբերող ցանկացած համաձայնագիր կամ օրենսդրական նախաձեռնություն: Հետամուտ եղեք այս կենսական խնդրի լուծմանը և հանձնարարեք ձեր կառավարությանը բանակցություններ սկսել մեր կարևորագույն ռազմավարական գործընկերների հետ՝ ՀՀ պարտքը դուրս գրելու, կամ գոնե դրա երկուստեք ընդունելի, մեր արժանապատվությունը չնսեմացնող ռեստրուկտուրիզացիայի ուղղությամբ»,- եզրափակեց ՀՀ Ագ նախկին նախարարը:

Հորդորում եմ ՀՀ ղեկավարին պաշտոնավարման ավարտին ազատվել բռնապետություն հուշող այս կառույցից


Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ելույթների ժամին նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեց ՀՀ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը վերացնել, քանի որ այն, ըստ նրա, քաղաքացիների կողմից ընկալվում է որպես Ազգային անվտանգության ծառայության կառույց, այլ կերպ «КГБ-ի պադվալ»:

«Այս քրեակատարողական հիմնարկը լայն հանրության կողմից ընկավում է որպես ԱԱԾ-ի կառույց, իսկ ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն»,- ասաց նա:

«Ազատազրկման վայրը ոչ թե ընկալվում է որպես իրավապահ առաջնորդվող կառույց այլ խորհրդանշվում է «КГБ-ի պադվալ»,- ասաց նա և նշեց, որ ԱԱԾ-ի պարտավորությունն է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, և ոչ թե այս բռնապետական ապրանքանիշը կրել:

Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև եղել է այս կառույցի ղեկավարը, ունի բոլոր հնարավորությունները քաղաքի կենտրոնից վերացնելու «սարսափազդու բնակատեղին», մանավանդ, որ դրանից, ըստ նրա, ապահովագրված չէ յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև պատգամավորը և նախագահը:

«Հորդորում եմ ՀՀ ղեկավարին պաշտոնավարման ավարտին ազատվել բռնապետություն հուշող այս կառույցից և տեղը հիմնադրել օրինակ՝ պատմության թանգարան, որը կպատմի НКВД, ККБ, ԱԱԾ ապրանքանիշի կատարած հանցագործությունների և իրենց օրերն այնտեղ անցկացրած զոհերի մասին»,- ասաց նա: 

Friday, October 12, 2012

«Նամակս կուզեք տպեք, կուզեք` ոչ, բայց որ «Հրապարակն» էլ չտպի, ուրեմն սամվելակերպերն իրապես էս երկրում ամեն ինչ առել են», այսպիսի հուսահատ պոռթկումով է սկսվում գյումրեցի ընթերցողի նամակը, որը «Հրապարակ»-ը ստացավ հոկտեմբերի 10-ի երեկոյան, էլեկտրոնային փոստով: Նկարագրված դեպքերը, ըստ նամակի հեղինակի, տեղի են ունեցել Սամվել Բալասանյանի պաշտոնավարման նախօրեին և չարաբաստիկ ստվեր են նետում նոր քաղաքապետի հետագա գործունեության վրա:

ՊԱՏԺՎԵՑ ՒՐ ՓՈՂՆ ՈՒԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Գյումրու քաղաքապետ նշանակված պիվնոյ բարոն Սամվել Բալասանյանի շրջապատն այսօր աչքի ընկավ իր քաջագործությամբ և իրենց «ոչ գործարար», «ոչ կրիմինալ» բոսին նոր պաշտոնը ստանձնելուց առաջ մի լավ նվեր մատուցեց: Գյումրու Շիրակացի փողոցի միջնամասում, ալան-ափաշկարա, Բալասանյանի ախրաննիկ կոչված քյալլագյոզները դաժան ծեծի են ենթարկել ոմն Արթուրի, որը դժբախտություն էր ունեցել լինել Բալասանյանի և նրա սիրասուն բալիկի թիկնապահը և հետն էլ համարձակություն էր ունեցել պահանջելու իր աշխատավարձը: Մի խոսքով, մարդը պահանջել է տիրոջ ջանդակը սեփական կյանքի գնով պահպանելու դիմաց հասանելիք մի քանի գրոշը... Եվ համարձակ այս Արթուրիկը սաղ-սաղ, հարևանների ու հարազատների աչքի առջև լանգետի վերածվեց: ...Այն, որ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Արթուրի գործը ծածկադմփոց կանեն` համոզված եմ, բայց որ Գյումրին փոքր քաղաք է, ու այստեղ նույնիսկ մախաթը պարկի մեջ չի կարելի թաքցնել, նույնպես փաստ է»,հայտնում է նամակագիրը: 

