Popular Posts

Friday, March 30, 2012

Շտաբը բացել են, փողերն էլ բաժանում են



«Երկիր»-ը գրում է. «Շտաբը բացել են, փողերն էլ բաժանում են, հերթով մարդկանց կանչում են, սպառնում»,- Սյունիքի 38-րդ ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուի գործելաոճն այսպես է բնորոշում Կապանի ՀՅԴ մարզային ներկայացուցիչը:

«Արմենակ Ստեփանյանն ասում է, որ սյունեցին ուրիշ է, նա կարող է փողը վերցնել բայց ձայն չտալ ՀՀԿ թեկնածուին, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Վերջինիս մրցակիցը ՀՅԴ-ական Աժ պատգամավոր Գագիկ Գևորգյանն է: Պարոն Ստեփանյանը վստահ է, որ ՀՅԴ թեկնածուն անցնելու է. «մարզպետն էլ է խառնվել, որովհետև շատերը համախմբվել են մեր թեկնածուի շուրջ»»,- հավելում է թերթը:

Էրդողանը 2014 թ.-ին նախագահ կդառնա, Գյուլը` վարչապետ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահ դառնալու հավակնությունների մասին փաստաթղթեր են հայտնվել Stratfor ընկերության գաղտնազերծված նամակագրության փաստաթղթերում:
Stratfor-ի Թուրքիայի գծով մասնագետ Էմրե Դողուն այս մասին խոսել է Եվրամիությանն ինտեգրման հարցերով փոխնախարար Հասան Նուրի Յաշարի հետ, ում ներկայացրել է որպես «Էրդողանի խորհրդատու և մտերիմ ընկեր»: Հենց նա էլ ասել է, որ կասկածից վեր է այն, որ Էրդողանի նպատակը նախագահ դառնալն է:
2010 թ.-ի սեպտեմբերի 20-ով թվագրված նամակներից մեկում ասվում է «Թայիփ Էրդողանը թույլ կտա, որ Գյուլը մեկ անգամ էլ ընտրվի, բայց Թուրքիայի հաջորդ նախագահը Էրդողանն է լինելու»:
«Էրդողանը մինչև 2014 թվականը թույլ կտա Գյուլին, որ շարունակի պաշտոնավարել, սակայն դրանից հետո փորձելու է ուժեղ նախագահական համակարգ ստեղծել և դառնալ նախագահ», - գրված է նամակում:
Հարցին, թե նախագահի պաշտոնում էրդողանի ընտրությունից հետո արդյո՞ք Գյուլը կհամաձայնվի վարչապետ դառնալ, աղբյուրը պատասխանել է, որ Էրդողանի և Գյուլի միջև նախագահի աթոռը կիսելը դժվար չի լինելու և Գյուլը չի մերժի վարչապետ դառնալու առաջարկը:
«Թուրքիայում նման բան ընդունված չէ, որ նախագահ լինելուց հետո վարչապետ դառնան, բայց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման քաղաքական ավանդույթներին առանձնապես ուշադրություն չի դարձնում», - ասել է նա:

Բեն Լադենը Պակիստան է փախել դեռ 2001-ին


«Ալ Կաիդա»-ի նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենը մուտք է գործել Պակիստան աֆղանական սահմանով՝ ԱՄՆ-ի՝ Աֆղանստան ներխուժելու առաջին ամիսների ընթացքում: Նա այնտեղ անցկացրել է 9 տարի՝ ապրելով իր ընտանիքի հետ միաժամանակ մի քանի ապահով բնակարաններում:
Այս տեղեկությունը, ըստ Foxnews-ի, պարունակում է Բին Լադենի 29 - ամյա կնոջ՝ Յեմենիտե Ամալ Ահմեդ Աբդուլֆաթայի ցուցմունքը:
Քննիչներին տված ցուցմունքում նա նշել է, որ ամուսնացել է Բին Լադենի հետ 2000թ-ին, քանի որ ուզում էր ամուսնանալ մոջահեդի հետ: Աբդուլֆաթայը պատմել է, որ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ընտանիքը լքել է Կանդահարի թաքստոցը:
Ցուցմունքում Բին Լադենի կինը նաև նշել է, որ Պակիստանում իրենց օգնում էին «մի քանի պակիստանյան ընտանիքներ»: 

Ոչ մի ձայն՝ հանցավոր ռեժիմին


ՀԱԿ առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանի ելույթն այս անգամ վերնագրված էր ՀԱԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթներ, որը, ըստ նրա, համաձայնեցված է նախընտրական դաշինքի բոլոր ներկայացուցիչների հետ և ՀԱԿ-ի միասնական դիրքորոշումն է:
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ։
1. Հայ Ազգային Կոնգրեսը, թերևս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Քառամյա հետևողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջև դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին՝ ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը, և երկրորդ՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։
2. Վերջին չորս տարիներին (2008–2011 թթ.) վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետևանքով՝
– Ի դերև են ելել իշխող կուսակցության և գործող նախագահի նախընտրական բոլոր խոստումները.
– Հայաստանի համախառն ներքին արդյունքը և պետական բյուջեն նվազել են համապատասխանաբար 11.54 և 10.9 տոկոսով.
– Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրած 89 րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը.
– Երկրի արտաքին պարտքը 1.5 մլրդ դոլարից հասել է 3.8 մլրդ դոլարի.
– Գումարային գնաճը կազմել է 37.1%, իսկ պարենային ապրանքների ու կոմունալ ծառայությունների գներն աճել են 45.7%-ով.
– Դրամն արժեզրկվել է շուրջ 25%-ով. դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով երկրի միջազգային պահուստներից ծախսվել է ավելի քան 1 մլրդ դոլար.
– Կապիտալի արտահոսքը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար. մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանման տարեկան ծավալով (493 դոլար) Հայաստանը հավասարվել է աշխարհի ամենազարգացած երկրներին.
– Կոռուպցիայի ինդեքսով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 99-րդ տեղից տեղափոխվել է 129-րդ տեղը.
– Խորացել է տնտեսության մենաշնորհացման գործընթացը, և մանր ու միջին գործարարությունը հայտնվել է վերացման եզրին.
– Աղքատության վիճակագրական ցուցանիշը բարձրացել է 12%-ով, հասնելով 35%-ի.
– Պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 120.000 մարդ (մեկնողների և վերադարձողների թվի տարբերությունը).
– Հանցագործությունների և ծանր իրավախախտումների թիվը 8428-ից հասել է 16.572-ի.
– Գնդակահարվել է 10 անմեղ քաղաքացի, շուրջ 80 խաղաղ ցուցարարներ կրել են հրազենային և բեկորային վնասվածքներ, իսկ 100-ից ավելի քաղաքացիներ քաղաքական դրդապատճառներով հայտնվել են բանտերում.
– Խաղաղ պայմաններում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը՝ բանակում տիրող արատավոր բարքերի և ոչ-կանոնադրային հարաբերությունների պատճառով.
– Քաղաքացիական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններից հետո լրատվամիջոցների և անհատ լրագրողների նկատմամբ հարուցվել է մոտ մեկ տասնյակ դատական գործ.
– Պատգամավորների 58%-ը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ.
– Բյուջետային հիմնարկների հարյուրավոր աշխատակիցներ, ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, հեռացվել են աշխատանքից.
– Ավելի քան 100 անգամ Երևանի քաղաքային իշխանությունները ապօրինաբար մերժել են հանրահավաքների իրազեկման՝ ընդդիմության ներկայացրած դիմումները.
– Արտոնված հանրահավաքների օրերին իշխանությունները սիստեմատիկաբար փակել են Երևան մտնող մայրուղիները և խափանել հանրային տրանսպորտի աշխատանքը.
– և վերջապես, արտաքին քաղաքականության բնագավառում փակուղի են մտել Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները։
Քիչ թե շատ ժողովրդավարական որևէ երկրում նման խայտառակ ցուցանիշներ արձանագրած իշխանությունը ոչ միայն չէր համարձակվի մասնակցել ընտրությունների ու կրկին հայցել ժողովրդի վստահությունը, այլև վաղուց տապալված կլիներ, ինչպես, շատ ավելի անմեղ թերացումների համար համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով տապալվեցին տասնյակ ևրոպական կառավարություններ։ Այսպիսի ավազակաբարո իշխանություն և դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել։ Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը, և գայթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանման, ու դրա համար իրենից բացի որևէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա։
3. Երկրում տիրող իրական վիճակի բացահայտումն ու վարչախմբի մերկացումը համարելով իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկը, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, դրան զուգահեռ, հսկայական աշխատանք է կատարել քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների այլընտրանքային ծրագրեր մշակելու և դրանք հասարակության սեփականությունը դարձնելու ուղղությամբ։ Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային բնագավառներում Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությունն արտացոլված է հետևյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում (փակագծերում նշված է յուրաքանչյուր փաստաթղթի հրապարակման թվականը).
– «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010).
– Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010).
– Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010).
– ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011).
– Մշակութային մանիֆեստ (27.12.2011).
– Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012).
– Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012).
– ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)
– Դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012).
– Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012).
– Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012).
Նշված փաստաթղթերում քայլ առ քայլ ներկայացված են իշխանության գալու պարագայում Հայ Ազգային Կոնգրեսի կոնկրետ անելիքները, բարեփոխումների ժամանակացույցը և նոր, ժողովրդավարական Հայաստանի կերտման իրատեսական հեռանկարը։ Հասկանալի լինելով, որ որևէ նախընտրական ծրագրում անհնար ու, թերևս, նաև ավելորդ է վերարծարծել վերոհիշյալ ծավալուն փաստաթղթերի ողջ բովանդակությունը, Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար է համարում, դրա փոխարեն հասարակությանը հստակորեն ներկայացնել այն կոնկրետ քաղաքական ու օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով, սեփական ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձևավորելու պարագայում, պատրաստվում է հանդես գալ հաջորդ գումարման Ազգային Ժողովի առաջին իսկ նստաշրջաններում՝ այն է.
4. Հիմք ընդունելով այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների և խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետևանքով, անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։
5. Ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման և իրավական հետևանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով։
6. Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների և հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս, առաջիկա երկու տարվա կտրվածքով։
7. Հիմնավորապես վերանայել պաշտոնեական պարտավորություններում սիստեմատիկորեն թերացած, հետևողական անսկզբունքայնություն դրսևորած և հասարակության աչքում լիովին վարկաբեկված Սահմանադրական դատարանի կազմը, որն արդարադատության գերագույն ատյանի կոչմանը հակառակ, դարձել է ավազակապետության հլուհնազանդ կամակատարը կամ պարզ կցորդը։
8. ԽՍՀՄ խնայբանկերի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք աստիճանաբար մարելով համապատասխան ժամանակացույցով, այն էլ՝ կրկնակի ավելի մեծ չափով և կրկնակի ավելի արագ, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։
9. Արտագաղթի վնասները նվազեցնելու և ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500.000 դրամ, երրորդ երեխայից սկսած՝ մայրերին վճարել 1 մլն, իսկ հինգերորդից սկսած՝ 1.5 մլն դրամ, ինչպես նաև 30%-ով երկարաձգել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը։
10. Անցնել պետության կողմից առողջապահության հավաստագրային ֆինանսավորման, այսինքն՝ ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, իսկ առողջապահության պետական ֆինանսավորումը նախատեսել ՀՆԱ-ի առնվազն 3%-ի չափով, ներկայիս 1.6%-ի փոխարեն։
11. Օրենքով սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 1%-ի չափով։ 2013 թվականին ՀՆԱ-ի 1%-ին հասցնել նաև գիտության պետական ֆինանսավորումը, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարի այն ավելացնել 0.25%-ով։
12. Արմատական փոփոխությունների ենթարկել «Ընտրական օրենսգիրքը», նրանում մասնավորապես ամրագրելով հետևյալ դրույթները. ընտրացուցակների բեռնաթափումը երկրից մշտապես բացակա շուրջ 500.000 քաղաքացիների անուններից, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումը պետության կողմից ձևավորված հանձնաժողովներով, խորհրդարանական ընտրություններում ամբողջովին համամասնական ընտրակարգի կիրառումը, քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակայնության ապահովումը և այլն։
13. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքից հանել բանակի մասնակցությանը վերաբերող հակասահմանադրական դրույթը, երկրի ներքին կյանքում զինված ուժերի օգտագործումը սահմանափակելով բացառապես բնական աղետների հետևանքների վերացման ոլորտով։
14. «Հավաքների մասին» օրենքում վերացնել բյուրոկրատական կամայականությունների դուռ բացող երկիմաստ արտահայտություններն ու անհստակ ձևակերպումները, և խիստ պատասխանատվություն սահմանել հավաքների ազատության իրավունքը ոտնահարող պետական պաշտոնյաների նկատմամբ։
15. Գյուղատնտեսության խթանման և գյուղացիության վիճակի թեթևացման նպատակով ընդունել միջոցառումների համալիր փաթեթ, որը մասնավորապես կընդգրկի հետևյալ մոտեցումները. գյուղատնտեսության վարկավորման տարբերակված նորմատիվների սահմանում, պետության կողմից առ 01.04.2012թ. գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի և գյուղմթերքների արտադրության սուբսիդավորում, փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում, մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծում, գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում, սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ԱԱՀ-ի կիրառում, գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում և այլն։
16. Հրատապ միջոցառումների նույնպիսի մի փաթեթ անհրաժեշտ է ընդունել նաև արդյունաբերության զարգացման և արտադրության խթանման համար, նկատի ունենալով, մասնավորապես, նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանումը, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում և դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաև շահութահարկից կանխավճարներ կատարելու պրակտիկայի դադարեցումը և ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ։
17. Հակամենաշնորհային օրենսդրության մեջ սահմանել դրույթ, որի համաձայն տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որևէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհներին վերաբերող դեպքերի, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը։
18. ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն հանել ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ցանկից և վերականգնել որպես նախարարություններ կառավարության կազմում նրանց նախկինում ունեցած կարգավիճակը։
19. Օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել ավելորդ վարչական օղակները և էապես կրճատել վերջին 14 տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատը՝ մասնավորապես ՀՀ Նախագահի, կառավարության, ճյուղային նախարարությունների, մարզպետարանների և Ազգային Ժողովի աշխատակազմերը, սակայն ոչ թե նշված մարմինների շարքային աշխատողների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվի հաշվին, իսկ կրճատումների հետևանքով խնայված միջոցներն ուղղել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներ։
20. Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական գործունեությունն, անշուշտ, չի սահմանափակվելու թվարկված նախաձեռնություններով. թեկուզ առաջնահերթ, դրանք ընդամենն ընդգրկում են նրա ծրագրերի միայն մի մասը։ Ազգային Ժողովում քաղաքական ուժերի բարեհաջող դասավորության պարագայում Կոնգրեսը մտադիր է հասնել իր ծրագրային փաստաթղթերում տեղ գտած բոլոր խնդիրների իրականացմանը։ Իսկ որպես զգուշացում. լինելով սկզբունքային ընդդիմություն, Կոնգրեսը դեմ է քվեարկելու այն բոլոր օրինագծերին, որոնցում հաշվի չեն առնվի իր առաջարկներն ու առարկությունները։
Հարկ եմ համարում նաև շեշտել, որ իմ ելույթի բոլոր դրույթները համաձայնեցված են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքին մաս կազմող կուսակցությունների հետ, հետևաբար այն հանդիսանում է նրանց միասնական տեսակետը։
Իր ելույթը Լևոն Տեր–Պետրոսյանն ավարտեց «ոչ մի ձայն՝ հանցավոր ռեժիմին» կոչով։

Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին հաջորդեց հանրահավաքի մասնակիցների քայլերթը։

Հայաստանին հակակշիռ է պետք և այդ հակակշիռը ՀԱԿ-ն է


Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Խաչատուր Սուքիասյանը, ով առաջադրվել էր թիվ 10-ը ընտրատարածքում, սակայն ԸԸՀ-ի որոշմամբ նրանց զրկեցին խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու իրավունքից: Նա իր ելույթի ժամանկ իր շնորհակալությունը հայտնեց ժողովրդին՝ այս տարիների ընթացքում իրենց հետ լինելու համար: «Ես զգացի, որ դուք իմ ու իմ ընտանիքի թիկունքում եք եղել»:
Շարունակելով իր խոսքը Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ Հայաստանին հակակշիռ է պետք և այդ հակակշիռը ՀԱԿ-ն է:«Հենց այդ գիտակցումով է պետք գնալ ընտրության: Այդ պարագայում ժողովուրդը կհասկանա, որ Հայաստանից հեռանալ պետք չէ: Աշխատել է պետք: Անկախ նրանից՝ ինձ գրանցել են, թե ոչ, ես իմ ներդրումն եմ ունենալու բոլոր բարեփոխումներում»,-ասաց նա:

Ռուսաստանը փորձում է վերականգնել ԽՍՀՄ հզորությունը. Ֆիդել Կաստրո



Ռուսաստանի ղեկավարները փորձում են վերականգնել ԽՍՀՄ կորցված պետական հզորությունը: Նման կարծիք է հայտնել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր նոր հոդվածում:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Կաստրոյի կարծիքով՝ ԽՍՀՄ անկումը և դրան ուղեկցող գործընթացները «անակնկալ չէին»: Երկար տարիների պայքարի ընթացքում ձեռք բերված փորձը, ինչպես նաև «իրադարձությունների, գաղափարների և պատմական գործընթացների միջև կապը անսպասելիության համար ոչ մի տեղ չէին թողել»:

«Այսօր Ռուսաստանի ղեկավարները փորձում են վերականգնել այն հզոր պետությունը, որը ստեղծվել էր այդքան ջանքերի և զրկանքների շնորհիվ»,- գրում է Կուբայի հեղափոխության առաջնորդը:

Հոդվածում Կաստրոն խիստ քննադատության է ենթարկում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին և նրան համեմատում խորհրդային տարածության առաջնորդներից մեկի հետ, ով հայտարարեց ԽՍՀՄ փլուզման մասին (ընդ որում՝ անվանապես նրան չի նշում), որի մասին անգամ վիրավորական արտահայտություններ է իրեն թույլատրում:

Կաստրոն հիշում է, որ Բուշը հրամայել էր Վեսթ Փոյնթի զինվորական ակադեմիայի շրջանավարտներին «պատրաստ լինել անսպասելի հարձակման» ամբողջ աշխարհի ավելի քան 60 երկրներում: ԱՄՆ նախագահը «մեկ ճամպրուկի (միջուկային) օգնությամբ որոշում էր կայացնում հազարավոր միավոր միջուկային զենք օգտագործելու մասին, որը կարող էր վերջ դնել երկրի վրա կյանքին», գրում է Կաստրոն:

Կաստրոյի նոր հոդվածը հրապարակվել է Կուբա այցելած Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի հետ հանդիպումից մեկ օր հետո, սակայն հոդվածում այդ հանդիպման մասին հեղինակը չի հիշատակում: Այն դեպքում, երբ նա գրում է մեկ այլ Պապի՝ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ իր ունեցած զրույցների մասին: 

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք մեր արյունը չեք մարսելու, խեղդվելու եք դրա մեջ



Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործունեությունը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ: Առաջին հերթին ֆոկուսնիկներն են, որ կրկեսի հարթակում, սև ցիլինդրի մեջ մկանը դհոլ սարքելով ուզում են հավատացնել, թե մուկը փոխվեց դարձավ դհոլ:

