2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։
Ինչպես հաղորդում է բելառուսական «ԲելաՊԱՆ» գործակալությունը, վերոնշյալ ժամանակահատվածում հետխորհրդային երկրներից միայն 7–ում է ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքն աճել. առաջին տեղում Բելառուսն է, որտեղ դոլարի պաշտոնական փոխարժեքը 186,67%–ով աճել է (3000–ից 8600 ռուբլի), երկրորդում Ուզբեկստանն է՝ 8,55% աճով (1.640–ից 1.780,22 սում), երրորդում՝ Տաջիկստանը՝ 8,08% աճով ( 4,4031–ից 4,7589 սոմոնի), չորրորդում՝ Հայասատանը՝ 5,05% աճով (363,44–ից 381,80 դրամ), հինգերորդում Ռուսաստանը՝ 2,77% աճով (30,4769–ից 31,3216 ռուբլի), վեցերորդում Ուկրաինան՝ 0,35% աճով (7,9617–ից 7,9897 գրիվնա) և 7–րդում Ղազախստանը՝ 0,15% աճով (147,50–ից147,72 տենգե)։
Թուրքմենստանում դոլարի փոխարժեքը չի փոխվել՝ (2,85 մանաթ)։
Իսկ ահա Էստոնիայում ամերիկյան դոլարի փոխարժեքը 0,41% –ով նվազել է ( 0,7484–ից 0,7453 եվրո), Ղրղըզստանում այն նվազել է 0,57%–ով (47,0992–ից 46,8308 սոմ), Լիտվայում՝ 0,85% (2,6099–ից 2,5876 լիտ), Ադրբեջանում՝1,44% –ով ( 0,7979–ից 0,7864 մանաթ), Լատվիայում՝ 1,68%–ով ( 0,535–ից 0,526 լաթ), Մոլդովայում 2,27%–ով (12,1539–ից 11,8781 լեյ), Վրաստանում՝ 6,46%–ով (1,7728–ից 1,6583 լարի)։
No comments:
Post a Comment