Նույն օրը թերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանի շրջապատից՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից: Նա անմիջապես կապվեց քաղաքապետի հետ և մեզ հաղորդեց, որ, լսելով Արթուր անունով ծեծված տղայի մասին, Բալասանյանը խիստ զարմացել է, ցանկացել է ճշտել Արթուրի ազգանունը, ապա ասել է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ո´չ ինքը, ո´չ էլ իր որդին «ախրաննիկներ» չունեն:

ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է
Սամվել Բալասանյանը մի անգամ էլ է հրապարակավ հայտնել, որ ո´չ ինքը, ո´չ իր ընտանիքի անգամները թիկնապահներ չունեն: Այն ժամանակ նա Աժ փոխնախագահն էր, իսկ դեպքը, որի առիթով արվեց այս հայտարարությունը, տեղի էր ունեցել Բալասանյանների ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի մուտքի մոտ` 2011 թվականի փետրվարին: Գործարանի քցված բանվորներից մեկի եղբայրը դանակահարել էր Սամվել Բալասանյանի որդու` Սիսակ Բալասանյանի թիկնապահ, 1982 թվականին ծնված Արթուր Առաքելյանին: Արթուրին տեղափոխել էին Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց, որտեղ նա մահացել էր, իսկ մարդասպանը` Արմեն Սահակյանը, որը տառապում էր շաքարախտով և ամենակարիքավոր խավից էր, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Մինչ օրս Գյումրիում հիշում են, թե Սահակյանի հարազատներն ինչ ողբ էին դրել դատարանի դահլիճում, երբ դատավորը հրապարակել էր դատավճիռը և արագ հեռացել:

ԱՐԹՈՒՐՒՆ ԱՐԱԳ ՏՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Մեկ տարի առաջ նկարագրված այս միջադեպի և երեկվա դեպքի միջև ընդհանրություն կա: Նոր զոհի անունը ևս Արթուր է: Ըստ նամակագրի, նա նույնպես թիկնապահ է եղել և ծառայել է Բալասանյանների ընտանիքին: Ինչպես և գարեջրի գործարանի բանվորը, նա «քցված» է եղել և ընդամենը ցանկացել է ստանալ իր հասանելիք աշխատավարձը: Ըստ նամակագրի, նա ևս տեղափոխվել է Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Գիտակցելով, թե որքան տհաճ է նոր քաղաքապետի համար նման դեպքի հրապարակումը, այն էլ իր պաշտոնավարման նախօրեին, նաև հաշվի առնելով մեր նամակագրի շահերն ու մտավախությունը, թե իր հաղորդած տեղեկությունները չեն հրապարակվի, թերթը չվստահեց պաշտոնական հերքմանը և գործի դրեց իր աղբյուրները: Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից երկու միմյանց հակասող տեղեկություն ստացվեց: Ստորին պերսոնալից հայտնեցին, որ մի ծեծված հիվանդ եղել է հիվանդանոցում, բայց գիշերով շտապ դուրս են գրել ու տարել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ հենց հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան «Հրապարակ»-ը Սամվել Բալասանյանի շրջապատից պարզաբանում խնդրեց, և բացառված չէ, որ դեպքի հրապարակայնացումից խուսափելով, ծեծվածին շուտափույթ տարել են տուն: Թերթը զանգահարեց նաև հիվանդանոցի նեյրովիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանին, որն ասաց. «Որքան գիտեմ, այս երկու օրը և մոտ օրերս նման ՝ հիվանդ չենք ունեցել: Համենայնդեպս, ես չեմ ունեցել»: Սակայն առավոտից Գյումրիում շշուկներ էին շրջում, թե Բալասանյանի թիկնապահները մարդ են ծեծել, ոմն նախկին թիկնապահի, որը ծանր վիճակում է: Երեկ մարդիկ եկել էին քաղաքապետարանի մոտ`նոր քաղաքագլխի մուտքը դիտելու: Շատերն էին նկատել, որ Սամվել Բալասանյանը շենք է մտել մի քանի թիկնապահների ուղեկցությամբ, իսկ քաղաքապետարանի շենքի մոտ և հրապարակում մարդիկ քաղաքացիական հագուստով «օրգանների» բազմաթիվ աշխատակիցների էին նկատել: Ուժեղացված հսկողությունը նշանակում է, որ Բալասանյանն իրեն վստահ և սիրված չի զգում իր քաղաքում: 

Հիշեցնենք նաև, որ Վարդան Ղուկասյանի լիազորությունները, օրենքի համաձայն, պետք է ավարտվեին նոյեմբերի 12-ին, սակայն, ըստ որոշ լուրերի, նկատի ունենալով նոր քաղաքապետի նկատմամբ ձևավորված գյումրեցիների մեծամասնության ոչ բարյացկամ վերաբերմունքը, Վարդան Ղուկասյանին վերևից խնդրել են ժամկետից շուտ հեռանալ պաշտոնից: