Popular Posts

Monday, October 31, 2011

Սարկոզին թույլ չի տվել, որ Սաակաշվիլին


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 7–ին Թբիլիսի կատարած այցի ժամանակ «ընդդիմացել է» Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին քննադատելու ու կշտամբելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշավիլիի փորձերին։ Այս մասին հաղորդում է ռուսական Vz.ru կայքը՝ վկայակոչելով վրացական «Ասավալ Դասավալի» պարբերականի հրապարակումը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Սարկոզիին հրաժեշտ տալու ժամանակ, երբ կենացներ են ասվել Ֆրանսիայի, ինչպես նաև Սարկոզիի ապագա երեխայի առողջության մասին, Սաակաշվիլին «երկու անգամ փորձել է խոսել Վլադիմիր Պուտինի մասին ու կշտամբել է նրան»։
Դրան ի պատասխան՝ Սարկոզին երկու անգան «կանգնեցրել է» Սաակաշվիլիին՝ կոչ անելով դադարել կշտամբել Ռուսաստանի վաչապետին։ Թերթի տվյալներով՝ Սարկոզին նաև զգուշացրել է, որ Եվրոպայի համար «անընդունելի է» լինելու 2013թ. լիազորությունների (նախագահի) ժամկետը լրանալուց հետո իշխանության ղեկին մնալու Սաակաշվիլիի փորձը։
Թերթի տվյալներով՝ Սաակաշվիլին ասել է, թե նման մտադրություն չունի։

Երևանի նոր քաղաքապետ


Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստը նախագահել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հանրապետականները միաձայն և բուռն ծափահարություններով հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը: 


Քոչարյանը չի՞ հանդիպել Պուտինին


Ինչպես «ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում Է Հայաստան: 

«Թեև պաշտոնապես հաղորդվել էր, որ նա Մոսկվայում էր գտնվում «Սիստեմա» ընկերության պաշտոնական գործերով, սակայն կուլիսային խոսակցությունների համաձայն՝ Քոչարյանն իր քաղաքական ապագայի վերաբերյալ որոշ հարցեր պետք է կարգավորեր ՌԴ մերձավորների հետ»:

«ժողովուրդ»-ի տեղեկություններով սակայն, այս անգամ Քոչարյանը չի կարողացել հանդիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ (սահմանափակվել է նրա մերձավորների հետ շփումով):

«Եվ հետաքրքիր էր, որ նրա՝ Մոսկվայում եղած ժամանակահատվածում Հայաստանում լուրջ իրադարձություններ տեղի ունեցան: Նույնիսկ սոցիալական ցանցերում գրվեց, թե իշխանությունը «ռեստարտ» է անում համակարգը»,- հավելում է թերթը:

Մանվել Գրիգորյանը ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավո՞ր


«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս մի քանի հոգու ներկայությամբ ասել է, թե ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է դառնալու «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: «Լուրը փորձեցինք ճշտել Հովիկ Աբրահամյանից: Վերջինս Աժ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով մեզ փոխանցեց, թե նման խոսակցություն չի եղել: Իսկ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ո՛չ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը: Ըստ նրա՝ ՀՀԿ համամասնական ցուցակն իրենք դեռ չեն քննարկում: Դա ՀՀԿ-ն կանի փետրվարի վերջերին, մարտի սկզբներին»:

ՀԱԿ-ին կարող են պառակտման տանել


«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը չի կարծում է, որ արտահերթ ընտրությունների պահանջը հերթականնրով փոխարինելը ՀԱԿ-ում կարող է պառակտման հիմ ք դառնալ: «Պառակտման կգնան այն ուժերը, որոնք ինչ-որ սպասելիքներ ունեն: Մեր կուսակցությունը 14 տարի պայքարում է գործող ռեժիմի դեմ և մեկ խնդիր ունի` երկիրն ազատել այս ռեժիմից, մենք ուրիշ խնդիր չունենք: Կարղ եմ կոնկրետ պատասխանել միայն մեր կուսակցության մասով: Մեր մասով պառակտումը բացառված է, իսկ ուրիշների մասով չեմ կարող ենթադրել»,- նկատեց Մակեյանը`միաժամանակ նկատելով, որ չի կարծում` կգտնվեն ուժեր, որոնք հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ին կարող են պառակտման տանել:

Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով, Հայ ազգային կոնգրեսը հերթական ընտրությունների մասին կոնկերտացում չի արել, և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի ասել է, որ չի բացառում` զարգացումները տանեն հերթական ընտրությունների: Այսինքն` բոլոր դեպքերում քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն ամեն տեսակ զարգացումների: «Կոնգրեսը, մասնավորապես, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ եթե «բանը հասավ» նույն մթնոլորտին, նույն սափարգլուխներին և օրենսդրական թերություններին, ապա ամեն ինչ շատ բարդ է լինելու: ՀԱԿ-ը պետք է անի ամեն բան, որպեսզի ընտրությունները կամ հերթականի չհասնեն կամ էլ հասնելու դեքում փոխվեն այն բոլոր սողանքերը, որոնցով վերջին տարիներին ռեժիմը կեղծել է ընտրությունները»,-ամփոփեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ընթացքում չէր բացառել, որ չի բացառում` զարգացումները տանեն հերթական ընտրությունների

Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի Ալիկ Սարգսյանին


Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը ներկայացրել է իր հրաժարակը, ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Sunday, October 30, 2011

ներքաղաքական ճակատագրական հարցեր են քննարկվել

Խոսելով Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպման մասին` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե այդ հանդիպմանը ոչ թե ներքաղաքական ճակատագրական հարցեր են քննարկվել, այլ քննարկվել են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ: Իսկ որպես օրինակ` Գալուստ Սահակյանը մատնանշել է «Ընդերքի մասին» օրենքը:

Լրագրողական հանրությունը դա, թերևս, ընդունել է հեգնանքով` կարծելով, որ Գալուստ Սահակյանն, այսպես ասած, խոսքը «ցրելու» համար է հիշատակում այդ օրինագիծը, խուսափելով անդրադառնալ կոալիցիայի ղեկավարների հանդիպման քաղաքական բովանդակությանը: Իրականում, սակայն, ընդերքի հարցը Հայաստանում, թերևս, լուրջ քաղաքական հարց է, և թող ամենևին հեգնական չթվա, որ ասենք` կոալիցիոն ղեկավարությունը Սերժ Սարգսյանի մոտ, այսպես ասած, բարձր մակարդակով քննարկել է այդ հարցը: Անշուշտ, քննարկած կլինեն նաև այլ, ավելի լուրջ քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր, բայց թող չթվա, որ ընդերքի հարցը լուրջ չէ կամ քաղաքական չէ:

Բանն այն է, որ Հայաստանի ընդերքը բաժանված է իշխանական կլանների միջև` քվոտավորված, և դրանից բաժին ունեն գրեթե բոլոր առանցքային դեմքերը: Հայկական մամուլը գրել է հանքերում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Ծառուկյանի ներգրավվածության մասին: Նաև գաղտնիք չէ, որ Հայաստանում կա հանքերի հարկման խնդիր, հանքարդյունաբերության գերշահույթների հարկման խնդիր: Ադ խնդիրը այնքան լուրջ է, որ դա մեր իշխանության առաջ բարձրացնում են նաև միջազգային ֆինանսա-տնտեսական կառույցները: Խնդիրը հատկապես սրվում է 2012 թվականի բյուջեի նախագծի համատեքստում, երբ նախատեսվում է 101 միլիարդ դրամով ավելացնել հարկային մուտքերը: Դա Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի համար ահռելի խնդիր է, որը հնարավոր չէ լուծել փոքր ու միջին բիզնեսի հանդեպ ավանդական հարկային տեռորով: Թե՛ ընտրական շրջանում ցանկալի չէ այդ շերտին տրամադրել իշխանության դեմ, թե՛ նաև իշխանությունն էլ գիտե, որ այդ շերտն այլևս տալու փող չունի և մի կերպ է գոյատևում: Իսկ փողը հավաքելը կարևոր է, որովհետև ունենալով լուրջ քաղաքական նշանակություն` պետական բյուջեն նախընտրական տարում կրկնապատկում է իր այդ նշանակությունը:

Հետևաբար, դրանով նախատեսված հարկային մուտքերի զգալի, աննախադեպ աճն ապահովելու համար իշխանությունը պետք է մտնի իր իսկ բիզնեսների գրպանը, իսկ այդ առումով ամենամեծ պարունակությունը հանքերում է, հանքային գրպաններում: Հետևաբար, իշխանությունն այնտեղ մտնելու այլընտրանք չունի: Այդպիսով էլ այդ հարցը դառնում է լուրջ քաղաքական հարց, քանի որ խոսքը իշխանական այնպիսի բիզնեսների մասին է, որոնք մինչ այժմ եղել են առավելապես անձեռնմխելի, և ամեն մեկն իր քվոտայից քաղել է գերշահույթներ` հաշիվ չտալով մյուսին: Հիմա ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանական կլանները պետք է միմյանց հաշիվ տան իրենց ունեցած քվոտաների մասին: Դա նշանակում է երկու բան՝ նախ ամեն մեկը պետք է ինչ-որ հատված կամ ամբողջությամբ դուրս բերի ստվերից, և մեկ էլ` որ բոլորը, փաստորեն, տեղեկանում են միմյանց ունեցածի մասին, թե ով ինչքան ունի այդ հանելուկային ընդերքից, ով ինչ է տարել Հայաստանից ու ինչքան շահույթ է այդ ընթացքում դրել իր գրպանը:

Այլ կերպ ասած` կոալիցիոն քննարկման ընթացքում հարցը եղել է բոլորի խաղաքարտերը բացել ու դնել սեղանին: Այնպես որ, «Ընդերքի մասին» օրենքի քննարկումը ամենևին պետք չէ ընդունել որպես մի շարքային քննարկում, այսպես ասած, օրինաստեղծ գործունեության վերաբերյալ: Սա շատ լուրջ քաղաքական հարց է, հեռուն տանող քաղաքական ազդեցությամբ և հնարավոր հետևանքներով: Ընդերքի, այսպես ասած, բացումը նաև որոշակիորեն բացելու է Հայաստանի իշխանական հարաբերություններն ու քաղաքական գործընթացներն այդ մասով: Այնպես որ, ամենևին պետք չէ զարմանալ, որ կոալիցիան ամենայն մանրամասնությամբ և այսպես ասած` առաջին դեմքերի մակարդակով կարող էր հավաքվել հենց այդ հարցը քննարկելու համար: Սա շատ անձանց շահեր է շոշափում, քանի որ բացի առաջին դեմքերի մակարդակից, ընդերքի քվոտաները նաև այլ, ավելի ներքևի մակարդակներ են հասնում, ինչը նշանակում է, որ նրանց շահերն էլ շոշափվում են: Հազիվ թե առաջին դեմքերը պայմանավորվեն բացել իրենց ընդերքը, առանց ավելի ցածրում գտնվողների ընդերքը բացելու: Ավելին` նույնիսկ չի բացառվում, որ նախ կբացեն այդ ավելի ներքևներին պատկանող ընդերքը և հետո միայն, եթե դրանով հարցը լուծել չստացվի, կանցնեն արդեն իրենց տիրույթին:

Saturday, October 29, 2011

Անգլիայի հավաքականից ամենադժվարը հանձնվեց մեր հայրենակիցը


Թուրքիայում ընթացող պատանիների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի մինչև 16 տարեկան շախմատիստների հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց անգլիացիներին և վաստակած 23.5 միավորով կրկին բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Իդեպ, Անգլիայի հավաքականից ամենադժվարը հանձնվեց մեր հայրենակից Հենրիկ Ստեփանյանը:
Ջեյմս Հոլանդ-Կարեն Գրիգորյան' 0:1
Հովհաննես Գաբուզյան-Քրեյգ Ուիլֆրեդ' 1:0
Հենրիկ Ստեփանյան-Արման Միքաելյան' 0:1
Զոհրակ Ապրեսյան-Փիթեր Բեթչլոր' 1:0
Ռուսաստանի ընտրանին այս պահին 2.5:1.5 հաշվով առջևում է Ղազախստանի հետ պայքարում, ինչը նշանակում է, որ ռուսներն արդեն 1 միավոր կորցրել են և անկախ վերջին պարտիայի արդյունքից կես միավորով զիջելու են Հայաստանի հավաքականին:

ՀՀ կառավարության կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն


Այսօր, ժամը 14.50-ին Էրզրում քաղաքում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն տանող օդանավը։
Ներկայումս ինքնաթիռը բեռնաթափվում է, և այդ աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո օդանավը կվերադառնա Երևան։
Հիշեցնենք, որ ժամը 14.00-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհեր ու ավերածություններ են գրանցվել։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

300 հազար դրամանոցը փոխարինվեց 154 հազար դոլարով


Կարեն Կարապետյանն իր պաշտոնը թողնում է «Գազպրոմում» բարձր պաշտոն զբաղեցնելու համար` գրում է ռուսական Gazeta կայքը` նշելով, որ փորձագետների կարծիքով` ընկերության խորհրդի նախագահի նոր տեղակալը կզբաղվի ընկերության և նախկին ԽՍՀՄ երկրների միջև հարաբերությունների համակարգմամբ:
Պարբերականը նաև նշում է, ոը ռուսական «Գազպրոմի» հետաքրքրությունը հետխորհրդային տարածքի հանդեպ մեծացել է:
Ինչով է նա զբաղվելու զբաղվելու «Գազպրոմում», հայտնի չէ: Ընկերությունը հրաժարվում է մեկնաբանություն տալ: Բոլոր ուղղություններով Միլլերի տեղակալների աթոռները կարծես թե զբաղված են` հիշեցնում է Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը: «Հազիվ թե Կարապետյանը փոխարինի նրանցից որևէ մեկին: Ակնհայտ է, որ խոսքը նոր հաստիք ստեղծելու մասին է»,- ենթադրում է փորձագետը:
Ռուսաստանը Հայաստան է մատակարարում տարեկան մոտ մեկ մլրդ խորանարդ մետր գազ: «Հայաստանի հետ շատ դժվար է սակարկելը, քանի որ Երևանը չի ցանկանում վճարել եվրոպական գներով»,- նշում է Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության միության առաջատար փորձագետ Ռուստամ Տանկաևը: - Բայց չեմ կարծում, որ նրա «Գազպրոմ» գալը կապված է գնի շուրջ բանակցությունների հետ: Հայաստանի շուկան շատ փոքր է «Գազպրոմի» համար»:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինն էլ չի բացառում, որ Կարապետյանին հրավիրել են` Իրան-Հայաստան գազամուղի նկատմամբ «Գազպրոմի» հետաքրքրության հետ կապված: Հնարավոր է` ռուսական ընկերությունը ցանկանում է մասնաբաժին ստանալ այդ գազամուղում, ինչը հնարավորություն կտա թեկուզ մասամբ վերահսկել Իրանից մատակարարումները:
Ամեն դեպքում, «Գազպրոմի» խորհրդի նախագահի տեղակալի աշխատավարձն ավելի բարձր է, քան Երևանի քաղաքապետինը, գրում է պարբերականը: Երևանի քաղաքապետը ստանում է ամսական 300 հազար դրամ, «Գազպրոմի» խորհրդի անդամները` մոտ 5 մլն ռուբլի ($153,8 հազար դոլար):

քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար


«168 ժամ»-ը գրում է. «Ներքաղաքական կուլիսներում այս օրերին խոսում են, որ Կարեն Կարապետյանը վաղուց էր մտածում հրաժարական տալու մասին, սակայն նրա այդ քայլն արագացրեց այն արշավը, որ իշխանությունների կողմից կազմակերպվեց իր դեմ Երևանի կենտրոնից գովազդային վահանակները հանելու կապակցությամբ։ Ավելին, ասվում է, որ մինչ այդ ՀՀԿ-ականներից շատերն էին Սերժ Սարգսյանին բողոքում, որ Կ.Կարապետյանն իր գործողություններով կարծես իշխանությունների դեմ է տրամադրում քաղաքացիների՝ օր օրի ավելացնելով դժգոհ զանգվածների թիվը։ Նկատի ունեին՝ փողոցային առևտրով զբաղվողներին, կրպակատերերին, վերջում նաև՝ գործարարներին»։
«Ազգ»-ը գրում է. «Իրականությունը կարող է մի քանի երես ունենալ. մեկն ու ամենակարևորն այն է, որ իշխանությունը փորձում է առավել լավ դիրքավորվել մոտեցող խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ ոչ հանրապետական, ստերեոտիպով քոչարյանական համարվող Կարապետյանը, որ ժամանակի ընթացքում ու բիզնեսի թելադրանքով առավել եվրոպական ստանդարտներով մտածող է դարձել, չէր տեղավորվում այդ պլանների մեջ, այն է` տեղական կառույցները լիովին իմանալ, նրանց հետ սերտ աշխատել, ինչը հարկավոր է ՀՀԿ-ի համար առավելագույն ձայներ ապահովելու համար: Կ. Կարապետյանի հրաժարականը այս տեսակետից քննարկելու դեպքում ամեն ինչ տեղն է ընկնում: Իսկ եթե քաղաքապետի` արդեն թափուր պաշտոնի համար շրջանառվող անուններին էլ ենք նայում, էլի տեսանելի է, որ այս պահին ոչ այնքան աշխատելն է կարևորվում, որքան այն հաշվարկը, թե տվյալ թեկնածուներն ինչպե՞ս պետք է կարողանան ապահովել այդ գերխնդիրը: Իսկ երկարամյա քաղաքապետ ընտրություններից հետո նոր համայնքային ընտրության արդյունքում ձևավորված նոր ավագանիով էլ կարելի է ընտրել»։
«Ժողովուրդը» գրում է. «Երկու Կարեն Կարապետյանների անակնկալ հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանական դաշտում ռուսական կողմնորոշում ունեցող գործիչները կամաց-կամաց սկսում են հեռանալ երկրից։ Որքան էլ Երևանի արդեն նախկին քաղաքապետը փորձի հարցը չքաղաքականացնել և ասի, թե իր հրաժարականն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն էր, միևնույն է, դա այնքան էլ այդպես չէ։ Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Կարապետյանը հրաժարականից 2 օր առաջ չի իմացել, որ պետք է դիմում գրի»։
Ամեն դեպքում, ըստ թերթի տեղեկությունների՝ առաջիկայում էլի հրաժարականներ կլինեն, չի բացառվում՝ նաև ուժային կառույցներից։ Եվ բոլոր նրանք, ովքեր ՌԴ քաղաքական իսթեփլիշմենթի հետ կապ ունեն, լքում են իշխանություններին։

«Երկիր»-ը գրում է. «ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այս պահին կուսակցությունում քաղաքապետի փոփոխության մի քանի սցենար է քննարկվում։ Ամենահավանականն այն է, որ Կարեն Կարապետյանի փոխարեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, իսկ մայիսին՝ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների մի քանի անուն է շրջանառվում, սակայն ամենահավանականը Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի նշանակումն է»
Անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականին՝ «Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Իշխանական որոշ սեգմենտներ երեկ խոսում էին, թե զարգացումների այս ընթացքն ամենևին էլ իրենց սրտով չէ, քանի որ գոնե Կարապետյանի առկայության պարագայում տեսանելի էր, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այլընտրանքը, մինչդեռ հիմա պատկերը փոխվեց։ Ավելացնենք նաև, որ Կարապետյանի՝ «գործուղման մեկնելու» լուրը Տիգրան Սարգսյանը մեծ ուրախությամբ է ընդունել, իսկ թե ինչու, դժվար չէ կռահել»։

Thursday, October 27, 2011

«կամրջի» տարբերակ

«Մարդկային բարոյական արժեքները անփոփոխ են և մնայուն։ Կան քաղաքական կուսակցություններ և ղեկավարներ, որոնք կամուրջ են անցյալի ու ներկայի միջև։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա նախագահը` Գագիկ Ծառուկյանը, ներկայի և ապագայի կամուրջն են՝ մնայուն գործերով և բարոյական կերպարով»,- հոկտեմբերի 25-ին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: 

Հայաստանի ներիշխանական ճամբարում հասունացած խմորումների ֆոնին հայտարարությունն իսկապես հետաքրքրական է, քանի որ այն, թերևս, բացահայտում է Գագիկ Ծառուկյանի ներիշխանական գործունեության հետ կապված մտադրությունների բավական ուշագրավ ելակետ: Ծառուկյանը, փաստորեն, ներկայացնում է ներիշխանական կամուրջ լինելու հայտ: Բայց ո՞ւմ միջև է նա ցանկանում լինել այդ կամուրջը: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի: Ներկայումս հավանական է, որ Ծառուկյանն ավելի շատ փորձի միմյանց կապել իշխանության Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան «ափերը», քանի որ հենց այդ հարթությունում է հասունանում ներքաղաքական ներկայիս գլխավոր ինտրիգը:

Տեր-Պետրոսյանը կարծես թե որոշեց առժամանակ մի կողմ քաշվել ու սպասել՝ նորից տեղավորվելով հանդարտ հունի մեջ: Սակայն չի բացառվում նաև, որ, առաջարկելով իր ծառայությունը՝ որպես «կամուրջ», Գագիկ Ծառուկյանը նկատի ունի նաև այն տարբերակը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այդուհանդերձ, շատ առաջ չգա առաջիկա ընտրությանը, փոխարենը վերստին ակտիվ գործողությունների փուլ մտնի Տեր-Պետրոսյանը: 

Ծառուկյանի համար խնդիրն այստեղ իհարկե իր հարցն է, որը նա փորձում է լուծել հենց «կամրջի» տարբերակով՝ դա համարելով առավել «անշառն» ու ապահովը իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում. մի կողմից՝ նա այդպես զերծ է մնում ավելորդ իշխանական հավակնություններից, մյուս կողմից էլ՝ իր դիրքը փորձում է երկկողմ ապահովագրության ենթարկել: 

Այստեղ հետաքրքրական է սակայն մեկ այլ դրվագ: Մի քանի օր առաջ հրապարակված ծավալուն հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը խոսում էր այն մասին, որ ԲՀԿ-ն հավակնում է լինել քաղաքական լայն համախմբման գեներատոր ուժ: Ներկայումս «կամրջի» հայտ ներկայացնելով՝ ԲՀԿ-ն կարծես թե հրաժարվում է, նահանջում է իր ավելի հավակնոտ կարգավիճակից` լայն քաղաքական համախմբման նախաձեռնող ուժի կարգավիճակից: Չէ՞ որ մի բան է համախմբող լինել, այսինքն՝ լինել առաջ տանող, և մեկ այլ բան է լինել «կամուրջ», այսինքն՝ ընդամենը կապող օղակ, ոչ թե լոկոմոտիվ:

Tuesday, October 25, 2011

ՀԷՑ-ի դեմ հարուցված քրգործ

Իրավապահներին հետաքրքրել է փաստը, որ յուրաքանչյուր տարի ՀԷՑ-ում կանխատեսումներ են արվել ծախսվելիք էլեկտրաէներգիայի մասին: «Վերջին երկու տարում, այդ կանխատեսումների համաձայն, ԼՂՀ 1մլն կիլովատ էլեկտրաէներգիա է նախատեսված եղել մատակարարել, բայց ծրագիրն այդպես էլ չի իրականացվել: Պատճառն այն է, որ ՀՀ-ից տեխնիկապես դա անհնար է անել, քանի որ միակ կայանը, որի միջոցով ժամանակին էներգիա է տարվել ԼՂՀ, եղել է Քէլբաջարում, այն էլ հիմա չի գործում: 

Բայց գումարները, փաստորեն, «դուրս են գրվել ու յուրացվել: Բացի այդ, հաշվիչներ տեղադրելու համար ՀԷՑ-ում բնակիչներից 6000 դրամ են վերցրել, որը, սակայն, որևէ տեղ չի ամրագրվել, այն ևս գրպանել են»,- գրում է թերթը:

ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատել, որ դրամների փաստը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է. «Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգիայի սպառման մասին կանխատեսումները կատարվում են Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատորի կողմից, հետևաբար այդ մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել օպերատորին: Հաշվիչների դիմաց 6000 դրամ գումար գանձելու փաստն այսօր ուսումնասիրվում է իրավապահ մարմինների կողմից»:

Monday, October 24, 2011

Վերաքննիչն իրավաչափ համարեց անձանց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը

2011 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքը, որով կազմակերպությունը պահանջում էր բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը: 

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի` 2011 թ. մայիսի 3-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:

2011 թ. փետրվարի 15-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ճանապարհի Վանաձորի մուտքի մոտ` մինչև Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ 1 կմ հատվածում, ճանապարհը ոստիկանների կողմից փակվել է, և մոտ 1 ժամ ամբողջ երթևեկությունը դադարեցված է եղել:

Փաստորեն, ՀՀ վերաքննիչ դատարանը ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ է որակել` նշելով, որ դրանք ուղղված են եղել քաղաքացիների անվտանգության և անխափան երթևեկության ապահովմանը:

Wednesday, October 19, 2011

Վարչապետը կուստոմսեր բաժանելուց

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Տավուշ կատարած այցի ժամանակ բավական անհարմար վիճակում է հայտնվել: Նա, վերջին շրջանում մարզեր կատարած այցելությունները ծառայեցնում է ՀՀԿ PR-ն իրականացնելուն` հատուկ արարողակարգով բաժանում է նոր անդամագրվածների կուստոմսերը: Սակայն երբ Տավուշի մարզում նախատեսված ժամին պետք է մեկնարկեր այդ արարողությունը, պարզվել է, որ տոմսերը տեղում չեն, ինչից տհաճ իրավիճակ է ստեղծվել: Հրապարակ-ի տեղեկություններով, սա կազմակերպվել է Երեւանից` ոմանք ամեն գնով խոչընդոտել են անդամատոմսերը տեղ հասցնելու գործը, որ Տիգրան Սարգսյանը անհարմար դրության մեջ հայտնվի:

ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ` ՀԵՌԱՑԵՔ


Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները կապված են իրար մեկ շղթայով։ Քանի դեռ առաջինն ու երրորդը չեն հեռացել, չի հեռանալու նաեւ երկրորդը, ու մենք անընդհատ պտտվելու ենք փակ շրջանի ներսում։
ՀԱԿ-ի վերջին աշխուժացումը հենց էտ հեռանկարն ա գուժում` պտույտ փակ շրջանի ներսում։  ՀԱԿ-ում շատ լավ գիտեն, որ Սերժին հաղթելու ոչ մի շանս չունեն։ Եթե հաղթելու գոնե մի 10 տոկոսի շանս լիներ, Լեւոնը կաներ էն, ինչը որ արեց 2007-ին` կփորձեր նոր դաշնակիցներ գտնել։ Եթե ոմանք մոռացել են, հիշացնեմ թե որն էր Լեւոնի առաջին քայլը` 10 տարվա բացակայությունից հետո երբ որ վերադարձավ քաղաքականություն։ Հանդիպում դաշնակցության հետ։ Ընդ որում ոչ թե պարզապես հանդիպում, այլ այցելություն դաշնակցության գրասենյակ, ինչը հաշտության որոշակի ժեստ էր։ Էսօր Լեւոնը նման ժեստեր չի անում։ Ընդհակառակը` ՀԱԿ-ին քննադատած ընդդիմադիրները Ազատության հրապարակի հարթակից անվանվում են «փոքրոգի վախկոտ դեմագոգներ», «ռեժիմի գործիքներ» ու «գործակալներ»։ Ինչը նշանակում ա, որ ՀԱԿ-ի փաստացի ու ռեալ նպատակը ոչ թե արտահերթ ընտրությունների հասնելն ու էտ ընտրություններում Սերժին հաղթելն ա, այլ որպես հիմնական ընդդիմություն սեփական դիրքերը ամրապնդելը` առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ հավաքելով։ Դրա համար էլ մյուս ընդդիմադիրները ՀԱԿ-ի աչքին ոչ թե պոտենցիալ դաշնակիցներ են, այլ պոտենցիալ  մրցակիցներ։
Բայց էտ դեպքում` եթե Սերժը հաղթի ապագա ընտրություններում եւ լեգիտիմանա որպես նախագահ, իսկ ՀԱԿ-ը դառնա խորհրդարանական հիմնական ընդդիմություն, Հայաստանում փոփոխությունների հնարավորությունը կտրուկ կփոքրանա։ Իսկ էլ ավելի սարսափելին էն ա, որ շատ հավանական էտ հեռանկարը եթե դառնա իրականություն, կմեծանան Քոչարյանի շանսերը` ներկայանալու որպես այլընտրանք։

Աշխարհում առկա տարածքային վեճերի տասնյակը


«Ուղիղ 55 տարի առաջ` 1956թ. հոկտեմբերի 19–ին, Սովետական Միությունը Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնիայի հետ համատեղ հռչակագիր ստորագրեց։ Հռչակագրում խոսվում էր նաև խաղաղ պայմանագրի կնքման դեպքում այդ կղզիների մի մասը ճապոնացիներին փոխանցելու մասին: Պայմանագիրը մինչև այսօր չի ստորագրվել. Տոկիոն պահանջում է ոչ թե 2, այլ 4 կղզի՝ Հարավային Կուրիլների համար վեճն անվերջ դիվանագիտական տուրուդմփոցի վերածելով։ Ռուսաստանի և Ճապոնիայի տարածքային կոնֆլիկտը, սակայն, միակը չէ և հաստատ ոչ ամենադրամատիկը»,– գրում է ռուսական АиФ պարբերականը և հավելում, որ այդ պատճառով իրենք որոշել են ընթերցողներին հիշեցնել «հողի և ջրի 10 այլ հայտնի ժամանակակից վեճերի մասին»։ Պարբերականը նաև դասակարգել է այդ վեճերը՝ «ամենաթեժ», «ամենասառցային», «ամենասուրբ», «ամենաբարձր լեռնային», «ամենաժայռային», «ամենաանմարդաբնակ», «ամենակուրորտային», «ամենալոշտո», «ամենալպիրշ», «ամենահեռավոր»։
1. «Ամենաթեժ հակամարտություն» է ճանաչվել ԼՂ հակամարտությունը։ «1992–1994թթ. Լեռնային Ղարաբաղի համար արյունալի պատերազմի արդյունքում, որոշ տվյալներով, մոտ 40 000 մարդ է զոհվել։ Հայաստանը վերահսկում է Ադրբեջանի տարածքի մոտ 13 տոկոսը, որտեղ հիմնականում էթնիկ հայեր են ապրում»,– գրում է պարբերականը։
2. «Ամենասառցային» հակամարտություն է ճանաչվել Ռուսաստանի, Կանադայի, ԱՄՆ–ի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի միջև Արկտիկայի շելֆի շուրջ վեճը։ «Պատահական չէ, որ Արկտիկայի ծովերի ընդերքի նկատմամբ իրենց իրավունքները համառորեն պահանջում են հյուսիսային երկրները. այդ ընդերքում նավթի և գազի վիթխարի հանքաշերտեր են հայտնաբերվել»։
3. «Ամենաբարձր լեռնային» վեճ է ճանաչվել Հիմալայան լեռներում գտնվող Ջամու և Քաշմիր շրջանի պատկանելության շուրջ Հնդկաստանի և Պակիստանի միջև վեճը:
4. «Ամենաժայռային» վեճ է ճանաչվել Ճա­պո­նա­կան ծո­վում գտն­վող Տոկ­տո կղ­զի­նե­րի շուրջ վեճը, կղզիները փաստացի գտնվում են Հարավային Կորեայի տիրապետության տակ. Ճապոնիան, սակայն, համարում է, որ Տոկ­տո կղ­զե­խում­բը և՛ իրավա­բա­նո­րեն, և՛ պատ­մա­կա­նո­րեն իրեն է պատ­կա­նում։
5. «Ամենաանմարդաբնակ» վեճ է ճանաչվել՝ Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու (չին. Դյաոյույդաո) կղզու տարածքային պատկանելության շուրջ Չինաստանի և Ճապոնիայի միջև վեճը։
6. «Ամենահեռավոր» վեճ է ճանաչվել՝ Հարավային Ամերիկայի ափերից 483 կմ հեռավարության վրա գտնվող Ֆոլքլենդյան կղզիների շուրջ Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև վեճը։ 1982թ. ապրիլի 2-ին Արգենտինան սկսեց Ֆոլքլենդյան պատերազմը՝ հարձակվելով և օկուպացնելով Ֆոլքլենդյան կղզիներն ու Հարավային Ջորջիա կղզին: Պատերազմը, որը տևեց 74 օր, ավարտվեց Արգենտինայի պարտությամբ՝ 1982թ. հունիսի 14-ին: Ներկայում դրանք  համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք: Արգենտինան, սակայն, երբեք չի ճանաչել Ֆոլքլենդյան կղզիների՝ բրիտանական պատկանելությունը, և դրանք անվանում է «Մալվինյան կղզիներ»:
7. «Ամենալկտի վեճ» է ճանաչվել՝ Էսեկիբո գետի շուրջ գտնվող հողերի առնչությամբ Վենեսուելայի և փոքր Գայանա պետության միջև վեճը։ Պարբերականը ընգծում է, որ այդ հողերի առնչությամբ Վենեսուելայի ախորժակը բավական մեծ է՝ նա ցանկանում է «վերցնել» 160 000 ք. կմ տարածք՝ այդ երկրի ողջ տարածքի մոտ 75 տոկոսը։
8. «Ամենալոշտո» վեճ է ճանաչվել Պսկովի մարզի Պիտալովի շրջանի շուրջ վեճը՝ Լատվիայի և Ռուսաստանի միջև։ «2005թ. այդ շրջանի նկատմամբ հավակնությունների պատճառով տապալվեց պետական սահմանի մասին ռուս–լատվիական պայմանագրի ստորագրումը.«Նրանք ոչ թե Պիտալովի շրջանը կստանան, այլ սատկած էշի ականջներ»,– Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում պարբերականը։ 
9. «Ամենակուրորտային վեճ է» ճանաչվել Հյուսիսային Կիպրոսի շուրջ Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի միջև վեճը։  «Կիպրոսի քարտեզներում թուրքական զորքերի կողմից 1974թ. նվաճված հատվածը (Կիպրոսի կղզու մոտ 38 տոկոսը) նշված է որպես «թուրքական օկուպացիայի պատճառով անհասանելի շրջան»:
10. «Ամենասուրբ» վեճ է ճանաչվել Արևելյան Երուսաղեմի շուրջ Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև վեճը. «Երուսաղեմի կարգավիճակը արաբաիսրայելական բազմամյա հակամարտության գլխավոր պատճառներից մեկն է, քանի որ այդ քաղաքի տարածքում են գտնվում հնագույն հրեական և մուսուլմանական սրբավայրեր»,– ասված է կայքում։

Monday, October 17, 2011

101 մլրդ դրամ


Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե իրենք հաջորդ տարի նախատեսում են 101 մլրդ դրամով (այժմյան փոխարժեքով՝ մոտ 270 մլն դոլար) ավելացնել հարկային եկամուտները, գալիս է ևս մեկ անգամ հաստատելու այն, որ իշխանությունը «մեծ բյուջեի» միջոցով խնդիր է դրել գերկենտրոնացնել երկրի տնտեսական դաշտը, վերաբաշխել սեփականությունը և, ի վերջո, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Բնականաբար այդ ամենը հանրությանը ներկայացվում է «պայքարում ենք ստվերային տնտեսության դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո։
«Մեկ օլիգարխի» տնտեսական համակարգ ստեղծելու ծրագրի շրջանակներում է նաև ԱԺ–ում ներկայացված խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ նախագահական նստավայրից ուղղորդվող քարոզչական արշավը, որն իրականացվում է «ընդդիմադիր» թերթերի ու կայքերի, վարձկան «վերլուծաբանների» ու «անկախ»փորձագետների միջոցով։
Հաշվի առնելով ներկա տնտեսական ճգնաժամը և իշխանությունների քաղաքական ծրագրերը՝ կարելի է ասել, որՍերժ Սարգսյանն, իր վերարտադրման նպատակին հասնելու համար, «վա–բանկ» է գնում։ Ըստ այդմ՝ նա պատերազմ է հայտարարում բիզնեսին և փորձում է իր իշխանությունն ամրապնդել հարկային մամլիչի կիրառման օգնությամբ՝

Օստապ Բենդեր


«Այստեղ ոչ մի բան չի արվում, որպեսզի մարդկանց օգնեն: Ճիշտ հակառակը, ես գիտեմ սարսափելի պատմություններ մաֆիայի անդամների մասին: Նրանք ամեն ինչ անում են, որ հասարակ մարդը թողնի հեռանա իր երկրից: Ուզու՞մ եք ձեւավորել մաֆիա, գնացեք այլ երկիր եւ ձեւավորեք, սակայն մի գործեք սեփական ժողովրդի դեմ»,- սրանք հանրահայտ Շարլ Ազնավուրի խոսքերն են, որոնք նա ասել է վերջերս «Nouvelles d’ Armenie» ամսագրին` հարցազրույցի ընթացքում:
Շարունակելով իր միտքը, Ազնավուրը նշել էր, որ չի հավատում, որ այսօր Հայաստանում 3 մլն-ից ավելի մարդ է ապրում: Ըստ նրա, այդ թիվն ուռճացված է, այսօր Հայաստանում 2 մլն –ից ավել մարդ է ապրում, եւ եթե այսպես շարունակվի, Հայաստանում կմնա ընդամենը 1 մլն մարդ:
Անշուշտ, Ազնավուրի այս խոսքերը մի քիչ միամիտ են, լուծման տարբերակներն էլ` ռոմանտիկ: Մասնավորապես, նա առաջարկում է «Հայաստանի մաֆիոզներին գնդակահարել»:
Ինչ խոսք, մաֆիոզներ կան նաեւ այլ երկրներում, սակայն, ղեկավարներ, որոնք գիրք են գրում պետության վախճանի անխուսափելիության մասին, գոնե ինձ հայտնի չեն:
Հիշում եք, որ Տիգրան Սարգսյանը կես- կատակ, կես-լուրջ հայտարարեց, որ լավ է մարդիկ հեռանան Հայաստանից, քան թե հեղափոխություն իրականացնեն: Սակայն այն հարցին, թե ինչու՞ են մարդիկ ուզում հեղափոխություն իրականացնել, Տիգրան Սարգսյանն այդպես էլ չասաց:
Փոխարենը նա անընդմեջ գովերգում էր իր կողմից առաջ քաշած «Հայկական աշխարհի» գաղափարը: Իրոք որ, ինչ անենք, որ Հայաստանում կմնա 1 մլն մարդ, չէ՞ որ նրանք, լրացնելով այդ չարաբաստիկ «Հայկական աշխարհի» գաղափարը, էլ ավելի կամրապնդեն Հայությանը...  Սա վերացական մաֆիայի գաղափարը չէ, պարոն Ազնավուր, սա կոնկրետ Տիգրան Սարգսյանի գաղափարն է:
Շատերին թվում է, թե մենք կլինիկական դեպքերի հետ գործ ունենք: Սակայն իրականում կլինիկական դեպքերըմենք ենք, որ մինչ այսօր հանդուրժում ենք այդպիսի «գործիչների»:
Մեր վարչապետը ոչնչացրել է երկրի տնտեսությունը, ծաղրում է մեր քաղաքացիներին` տարատեսակ կենտրոններ ստեղծելով, կարծես նշելով, որ «Այո, ես հայկական Օստապ Բենդերն եմ, ինչ որ անում եմ, լավ եմ անում, իմ դեմ խաղ չկա: Կուզեմ ձեր բիզնեսը կփակեմ, կուզեմ երկրի տնտեսությունը կքանդեմ եւ միաժամանակ ՀՀԿ-ի նոր տոմսեր կբաժանեմ եւ ժպիտը դեմքիս կխոսեմ Հայկական աշխարհի ստեղծման անհրաժեշտության մասին: Բա հո չենք թողնելու, որ դուք հեղափոխություն անեք եւ տապալեք մեզ»:
Իսկ երբ մարդը տեսնում է. որ իր երկիրը ղեկավարում են օստապ բենդերները եւ չեն էլ թաքցնում դա, ապա նա, հասարակ մարդը, կանգնում է երկընտրանքի առջեւ . կամ դառնալ քաղաքացի եւ նպաստելիշխանափոխությանը երկրում, կամ էլ` հեռանալ երկրից:
Ահա սա է իրավիճակը, պարոն Ազնավուր, իսկ Դուք ասում եք` մաֆիա, ցեղասպանություն...
Դավիթ Մկրտչյան

Sunday, October 16, 2011

ժողովուրդն է, որ պետք է կարգի հրավիրի մեր պետությունը


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Գարեգին Նժդեհի  հրապարակում հավաքվածներին ներկայացրեց կուսակցության առաջիկա աշխատաքները և խոսեց իրեն մտահոգող մի շարք հարցերից:
«Այսպես շարունակվել չի կարող... Օրեր առաջ մենք նշում էինք մեր հանրապետության անկախության 20-ամյակը: Հպարտ ենք Հայաստանի հանրապետության համար, մեր դրոշը ծածանվում է ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում, սակայն երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ այդ ամենը իրականությանը չեն համապատասխանում:
Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչպիսին էր այս տարածքը` Շենգավիթը, 30 տարի առաջ: Այստեղ էր Հայաստանի միտքը, ուժը, սա գործարանային թաղամաս էր` արդյունաբերության մեր բարձրակետը: Ինչու 20 տարիների ընթացքում` բոլոր իշխանությունների օրոք, վերացվեց արդյունաբերական այդ թռիչքը: Չասենք, թե Հայաստանում փող չկա, որտեղ կա բյուջե, ինտելեկտ, ուրեմն կա նաև փող, միայն թե պետք է ճիշտ կազմակերպել բյուջեի մուտքն ու կիրառումը:
Պետք է խրախուսվեն ոչ թե ներդրումները, այլ՝ հայրենական արտադրանքը, որի միջոցով նաև աշխատատեղեր կստեղծվեն և կբարելավվի բնակչության սոցիալական վիճակը: Սա նախընտրական ճառ չէ, ոչ էլ ռոմանտիկ երազանքներ, սա այն քաղաքականությունն է, որը կիրականացնի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն իր ելույթում անդրադարձավ նաև Հայոց բանակում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերին. «Մեր բանակը կարող է իրացնել իսկական համազգային արժեքի բարձրունքը: Մենք հպարտ ենք մեր զինվորներով, մեր սպաներով ու բանակի բարեխիղճ ղեկավարներով: Բայց որևէ արդարացում չկա վերջին մեկ շաբաթվա ընթացքում խաղաղ պայմաններում այդքան զոհ ունենալուն: Այդ զոհված տղաներին ես համարում եմ իմ զավակները: Ինչպե՞ս կարելի է թշնամու կրակից հեռու, հաղթանակած բանակում նման բաներ թույլ տալ: Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, ես կասեմ` ես եմ, բայց առաջին հերթին գործող նախագահը պետք է պատասխան տա»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ոչ թե Րաֆֆին, Սերժը կամ Ռոբերտը, այլ ժողովուրդն է, որ պետք է կարգի հրավիրի մեր պետությունը: Անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքը վերատիրանա իշխանություն ձևավորելու իր իրավունքին: «Ժառանգությունից» ու մյուս կուսակցությունից վեր կա հայրենիքի գաղափարը: Իսկ «Ժառանգությունը» պարզապես ձեզ հետ միասին կբերի այդ հայրենիքին հասնելու փոփոխությունները»,- եզրափակեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը:

Saturday, October 8, 2011

Հասնելու է նաև հարձակվելու ժամանակը


«Դուք ութ օր անձրևին թե ցրտին, կանգնելով թե քայլելով, խոսելով թե մտահոգ մեզ հետ միասին անցկացրեցիք այս օրերը: Դուք գիտեք, որ ՀԱԿ-ում տարբեր կուսակցություններ ու կազմակերպություններ կան, որոնք տարբեր կերպ են մտածում շատ հարցերի շուրջ, բայց այս օրերին սեր ու միասնություն էր ամեն հարցում:
Ոչ մի պաշտոն ու անսահման իշխանություն չի կարող համեմատվել գիշերը վրանում մեկ բաժակ թեյ խմելուն այն մարդու հետ, ում անունը նույնիսկ չգիտես: Ինքնազոհության ու հերոսության գնալն ամեն մարդու տրված չէ: Իսկ ես հետևյալ եզրահանգման եմ եկել. ՀՀ հասարակությունը մարտնչում է իր ժողովրդավարության և իրավունքների համար: Այստեղ հավաքված է այն ժողովուրդը, որն, ինչպես կասեր Երվանդ Մանարյանը, մերանն է, հենքը, որի վրա պետք է ստեղծվի ժողովրդավարությունը»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում կա ձևավորված, կազմավորված ընդդիմություն, որն ունակ է առաջնորդել այս ժողովրդին դեպի հաղթանակը:
«Հասնելու է նաև հարձակվելու ժամանակը, չկասկածեք, մենք բոլորս ուզում ենք մեկ բան, որ մենք, մեր զավակներն ու թոռները սոցիալական անհավասարությունից, օրենքի առաջ անպաշտպանությունից ու անհավասարությունից չլքեն այս երկիրը, մենք միակ ուղին տեսնում ենք օրինական ընտրություններում, որի հիմնական երաշխավորը արտահերթ ընտրություններն են, ինչի համար էլ հավաքվել ենք: Հավատացեք, մենք հասնելու ենք արտահերթ ընտրությունների, կտեսնեք դա»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

ՀԱԿ-ը դադարեցնում է նստացույց-հանրահավաքը


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօրվա հանրահավաքին ելույթի փոխարեն ներկայացրեց մի փաստաթուղթ, որը մի քանի օր տևած երկար քննարկումներից հետո ընդունվել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կողմից, ապա հայաձայնեցվել քաղխորհրդի անդամների և տարածքային կառուցների ղեկավարների հետ: Ըստ ՀԱԿ առաջնորդի այն` շուրջօրյա նստացույց-հանրահավաքի բանաձևն է:
ՀԱԿ բանաձևում, որը ներկայացրեց կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը դադարեցնում է նստացույց-հանրահավաքը: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում ՀԱԿ-ը կներկայացնի հետագա գործունեության ծրագիրն ու անելիքները:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` միջոցառումն ապացուցեց, որ եթե ոստիկանությունը չի միջամտում, ապա Կոնգրեսի պատճառով ոչ մի միջադեպ չի լինում, նույնը կլիներ, եթե 2008-ի մարտի մեկին էլ ոստիկանությունը բռնությամբ չցրեր Ազատության հրապարակի ցույցը:
Բանաձևի համաձայն` նստացույցը միակուռ դարձրեց ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններին. քաղաքական խնդրի շուրջ նրանց միավորումն ամրապնդվեց նաև մարդկային-հոգևոր կապի շնորհիվ:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` համաժողովրդական շարժման ներկա ակտիվացումը խորացրեց իշխանական ճամբարի ճեղքերը, հասարակական անվտանհությունն ու համընդհանուր արգահատանքը:
Համաժողովրդական շարժման և Մարտի մեկի զոհերի ծնողների ակտիվության շնորհիվ ԵԽԽՎ-ն վերանայել է Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը և խիստ պահանջներ է դրել Հայաստանի իշխանությունների առջև` ցույց տալով միջազգային կառույցների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվությունից:
«Մենք կհասնենք ողջ աշխարհի հարգանքին, եթե պայքարենք մեր իրավունքների համար»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ-ը, սկսելով հանրահավաքները, պատրաստ էր վերսկսել երկխոսությունը, սակայն իշխանությունների կատարյալ անհաղորդությունը ՀԱԿ-ին ստիպեց անիմաստ համարել երկխոսությունը, սակայն, ըստ ՀԱԿ առաջնորդի, եթե կոալիցիոն պատվիրակությունը իր նախաձեռնությամբ դիմի կոնգրեսին` վերսկսելու երկխոսությունը, ՀԱԿ-ը կքննարկի հնարավորությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, դրա հնարավորությունը քիչ հավանական է համարում: «Նույնիսկ արտահերթ խորհրդարականան և նախագահական ընտրություններն են դադարել արդիական լինելուց. Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականն այժմ ամենաարդիականն է:
ՀԱԿ-ը շուրջօրյա նստացույց հանրահավաքների կայացումը համարում է չորս տարի առաջ սկիզբ առած համաժողովրդական շարժումների մեծագույն ձեռքբերում: Բավարարվածության զգացումով ՀԱԿ-ն Ազատության հրապարակում գիշերող հազարավոր նվիրյալների առաջարկում է ժամանակավոր դադարեցնել միջոցառումը»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը: Հավաքվածների շարքերից դժգոհության հնչյուններ լսելով` նա ընդգծեց, որ պայքարի հաջողությունը կախված է միայն Կոնգրեսի ղեկավարության որոշումների անվերապահ կատարումից: «Ով այդպես չի վարվում օգնում է Սերժ Սարգսյանին: Պետք է դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները` ցանկացած պահի պատրստ լինելով անժամկետ նստացույց»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Friday, October 7, 2011

Հովիկ Աբրահամյանն իրար է խառնվել

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն իրար է խառնվել:

«Նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է շեֆը փոխվել իր նկատմամբ: Նաև հայտարարել է, որ վերջին օրերին կուսակցության հետ կապված հարցերը նախագահը վարչապետին է հանձնարարում»:

«Տիգրան Սարգսյանի դիրքերի ամրապնդումն արտահայտվեց նաև նրանով, որ ՀՀԿ-ի անունից Քոչարյանին ուղղված «մեսիջը» նա փոխանցեց` նշելով, որ 10 տարի Սերժ Սարգսյանն է նրան թիկունք եղել, հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն Է»,- գրում է թերթը և հավելում.

«ՀՀԿ-ում չեն բացառում, որ Հ. Աբրահամյանի նկատմամբ տրամադրվածությունը կապված է Քոչարյան- Ծառուկյան հնարավոր տանդեմի հետ, որտեղ խնամին՝ Աբրահամյանը, չի կարող դերակատարում չունենալ: Չնայած Ազատիչն Արգամիչին խոստացել է, որ անպայման կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում: Ի դեպ, երեկվա ֆուտբոլային խաղին Աբրահամյանի բացակայությունը ևս հաստատում է վերը նշվածը»:

Thursday, October 6, 2011

Շառլ Ազնավուր

«Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞». հայտարարել է մեծանուն երգիչը, որը ներկայումս Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է: Շառլ Ազնավուրը փաստորեն հայտարարում է, որ մաֆիան դատարկում է Հայաստանը: Հայաստանի արտագաղթի խնդիրը մտահոգում է նաև մեծանուն երգչին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանին, և այստեղ արդեն հազիվ թե որևէ ՀՀԿ-ական, որևէ վարչապետ կամ նախագահ հայտարարի, թե ընդդիմությունը չափազանցնում է խնդիրը, և իրականում արտագաղթ կա, բայց դա ամենևին սարսափելի ծավալների չէ:

Ինչ էր անում իշխանությունը մինչև հիմա: Մի կողմ թողնենք արտագաղթի թեմայով կատակները, որ անում էր Տիգրան Սարգսյանը: Մինչև հիմա իշխանությունը հայտարարում էր, թե, ճիշտ է, գնացող կա, բայց այդ թիվն ամենևին էլ սարսափելի չէ, և նույնիսկ լավ է, որ գնում են, աշխատում ու հետ գալիս՝ ապահովելով իրենց ընտանիքների բարեկեցությունը Հայաստանում: Նման դիրքորոշում կարող է ունենալ միայն անմեղսունակ և անկենսունակ իշխանությունը, որը բացարձակ պատկերացում չունի արտագաղթ երևույթի մասին և ընդհանրապես չի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է գտնել այդ երևույթի խորքային և մակերեսային պատճառները զուգորդված և համալիր կերպով հաղթահարելու ուղիները:
Հայաստանը կորցնում է իր ամենաթանկ ռեսուրսը` մարդուն: Եվ երբ այդ երևույթը կա, արդեն որևէ իմաստ չունի, թե անկախության տոնիդ դու քանի տանկ կամ օդանավ կամ հրթիռ ես ցուցադրում, որովհետև ժամանակակից աշխարհում երկրի, այդ թվում՝ բանակի հզորությունը կախված է նրանից, թե որքան հզոր է այդ երկրում մարդկային ստեղծագործական միտքն, ու դրա իրացման ինչպիսի պայմաններ են ստեղծված այդ երկրում: Մինչդեռ Հայաստանը դատարկվում է, ու դա ոչ միայն ներսի, այլ նաև դրսի հայացքն է արձանագրում, կամ հայացքները: Չէ՞ որ օրեր առաջ էլ Հայաստան-Սփյուռք վեհաժողովում արտագաղթի նույն խնդիրը բարձրացրեց Մեծի Տանն Կիլիկիյո կաթողիկոս Արամ Առաջինը: Ու այս ամենի հանդեպ՝ իշխանության քար լռությունը: Թերևս, հասունացել է պահը, որ իշխանական այդ անտարբերությունը հաղթահարելու համար պետք է ձևավորվի համահայկական կոալիցիա, դաշինք, որի օրակարգում այդ մեկ, բայց չափազանց կարևոր հարցը կլինի` արտագաղթը և այն կանխելու համազգային ջանքի անհրաժեշտությունը:

Wednesday, October 5, 2011

Քոչարյանի առաջադրման երեք տարբերակ

«168 ժամ»-ը գրում է. «Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի շրջանակում քննարկվում են առաջիկայում նրա՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մի քանի տարբերակներ:

Նախ` Ռ. Քոչարյանը կարող է գլխավորել իրեն սատարող որևէ կուսակցության համամասնական ցուցակ: Տվյալ դեպքում այդ կուսակցությունը կարող է լինել «Բարգավաճ Հայաստանը», երկրորդ տարբերակի դեպքում նա, հնարավոր է` գլխավորի որևէ նախընտրական դաշինքի համամասնական ցուցակ: Այս դեպքում արդեն հավանական է համարվում ԲՀԿ, ՀՅԴ, Գուրգեն Արսենյանի գլխավորած ՄԱԿ-ի և այլ կուսակցությունների դաշինքը»,- ապա թերթը հավելում է.

«Հիշեցնենք, որ Գ. Արսենյանը նույնպես ակնարկել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Եվ երրորդ տարբերակն այն է, որ Ռ. Քոչարյանը անմիջականորեն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին, այլ անուղղակիորեն կղեկավարի իրեն սատարող ուժերի մասնակցությունը: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ 2013թ. նախագահական ընտրությունների ելքը, այդ թվում՝ և դրան Ռ. Քոչարյանի մասնակցության հնարավորությունը, որոշվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Եթե երկրորդ նախագահին սատարող ուժերը կարողանան հաջորդ խորհրդարանում գգալի տեղեր ապահովել, ապա Ռ. Քոչարյանը նախագահական ընտրություններում կառաջադրվի»:

Օլիգարխներն ու իշխանության ներկայացուցիչները ամբողջ օրը հետևում են հրապարակի իրադարձություններին

«Հրապարակ»-ը գրում է, որ Ազատության հրապարակի հանրահավաքների ուղիղ հեռարձակումն ինտերնետով բավականին վնասել է ընդդիմության պայքարին. «Մեծ թվով մարդիկ նախընտրում են տանը տաք ու հարմար նստել համակարգչի մոտ ու հետևել այդ ամենին: Հետաքրքիրն այն է, որ որոշ օլիգարխներ ու իշխանության ներկայացուցիչներ էլ ուղղակի չեն պոկվում համակարգիչներից. նրանք իրենց կաբինետներում ամբողջ օրը հետևում են հրապարակի իրադարձություններին և դրանցից կտրվում միայն նրա համար, որ զանգեն ընկեր-կոլեգաներին ու քննարկեն տեսածն ու լսածը»:

Թոմաս դե Վաալը Քոչարյանի մասին


The National Interest հանդեսը հրապարակել է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Վլադիմիր Պուտինը և Հարավային Կովկասը» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի թարգմանությամբ:
Հեղինակը գրում է, որ Ռուսաստանի հարևանները այժմ փորձում են գուշակել, թե իրենց համար ինչ կարող է նշանակել Կրեմլ վերադառնալու Պուտինի մտադրությունը։ Այդպիսի տարածաշրջաններից մեկը Հարավային Կովկասն է։
Վերլուծաբանի համոզմամբ` Պուտինի ազդարարած վերադարձը հարավկովկասյան լիդերներին վստահաբար կստիպի վերանայել հաշվարկները։ Հայաստանում այդ լուրն անպայման կուրախացնի Ռոբերտ Քոչարյանին` ևս մեկ նախկին նախագահի, ով ստվերում էր։ Կան ակնհայտ զուգահեռներ` երկուսն էլ երկու անգամ անընդմեջ պաշտոնավարելուց հետո 2008 թվականին են հեռացել նախագահական նստավայրից և աթոռը հանձնել են վստահելի գործիչներին։ Ինչպես և Պուտինը, Քոչարյանն էլ ունի կոշտ և անզիջում անձնավորության համբավ։ Ուստի, նա կարող է իր երբեմնի դաշնակցի վերադարձը դիտել որպես իր հանրային կարիերան վերսկսելու պատեհություն։
Սակայն այս խնդրում կան նաև հստակ տարբերություններ։ Մասնավորապես, նշում է վերլուծաբանը, ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի` Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետը 2013 թվականին է սպառվում, իր նախորդի հետ հավասար դիրքի է. երկուսն էլ մոտ երեք տասնամյակ համագործակցել են, իրենց քաղաքական կարիերաները անցած դարի 80-ականների սկզբին են սկսել, ընդ որում` Ստեփանակերտի կոմերիտական կազմակերպությունում Սարգսյանը Քոչարյանից ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել։
Այդուհանդերձ, ըստ Թոմաս դե Վաալի, հիմնական տարբերությունն այն է, որ եթե Ռուսաստանում կայանան արդար ընտրություններ, այլ ոչ թե ձևական թագադրություն, ապա մեծ ժողովրդականություն վայելող Պուտինը, ամենայն հավանականությամբ, իսկապես կհաղթի, մինչդեռ ժողովրդի կողմից ծայրաստիճան չսիրված Քոչարյանը վերադարձի փորձ անելու դեպքում կհանդիպի հանրության հզոր հակազդեցությանը։ Սերժ Սարգսյանը դա գիտակցում է, և Քոչարյանի վերադարձի փորձը նրան նույնիսկ կարող է ընդդիմության լիդերների լռելյայն աջակցությունն ապահովել, քանի որ նրանք կցանկանան նստավայրում Քոչարյանի փոխարեն Սարգսյանին տեսնել, կարծիք է հայտնում վերլուծաբանը։

Monday, October 3, 2011

Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրօրինակ ասուլիսը


Ազատության հրապարակում ավարտվեց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրօրինակ ասուլիսը: Նա պատասխանեց մոտ 4 տասնյակ հարցի:
Առաջին հարցը եղել է մարտի 1-ի եւ 1996 թվականի համեմատության մասին:
«Համեմատությունը տեղին է միայն մեկ պարագայում, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետո բողոքի արդյունքում: Սրանով համեմատությունն ավարտվում է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադեպ է հայոց պատմության անկախության այս քսան տարիներին», հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ նրա, 1996 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այս հրապարակում հանրահավաք է արել, այն տարել դեպի Բաղրամյան փողոց, ԱԺ շենք, ու հայտարարել, որ եթե մտնեմ ԿԸՀ, որն այդ շենքում էր, ու քսան րոպե հետո դուրս չգամ, բոլորդ եկեք իմ հետեւից: Տեր-Պետրոսյանն ասել է, որ քսան րոպե անց ժողովուրդը, մոտ հինգ հազար մարդ, սկսեց բարձրանալ ԱԺ ճաղերը: Տեր -Պետրոսյանն ասել է, որ այդ ժամանակ ինքն ու իրավապահները իր նախագահական սենյակում էին եւ այդ օրվա անվտանգության միջոցառումների պատասխանատվությունը դրված էր ազգային անվտանգության նախարար Սերժիկ Սարգսյանի վրա:
«Անգամ իմ անձնական անվտանգության ծառայությունը դրված էր նրա հրամանի տակ: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Ռոման Ղազարյանը, այդ հարցում որեւէ իրավասություն չունեին եւ ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանին: Այդ պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանը իմ գրասենյակում մոտեցավ ինձ եւ ասաց՝ շեֆ, պետք ա կրակել: Ասի ոչ մի դեպքում, սպասեք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց, որ պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասեցի միայն օդ: Կրակեցին օդ եւ տասը րոպե անց ժողովուրդը ցրվեց: Այդ օրը ոչ մի հրազենային վիրավոր չի եղել, հայտարարել է Տեր-Պետրոսյանը, ասելով, որ ովքեր համեմատում են դա մարտի 1-ի հետ, նրանք այս իշխանության փաստաբաններն են:

հարցազրույց Գագիկ Ծառուկյանի հետ


- Ինչպե՞ս եք պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին:
- Ես նշեցի, որ մեր երկրում վիճակը այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, եւ այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012 թվականին մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը:
- Գալիք ընտրություններին Բարգավաճ Հայաստանը պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով:
- Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ եւ հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը եւ շարժվելու եմ հենց այդ սկզբունքով:
- Ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:
- Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին, ամիսներ առաջ կեսկատակ- կեսլուրջ պատասխանել եմ` «այդ մասին հաջորդ դասին». Պատասխանը մնում է ուժի մեջ:

Sunday, October 2, 2011

«Ե՛վ Հայաստանի ներսում, ե՛ւ դրսում որեւէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն «մարած քարտ է», նա որեւէ հենարան չունի` ոչ քաղաքական, ոչ սոցիալական»,- շաբաթ օրը ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց ընդդիմադիր Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման անվանելով «շինծու» թեմա:

«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ եւ երբեք չի եղել։ Նա երբեք որեւէ կուսակցության, ինչ-որ համակարգի շնորհիվ, կամ ժողովրդական մեծ հենարանի շնորհիվ իշխանության չի եկել ոչ Ղարաբաղում, ոչ էլ Հայաստանում: Երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ: Նա կարողացել է միշտ հարմարվել ինչ որ սիստեմի. Սովետական Միության ժամանակ սովետական սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ-ի սիստեմին…ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներից էր, ՀՀՇ անդամ, ՀՀՇ վարչության անդամ: Հետո ինչ-որ կերպ (էդտեղ իմ սխալն էլ կա) մտավ մեր իշխանական համակարգ` 97 թվականին։ Հետո, օգտագործելով այդ բոլոր վարչական եւ այլ լծակները` 98 թվականին, գիտեք, թե ինչպես եկավ իշխանության (նաեւ փաստաթղթեր կեղծելով եւ այլն, եւ այլն… դա չէ հարցը): Այսինքն, նա քաղաքական գործիչ չէ եւ չի էլ եղել երբեք. քաղաքական գործիչը ժողովրդի հետ խոսող գործիչն է եւ ժողովրդի համակրանքը շահող գործիչը: Այդպիսի համակրանք նա երբեք չի ունեցել եւ չի էլ ունենա»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Saturday, October 1, 2011

Կրթություն


Ըստ կրթության և գիտության նախարարության, Հայաստանը տարածաշրջանում ունի ամենամեծ թվով արտասահմանցի ուսանողներ։ «Ամենաբարձր ցուցանիշը մեզ մոտ է,- նշել է ԿԳՆ արտաքին կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը։- Էս տարի մենք ունենք շատ-շատ դիմորդներ, որ ցանկանում են կրթությունը շարունակել նաև ասպիրանտուրայում»։
Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսանել ցանկացող արտերկրացիների թիվը նվազել է վերջին շրջանում:
Մամուլում կարծիք է հնչել, թե անհրաժեշտ է "հանրապետությունում լուրջ ներդրումներ կատարվեն միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարանների և կենցաղի կազմակերպման համար": 

Ներքաղաքական

Օրերս ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակում ընթացող հավաքն անօրինական է, և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Սակայն, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը: Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները: Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված վրանները:
Հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը»:






Հարց1. Ինչպես կարող է վրանների տեղակայումը համարվել հասարակական կարգի խախտում.
Հարց 2. Ինչպես կարող է այդ ենթադրյալ խախտումը համարվել սահմանադրական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտում.
Հարց 3. Ինչպես կարող է ոստիկանությունը ցրել այդ հավաքը համաձայն ՀՀ օրենսդրության.
Հարց 4. Ինչով է ոստիկանությունը աջակցում հավաքի անցկացմանը.