ՀՀԿ-ն ամիսներ շարունակ թմբկահարում էր, որ մականունավորները տեղ չեն ունենալու խորհրդարանում, սակայն չնայած այս հայտարարություններին ՀՀԿ-ն մեծամասնականով առաջադրել է մականունավոր գործարարներ Նեմեց Ռուբոյին, ՍԱՍ-ի Արտակին, Լֆիկ Սամոյին, Թոխմախի Մհերին, ՄԱՊ-ի Ալիկին, Եվրոստանի Մանվելին, պիվի Հակոբին, Բուռնաշին: Այս մարդիկ կան նաև ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր նրանց միացել են Չոռնի Գագոն, Շմայսը, Մխիկը, Լենինականի Վարդանիկը, Բառադի Համոն, Լիսկան, Բուլկի Համոն և նորին գերազանցություն Մուկը: ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչի՞ն հավատանք. որ Լֆիկը կարկառուն քաղաքական գործի՞չ է: Հիշեցնում եմ՝ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյանին, հրավիրել եմ հեռուստաբանավեճի և հիմա էլ ասում եմ. եկեք գնանք Հ1-ի տեսախցիկի առաջ, ես իմ ասելիքն ասեմ, դուք ձերը: Եթե հինգ տարի հիվանդ եք եղել, ուրեմն տառապում եք խրոնիկ հիվանդությամբ և ձեզ տևական բուժում է հարկավոր:
Ես կօգնեմ, որ Մալաթիա-Սեբաստիայի ժողովուրդը ձեզ ազատի պատգամավորի պարտականությունից, բայց բուժման փողը Սամվել Ալեքսանյան, Սերժ Սարգսյանից պետք է ուզես, որ քո նման բողկի պես տղուն սարքեց ռագադկի քար: Եթե այքան կարկառուն գործիչ ես, արի գնանք բակ առ բակ՝ մարդկանց դիմաց ելույթներ ունենալու: Սա նրան իմ երկրորդ առաջարկն է»,- ասաց Փաշինյանը:

Ամփոփելով՝ Փաշինյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք մեր արյունը չեք մարսելու, խեղդվելու եք դրա մեջ»:

Tuesday, March 27, 2012

Հովիկ Աբրահամյանը սայթաքե՞ց



Երեկ տեղեկություն է տարածվել, որ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկը, հանում է իր թեկնածությունը թիվ 17 ընտրատարածքից, որտեղ ինքնառաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով: Այդ ինքնառաջադրումը, մեղմ ասած, տարօրինակ էր ընդունվել ՀՀԿ-ում, քանի որ ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում սատարում էր Կարինե Պողոսյանին՝ այդ մասին հայտարարելով պաշտոնապես: Պողոսյանը, ի դեպ, Աբրահամյաններին ազգական է: Սակայն ՀՀԿ-ի սատարման մասին հայտնի դառնալուց հետո հանկարծ ինքնառաջադրվեց Ջոնիկը: Սա իսկապես անակնկալ զարգացում էր, ինչը շատերը կապեցին այն բանի հետ, որ ՀՀԿ-ում ընտրություններից առաջ ուժեղանում են Հովիկ Աբրահամյանի դիրքերը և այդ իսկ պատճառով վերջին պահին նրա եղբայրն էլ համարձակվել է ինքնառաջադրվել, այսինքն` Աբրահամյանները համարձակվել են խորհրդարանում ներկայանալ առավել բարձր հարազատության աստիճանով, քան Կարինե Պողոսյան ազգականի դեպքում:

Սակայն ներկայումս, երբ տեղեկություն է տարածվել, որ Ջոնիկ Աբրահամյանը հանում է իր թեկնածությունը, ակնհայտ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանի, այսպես ասած, ռևանշի մասին տեղեկությունները չափազանցված էին, և իրականում Աբրահամյանը շարունակում է ՀՀԿ-ում իր նահանջը, ինչի վկայությունն էլ այն է, որ Ջոնիկն, ի վերջո, ստիպված է հանել իր թեկնածությունը: Այս իրավիճակը շատ է հիշեցնում 2006 թվականը, երբ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը հրաժարական տվեց փոխքաղաքապետի պաշտոնից և փորձում էր ընտրվել Աջափնյակի թաղապետ` ստանալով դրա համար Անդրանիկ Մարգարյանի հավանությունը:

Սակայն ՀՀԿ Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության կուսակցական պաշտոնով լինելով Մարգարյանից ավելի ցածր, արգելեց Սահակյանի որդու առաջադրումը և հայտարարեց, որ կուսակցությունը ոհմակ չէ: Եվ այսօր, փաստորեն, նմանօրինակ ոհմակային տրամաբանությամբ են փորձել իրողություններին մոտենալ Աբրահամյան եղբայրները, բայց ըստ երևույթին կրկին բախվել են Սերժ Սարգսյանի արգելքին: Եվ հետաքրքրականն այստեղ այն է, որ այդ արգելքը, այսպես ասած, դրսևորում է ստանում այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Սեուլում մասնակցում էր ատոմային անվտանգության թեմայով համաշխարհային գագաթնաժողովին, և այնտեղ ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հետ:

Ըստ երևույթին այդ շփումներում Սերժ Սարգսյանը ստացել է աջակցության վերահաստատում, ինչից հետո էլ փորձել է, այսպես ասած, ինչ-որ չափով գոնե վերանվաճել այն դիրքերը, որ զիջել էր Հովիկ Աբրահամյանին:

Friday, March 16, 2012


Բաց նամակ Սերժ Սարգսյանին 2. Հրանտ Բագրատյանի արձագանքը



ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանել է Tert.am–ում երկու օր առաջ հրապարակված «Թվերի գիտակցված մանիպուլյացիա. Ֆինանսների փոխնախարարի դիտարկումները Հրանտ Բագրատյանի բաց նամակի վերաբերյալ» հոդվածին, որը նրա կարծիքով Սերժ Սարգսյանի պատասխանն էր ավելի վաղ նրան հասցեագրված մեկ այլ բաց նամակի առիթով։ Ներկայացնում ենք Հրանտ Բագրատյանի բաց նամակ–պատասխանը առանց խմբագրական միջամտության։ Հիշեցնենք, միայն, որ դրան նախորդել էր Բագրատյանի առաջին բաց նամակը, որում նա քննադատության էր ենթարկել ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական մասը։

Մարտի 14-ին, tert.am կայքում կարդացի Վարդան Արամյանի «Թվերի գիտակցված մանիպուլյացիա» հոդվածը, որն ինչպես հասկանում եմ Ձեր պատասխանն էր իմ ս.թ. մարտի 10-ին գրված նամակի։ Անմիջապես ասեմ, որ ես սա ընկալում եմ իբրև Ձեր պատասխանը։ Չեմ կարող ասել, թե նշված անձը Ձեր, թե իր անունից է պատասխանել։ Քանի որ խոսում է բոլոր թվերից ու բոլոր կառավարական, պետական մարմինների անունից, ենթադրում եմ, որ նրան հանձնարարված է եղել պատասխանել։ Եվ ուրեմն, ես այն համարում եմ Ձեր պատասխանը։ Ինչ որ ասել է, համարում եմ Ձեր ասածը։ Նրա հետ ես գործ չունեմ։ Նորմալ երկրում ու նորմալ պրեզիդենտի առկայության պայմաններում ես պետք է որ պատասխանը ստանայի Ձեզանից, հանգիստ տոնով, առանց վիրավորանքների։ Կամ էլ Ձեր անունից կարող էր պատասխանել ցանկացած լիազորված մարդ։ Հիմա գործ ունեմ միայն Ձեր հետ։ Ի դեպ, մանիպուլյացիան ո՞րն է։ Ով որ Ձեզ ոչ հաճելի բան է ասում անմիջապես մանիպուլյ՞անտ եք անվանում։ Հիմա ե՞ս եմ մանիպուլյացիա անում, թե՝ դուք, երբ 2008-ին նախագահ դարձաք։ Նույնիսկ հիմա, երբ Ձեզ կոնկրետ փաստեր են ասում, փորձում եք պատասխանի փոխարեն ինչ-որ խորամանկ ձևով կպնել, վեր հանել երկրորդական, երրորդական բաներ ու ցրել հիմնահարցը։
Անցնեմ գործի։

Ձեր պատասխանը թակարդ է շարքային ընթերցողի համար, որը կարող է ֆրազաների ետևում հանկարծ չնկատել բուն տնտեսագիտական թեմատիկան։ Նախ, իմ հիմնական հարցադրումներին առ այն, որ վերջին ընտրություններից (2007) հետո հանրապետականները ոչ մի խոստում չեն կատարել, իրավիճակը 2 անգամ չեն բարելավել, մի կերպ, արտաքին պարտքի օգնության հաշվին, վճարել են աշխատավարձերը, դուք չեք պատասխանել։ Սա է խնդրի էությունը։ Դուք սա շրջանցում եք։ Ուրեմն համաձայն եք իմ գնահատականներին։ Երկրորդ, փորձել եք ինչ-որ վիճելի կետեր գտնել, բառի բուն իմաստով համեմելով դրանք մեծ հաշվով տնտեսագիտության հետ առնչություն չունեցող “մտքերով”։ Որոշ ընթերցողների այս ամենը ձանձրալի կլինի, բայց ես մեկ առ մեկ կանդրադառնամ Ձեր “փաստերին”։ Այնոամենայնիվ մարդիկ մինչև վերջ պետք է իմանան, թե ով է այս երկիրը ղեկավարում։
Մեթոդաբանական հարցերից։ Այստեղ մի երկար պարբերությամբ գնաճի վերաբերյալ դատողություններ եք անում։ Չեմ կարողանում հասկանալ ի՞նչ եք ուզում ասել։ Հիշատակում եք ինչ-որ փաստաթղթեր, թե ինչպես եք գնաճ հաշվում։ Ես իմ նամակում Ձեզ ասում եմ, որ գնաճի թիվը մի կեղծեք։ Տարվա կտրվածքով ճիշտ գնաճի թիվը միջակայքային միջին գնաճի հարաբերությունն է նախորդ տարվա համապատասխան ժամանակհատվածի վրա։ Այսինքն, 2011-ի հունվար-դեկտեմբերի հարաբերությունը 2010-ի հունվար դեկտեմբերի նկատմամբ տվել է 7.7% գնաճը, այլ ոչ թե 4.8%, ինչպես ասենք երկար ժամանակ նշված էր ԿԲ կայքում։ 4.8-ը ծայրակետային, կամ ամիս ամսվա գնաճն է։ Ի դեպ, երբ որ ես ասում եմ ամիս ամսվա վրա, նկատի ունեմ X1 ընթացիկ տարվա ամիսը X0 բազիսային տարվա նույն ամսվա նկատմամբ։ Ես նկատի չունեմ այս տարվա, ասենք, մարտը այս տարվա փետրվարի նկատմամբ։ Չի կարելի իմ կողմից ասած բանը չհասկանալ կամ խեղաթյուրել ու “խելոք-խելոք” մտքեր շարադրել։ Ես ասում եմ, ի՞նչ իրավունք ունի ԿԲ-ն իր կայքում 7.7%-ի փոխարեն 4.8 գրի։ Հիմա շնորհակալություն հայտնելու ու ԿԲ նախագահին պատժելու փոխարեն, հեքիաթներ եք կարդում թե տարբեր գնաճեր կան։ Հա, կան, հետո ինչ։ Բայց մենք (դուք) մի գնաճ ենք հաստատում չ՞է՝ 4+/-1.5%։ Հիմա ասեք, սա ո՞ր գնաճն է։ Միջին տարեկանը միջին տարեկանի նկատմամբ, թե ասենք հաշվետու տարվա դեկտեմբերը նախորդ (բազիսային) տարվա դեկտեմբերի նկատմամբ։ Բյուջե եք ընդունում։ Այնտեղ գրում եք 12-ամսյա գնաճ։ Հիմա մեզ պարզաբանեք, սա հունվար-դեկտեմբերը հունվար-դեկտեմբերի նկատմամբ է, թե դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ։ Որպեսզի Ձեզ չֆռռացնեն ձեր կառավարության “գործիչները”, բացատրում եմ այդ 2 թվերի տարբերությունը։ Պատկերացրեք 2012թ պանիրը թանկացել է՝ 2000 դրամից դարձել է 2400։ Հիմա, եթե թանկացել է հուվարին` ապա միջին գնաճը կլինի 20%։ Եթե թանկացել է դեկտեմբերին՝ 1.7%։ Հիմա հասկացաք, որ դրանք տարբեր թվեր են։ Ուրեմն բարի եղեք կարգի բերել ձեր կառավարման խոհանոցը, այլ ոչ թե ինձ “բացատրել”, թե ինչ է թիրախը կամ ռազմավարությունն ու վերլուծության համակարգը։ Եթե անգրագետ կառավարության դիմաց ԱԺ-ում մի քանի մասնագետ ունենայինք, ապա բյուջեն քվեարկելիս գոնե կասեին. հարգելի կառավարություն, արի կոնկրետ գրենք, թե 12-ամսյա գնաճ ասելով ի՞նչ եք հասկանում։ ԿԲ-ին էլ ասեք, որ մանիպուլյացիաներ չանի, որ գնաճը քիչ լինի, դա էլ կայքում գրի։ Ասենք վերջին շրջանում ԿԲ-ն, որը գնաճի պատասխանատուն է երկրում ըստ Սահմանադրության, իր կայքում մի անփոփոխ գրաֆիկ է դնում՝ առանց թվի։ ԿԲ-ում այսպես են հասկանում Սահմանադրության պահանջների կատարումը։ Իսկ դուք պատրաստվու՞մ եք հրավիրել Ձեր մոտ վարչապետին, ԿԲ նախագահին, ֆինանսների նախարարին և այլն ու ասել, բյուջեով 4+/-1.5%-ի փոխարեն ունենք 8.2% 2010-ին, 7.7% 2011-ին (պաշտոնական, Ձեր վիճակագրությամբ), ես ձեզ աշխատանքից ազատում եմ։ Կամ այս երկրում սահմանադրական դատարանի նախագահ կա ու այդ Սահմանադրությունը խախտվել է։ Նա պատրաստվ՞ում է որևէ կերպ արձագանքել։

Ձեր հաջորդ դիտողությունը իմ մեկնաբանությունների առաջին կետի վերաբերյալ։ Ձեզ անհասկանալի է «բյուջեն պետության աշխատավարձն է» արտահայտությունը։ Դե անհասկանալի է, անհասկանալի է։ Ես ի՞նչ անեմ։ Ավելի պարզ բացատրել անհնարին է։ Ասում եք, բյուջեն ռեսուրսների ձևավորման և օգտագործման ծրագիր է։ Հա դա էլ է։ Դասագրքերում գուցեև նման արտահայտություն կա։ Բայց դա չի նշանակում, որ բյուջեն պետության աշխատավարձը կամ եկամուտները չէ։ Իսկ քանի որ դա այդպես է, ապա թույլ տվեք ձեզ ծանոթացնել մի քանի հասարակ հնարքի (ռացիոնալ իմաստով), որը թույլ կտա ձեզ հետայսու առանց դիմելու կառավարության օգնությանը գնահատել բյուջեի կատարողականը։ Այսպես, ֆիննախը վերջերս զեկուցեց, որ 2011-ի բյուջեն կատարված է՝ 848 մլրդ դրամ։ Հիմա դուք պետք է իբրև երկրի ղեկավար գնահատեք, դա ճիշտ է, թե՝ ոչ։ Նախ, պետական բյուջեն հաստատված էր 852 մլրդ։ Ուրեմն, այն ուղղակիորեն չի կատարվել 0.5%-ով։ Երկրորդ, տնտեսական աճը (ձեր պաշտոնական վիճակագրությամբ) 4.2%-ի փոխարեն եղել է 5.9%։ Ուրեմն բյուջեն հարաբերականորեն թերակատարվել է ևս 1.7%-ով։ Երրորդ, գնաճը 4+/-1.5%-ի փոխարեն եղել է 7.7%։ Բյուջեն հարաբերականորեն չի կատարվել ևս առնվազն 2.2%-ով։ Այսպիսով, 2011-ի բյուջեն կատարված լինելու համար այն առնվազն փաստացի պետք է լիներ՝ 852 + 14.4 (852x0.017) + 18.7 (852x0.022) = 885.1 դրամ։ Այս թվից ցանկացած փոքր թիվ նշանակում է բյուջեի հարաբերական թերակատարում և տնտեսական իրավիճակի բացարձակ վատթարացում։ Ուրեմն, ձեր 2011թ պետական բյուջեն կատարվել է 95.8%-ով (848։885x100%)։ Նման վերլուծություններ ես անում եմ շատ արժեքավոր լսարաններում ու մարդիկ դրա համար շնորհակալություն են ասում, այլ ոչ թե ինձ աճպարար անվանում։ Սա վատ, շատ վատ ցուցանիշ է խաղաղ տարիների համար։ Հիմա ես Ձեզ կպատմեմ, թե ի՞չպես գնահատեք 2012p պետական բյուջեն։ Այն ընդունել եք 911 մլրդ դրամ ծավալով։ Մի խորամանկ աղմուկ էլ հանել էիք, թե բա չեք ասի, հարուստներին քամում ենք ու բյուջեն լցնում։ Մինչդեռ ձեր 2012-ի բյուջեն պետք է նվազագույնը լիներ՝ 885x1.025x1.042= 945 մլրդ դրամ (եթե սղաճը 2.5% է) և առավելագույնը լիներ՝ 972 մլրդ դրամ (եթե սղաճը 5.5%) է։ Սա է այն հիմնական բացատրությունը, որ երբ դուք բյուջեն “կատարում” եք, մեր վիճակը միևնույնն է վատանում է։ Դրա համար, եթե դուք Ձեզ այս երկրի նախագահն եք համարում, ավելի ցածր թվերով ժողովրդին ֆռռացնելու համար պետք է պահանջեիք կառավարության հրաժարականը։ Սա ես անվանում եմ նվազագույնի մեթոդաբանություն։ Դա դեռ քիչ է։ Քիչ ուշ ես Ձեզ կծանոթացնեմ իրական կամ միջին մեթոդաբանությանը։ Իսկ աճպարարի համար ես ձեզ չեմ պատասխանի։ Կարող եմ ասել չէ աճպարարը …հարևանդ է։ Չեմ ասում։

1. Հիմա բուն աճպարարությանը։ Ասում եք, բյուջետային հոսքերի 5 տարին համեմատում եք գնաճի 6 տարվա հետ։ Նախ, նման բան չկա։ Երկրորդ, մի րոպե ենթադրենք, որ այդպես է։ Բազայից հանեք 5.5% գնաճը 2012-ի համար նախատեսված։ Լավ 13.8%-ի փոխարեն կստանաք ուղիղ 20%։ Ս՞ա է վեճը։ Դուք չ՞եք հասկանում, որ խոստացել էիք այն ավելացնել 2 անգամ։ Իսկ հիմա ես ձեզ ասեմ ոչ թենվազագույն, այլ “նորմալ’ բյուջետային աճի մասին։ Բանն այն է, որ ըստ ճշգրիտ մեթոդաբանության, երկրի բյուջեի աճը պետք է ոչ միայն հավասար լինի սղաճ + տնտեսական աճ հանրագումարին, այլ ավելացվի առաջանցիկ զարգացման գործակցով։ Մեր նման երկրների համար այն մոտովորապես 1.3 է։ Այսինքն, 1% աճին պետք է համապատասխանի բյուջեի 1.3 % աճ, քանզի ՀՆԱ աճը ավելի ու ավելի ստացվում է ինքնարժեքի իջեցման, տնտեսության մոնետիզացիայի ավելացման, կառուցվածքային փոփոխությունների (աճում է, օրինակ, ֆինանսական ոլորտը) հաշվին, հարկային արտոնությունների բացառումն ու վարչարարության բարելավումն էլ պարտադիր կարգով իրենց հերթին հանգեցնում են բյուջեի եկամուտների առաջանցիկ աճին ՀՆԱ համեմատ։
2. Հաջորդը։ Ասում եք, թե ուռճացված է 44.7%-ը։ Վստ՞ահ եք։ Դե մի հատ հաշվեք և ասեք ի՞նչն է ուռճացված։ Հա, ակնարկում եք, թե ի՞նչու եմ նպատակային թիրախի (4+/-1.5%) վերին շեմը (5.5%) վերցրել, այլ ոչ թե ներքին (2.5%)։ Լավ եմ արել։ Բա ի՞նչու եք Դուք համագումարի ձեր ելույթում վերցրել 1043 մլրդ դրամ վերին թիվը։ Չ՞է որ հայտնի չի, այդ թիվը կկատարվի, թե՝ ոչ։ 2012-ի ավարտին դեռ 10 ամիս կա։ Հետո 5.5% թիվ բյուջեում ունե՞ք։ Ունեք։ Ես էլ վերցրել եմ։ Մի սկզբունքային հարց էլ կա։ Այդ 3 տոկոսից եք կառչում։ Ձեզ ասում ենք. ու՞ր է ձեր խոստացած բյուջեի 100% աճը, ի՞նչի եք ընդամենը աճել (կասկածելի) 13.8%-ով, դուք ինձ պատասխանում եք, թե Բագրատյան, որ մի քիչ խղճով լինեիր մի 3 տոկոս ավել պիտի գրեիր։ Չէ, խղճով չեմ։

3. Դոլարի սղաճ արտահայտությունն իմն է։ Ի՞նչ խնդիր ունեք դրա հետ։ Դոլարն այսoր ինքն իրեն չափող արժույթ է։ Նրա արժեզրկումը, ի տարբերություն դրամի, էմիտենտ երկրի սղաճն է։

4. Չեմ կարողանում հասկանալ դրամ-դոլար 304 և 342 թվերի վեճը։ Ձեր իսկ վիճակագրական տեղեկագրում կա դրամի փոխարժեք 304՝ դեկտեմբերի 1 2007։ Հիմա ասում եք, միջին կուրսը եղել է 342։ Ապրեք, հաշվեցիք։ Բայց չ՞է որ բյուջետային եկամուտները հավասար չեն տարվա մեջ։ Առյուծի բաժինը տարեվերջին չ՞ի։ Տո մի բան էլ ձեզ խնայել եմ։ Եթե ավելի մանրամասն, ըստ ամիսների, հաշվարկ ունեք, անեիք ու ցույց տայիք, որ իմ հաշվարկներում սխալ ունեմ։ Կարող եմ ավելի ճշգրիտ հաշվել։ Բայց ֆիննախն ի՞նչ է անում։ Ու այդ ի՞նչ իրավունքով է ֆինանսների փոխնախարարն ինձ ասում, թե կուրսն այսքան է։ Ինքը ընդհանուր դիտողություն չպիտի անի, այլ կոնկրետ հաշվի ու ասի։ 100 տարբերակով կարելի է ապացուցել, որ 2007p բյուջեն եղել է 2.16 մլրդ դոլար։ Ես գոնե տեղյակ եմ այդ շրջանում դրամի անպատասխանատու արժևորման քաղաքականությանը։

5. Հաջորդը։ 2007 և 2011թթ 1 շնչին ընկնող ՀՆԱ համեմատությունը։ Դուք կարողաց՞ել եք ուշադիր կարդալ գրածներս։ Գնողունակության պարիտետն այստեղ ի՞նչ կապ ունի։ Ես անմիջականորեն ՀՆԱ պարիտետով ու առանց պարիտետի համեմատ՞ել եմ։ Ես ասում եմ, 2007-ին 89-րդն էինք, 2011-ին 114-րդը։ Ի՞նչ կապ ունի թե այդ թվերից որն ի՞նչ է։ Եթե պարիտետովն է, ապա բոլոր երկրներն են պարիտետով, եթե առանց դրա է, ապա նույնը մյուսների նկատմամբ է։ Ի դեպ, ըստ ՀԲ տվյալների GNI պարիտետով ՀՀ 2007-2010թթ 90-րդ տեղից իջել է 112-րդը, իսկ ՀՆԱ-ն առանց պարիտետի 99-րդ տեղից 118-րդը։ Այսինքն, ավելի վատ ձեր համար։ Այդ փոխնախարարին էլ ասեք, որ նման ուսանողին ես գերազանց կնշանակեի։

6. Խայտառակություն է արտաքին առևտրի մասին Ձեր դիտողությունը։ Դուք համագումարում եք ասել եք 2.4 մլրդ դոլար “ապրանքների ու ծառայությունների” արտահանման մասին։ Հավանաբար սխալվել եք՝ պետք է լիներ 1.4 մլրդ։ Բայց մի շտապեք ինձ հետ համաձայնվել Ձեր սխալվելու մասով։ Այստեղ հարց կա։ Կառավարությունում դա չգիտեն։ Հիմա կբացատրեմ։ Բանն այն է, որ Ձեր իշխանության տարիներին Հայաստանը վերջապես դարձավ կապիտալ արտահանող երկիր։ Նախնական գնահատումներով մոտ 1 մլրդ դոլար տարեկան։ Հիմա 1+1.4= 2.4։ Դրա համար եմ ես իմ բացատրության մեջ մեկտեղ օգտագործում “արտաքին առևտրաշրջանառություն” և “ապրանքների ու ծառայությունների արտահանում” բառակապակցությունները։ Նկատի ունենք ապրանքների ու ծառայությունների այն արտահանումը, որը մտնում է արտաքին առևտրաշրջանառության մեջ։ (Ներմուծումն այստեղ կապ չունի։ Բնականաբար այն մտնում է նշված ցուցանիշի մեջ։) Սա այնպես, մեր մեջ։ Փոխնախարարին այս մասին մի ասեք։ Դուք հո պարտավոր չեք ՀՀԿ համագումարում կարդալ այն, ինչ իրենք գրել են։ Նախագահ եք համարվում, մի բան էլ կարող է դուք ավելացնեիք։ Արտահանման մասով Ձեր մյուս դատողությունը, օպերատիվ և վերջնականապաս ճշտված ցուցանիշների մասով՝ ողորմելի է։ Չի կարելի։ Դրանց ասեք, որ Դուք հանրապետության նախագահ եք և թող Ձեզ ձեռ չառնեն։ Եղբայր, է սրանից հետո անընդհատ ասեք, որ, օրինակ, 2011p ՀՀ տնտեսական աճը ոչ թե 5.9 % է, այլ 75%։ Կարող է չէ մի օր (ասենք մի 150 տարի հետո) ՀԲ-ն ճշգրտի ու գտնի որ այդքան է։ Ընդդիմությանն էլ ասեք, որ ոչ մի վերլուծություն չանեն, կարող են չէ վերջնական թվերը փոխվել։ Ու իշխանությունից էլ մի հեռացեք։ Ե՞ղավ։

7. Հաջորդ խնդիրը միջին աշխատավարձի մասով վեճն է։ Դուք իմ հաշվարկները չեք մերժում։ Պարզապես նշում եք, որ ի՞նչու եմ ես 2007-ի համար վերցրել 80433 դրամ թիվը։ Դա, այո, նոյեմբերի Ձեր թիվն է։ Այն տարի դուք դեռ չունեիք տարեկան միջինը։ Մի րոպե, ենթադրենք, դուք իրավացի եք։ Հիմա թիվն ունեք։ Ձեր ձեռքն է, ինչ ուզում, գրում եք։ Միջին աշխատավարձը 2007-ին եղել է 74հազ դրամ և ոչ թե 80 հազ դրամ։ Այստեղից հետևում է, որ 2007-2011թթ իրական աշխատավարձն աճել է ոչ թե 6.2%-ով, այլ 14%-ով։ Ս՞ա է ձեր պատասխանը։ Բա 2 անգամ պիտի ավելանար։ Մի շտապեք, սակայն, ուրախանալ, թե Բագրատյանը մի քիչ գոնե այս կետում զիջեց։ Ամենևին։ Հետաքրքիրն այստեղ ուրիշ բան է։ Հլա տեսեք ուր ենք հասել։ Ես բարձրացնում եմ Ձեր վարչապետության թիվը, դուք իջեցնում եք։ Ինչ ազնիվ եք ու վեհ։ Թ՞ե Քոչարյանի հետ խնդիր կա։

8. Ձեր հաջորդ դիտողությունը ավանդների մասով է։ Այդ ի՞նչ դիտողություն եք անում ավանդների մասով։ Ձեր ելույթում դուք գրել էիք 983 մլրդ դրամ թիվը։ Ես ավելի մեծ թիվ եմ գրել՝ 1053մլրդ դրամ։ 491-ից։ Հիմա պիտի կառչեք “դրամ” ու “դրամով” ստուգաբանությունից։ Եղբայր ես ձեզ ասում եմ, ավանդները ոչ թե 983, այլ 1053 մլրդ են։ Ու բացատրում եմ, որ դա ոչինչ չի նշանակում։ Բերում եմ Ռուսաստանի օրինակը, Ուկրաինայի օրինակը։ Սրան ի՞նչ ունեք ասելու։ Ինչ-որ կցկտուր մտքեր եք ասում առ այն, որ Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է եղել։ Բա եղ՞ավ։ Եթե վերցնում ենք 2011թ գնաճն այդ երկրում եղել է 6.1% (դեկտեմբերը դեկտեմբերի նկատսասբ), Հայաստանում՝ 7.7%։ Եթե վերցնում ենք այլ տարիներ, ապա 2000-2011թթ ընթացքում, այո, եղել են տարիներ, երբ գնաճը Ռուսաստանում ավելի բարձր էր։ Հատկապես տամնամյակի սկզբներին։ Բայց իրենց՚ առաջին տասնամյակում առնվազն 2 տարի կա, երբ ավանդները 1 տարվա ընթացքում պարզապես կրկնապատկվել են։
9. Հարկեր/ՀՆԱ մասով դիտողությունները պարզապես բարբաջանք են։ Ի դեպ, այստեղ տեղին խոստովանություն կա առ այն, որ հարկերը կարելի է ավելացնել, երբ տնտեսությունն իջնում է։ Իհարկե կարելի է։ Քանզի ձեր հարկային համակարգում գերակշռում են անուղղակի հարկերը։ Իսկ դրանք արտադրության ծավալների հետ անմիջական կապ կարող են չունենալ։ Բացի այդ, ումից ինչքան հարկային ավանս ուզում վերցնում եք։ Բացի այդ ոչ մի կոպեկ ԱԱՀ մարդկանց հետ չեք տալիս։ Եվ այդպես շարունակ։
10. Սոցիալական ծախսերի մասով։ Չեմ հասկանում Ձեր պատասխանը։ Հիմա արտաքին պարտքի հաշվին աշխատավարձ չ՞եք տվել։ Բա էլ ի՞նչի եք 5 տարում կրկնապատկում արտաքին պարտքը։ Ասում եք, ներդրումներ եք ար՞ել։ Բայց փողից հ՞ոտ է գալիս։ Ի՞նչպես եք տարբերում որ փողը որտեղից է։ Չ՞է որ փողը բյուջե եք բերում ու հետո ծախսում։ Այ քեզ բան։ Ու հետո այդ ձեր վարչապետն ու ԱԺ հանձնաժողովի նախագահը չէին ասում, թե ժողովուրդ պարտք ենք արել, որ սոցիալական ծախսերը կատարենք։
11. Բարձր տեխնոլոգիաների մասով։ Այդտեղ չնչին անճշտություն կա։ Ու սխալվել եմ Ձեր օգտին։ Այո, 2 %-ը վերաբերում է արտահանմանը և ոչ թե ՀՆԱ-ին։ Սրանից խնդրի էությունը չի փոխվում։ Քանի որ արտահանումը կազմում է ՀՆԱ 10%-ը, ապա ստացվում է 18 մլն դոլար։ Նկատի ունեցեք, ես խոսում եմ սրա մասին։ Սա է այստեղ կարևորըր։ Ես ասում եմ, որ 18 մլն դոլարն այն թիվը չէ, որ վկայի ինչ-որ որակական շրջադարձի մասին։ Դուք կառչում եք ՀՆԱ – արտահանում copy-paste համակարգչային վրիպակից։ Դե կառչում եք, կառչեք։ Ասեմ նաև, որ այստեղ ավելի լուրջ բան կա։ Եթե մինչև վերջ ճշգրիտ լինենք, ապա այդ 2%-ը վերաբերում է ոչ թե արտահանմանը. այլ վերամշակածի արտահանմանը և Ձեր նախագահության տարիներին (ավելի ճիշտ 2007-2009 թթ) 9 մլն դոլարից իջել է 6-ի։ Այնպես որ, մի տեղ փորձել էի մի լավ բան անել Ձեր համար, մի 18 մլն դոլարի արտահանում գրել, այն էլ անմիջապես ինձ ուղղեցիք ու տեղը դրեցիք։ Ես միամիտս կարծում էի, դե երկիր է էլի, մի 5 ճամպրուկ ՏՏ արտահանած կլինի, բայց պարզվում է միայն 2 ճամպրուկ է եղել։
12. Զբոսաշրջության ձեր պատասխանի մասով։ Լավ էլ հումորի զգացում ունեք։ Հրաշալի է։ Ասում եք, երբ դիտարկում ենք 1 շնչի հաշվով զբոսաշրջիկների թիվը, ապա իմ հակափաստարկները համոզիչ չեն։ Լավ, համադրենք բնակչության թվի հետ։ Վրաստանն ունի 4.5 մլն բնակչություն, 2750 հազ տուրիստ։ Արեց 1.6 մարդուն մի տուրիստ։ Արեց։ Թուրքիան ունի 72 մլն բնակչություն և 35 մլն տուրիստ։ Արեց 2.1 մարդուն 1 տուրիստ։ Կիպրոսն ունի 1.1 մլն բնակչություն և 2.5 մլն տուրիստ։ Արեց մեկ մարդուն 2.5 տուրիստ։ Ալբանիան ունի 3.2 մլն բնակչություն և 2 մլն տուրիստ։ Արեց 1.6 մարդուն մի տուրիստ։ Հիմա մեր մոտ 4.1 մարդուն է 1 տուրիստ հասնում, երբ 7 մլն-ոց սփյուռք կա։ Ասում եք նաև՝ չհաշված բնական պայմանների անհամադրությունը։ Ուզում եք ասել, որ Հայաստանը լավ երկիր չէ։ Անհամադրելի է։ Ինձ համար Հայաստանը հայրենիք է։ Ի վերջո եթե Հայաստանը ոչ համադրելի է, այս թեման ՀՀԿ համագումարում ի՞չի էիք արծարծում։ Թերթերում գրել էիք նաև, որ հիանալի օդանավակայան եք բացել։ Այո, օդանավակայնը լավն է, հիանալի, լավ էլ սպասարկում է, բայց թռնում են ավիաընկերության միջոցով։ Ու այդ թռիչքի տոմսերը թանկ են, երբեմն անգամներ ավել, քան մեր հարևանների մոտ։ Մարդիկ դրա համար չեն գալիս։ Դրան էլ ավելացրեք այն, թե որ մոնոպոլիստներին են պատկանում Ծաղկաձորը, Սևանն ու Ջերմուկը։

13. Մի վերջին հարց էլ։ Առաջին նամակում մոռացել էի։ Գրում եք, որ ճգնաժամից հետո հաջողվել է վերականգնել 18 աշխատատեղ։ Ուրեմն ես Ձեզ ասեմ ՀՀ ԱՎԾ պաշտոնական թվերը գործազրկության վերաբերյալ վերջին 3 տարիներին. 231 հազ 2009-ին, 266 հազ 2010-ին և 303 հազ 2011-ին։ Մի հատ ստուգեք այս թվերը (ինքնաթիռի մեջ եմ, վիճակագրական ժողովածուները ձեռքիս տակ չեն, էջերը չեմ հիշում)։

Այսքանը։ Մի տխրեք։ Կգանք կարգի կբերենք։ Ֆինանսների փոխնախարարին էլ գործից չազատեք։ Ընդհակառակը խրախուսեք։ Եթե ցանկություն ունեք պատասխանել - լավ կլինի։ Բայց եկեք հեռուստատեսությամբ։ Իբրև մեծահոգության դրսևորում. համաձայն եմ բանավիճել վարչապետի և/կամ ԿԲ նախագահի հետ։ Դուք կարող եք չգալ։ Ի վերջո… Բայց մի 2 շաբաթից։ Ինտելեկտուալ խոպանչի ենք, մի քիչ փող աշխատենք, բերենք համ տուն պահենք, համ էլ դատարանների փողերը տանք։ Դուք ուրիշ եք։ Կոմպլեքսներ չունեք պաշտոնն ու փող աշխատելը համադրելու։

Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր
(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան),
Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),
Երևանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,
Ուկրաինայի ազգային բանկի (Կիև) համալսարանի պրոֆեսոր,
Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) և ՌԴ նախագահին կից
Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,
ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,
Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդական (Վաշինգտոն, 1997)
ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,
Ազատություն կուսակցության նախագահ,
ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող

http://www.youtube.com/watch?v=h7SxNpxycYw

«Ազատ դեմոկրատներին» «արևմտյան պրոյեկտ» համարելը բացարձակ ապուշություն է . Արարատ Զուրաբյան

Մեկնաբանությունները, թե «Ազատ դեմոկրատները» արևմտյան «պրոյեկտ» է, փաթեթ, կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը որակում է մեկ բառով՝ «ապուշություն»: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասած Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ մի բան ակնհայտ է. «Ազատ դեմոկրատները» մարդիկ են, որոնք արևմտյան քաղաքակրթական մոդելը համարում են զարգացման լավագույն մոդել: «Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Հայաստանը պետք է զարգանա պակիստանյան, չգիտեմ... մոնղոլ –թաթարական ուղով, մենք նրանց ազատ երթ ենք ցանկանում»,-ասաց Արարատ Զուրաբյանը:

-Այդ դեպքում, ինչով կբացատրեք այն, որ «Ազատ դեմոկրատները» երկու օրվա կուսակցություն էր և, փաստորեն, ԱՄՆ դեսպանը այցելեց կուսակցություն: Դրանից առաջ էլ նախորդը:
-Մի բան ակնհայտ է, երկու օրվա կուսակցություն էր «Ազատ դեմոկրատները», բայց երկու օրվա քաղաքական գործունեությամբ չէ, որ զբաղվում էին Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը և շատ մեր տղաներ ու աղջիկներ: Ակնհայտ էր մի բան, որ մենք ճանապարհ էինք անցել, 2008 թվականից սկսած։ Նույն նախագահի ընտրությունների շրջանակներում մենք բազմաթիվ հանդիպումներ էինք ունեցել բազմաթիվ դիվանագիտական, տարբեր, տարաբնույթ ներկայացուցչությունների հետ: 

-Այսինքն՝ դուք մտել էիք «Ազատ դեմոկրատներ» քաղաքական բեռով:
- Որևէ մեկը չի կասկածում, որ առաջին օրն էր, որ սկսեցինք քաղաքականությամբ զբաղվել և մեզ այցելեցին: Ուզում եմ հիշեցնել, որ մեր հարգարժան Տեր-Պետրոսյանը, երբ վերադարձավ քաղաքականություն, նա էլ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, նրան էլ այցելեցին: Ինքն էլ այցելեց: Դա շատ բնական պրոցես է քաղաքական գործունեությամբ զբաղվողների մոտ, և որևէ մեկը ուշադրություն չդարձրեց, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը ևս այցելեց «Ազատ դեմոկրատների» գրասենյակ: Բոլոր դիվանագետները մշտապես այցելում են գոնե այն քաղաքական ուժերին, որոնք որոշակի կշիռ ներկայացնում են: Իսկ մեր կուսակցությունը իր հիմնադրման պահից լուրջ քաղաքական կշիռ ուներ: Կրկնում եմ՝ այստեղ հավաքված էին մարդիկ, որոնք ղեկավարել էին 2008–ի նախընտրական ողջ գործընթացը՝ շտաբի պետից մինչև մարզային շտաբի ղեկավարներ:

- Դուք Երևանի կենտրոնի բնակիչ եք և այստեղ մշտապես առաջադրվել եք, բնակիչների շրջանում ունեցել եք ձայներ: Թիվ 10–ում առաջադրվելու են Խաչատուր Սուքիասյանը և Գարեգին Նուշիկյանը, այս դեպքում ում կպաշտպանեք և ձեր մտերիմներին ում օգտին կառաջարկեք քվեարկել:
-Գարեգին Նուշիկյանին եմ ձայնս տալու, որովհետև իմ բոլոր ընտրություններին Նուշիկյանը իմ կողքին կանգնած է եղել, իմ ընկերն է, մենք իրար հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, և կարծում եմ՝ իմ ընկերական պարտքս պետք է կատարեմ:

-Խաչատուր Սուքիասյանը Ձեր ընկերը չի՞ եղել:
-Խաչատուրի հետ էլ ենք շատ նորմալ հարաբերություններ ունեցել, բայց կշռելու հարց է: Նաև մի տարրական բան ասեմ. Այն ժամանակ, երբ նստած եմ եղել ԱԱԾ մեկուսարանում իմ ընտանիքը Գարեգին Նուշիկյանի մեքենայից է օգտվել: 

Monday, March 5, 2012

«Աշխարհը հաշվի էր նստում մեզ հետ, որովհետև կար Վազգենը»


Այսօր Եռաբլուրում տեղի ուենցավ մեկ տարվա ընթացքում Երկրապահ կամավորականների միության շարքերը համալրած շուրջ 900 նորակոչիկներ երդման արարողությունը, որին ներկա էր նաև ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Գեներալ Գրիգորյանը երիտասարդ և ավագ սերնդի երկրապահներին կոչ արեց պատվով կատարել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսատ թողած գործը: Մանվել Գրիգորյանը, խոսելով իր մարտական ընկերոջ մասին, նշեց, որ Վազգեն Սարգսյանը հզոր դերակատարում է ունեցել ինչպես արցախյան ազատամարտի տարիներին` պատերազմի դաշտում, այնպես էլ պետականաշինության գործում: «Աշխարհը հաշվի էր նստում մեզ հետ, որովհետև կար Վազգենը»,- ասաց նա:
Երկրապահ կամավորականների միության պատանի անդամների երդման արարողությունն ամեն տարի կատարվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին:
Մինչ Եռաբլուր գնալը, ԵԿՄ վարչության անդամները և նրա նախագահը նախ ծաղիկներ դրեցին ԵԿՄ շենքի առջև կանգնեցված Վազգեն Սարգսյանի կիսնադրու առաջ, ապա ուղևորվեցին Արարատ` Վազգեն Սարգսյանի հայրական տուն, որպեսզի նրա օջախում ծնողների հետ նշեն Սպարապետի ծննդյան 53-ամյակը:
Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, ասաց, որ միշտ էլ Վազգենի ծնունդը նշել են առանց նրա: «Նա իր ծննդյան օրերին տնից գնում էր, քանի որ համարում էր, թե ծնունդ նշելը կանանց ու երեխաների համար է և ոչ թե տղամարդու»,- ասաց նա:
Խոսելով ԵԿՄ-ի մասին, Գրետա Սարգսյանը նշեց, որ ԵԿՄ-ն պետք է պինդ լինի, որպեսզի ժողովուրդն էլ վստահ լինի, քանի որ, նրա խոսքով, ժողովրդի ու երկրի հույը հենց երկարպահն է:

Thursday, March 1, 2012

«Լավ չես հասկանո՞ւմ, աղջիկ ջան, որ քո հետ խոսալու բան չունեմ»` Նահապետ Գևորգյան



«Լավ չես հասկանո՞ւմ, աղջիկ ջան, որ քո հետ խոսալու բան չունեմ»,- երեկ «Հրապարակ»-ի թղթակցին հեռախոսով պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նովոն, երբ լրագրողը փորձել է պարզել` վերջապես առաջադրվելո՞ւ է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում, թե՞ ոչ:

«Նշենք, որ խոսքն այն մասին է, որ այստեղ որոշվել է խաղից հանել երկու թեկնածուներին էլ` ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանին և ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին, և ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանի թեկնածությունն է առաջ քաշվել: Բայց դրանից հետո Նահապետ Գևորգյանը կրկին հայտարարել Էր, թե ինքն առաջադրվելու է»,- ապա թերթը հավելում է.

«Սակայն նախօրեին Նովոն պատգամավորներից մեկի մոտ արդարացել է. «Ես էսքան ժամանակ ինձ ճիշտ եմ պահել` ոչ մի լրագրողի հարցազրույց չեմ տվել»: Փաստորեն, նրա պատկերացմամբ` ճիշտ պատգամավորը նա է, ով հարցազրույցներ չի տալիս»:

«Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը կառաջադրվի Խաչատուր Սուքիասյանի ընտրատարածքո՞ւմ



«Հրապարակ»-ը գրում է, որ վերջին շրջանում հակասական տեղեկություններ հայտնվեցին «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

«Նախ գրվեց, որ չի առաջադրվելու, ապա նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հայտարարեց, որ եղբայրը թերևս կառաջադրվի: Երեկ մեր թղթակցի հարցմանն ի պատասխան` «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ գործուղման է Չինաստանում և միայն երկու օրից վերադառնալուց հետո անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին:

Ի դեպ, այս ընտրատարածքում արդեն իսկ իր առաջադրման մասին հայտարարել է «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը»:

Թիվ 27-ում ԲՀԿ-ն առաջադրելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամու` Մուրադ Գուլոյանի թեկնածությունը



ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը, որ 2007-ին պատգամավոր էր ընտրվել Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքից, երեկ «ՀԺ»-ի թղթակցին ասել է, որ մեծամասնականով չի առաջադրվելու և չի ընդգրկվելու ԲՀԿ համամասնական ցուցակում:

«Պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ ուզում է զբաղվել բիզնեսով: Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել գործող պատգամավոր Մելիք Մանուկյանի թեկնածությունը, որը նախորդ ընտրություններում Աժ էր մտել Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքից. նա ի սկզբանե չէր ուզում մեծամասնականով առաջադրվել և փորձում էր Աժ անցնել ԲՀԿ համամասնական ցուցակով:

27-ում էլ, ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ-ն առաջադրելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամու` Մուրադ Գուլոյանի թեկնածությունը, որը 2007-ին պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով:

Ի դեպ, Կոտայքի մարզի մյուս ընտրատարածքում էլ` թիվ 25-ում (սա Հրազդանը ներառող ընտրատարածքն է), ԲՀԿ-ն առաջադրելու է Դավիթ Քոչարյանի թեկնածությունը, որը տակավին անհայտ դեմք է քաղաքական դաշտում»:

ՕԵԿ համամասնական ցուցակում լինելու է նաև ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում լինելու է նաև ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: 

«Ըստ մեր տեղեկությունների` Աբրահամյանը ցուցակում լինելու է երկրորդ կինը` Հեղինե Բիշարյանից հետո: Սուսաննա Աբրահամյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման բան չկա. «Դա Ձեր սեփական կարծիքն է ու Ձեր տեսակետը: ՕԵԿ-ի ցուցակը դեռևս քննարկման փուլում է գտնվում: Առաջիկայում ՕԵԿ-ի համագումարն է, որի ժամանակ կհրապարակվի ցուցակը, ինչի մասին նաև Դուք կտեղեկանաք»: ՕԵԿ-ի համագումարը տեղի կունենա մարտի 3-ին:

Քոչարյանի ոչնչացվածության մասին

Մարտի 1-ին հրավիրած հանրահավաքի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը առանձնահատուկ էր թերևս նրանով, որ արձանագրվեց մի ոչ անէական իրողություն. իրադարձություններ թելադրողից, Կոնգրեսն աստիճանաբար անցնում է իրադարձությունների հետևից վազողի կարգավիճակի: Այդ առումով, բավական ուշագրավ էր Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը իշխանական ճամբարի զարգացումներին, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության նոր համալրմանը՝ Վարդան Օսկանյանի անդամակցությանը:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը մարտի 1-ի առանցքային դերակատարներից մեկն էր և դարձել էր իշխանության խոսափողը, և երբ իշխանությունը նախապատրաստում էր գրոհը քաղաքացիների վրա, Վարդան Օսկանյանն իր քաղաքակիրթ դեմքով փորձում էր այդ գրոհը պարզապես սքողել և այսպես ասած` թույլ չտալ, որ անհարկի խանգարող հանգամանքներ առաջանան:

Եվ այժմ, մարտի 1-ի հանրահավաքում, Կոնգրեսի առաջնորդը հայտարարում է, որ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ ողջունելի է, եթե դա նպաստելու է ներիշխանական հակասությունների խորացմանը: Հարց է առաջանում՝ իսկ եթե ներիշխանական հակասությունների խորացմանը մի գեղեցիկ օր էլ Ռոբերտ Քոչարյանը նպաստի, եթե իհարկե մինչ այժմ չի նպաստում, արդյոք Տեր-Պետրոսյանը նաև նրա՞ն է ողջունելու: Սակայն, այստեղ Կոնգրեսի առաջնորդի մտածողության ենթատեքստը շատ պարզ է: Թեև Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Վարդան Օսկանյան-ԲՀԿ միացության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի, և նա խորտակված նավ է, իսկ ԲՀԿ-ն ու Օսկանյանը միացել են փոխադարձ պետքականությունից ելնելով, այնուհանդերձ Տեր-Պետրոսյանը բավական դիտողունակ գործիչ է և բավական լավ է ճանաչում Հայաստանի քաղաքական դաշտի անհատներին` քաջ գիտակցելու համար, որ Վարդան Օսկանյանն ինքնին քաղաքական հավակնություններ չունի և ունենալու անկարող տեսակ է, եթե նրա հետևում չլինի Ռոբերտ Քոչարյանը: Բայց Տեր-Պետրոսյանին հենց դա էլ երևի թե պետք է՝ հանել Քոչարյանին թիկունքից:

Կոնգրեսի առաջնորդը կարծես թե ամեն անգամ խոսելով Քոչարյանի ոչնչացվածության մասին, նրան թասիբի է գցում և փորձում հանել թաքստոցից, թերևս հասկանալով, որ այդ դեպքում Քոչարյանը լրջագույն պրոբլեմներ կստեղծի թե՛ հենց ինքն իր, թե՛ նաև Սերժ Սարգսյանի համար: Սակայն, այդ ամենից զատ, Քոչարյանի դուրս գալը կարող է նաև, այսպես ասած, շանս լինել Կոնգրեսի համար, գտնել թիրախ և անխնա խոցել այդ թիրախը, երբ հնարավոր չէ կամ չի ստացվում խոցել գլխավոր թիրախը՝ Սերժ Սարգսյանի դիրքերն ու վերցնել իշխանությունը: Ահա այդ ցայտնոտային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի դուրս գալը Կոնգրեսի առաջնորդներին հնարավորություն կտա գոնե որոշակիորեն շեղել նաև ավելի ու ավելի պահանջկոտ դարձող սեփական համակիրների ուշադրությունը դեպի Քոչարյանը, այդպիսով գոնե առժամանակ փրկելով սեփական դեմքը: Այդ ամենն, իհարկե, հետևանք է համաժողովրդական ռեսուրսի անարդյունավետ օգտագործման, ինչի հետևանքով Կոնգրեսը զրկվեց այդ ռեսուրսից և այսօր մի կողմից դատապարտում է մարտի 1-ի ոճրագործներին սպառնալով պատժել նրանց օրենքի ողջ խստությամբ, մյուս կողմից` ստիպված է սեփական քաղաքական կենսունակությունը ապահովել մարտի 1-ի այդ դերակատարների քաղաքական շարժերի վրա հույս դնելով:

Պուտինը չգիտի՝ կառաջադրվի՞ արդյոք 2018թ.-ին



Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների քարոզարշավից մեկ օր առաջ հանդիպել է համաշխարհային հայտնի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: Այս հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը նույնիսկ չի էլ մտածել, թե արդյոք պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը 2018թ.-ի նախագահական ընտրություններին:

«Ես չգիտեմ, թե արդյոք ուզո՞ւմ եմ նստել 20 տարի շարունակ: Ես դեռ նման որոշում չեմ կայացրել: Այժմ մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների մասին առաջիկա վեց տարիների համար»,- ասել է ՌԴ վարչապետը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել ճապոնական «Ասախի Սիմբուն», ֆրանսիական Le Monde, իտալական La Repubblica, կանադական Globe և Mail, բրիտանական The Times և գերմանական Handersblatt պարբերականների գլխավոր խմբագիրները:

Ռուսաստանը և Իրանը պետք է միանան Սիրիայում խաղաղություն ստեղծելու միջազգային ջանքերին



Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հինգշաբթի օրն ասել էր՝ Ռուսաստանն ու Իրանը շուտով կհասկանան, որ պետք է միանան Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին իշխանությունից հեռացնելու միջազգային դիվանագիտական ջանքերին:

The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Գյուլը, սակայն, ընդունել է, որ Սիրիայի ընդդիմությունը դեռևս պատրաստ չէ իշխանությունը իր ձեռքը վերցնելուն` ասելով, որ այն պետք է ստեղծի մի կառուցվածք, որում ներգրավված կլինեն Սիրիայի հասարակության բոլոր շերտերը:

Նախագահն ասել է, որ նման փոփոխությունը, իհարկե, ժամանակ է պահանջում:

Ճոյտը «Զվարթնոց»-ում հավաքույթ է կազմակերպել



«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին գտնվող իր ռեստորանային համալիրում` «Զվարթնոց»-ում, այսօր հավաքույթ է կազմակերպել:

«Խնջույքին ներկա են լինելու մոտ 300-400 հոգի, որոնց հետ Հակոբյանը պետք է քննարկի Աժ պատգամավորի թեկնածու դառնալու իր հնարավորությունների և կատարվելիք աշխատանքների մասին: Ընթացքում էլ համակիրներին «պատիվ» կտա»,- ապա թերթը հավելում է.

«Զրուցեցինք Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակով է նման միջոցառում կազմակերպել: Վերջինս հավաստիացրեց, որ դա քաղաքական միջոցառում չէ, և իր հարազատներն ու համակիրներն են ներկա լինելու այդ հավաքույթին. «Դա անձնական հավաք ա, ուղղակի խնջույք է լինելու մեր ռեստորանում»:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր կամքից, պարտք է 1480 դոլար

«Ըստ պաշտոնական տվյալների` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 592 միլիարդ 712 միլիոն դրամ կամ մոտ 4 միլիարդ 137 միլիոն դոլար: Դրանից 3 միլիարդ 568 միլիոն դոլարը արտաքին պարտքն է»,- գրում է «ՀԺ»-ն և ավելում.

«Միայն անցած տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը աճել է 270 միլիոն դոլարով կամ ավելի քան 8 տոկոսով: Ներքին պարտքը աճել է 36 միլիարդ դրամով կամ մոտ 93 միլիոն դոլարով: Այսպիսով, ՀՀ պետական պարտքը աճել է 363 միլիոն դոլարով: Այլ կերպ ասած, ՀՀ կառավարությունը անցած տարվա ողջ ընթացքում օրական վերցրել է մեկ միլիոն դոլարի պարտք` ներառյալ շաբաթ-կիրակի օրերը: Հաշվի առնելով մարդահամարի վերջին տվյալները` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր կամքից, պարտք է 1480 դոլար»:

ԱՄՆ-ն Սիրիայի վրա հարձակման ծրագիր է պատրաստում



Պենտագոնը պատրաստել է Սիրիայի վրա ռազմական հարձակման «մանրամասն ծրագիր», եթե նախագահ Բարաք Օբաման հարձակման հրաման տա:

Press TV-ն տեղեկացնում է, որ ամերիկացի պաշտոնյան, ով իր անունը չի հայտնել, ասել է, որ այդ ծրագրում ներառված են մի քանի օպերացիաներ, որոնց համար անհրաժեշտ կլինեն ռազմական սարքավորումներ:

CNN-ի փոխանցմամբ՝ այդ պաշտոնյան ասել է նաև, որ դեռևս շատ նոր գաղափարներ կան, որոնք քննարկվում են:

Բացահայտումն արվել է այն բանից հետ, երբ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել էին, որ հարկավոր է ճնշում գործադրել Բաշար Ալ-Ասադի կառավարության դեմ և անգամ այդ նպատակով զինել ընդդիմադիրներին:

էդուարդ Մադաթյանը (Խուճուճ էդո) իր թեկնածությունն է առաջադրելու Շենգավիթի թիվ 11 ընտրատարածքում



«Շենգավիթ և էրեբունի (մի մասով) վարչական շրջաններն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանը (Խուճուճ էդո)»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.

«Մինչ այդ էլ խոսվում էր, որ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) պիտի առաջադրվի, բայց «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ` հնարավոր է` նա չառաջադրի իր թեկնածությունը: Նույն տարածքում Աժ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) ևս մտադիր է առաջադրվել, բայց որպես անկուսակցական թեկնածու»:

Մարգարյանը թերթի հետ զրույցում ասել է, թե չի բացառվում, որ ՀՀԿ-ն սատարի իրեն:

«Նա կողջունի նաև ԲՀԿ-ի` իրեն սատարելու մասին հայտարարությունը: Իսկ ՕԵԿ-ից, բնականաբար, հույս էլ չունի, նախ, որովհետև ՕԵԿ-ն իր թեկնածուն ունի, բացի այդ, Մարգարյանը նախկինում այդ կուսակցության անդամ էր: Արթուր Բաղդասարյանը նեղացած է իրենից»:

Տիգրան Հակոբյանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել


ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ այսօր փոփոխվել է «Հեռուստառադիոպետկոմ»-ի և «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն, «Ռեսպուբլիկա Արմենիայի» նախկին գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է և նա ազատ է արձակվել: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից:
Հիշեցնենք, որ Տ. Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի` 184.224.060 ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար:

Հիշեցնենք նաև, որ մոտ երեք տասնյակ լրատվամիջոցներ՝ ՀՀ ամենահայտնի օրաթերթերից մինչև «Երկիր Մեդիա», «Շանթ», «Հ 2» հեռուստաընկերություններ, կոչ էին արել փոխել Հակոբյանի՝ նկատմամբ խափանման միջոցը:
« Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ, քննարկելով քրեական գործի նյութերը, քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ նախաքննության փուլում Տ.Հակոբյանը վերականգնել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասից 10.000.000 մլն. դրամ գումարը և պատրաստակամություն հայտնել ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը»,-նշված է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքի լրահոսի մեջ:

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Տ.Հակոբյանը վատառողջ է, սրտամկանի կրկնակի ինֆարկտի պատճառով երկու անգամ վիրահատվել է և ունի մշտական բուժման և բժշկական հսկողության կարիք:

Նշենք, որ ներկայիս «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի տնօրեն Տիգրան Հակոբյանը հափշտկության փաստի առթիվ հարուցված քրեական գործով անցնող միակ մեղադրյալը չէ և երկրորդը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր—Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի եղբայր ՝ Վահան Մուսինյանին, որը, ներկայումս հետախուզման մեջ է:

Հիշեցնենք նաև, որ վերջինս «Մի շահարկեք եղբորս` Արման Մուսինյանի անունը« վերտառությամբ նամակ էր հղել «Հրապարակ» թերթին և դրանում մանրմասնել մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նա հայտնում է, որ «Ագրոհոլդինգ» ընկերությունը, որ ներդրել էր 500 հազար ԱՄՆ դոլար, արդեն ապրիլ ամսից խախտվել էր պայմանավորվածությունը, և ընկերության նախագահ Գոռ Խեչոյանը սկսել էր ձգձգել ներդրումների կատարումը: Ապա Խեչոյան եղբայրները նշել են, որ իրենք բիգնեսի մեջ ներդրել են շատ ավելի մեծ գումարներ, քան այն, որ տրվել է Մուսինյանին:
Ըստ Վահան Մուսինյանի՝ քանի որ համատեղ աշխատանքը գնալով բարդանում էր, հետագայում կյանքի է կոչվել հետրյալ տարբերակը. «Ագրոհոլդինգը» կվճարի Մուսինյանի ունեցած վարկային պարտավորությունները, իր կառավարմանը կհանձնի «Ագրոհոլդինգի» կողմից գնված անասնագլխաքանակը , իսկ վերջինս 5 տարվա ընթացքում կփակի ամբողջ պարտքը։ Երբ ձախողում է նաև այս տարբերակի իրագործումը, հարաբերություններն ընդունել են ավելի լարված բնույթ: Մի քանի հանդիպումներ որևէ արդյունք չեն տվել, ինչին հաջորդեց Գոռ Խեչոյանի եղբայր Արմեն Խեչոյանի գլխավորությամբ Մուսինյանի ֆերմայի վրա կատարված ավազակային հարձակումը, ինչի արդյունքում հափշտակվել Վահան Մուսինյանին պատկանող 66 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, շուրջ 180 խոզ, 7 տոննա տարողությամբ ցիստեռն, բազում այլ գյուղպարագաներ։
Ըստ հետախոզվողի՝ այս ավազակային հարձակման հետևանքով իր ընկերությունը սնանկացավ և չկարողացա վ կատարել իր վարկային պարտավորությունները, ինչի արդյունքում կորցրեց իր և հայրական բնակարաններն ու ընկերջ տունը: