Popular Posts

Thursday, November 14, 2013

ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը կհրավիրվի արտահերթ նիստ` Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար: 

Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություններն արդեն հավաքված են: «168 Ժամի» հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար, համակարգի բարեփոխումների մշակման ակունքներում կանգնած Վարդան Արամյանը (ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը) նշեց, որ բարեփոխումների հետաձգումը պետք է շատ փաստարկված լինի, իսկ երբ ասում են՝ դեռ պատրաստ չենք, ապա տրամաբանական հարց է ծագում` իսկ ե՞րբ կլինեն պատրաստ. «Բարեփոխումներն անում են, երբ կա բավականին քաջություն, և երբ, որքան հնարավոր է, մանրակրկիտ մտածված է ծրագիրը: Բոլոր հնարավոր հանգամանքները 100%-ով հաշվի առնել չի կարելի, ընթացքում միշտ ճշգրտումների կարիք է լինում: Բայց ընդհանուր սկզբունքների, գաղափարախոսության վրա 8 տարի է` աշխատանք է տարվում: Բոլոր միջազգային կառույցները միշտ կարմիր գծով ընդգծում են, որ ՀՀ-ն տարածաշրջանում առաջինն է, որ նման համակարգ է ներդնելու, դա նշանակում է, որ որոշակի հիմք կա: Ի՞նչ է փոխվելու այդ 1 տարում, նույն խոսակցությունն ունենալու ենք, ասելու են՝ 1 տարի էլ հետաձգենք: Նման կերպ բարեփոխում չեն անում»: 

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքացիական հասարակությունը` մասնավորապես նշելով, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատավարձերի առնվազն 5-9 %-ով փաստացի իջեցում է լինելու 1974-ից հետո ծնված անձանց համար: Օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար նախաձեռնող խումբը Մարդու իրավունքների պաշտպանին կոչ է արել դիմել ՍԴ: 

Շարժման նախաձեռնողներից փաստաբան Հայկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, եթե Ազգային ժողովում լուրջ աշխատանքներ չկատարվեն օրենքի բարեփոխման ուղղությամբ, կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը 1 տարով հետաձգելը որևէ օգուտ չի տա. «Մեր պահանջն է, որ պարտադիրը դառնա կամավոր: Մեզ համակարծիք պատգամավորները կփորձեն 1 տարվա մեջ օրենքների փաթեթը քննարկել ու շտկել»: «Կարծում ենք, հարկավոր է մի քանի տարի կամավոր ներդնել, կենսաթոշակային հիմնադրամներն էլ իրենց մասին ժողովրդին գիտելիք ու աշխատանք ցույց կտան, վստահություն ձեռք կբերեն, նոր պարտադիր կդարձնեն»,- ասում է նա: Հ.Գրիգորյանը նաև նկատեց, որ վճարելու խնդիր չպետք է լիներ, պետությունը պետք է ապահովի քաղաքացիների ապահով ծերությունը, քանի որ բոլորս էլ սոցվճարներ ենք վճարում: 

1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ ժամկետի յուրաքանչյուր հետաձգում կվնասի բարեփոխումներին, ինչը շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության զարգացման համար. «Քաղաքացիների բողոքները շատ բնական են: Սա մի երևույթ է, որ ունի դրական և բացասական կողմեր, բայց դրականն անհամեմատ ավելի մեծ է: Այս սերունդի վրա լրացուցիչ ծախսեր են ավելանում, բայց ապագան է կառուցվում, իսկ կյանքում այդպես է՝ ապագայի համար միշտ դժկամությամբ են անում»: Անդրադառնալով պնդումներին, թե փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը, Բ.Ասատրյանը նշեց, որ չի պատկերացնում, թե որ կետով է այս համակարգը հակասում երկրի Մայր օրենքին: 

ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնողներից` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ համակարգի ներդրումը 1 տարով հետաձգելու դեպքում այդ ժամանակահատվածում իրենք մտադիր են իրականացնել մասնագիտական քննարկումներ, սահմանադրական բողոքարկումներ և առաջարկել փոփոխություններ. «Կենսաթոշակային օրենքների փաթեթը լուրջ քննարկումների ժամանակահատված չի անցել, բոլոր 3 ընթերցումներն էլ ընթացել են արտահերթ ռեժիմով: Մեր պահանջը, որ հանրային լայն քննարկումներ պետք է իրականացվեին, քանի որ դա վերաբերում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին, դրա համար պետք է հանրաքվեով անցներ, անտեսվեց այն ժամանակ: Հիմա հասարակության մի ստվար հատված ավելի շատ է հետաքրքրվում` օրենքի գործադրման հետ կապված, և մեր խնդիրն է` այդ հնարավորությունն օգտագործել և հանրային, մասնագիտական լայն քննարկումների հիման վրա առաջարկել ամբողջական փոփոխություն օրենքների մեջ»: Ա.Մինասյանի պնդմամբ՝ բարեփոխումների վրա ոչ թե 8, այլ 15 տարի է` աշխատանք է տարվում, ավելին, 2003 թ. ընդունված պետական կենսաթոշակների մասին օրենքում խոսք էր գնում կուտակային համակարգի անցնելու մասին, բայց կային 3 հիմնարար պայմաններ, որոնք 2010-ին ընդունված 50 օրենքներից բաղկացած փաթեթով ուժը կորցրած ճանաչվեցին: Պատգամավորի կարծիքով, այդ պայմաններն էական էին` ՀՆԱ-ն պետք է անընդհատ աճ արձանագրեր, աշխատավարձերը պետք է անընդհատ աճեին, անձնավորված հաշվառման համակարգը պետք է լիարժեք ներդրված լիներ, բայց այդ պայմանները 2010-ին վերացվեցին, և որևէ լուրջ քննարկում տեղի չունեցավ կուտակային բաղադրիչի հետ կապված: Պատգամավորը, իր խոսքով, բազմաթիվ կետերից ներկայացրեց 3-ը, որոնցով օրենքները հակասում են ՀՀ Սահմանադրությանը. 1) 117-րդ հոդվածն ասում է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերված սոցիալական ծավալն արգելվում է նվազեցնել: Իսկ փաթեթով նվազեցում է տրվում, քանի որ, եթե նախկինում թոշակի անցնելու համար աշխատանքային ստաժի անհրաժեշտ տարիքը 5 տարի էր, փաթեթով սահմանվել է 10 տարի, այդպիսով վատացնելով պայմանները: 2) 14.1 հոդվածն արգելում է տարիքային խտրականության հիմքի կիրառումը որևէ իրավունքի դրսևորման պայմաններում: Իսկ այս փաթեթում կա տարիքային խտրականություն, որը սկսվում է 1974-ից: 3) Սահմանադրության 36 հոդվածի 3-րդ մասով ապահովված է սերունդների համերաշխության սկզբունքը, որ զավակները պետք է հոգ տանեն իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների նկատմամբ: Փաթեթով դա վերացվում է: 

«Կա հիմնավոր կասկած, որ ներկա փոփոխությունները նաև հակասում են սեփականության իրավունքի սահմանադրական նորմերին՝ սահմանափակվում է քաղաքացու կողմից իր սեփականությունը հանդիսացող գույքի, այս դեպքում` աշխատավարձի տնօրինման իրավունքը: Իսկ Սահմանադրությունը և օրենքները ամրագրում են, որ նման սահմանափակում կարող է տեղի ունենալ` պետության և հանրության շահից ելնելով, իսկ տվյալ դեպքում ամրագրվում է անհատի շահի գերակայությունը հանրության շահի նկատմամբ»,- հավելեց Ա.Մինասյանը` նշելով, որ իրենք ՍԴ կդիմեն, եթե առաջիկա քննարկումների ժամանակ կառավարությունն ընդունի բերված փաստարկները, և կարելի է պայմանավորվել` հետագա օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել դրանք:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/11/14/299286.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց ազատամարտիկների հրավիրած հանրահավքը: Վաղը նրանք կլինեն Ազգային ժողովի շենքի դիմաց` իրենց բողոքն արտահայտելով թոշակների պարտադիր կուտակային համակարգի  վերաբերյալ:

Նրանք կպահանջեն գոնե մեկ տարով հետաձգեն օրենքի ուժի մեջ մտնելը, ավելի ուշ նրանք կհավաքվեն Ազատության հրապարակում:

Այսօր Ազատության հրապարակում էին ու ելույթներով հանդես եկան Աշոտ Մանուչարյանն ու Տիգրան Կարապետյանը:

Wednesday, November 13, 2013

ՀՀ ԱԺ նախագահ՝ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ բավականին լար­ված խորհրդակցություն Է տեղի ունեցել: Հ. Աբ­րահամյանը ՀՀ վարչա­պետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադա­տության նախարար Հրայր Թովմասյանին, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանին ու Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ական պատգա­մավորներ Կորյուն Նահապետյանին ու Վարդան Այվագյանին իր մոտ խորհրդակ­ցության Էր հրավիրել պարզելու, թե ինչո՞ւ են ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին արգելել տեսակցելու «Նուբարաշեն» ՔԿՀ- ում գտնվող Շանթ Հարությունյանին ու մյուս կալանավորվածներին:
«168 ժամ» պարբերականը գրում է, որ սակայն խորհրդակցության ժամանակ «Ձերբակալ­ված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համապատասխան հոդ­վածի հետ կապված բուռն բանավեճ Է ծա­վալվել Հրայր Թովմասյանի և Դավիթ Հա­րությունյանի միջև:
Արդարադատության նախկին նախարար Դ. Հարությունյանի կարծիքով Ն.Փաշինյանը որպես պատգա­մավոր, անարգել կարող Է մուտք գործել նաև կալանավորի խուց, իսկ արդարադատության ներկայիս նախարար Հ. Կարա­պետյանի կարծիքով չի կարող:
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ` 44 ստորագրությունները: Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը սահմանվում է Ազգային ժողովի կողմից 2010-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, ըստ որի 2011-ից գործում է կուտակային համակարգի կամավոր բաղադրիչը, իսկ 2014-ի հունվարի 1-ից նախատեսվում է պարտադիր բաղադրիչի ներդրումը: Օրենքի կիրառմանը մնացել է մի քանի ամիս, բայց «Facebook» սոցիալական ցանցում լայն դժգոհություն էր սկսվել, և անսալով քաղաքացիների մտահոգություններին ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը պատրաստակամություն էր հայտնել խորհրդարանում այդ թեմայով արտահերթ նիստ անցկացնել:

Իր հերթին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի տապալի ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների նախաձեռնությունը՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին:

«Ուզում են քննարկել, թող քննարկեն, որևէ խնդիր չկա»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն ստորագրահավաքին չի միանա, բայց արտահերթ նիստին կամասնակցի, որպեսզի քվորում ապահովվի: 

«Իրենք բոլորը միացել են իրար, իրար հետ բոլորը միասին 53 հոգի են, կարող են 44 ստորագրություն հավաքել նիստի համար: Իրենք մտածում էին, որ քննարկմանը մենք չենք մասնակցի, քվորում չէր ապահովվի, բայց իհարկե մենք կմասնակցենք, մարդիկ ուզում են քննարկել, թող քննարկեն, ի՞նչ է պատահել»,- վստահեցրեց Գալուստ Սահակյանը: 
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությու​ն​ը​ բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին և այլ պատգամավորներին՝ Կուտակային կեսնաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ:

Բաց նամակը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:

 «Հարգելի պատգամավորներ, Նամակը հասցեագրում ենք Ձեզ, քանի որ ԱԺ պատգամավորներից առ այսօր ստացել ենք միայն Ձեր դրական արձագանքը, որի համար շնորհակալ ենք: Դուք լավատեղյակ եք, թե քանի պատգամավոր է դեմ քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» չարաբաստիկ օրենքին ու դրա հետագա փոփոխություններին ու լրացումներին: Ձեզանից յուրաքանչյուրը նաև ժամանակին բարձրաձայնել է այդ օրենքի մի շարք թերությունների ու հակասությունների մասին: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական իրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին:

 Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013թ-ի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը: Ըստ էության, կառավարությունը փորձում է իր կողմից կենսաթոշակային վճարումներ կատարելու ֆինանսական բեռը տեղափոխել քաղաքացու վրա: Կառավարությունը, ունենալով նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար: Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
 Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից: Կառավարությունը փորձել է կրկնօրինակել աշխարհում տարածում գտած երկու բաղադրիչ ունեցող մոդելը (այն է՝ պետական նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ – 100 տոկոս պետբյուջեից ֆինանսավորվող և կամավոր), սակայն երկու բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ունեցող համակարգ, ու արհեստականորեն ավելացրել է միջանկյալ մի բաղադրիչ՝ պարտադիր բաղադրիչ պետության և քաղաքացու կողմից 50/50 մասնակցությամբ: Գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես հարկատեսակ (social security), որը ՀՀ-ում եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր վճարի խրախուսման մեխանիզմն է: Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ ստացվում է մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է: 

Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին, ով սակայն, հարցը վերահասցեագրել է Սոց. Ապ. նախարարություն: Դիմում-նամակ ենք հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վիճարկել Օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում: ՀՀ մի շարք քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ- ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով (վերացնել ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅԱՆ բաղադրիչը), կամ հակառակ պարագայում, եթե չհաջողվի հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններն արտահերթ նիստ գումարելու համար, ապա հավաքել 27 ստորագրություն՝ սահմանադրական դատարան դիմելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Օրենքին դեմ են քվեարկել ավելի քան 30 պատգամավորներ, համարում են իրատեսական նման ստորագրահավաքի նախաձեռնումը: Սույն նախաձեռնությանը միացած ավելի քան 7000 քաղաքացիներ վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների, երթերի ու ցույցերի միջոցով:  Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների ու պատգամավորների դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը կամ Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժերը կարող են ունենալ որոշակի տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ: Սակայն մենք խնդրում ենք վեր կանգնել այդ տարաձայնություններից, քանի որ խոսքը գնում է կարևորագույն հարցի մասին: Մեր պայքարը չի ճանաչում կուսակցական պատկանելություն կամ նախասիրություն:

 Խնդրում ենք ներկայացնել մեր նախաձեռնության դիրքորոշումը ԱԺ-ի ամբիոնից՝ մեր անունից խնդրելով բոլոր շահագրգիռ ու մտահոգ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին միանալ այս պայքարին և մասնակցել ստորագրահավաքին՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, հնարավորինս սեղմ ժամկետներում: Մենք թույլ չենք տա, որ ԱԺ-ում իր կամակատարներին կոճակ սեղմելու պատվեր տվող կառավարությունը խեղաթյուրի կենսաթոշակային բարեփոխումների էությունը և վտանգի մեր և մեր ապագա սերունդների ճակատագիրն ու ֆինանսական անվտանգությունն իր անտարբեր, ոչ պրոֆեսիոնալ և ոչ իրավաչափ վարքագծով:

 «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնություն Փաստաբան Հայկ Գրիգորյան» 

Monday, November 11, 2013

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությու​ն​ը​ բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին և այլ պատգամավորներին՝ Կուտակային կեսնաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ: Բաց նամակը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի պատգամավորներ, Նամակը հասցեագրում ենք Ձեզ, քանի որ ԱԺ պատգամավորներից առ այսօր ստացել ենք միայն Ձեր դրական արձագանքը, որի համար շնորհակալ ենք: Դուք լավատեղյակ եք, թե քանի պատգամավոր է դեմ քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» չարաբաստիկ օրենքին ու դրա հետագա փոփոխություններին ու լրացումներին: Ձեզանից յուրաքանչյուրը նաև ժամանակին բարձրաձայնել է այդ օրենքի մի շարք թերությունների ու հակասությունների մասին: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական իրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին: Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013թ-ի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը: Ըստ էության, կառավարությունը փորձում է իր կողմից կենսաթոշակային վճարումներ կատարելու ֆինանսական բեռը տեղափոխել քաղաքացու վրա: Կառավարությունը, ունենալով նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար: Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից: Կառավարությունը փորձել է կրկնօրինակել աշխարհում տարածում գտած երկու բաղադրիչ ունեցող մոդելը (այն է՝ պետական նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ – 100 տոկոս պետբյուջեից ֆինանսավորվող և կամավոր), սակայն երկու բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ունեցող համակարգ, ու արհեստականորեն ավելացրել է միջանկյալ մի բաղադրիչ՝ պարտադիր բաղադրիչ պետության և քաղաքացու կողմից 50/50 մասնակցությամբ: Գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես հարկատեսակ (social security), որը ՀՀ-ում եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր վճարի խրախուսման մեխանիզմն է: Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ ստացվում է մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է: Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին, ով սակայն, հարցը վերահասցեագրել է Սոց. Ապ. նախարարություն: Դիմում-նամակ ենք հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վիճարկել Օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում: ՀՀ մի շարք քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ- ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով (վերացնել ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅԱՆ բաղադրիչը), կամ հակառակ պարագայում, եթե չհաջողվի հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններն արտահերթ նիստ գումարելու համար, ապա հավաքել 27 ստորագրություն՝ սահմանադրական դատարան դիմելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Օրենքին դեմ են քվեարկել ավելի քան 30 պատգամավորներ, համարում են իրատեսական նման ստորագրահավաքի նախաձեռնումը: Սույն նախաձեռնությանը միացած ավելի քան 7000 քաղաքացիներ վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների, երթերի ու ցույցերի միջոցով:  Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների ու պատգամավորների դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը կամ Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժերը կարող են ունենալ որոշակի տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ: Սակայն մենք խնդրում ենք վեր կանգնել այդ տարաձայնություններից, քանի որ խոսքը գնում է կարևորագույն հարցի մասին: Մեր պայքարը չի ճանաչում կուսակցական պատկանելություն կամ նախասիրություն: Խնդրում ենք ներկայացնել մեր նախաձեռնության դիրքորոշումը ԱԺ-ի ամբիոնից՝ մեր անունից խնդրելով բոլոր շահագրգիռ ու մտահոգ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին միանալ այս պայքարին և մասնակցել ստորագրահավաքին՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, հնարավորինս սեղմ ժամկետներում: Մենք թույլ չենք տա, որ ԱԺ-ում իր կամակատարներին կոճակ սեղմելու պատվեր տվող կառավարությունը խեղաթյուրի կենսաթոշակային բարեփոխումների էությունը և վտանգի մեր և մեր ապագա սերունդների ճակատագիրն ու ֆինանսական անվտանգությունն իր անտարբեր, ոչ պրոֆեսիոնալ և ոչ իրավաչափ վարքագծով:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնություն Փաստաբան Հայկ Գրիգորյան»

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությու​ն​ը​ բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին և այլ պատգամավորներին՝ Կուտակային կեսնաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ: Բաց նամակը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի պատգամավորներ, Նամակը հասցեագրում ենք Ձեզ, քանի որ ԱԺ պատգամավորներից առ այսօր ստացել ենք միայն Ձեր դրական արձագանքը, որի համար շնորհակալ ենք: Դուք լավատեղյակ եք, թե քանի պատգամավոր է դեմ քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» չարաբաստիկ օրենքին ու դրա հետագա փոփոխություններին ու լրացումներին: Ձեզանից յուրաքանչյուրը նաև ժամանակին բարձրաձայնել է այդ օրենքի մի շարք թերությունների ու հակասությունների մասին: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական իրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին: Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013թ-ի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը: Ըստ էության, կառավարությունը փորձում է իր կողմից կենսաթոշակային վճարումներ կատարելու ֆինանսական բեռը տեղափոխել քաղաքացու վրա: Կառավարությունը, ունենալով նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար: Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից: Կառավարությունը փորձել է կրկնօրինակել աշխարհում տարածում գտած երկու բաղադրիչ ունեցող մոդելը (այն է՝ պետական նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ – 100 տոկոս պետբյուջեից ֆինանսավորվող և կամավոր), սակայն երկու բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ունեցող համակարգ, ու արհեստականորեն ավելացրել է միջանկյալ մի բաղադրիչ՝ պարտադիր բաղադրիչ պետության և քաղաքացու կողմից 50/50 մասնակցությամբ: Գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես հարկատեսակ (social security), որը ՀՀ-ում եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր վճարի խրախուսման մեխանիզմն է: Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ ստացվում է մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է: Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին, ով սակայն, հարցը վերահասցեագրել է Սոց. Ապ. նախարարություն: Դիմում-նամակ ենք հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վիճարկել Օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում: ՀՀ մի շարք քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ- ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով (վերացնել ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅԱՆ բաղադրիչը), կամ հակառակ պարագայում, եթե չհաջողվի հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններն արտահերթ նիստ գումարելու համար, ապա հավաքել 27 ստորագրություն՝ սահմանադրական դատարան դիմելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Օրենքին դեմ են քվեարկել ավելի քան 30 պատգամավորներ, համարում են իրատեսական նման ստորագրահավաքի նախաձեռնումը: Սույն նախաձեռնությանը միացած ավելի քան 7000 քաղաքացիներ վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների, երթերի ու ցույցերի միջոցով:  Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների ու պատգամավորների դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը կամ Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժերը կարող են ունենալ որոշակի տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ: Սակայն մենք խնդրում ենք վեր կանգնել այդ տարաձայնություններից, քանի որ խոսքը գնում է կարևորագույն հարցի մասին: Մեր պայքարը չի ճանաչում կուսակցական պատկանելություն կամ նախասիրություն: Խնդրում ենք ներկայացնել մեր նախաձեռնության դիրքորոշումը ԱԺ-ի ամբիոնից՝ մեր անունից խնդրելով բոլոր շահագրգիռ ու մտահոգ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին միանալ այս պայքարին և մասնակցել ստորագրահավաքին՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, հնարավորինս սեղմ ժամկետներում: Մենք թույլ չենք տա, որ ԱԺ-ում իր կամակատարներին կոճակ սեղմելու պատվեր տվող կառավարությունը խեղաթյուրի կենսաթոշակային բարեփոխումների էությունը և վտանգի մեր և մեր ապագա սերունդների ճակատագիրն ու ֆինանսական անվտանգությունն իր անտարբեր, ոչ պրոֆեսիոնալ և ոչ իրավաչափ վարքագծով: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնություն Փաստաբան Հայկ Գրիգորյան»

Քիչ ավելի ուշ հետևել է նամակը ԱԺ սոցիալական մշտական հանձնաժողովից, որտեղից հրավիրել են նախաձեռնության անդամներին մասնակցել այդ հանձնաժողովի նիստին՝ քննարկելու օրենքի հետ կապված խնդիրները:

Saturday, November 9, 2013

Newsbook.am-ի տեղեկություններով վերջերս Զվարթնոց օդանավակայանում բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որոշել է կնոջ հետ միասին մեկնել Գերմանիա։ Օդանավակայանում, սակայն, չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։  Սարգսյանների ընտանիքը անցել է գործողությունների։
Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության Վիզաների եւ անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։
Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին օրենքի համաձայն՝ հունվարի մեկից 1974թ եւ հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձի 5-10 տոկոսը փոխանցեն կենսաթոշակային հիմնադրամին: Սա իր հետ բերելու է հետեւանքներ, որոնք ուսումնասիրել են մի խումբ երիտասարդներ եւ եկել համոզման, որ պետք է պայքարել օրենքի դեմ: Ֆեյսբուքում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային 5-10 տոկոս պարտադիր վճարի» խումբը, որի անդամներն այսօր հանրային քննարկում էին հրավիրել Մաշտոցի պուրակում: Խմբի անդամները պատրաստվում են անցկացնել նախ  իրազեկման ակցիաներ, հասարակությանը տեղեկացնել համակարգի ներդրման բացասական հետեւանքների մասին: Օրենքի ներդրումը կբերի այնպիսի հետեւանքների, ինչպիսիք են աշխատավարձերի նվազումը, ստվերային աշխատուժի ավելացումը, գնաճը, ինչպես նաեւ ռիսկը, որ ներդրած գումարները չեն վերադառնա հասցեատերերին:
Իր խոսքում խմբի անդամ Տիգրան Մարտիրոսյանը նշել է. «Դա շատ մեծ ռիսկերի հետ է կապված, խնդիրներ է առաջացնելու շատ մարդկանց համար:  Աշխարհի փորձը մենք ուսումնասիրել ենք, էս օրենքը լավ մշակելուց հետո են կիրառել, բայց չի արդարացրել իրեն, ու շատ երկրներ վերադարձել են հին համակարգին: Երբ որ համեմատում ենք, շատ լավ կետեր, որ օրենքում եղել են, մեր մոտ ընդհանրապես չկան, ոնց որ օրենքը վերցնեն, լավ կետերը հանեն, վատերը կիրառեն»:
Օրինակ՝ տարիքային շեմը շատ երկրներում կիրառվել է 18 տարեկանից սկսած, երբ նոր պետք է   մտնի աշխատաշուկա, բացի  դրանից, էստոնական համակարգի համաձայն՝ եթե մարդը գործազուրկ է դառնում, կարող է օգտվել այդ ֆոնդից, դա եւս մեր օրենքից բացակայում է: «Ստվերային դաշտ կմտնեն շատերը, սոցիալական բեռը ավելանում է, թանկացման կնպաստի, մի քանի օր առաջ խոսում էի մի վարսավիրի հետ, ասում է՝ ի՞նչ անենք, թանկացնե՞նք ծառայությունները, որ տակից դուրս գանք: Բացի դրանից տվել են մասնավոր օտարերկրյա կազմակերպությունների, պետությունը ո՞նց է վստահում մասնավորին: Համաշխարհային ճգնաժամեր են լինում, ֆոնդեր են զրոյանում, ու էդ փորձը կա»,- համոզմունք է հայտնում Տիգրան Մարտիրոսյանը:
Իսկ խմբի անդամ, ինժեներ Սեւակ Ծատուրյանը նշեց. «Առաջինն, ինչ հասարակությունը կզգա, կլինի աշխատավարձի նվազումը, ցանկացած ոլորտում, եթե աշխատավարձը նվազում է, կամ կսկսի վատ աշխատել, կամ կպահանջի բարձր աշխատավարձ: Մրցակցային առավելությունները կկորցնենք, կառավարությունն, օրինակ, եթե տուրիզմի ոլորտը համարում է առաջնային, այն չի զարգանա, որովհետեւ գները կթանկանան, կամ սպասարկման որակը կընկնի: Եթե մարդ ապրանք է արտահանում, արտահանում է էժան աշխատուժի շնորհիվ, եթե թանկացավ, ինչպե՞ս կկարողանա արտահանել»: Իսկ խոսելով գումարի վերադարձման երաշխիքների մասին՝ երիտասարդը նշել է. «Չեմ ուզում մտածել, որ գումար կտամ էդ ֆոնդերին, մի հատ էլ կվերադառնա, թե չէ: Իհարկե, չի վերադառնա, փորձելու եմ պայքարել էդ օրենքի դեմ»:
Այս հարցերը քննարկելուց ու իրենց հետագա քայլերը որոշելուց հետո երիտասարդները կանցնեն իրազեկման, քաղաքացիներին կբաժանեն թռուցիկներ, շենքերում կփակցնեն պաստառներ, ինչպես նաեւ հարցը կներկայացնեն համապատասխան մարմիններին, եթե փոփոխություն տեղի չունեցավ, երիտասարդները չեն բացառում, որ անցկացնեն բողոքի ակցիաներ՝ պահանջելով օրենքում փոփոխություններ կատարել:

Friday, November 8, 2013

«Արմավիա» ավիաընկերության չվերթների կասեցումից հետո ավելի են թանկացել ավիատոմսերի գները։ Հայաստանում գրասենյակներ ունեցող միջազգային կազմակերպությունների աշխատակիցները նպատակահարմար են գտնում Երեւանից ավտոմեքենայով գնալ Վրաստան եւ այնտեղից նստել ինքնաթիռ: Այդպես ավելի էժան է:
Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրահանգել, որ  հայկական ավիացիայի ամենամեծ արգելակը հենց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն (ՔԱԳՎ) է՝ հանձին դրա ղեկավարության եւ հատկապես կառույցի պետ Արտյոմ Մովսեսյանի: Վերջին ամիսներին Բաղրամյան 26-ում երկու անգամ քննարկվել ենՀայաստանի երկնքին ու ավիացիայի առողջացմանը վերաբերող հարցեր, ինչի մասին վերջերս հայտարարեց վարչապետը: Թե ինչ փոփոխություններ կլինեն այս ոլորտում, եւ կլինեն արդյոք փոփոխություններ, կախված է նախագահականից, ավելի կոնկրետ՝ մեկ հոգուց:
Սակայն կա մի հանգամանք, որ հանդիսանալու է բարեփոխումների հիմնական խոչնդոտը. ՔԱԳՎ պետ Ա. Մովսեսյանը կառույցը վերածել է յուրահատուկ բիզնես-միջավայրի, ընդ որում՝ այդ բիզնեսն իրականացնում է իր տեղակալ(ներ)ի միջոցով:  
                                                         Պետակա՞նթե՞ մասնավոր ավիացիա                                                      
Կառավարության, Հանրային խորհրդի եւ ՔԱԳՎ-ի կազմակերպած քննարկումների արդյունքում, որոնց մասնակցել են տեղի գործարարներ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, առանձնացվել է ավիացիայի ոլորտի քաղաքականության 3 տարբերակ. 1-ին՝ ունենալ պետությանը պատկանող կամ պետական մասնաբաժնով ավիաընկերություն, 2-րդ՝ անհապաղ իրականացնել «բաց երկինք» հայեցակարգը, 3-րդ՝ այս հայեցակարգը իրականացնել փուլ առ փուլ: Միանգամից ասենք, որ ընտրվել է վերջին տարբերակը:  
Թե ինչու չի ընտրվել առաջին տարբերակը, հիմնավորվել է այսպես «…պարունակելով ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ, այն է` հայկական ավիափոխադրող ունենալու հնարավորությունը, ունի նաեւ իր բացասական հետեւանքները: Ժամանակի ընթացքում այն կարող է հանգեցնել այնպիսի ավիաընկերության դիրքերի թուլացմանը, որի նախադեպը կա Հայաստանում: Բացի դրանից` այս տարբերակի կիրառման դեպքում պետության կողմից ավիափոխադրողի նկատմամբ մեծամասշտաբ հովանավորչություն ցուցաբերելու անհրաժեշտություն կառաջանա: Սա կարող է բացասական անդրադառնալ նախ՝ մրցակցային դաշտ ստեղծելու գործընթացի վրա, եւ երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա՝ նման ընկերության գործունեության ընթացքում հնարավոր ռիսկերի առաջացման դեպքում: Աշխարհի տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ կառավարության ներգրավվածությունը, լինի դա ուղղակի կապիտալային ներարկումների կամ երաշխիքների միջոցով, թե անուղղակի տնտեսական կարգավորման միջոցով, չի հանգեցնում ազգային ավիաուղիների շահութաբերությանը, այլ, ընդհակառակը, սահմանափակում է մրցակցությունը եւ շուկայի զարգացումը: Որոշ կառավարություններ հրաժարվել են ազգային ավիափոխադրողներ ունենալուց եւ այն թողել են մասնավոր հատվածի սեփականությանն ու շահագործմանը»:
Իսկ որոշ մասնագետներ (Շահեն ՊետրոսյանՀակոբ Ճաղարյան) առ այսօր մնում են այն կարծիքին, որ ամենաճիշտը պետական փոխադրող ունենալն է: Այս տեսակետի կողմնակիցների մտահոգություններից մեկն էլ արտակարգ պայմաններում (օրինակ՝ պատերազմ, որը մեր տարածաշրջանում դեռ չի ավարտվել) մասնավոր ընկերությունների՝ թռիչքներից հնարավոր հրաժարումն է: 
                                                «Բաց երկնքի» հայեցակարգն ու դրա արգելակները                                         
«Հետքի» հետ զրույցում միջազգային կառույցներից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, նշում է, որ  այդ ոլորտի բարեփոխումների համար անհրաժեշտ է կատարել երեք քայլ: Առաջին՝ Հայաստանը պետք է գործարկի «բաց երկինք» հայեցակարգը, ըստ որի՝ ցանկացած օպերատոր, որը կհամապատասխանի ընդունված չափորոշիչներին, կարող է մուտք գործել շուկա:
Երկրորդ՝ քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) պետք է բաժանել 2-3 կառույցների, քանի որ այն ներկայում ուռճացված է եւ իրականացնում է միանգամից մի քանի գործառույթներ, որոնք հարկ է տարանջատել (լիցենզիայի տրամադրում, վերահսկում եւ այլն):
Երրորդ՝ Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է ստորագրի «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագիրը: Մեր հարցին, թե արդյոք «բաց երկինքը» ռիսկեր չի պարունակում, եւ որքանով է ճիշտ մարդատար չվերթներում չմասնագիտացած հայաստանյան օպերատորներին կյանքեր վստահելը, զրուցակիցն ասում է, որ դրա համար էլ հույժ կարեւոր է լիցենզավորող եւ վերահսկող մարմինների տարանջատումը:     
Առաջ անցնելով՝ նշենք, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ-ն երկրի նախագահի հանձնարարությամբ պայմանագիր է կնքել ամերիկյան «McKinsey» ընկերության հետ, որն էլ մշակել է ոլորտի նոր ռազմավարությունը) գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում ՔԱԳՎ-ում բերափոխումների վերաբերյալ հայտարարել է. «Ծրագրի իրականացման արդյունավետ ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Մասնավորապես, անհրաժեշտություն կառաջանա հստակ տարանջատել քաղաքականության եւ տեխնիկական կարգավորման, անվտանգության վերահսկողության եւ պատահարների քննության գործառույթները: Բարեփոխումների փաթեթի համաձայն, նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը օժտել ոլորտի քաղաքականության պատասխանատուի, իսկ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` տեխնիկական վերահսկողության լիազորություններով»: 
Հունիսի 6-ին կառավարության կողմից հաստատված օդային փոխադրումների ազատականացման («բաց երկնքի») հայեցակարգով, մասնավորապես, սահմանվել է, որ «հայաստանյան իշխանությունները բարեխղճորեն կբանակցեն՝ ընդունելու ցանկացած ազնիվ առաջարկ այլ երկրներից՝ ձգտելով կնքել «բաց երկնքի» համաձայնագրեր կամ ավելացնելով թույլատրելի ավիաուղիների հաճախականությունը կամ թիվը գոյություն ունեցող երկկողմ օդային հաղորդակցությունների համաձայնագրերով»:
Այսինքն՝ մեր երկիրը պետք է ձգտի նոր երկկողմ հարաբերություններ հաստատել այլ երկրների ավիացիոն իշխանությունների հետ: Դրա իրականացման համար ահա թե ինչ է նախատեսվել հայեցակարգով. «Որպես առաջին քայլ, ՀՀ կառավարությունն անհապաղ կսկսի բանակցություններ՝ ԵՄ-ի ընդհանուր ավիացիոն տարածքին միանալու նպատակով: Այս հայեցակարգի որեւէ դրույթ չի կարող խոչընդոտել «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» պայմանագրի կապակցությամբ ԵՄ-ի հետ բանակցային գործընթացը, ինչպես նաեւ կանխորոշել կամ ճնշում գործադրել նշված համաձայնագրին կամ ԵՄ-ի հետ ավիափոխադրումների ազատականացմանն ուղղված այլ միջազգային փաստաթղթերին միանալու վերաբերյալ ՀՀ-ի բանակցային դիրքորոշման վրա»:
Այո, շեշտվում է, որ հայեցակարգը չի կարող խոչընդոտել ԵՄ-ի հետ բանակցություններին, սակայն ի՞նչ իմանային հայեցակարգը մշակողները, որ մի երկու ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին, նախագահ Սարգսյանը հայտարարելու է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: ԵՄ-ի ընդհանուր ավիացիոն տարածք մտնելն այժմ կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն այս աշնանը Վիլնյուսում, եւ ինչպիսին կլինի ԵՄ-ի շահագրգռությունը ՀՀ-ի հետ կապը խորացնելու հարցում: Այդուհանդերձ, հոկտեմբերի 23-ին Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ կրկին կարեւորեց «բաց երկնքի» իրականացումը: Եվ հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր կունենա իրականացման առաջին քայլ հանդիսացող պայմանագիրը ԵՄ-ի հետ:
                                           «3 ավիախումբ, 3 պաշտոնյա» տարբերակը չի՞ լինի                                             
Ինչպես նշեցինք, կառավարության ընդունած հայեցակարգով նախատեսվում է Հայաստանի երկինքն ազատականացնել փուլ առ փուլ: Հայեցակարգում նշվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են առանձնացվել չվերթների խմբեր: Սկզբում որոշվել էր օդային ուղիները բաժանել 3 խումբ-ուղղությունների եւ դրանք մրցույթով հանձնել 3 տեղական օպերատորների: Այդ խմբերն էին՝ ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք, որոնցից բոլորում, սակայն, լինելու էր դեպի Մոսկվա ամենաեկամտաբեր ուղղությունը: «Հետքն» արդեն անդրադարձել է այն երեք ընկերություններին, որոնք կապ ունեն քաղավիացիայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ որոնց կարելի էր համարել 3 խմբերի համար այս աշնանը նախատեսված մրցույթների հաղթողներ, առավել եւս, որ դրանց ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց հավակնությունները:
Խոսքը «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ, «Էյր Արմենիա» ՓԲԸ եւ «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն» ՓԲԸ կազմակերպությունների մասին էր: 
Հավանական էր, որ եվրոպական ուղղությունը տրվի«Ատլանտա»-ին, որն այսօր Ավստրիական եւ Չեխական ավիաուղիների միջոցով թռիչքներ է իրականացնում դեպի Վիեննա ու Պրահա, իսկ այնտեղից էլ՝ աշխարհի տարբեր կետեր: Այս ընկերության հիմնական փայատերը քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանն է:
«Էյր Արմենիա»-ն ԱՊՀ խմբի հաղթողի գլխավոր հավակնորդն էր: Հուլիսին ՔԱԳՎ-ն Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա ուղղություններով թռչելու ժամանակավոր լիցենզիա տվեց այս ընկերությանը:
Այդ վակուումն առաջացել էր ազգային միակ փոխադրող «Արմավիա»-ի՝ ոլորտը լքելուց հետո, ինչի արդյունքում Ռուսաստան թռչող մեծաթիվ հայ ուղեւորները ստիպված էին օգտվել արտասահմանյան ընկերություններից: Սակայն օգոստոսի կեսերից նախատեսվող առաջին չվերթը շարունակ հետաձգվում էր, քանի որ ընկերությունը լիզինգով ձեռք բերվող օդանավի հետ կապված խնդիր ուներ: Ի վերջո, «Էյր Արմենիա»-ն հոկտեմբերի 27-ից սկսեց Երեւան-Մոսկվա կանոնավոր փոխադրումները, իսկ առաջիկայում կշահագործի նաեւ մյուս 5 ուղղությունները: «Էյր Արմենիա»-ի տերերն են ՀՀԿ-ական պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը եւ «Հայկական ավիաուղիներ» նախկին պետական ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը: 
Նախորդ հրապարակման մեջ մեր նշած երրորդ՝ ոլորտի նորեկ «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն»-ն էլ, թերեւս, կստանար Մերձավոր Արեւելքի ուղղությունը, որը նախորդ երկուսի համեմատ, այդուհանդերձ, քիչ եկամտաբեր է: Այս ընկերության տերերից մեկը ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր որդին է՝ Կարեն Մովսիսյանը:
Սակայն ՀԱՄՀ գործադիր տնօրեն Ա. Խաչատուրյանը նշել է, որ տեղական օպերատորների թվի սահմանափակում չի լինելու. «Իսկապես, քննարկումներ եղել են եւ նախատեսվում էր, որ այդ ընկերությունները պետք է ընտրվեն մրցույթի արդյունքում: Սակայն նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ունենալ բաց եւ ազատական դաշտ, առանց տեղական ընկերությունների քանակի սահմանափակման: Այս ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման պիտանելիությունը պետք է հիմնված լինի հստակ եւ չափելի չափորոշիչների, ինչպես նաեւ միջազգային չափորոշիչներին համապատասխան գործարար ծրագրի առկայության վրա»:
Բարեփոխումների ներկա վիճակի մասին էլ Խաչատուրյանը հայտարարել է. «Բարեփոխումները կիրականացվեն զուգահեռ եւ հաջորդական փուլերով: Լիակատար իրականացման համար կպահանջվի մոտ 2 տարի: Ներկայումս ձեւավորվում է աշխատանքային խումբը, որը եւ պետք է տանի իրական ծանր աշխատանքը: Շատ ուրախ ենք, որ մասնավոր հատվածը ձեռք է մեկնել ՀՀ կառավարությանը ծրագրի իրականացման համար, ինչը վստահություն է ներշնչում, որ այն հաջողության կհասնի: Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, բայց մոտեցումը հետեւյալն է` որքան արագ, այնքան լավ»:
Ի վերջո, թե ինչ բարեփոխումներ կլինեն ՔԱԳՎ-ում եւ դրանից դուրս, ինչպիսի տեսք կունենա հայկական «բացված» երկինքը, ովքեր կլինեն այն շահագործողները, կտեսնենք առաջիկա մեկ-երկու տարում, եւ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչ տվեց աղմուկ հանած այս հայեցակարգը մեզ: Իսկ դրա իրականացման համար հենց այս պահից անհրաժեշտ են կոնկրետ բարեփոխիչ գործողություններ, այդ թվում՝ կոշտ:   
                         Դասական ռեկետ, կամ պաշտոնը՝ սեփական բիզնեսն առաջ տանելու միջոց                       
Այժմ հստակ օրինակով ներկայացնենք, թե ինչպես է բիզնեսը զարգանում ՔԱԳՎ-ում: Ինչպես նշեցինք, ՔԱԳՎ պետի տեղակալ Արամ Մարությանը «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»-ի հիմնական տերն է: Հիշեցնենք, որ այս ՍՊԸ-ի 10 տոկոսի փայատերը «Սատուրն Ռայզեբյուրո» ավստրիական ընկերությունն է, իսկ 90 տոկոսինը՝ «Ատլանտիս Գրուպ» ՍՊԸ-ն: Վերջինիս 48 տոկոսն էլ իր հերթին պատկանում է նույն «Սատուրն»-ին, 32 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Սպարտակ Գիշյանին, 10-ական տոկոս էլ՝ Սուրեն Ավագյանին եւ Ռոլլանդ Մարգարյանին («Ատլանտա»-ի տնօրենն է):
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ողջունում է Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձը և կարծում, որ միայն ժողովրդի ոտքի ելնելով է հնարավոր իրական հեղափոխության հասնել։

«Դա ճարահատված մարդկանց քայլ էր, և այդ քայլերը շատանալու են, որովհետև այսօր հուսալքվածները շատ են: Ես սա ամեն դեպքում ողջունում եմ ու չեմ համարում, որ դա շինծու էր։ Շանթը Հարությունյանին բոլորը գիտեն, ինքը իր ձևաչափի մեջ է և արդար մղումներով է առաջնորդվում»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։

Պարզվեց Տիգրան Կարապետյանը այս գործընթացներին միայն դիտորդի դերում չէ և աստիճանաբար վերադառնում է քաղաքական գործընթացներին և դեռ ավելի ակտիվ մասնակցություն կունենա, եթե ժողովուրդը ի վերջո ոտքի կանգնի:

«Ես գնում եմ իհարկե հավաքներին, օրինակ իմ տեղակալը, խորհրդի նախագահը մշտապես մասնակցում է այդ գործընթացներին։ Այսօր էլ գնաց ազատամարտիկների կլոր սեղանին և ելույթ է ունենալու, ես էլ պատրաստ եմ միանալ, ինձ էլ ոչ մի բան պետք չէ, ես ընդհանրապես ոչ մի հավակնություն չունեմ, ժողովրդի համար է սիրտս ցավում, ու միշտ էլ ցավացել է»,-ասաց նա։

Տիգրան Կարապետյանը զարմանում է՝ ինչպես կարելի է նման իշխանություն ու հոգևոր դաս ունենալ ու ոտքի չկանգնել։

«Հանրապետականներն ասում են՝ մենք տեր ենք ժողովրդին: Ուզում եմ հասկանալ, ի՞նչ են տեր, ժողովուրդը հուսալքված, պարտքի մեջ խրված է, ես ինչքան ծանոթ ունեմ բանկից վարկ են վերցրել 20%-ով... էս ի՞նչ վարչապետ ա, էս ի՞նչ տերտերներ են՝ բենթլի քշողներ ու բոլորը բիզնեսով են զբաղվում. տերտերը գարեջուր է արտադրում, սուրբ Մարիամ ջուր է արտադրում, ես չեմ հասկանում, ո՞ւր է հավատքը, մաքրությունը, ճշմարտությունը»,-զարմանում է Կարապետիչը և հարց բարձրացնում, թե ինչպես կարելի է հուսալքված ժողովրդին շարունակել կողոպտել։

Հարցին, թե մի ժամանակ Տիգրան Կարապետյանն էլ հուսահատված էր, և այդ դեպքում ինչո՞ւ հրաժարվեց պայքարից, ՀԺԿ նախագահը պատասխանեց. «Հուսահատված...գիտեք ոնց եմ մտածում, մենք մի կտոր հաց ունենք գոնե, որ սոված ժողովուրդը ոտքի չի կանգնում, մե՞նք կանգնենք։ Թող ժողովուրդը կանգնի, ելնելով իրավիճակից՝ մենք գլխավորենք, որովհետև գիտեք ինչ, երեկ ես նկատեցի ազատամարտիկների հանրահավաքն էր, 200-300 հոգի մարդ կար, պետք է լիներ 200 000։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ ազատամարտիկները պաշտոն չեն ուզում, նախագահ չեն ուզում դառնալ, ժողովրդի համար են ոտքի կանգնում, ու մենք ջանքեր ենք գործածում, որ ժողովուրդը դա հասկանա, ելույթներ ենք ունենում, ներկա ենք լինում, ոչ թե դա լինի խոսակցական մակարդակում, այլ գործեր լինեն, վճռական լինեն, պատիվ պահանջեն»,-ոգևորվեց նա։


Նա գիտի, թե ինչու չեն կանգնում, որովհետև վախենում են, որ բանտեր կնստեցնեն, բայց խորհուրդ է տալիս՝ ոչ թե 50-100 հոգով պետք է կանգնել, ինչպես Շանթ Հարությունյանի դեպքում էր, այլ 500 000։ «Ի՞նչ է, էդ դեպքում կարայի՞ն ոստիկանները տենց բան անեն, չէին կարողանա անել»,-ասաց նա։

Իսկ թե հեղափոխության դեպքում կա՞ այլընտանքը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, թե ով էլ լինի, կարևորը ընտրված լինի։

«Թող արդար լինի, ընտրովի լինի, յուրաքանչյուրը լինի։ Դուք հասկանու՞մ եք, եթե այսօր ժողովուրդը արդար ընտրությամբ ընտրի ամենանվազագույն ու ամենավատ մարդուն, ես կընդունեմ, որովհետև դա ժողովրդի ընտրությունն է, բայց չենք ընտրում, իրենք են ընտրում, իրանց վերարտադրում, թալանում, կողոպտում, դարձյալ այս բռնապետությունը, այս ճգնահայրենիքը։ Ունե՛նք հնարավորություն, ի վերջո 15 տարի է նույն մարդիկ են, նույն ցիրկն է, նույն վարվելակերպն է»,-ասաց նա։

Ամեն դեպքում նա զգում է՝ ծովն ալեկոծվում է, փոթորիկ կլինի:

«Խնդիրը հետևյալն է, որ այսօր ժողովուրդը, սոված ժողովուրդը, պարտքերի մեջ ժողովուրդը անելանելի վիճակի մեջ է, անպայման ըմբոստանալու է, կլինի դա այսօր, կլինի դա վաղը, կլինեն դա ազատամարտիկները, թե մյուսները, պետք է իշխանությունը հասկանա, որ սա երկիր չի, սա ժողովրդական երկիր է, ու այս տանջված, տառապած ժողովրդին հարկավոր է օգնել և ոչ թե կողոպտել։ Ուշ թե շուտ ծովն ալիքներ է տալիս, ալեկոծվում է, փոթորիկ կլինի, եթե այսպես շարունակվի: Շանթին տարան, ազատամարտիկները կանգնեցին, հո չեն կարա բոլորին տանել»,-եզրափակեց նա։
«Ճի՞շտ է, որ դա եղել է ոչ թե Ձեր, այլ Սերժ Սարգսյանի իդեան, հարցրինք Գառնիկ Իսագուլյանին՝ երեք նախագահներին մեկ սեղանի շուրջ քննարկումների հավաքելու հայտնի մտահղացման մասին։ «Իդեան բացարձակապես իմն է, այլ հարց է, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը գործընթացին դեմ չէ, իմ նպատակն է, որ հայ ժողովուրդը վերջապես կարողանա միասնական լինել, և ցանկալի կլինի, որ այդ հանդիպման կազմակերպիչը լինի Սերժ Սարգսյանը, բայց երկրորդում եմ՝ իդեան իմն է»,– ասաց նա։ Իսկ ճի՞շտ է, որ Դուք հանդիպել էիք երեք նախագահների մամլո խոսնակների հետ և ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Հանդիպումներ եղել են, սակայն ինչպիսիք՝ չեմ կարող ասել, ինչ պայմանավորվածություններ են եղել՝ նույնպես չեմ կարող ասել

Մեզ հայտնի է, որ հանդիպումը, որպես այդպիսին, տեղի չի ունենա, որովհետև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն սկզբունքորեն դեմ չէ, սակայն ունի պայման. հանդիպման ընթացքում պետք է քննարկվի նաև 2018-ից հետո չորրորդ նախագահի թեկնածության հարցը, ով, ըստ նրա, պետք է լինի բոլորովին նոր մարդ, ինչի մասին ասել էր նաև իր հայտարարության մեջ՝ բացառելով իր և Քոչարյանի թեկնածությունները։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, վերջինս երկկողմանի հանդիպման ֆորմատն է նախընտրում՝ նկատի ունենալով իրեն ու Սերժ Սարգսյանին, բայց ոչ երբեք Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ապագայի մասին ինքն էլ ունի իր «տեսլականը», այդ պատճառով էլ «երեքի» հանդիպում տեղի չի ունենա։ «Այդպես չէ. նախ՝ միանշանակ չէ, որ հանդիպումը տեղի չի ունենա, բանակցությունները դեռ շարունակվում են, և ապա՝ մեկնաբանությունները, որ դուք տվեցիք, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»,– նկատեց Գառնիկ Իսագուլյանը
«Պապային տեսա, ոնց որ թե լավ էր, կարոտել էի, բայց դե չկարողացա մոտենալ. թույլ չտվեցին: Մենք ընկերներով էինք, այսօր առավոտից սպասում էինք: Քննչականի շենքից դուրս բերեցին պապային, նրան մի հատ ավտո նստեցրին ու չգիտեմ ուր տարան՝ հավանաբար դատարան, հիմա ընկերներով շարժվում ենք դեպի դատարան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով հոր հետ կարճատեւ, ակնթարթային տեսակցությունից այնքան էր ուրախացել եւ հուզվել, որ անընդհատ կրկնում էր՝ «պապաս հերոս ա, Շանթը հերոս ա»:
«Ընկերներով հենց այդպես էլ գոռում էինք՝ Շանթ, հերոս, Շանթ, հեղափոխություն: Իսկ պապան մենակ մի բան հասցրեց ասել, թե՝ «Սիգարետս վերջացել է, ինձ սիգարետ բերեք»,- ասաց Շահեն Հարությունյանը:
Ավելացնենք, որ Շահեն Հարությունյանն ու իր ընկերները, ովքեր նպատակ ունեին քաջալերել Շանթ Հարությունյանին, այսօր կեսօրվա ժամը 13-ից հավաքվել էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի մոտակայքում: Հետո տեսնելով, որ անօգուտ է, նրանք շարժվել էին քննչական վարչության շենք, որտեղից էլ Շանթ Հարությունյանին դուրս էին բերել, նստեցրել մեքենա եւ տարել: Շահեն Հարությունյանն ասաց, որ այժմ Շանթ Հարությունյանի համակիրները շարժվում են դեպի դատարան. «Մենք գնում ենք հիմա Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան»:
Հավելենք, որ Երանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում են  Շանթ Հարությունյանն ու ևս 6 հոգի:
17:01:33 (ԼՐԱՑՎԱԾ)
 Երանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Շանթ Հարությունյանին եւ եւս 6 հոգու՝ 2-ամսյա ժամկետով: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով:
Հավելենք նաեւ, որ դատարանի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա: Շանթ Հարությունյանի որդուն եւ ակտիվիստներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ: 

Thursday, November 7, 2013

Արցախյան մի խումբ ազատամարտիկների՝ այսօր տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ անդրադարձ է եղել նաև Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» թեմային:

«Ինչպես տեսանք Շանթի գործողություններից հետո համակարգչային հայրենասերները նորից գլուխ են բարձրացրել: Ես ասեմ ի լուր բոլորի՝ Շանթը ինքնատիպ մարդ էր և գնաց ինքնատիպ քայլերի, այսօր նրա գործողություններին պետք է նայել միայն որպես ներքին թշնամու հետ կռիվ: Դա կոչ էր ժողովրդին, որ զարթնեն այդ քնից»,-ասել է «Արաբո» ջոկատից Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ հովանավորներ գտնել ռուսաստանների ու ամերիկանների մեջ, պետք է համախմբվել և ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել:Ոստիկաններին էլ հորդորել է. «Չփորձես հանկարծ կոտրել էս երիտասարդների ոգին»: Վերջում նա կրկին դարձավ ժողովրդին. «Ոտքի կանգնիր, ա՛զգ, Շանթի գործողությունը ձոն էր»:


Ելույթով հանդես է եկել նաև նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը: Վերջինս մասնավորապես ասել է, որ իրեն հուսադրում է այն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարելու: 


Հայտարարություններով հանդես են եկել նաև այլոք, որոնց հիմնական ասելիքը եղել էայն, թե  ոհմակն այլևս Հայաստանում չպետք է գործի: Հեղափոխությունն անխուսափելի է, իրավիճակ՝ բոլորը բացասական:

Երիտասարդների անունից հանդես եկող Հարություն Մկրտչյանն էլ  կոչ է արել բոլոր երիտասարդներին միանալ:
Ռուսական "Ալֆա" ջոկատը այս օրերին Երեւանում է՝ կապված Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինի առաջիկա այցի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական հատուկ ջոկատայիններն են մասնակցել Շանթ Հարությունյանի բերման ենթարկելու աշխատանքներին: Սակայն նրանք չեն մասնակցել Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդհարումներին: 
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակչության թիվը 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ` կազմում է 3 միլիոն 17 հազար մարդ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 միլիոն 282 հազար մարդ:

Իհարկե, մինչեւ դեկտեմբերի 31-ը որոշակի թվով մարդիկ կվերադառնան Հայաստան` արտագնա աշխատանքի մեկնածները եւ այլք, Ամանորը տանը տոնելու համար, եւ մշտական բնակչության` անցյալ տարվա ու այս տարվա թվերի տարբերությունը կնվազի: Բայց 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, համեմատած 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ՀՀ մշտական բնակչության թվի տարբերությունը կազմում է 265 հազար:

Մշտական բնակչության թիվը ստացվում է 2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ` ծնվածների, մահացածների, մեկնածների ու վերադարձածների համապատասխան թվերը հաշվի առնելով:
Կառավարության նիստում բավական հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել վարչապետի եւ ՊԵԿ նախագահի տեղակալի միջեւ: Երբ տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է ՊԵԿ-ի մաքսային վարչարարության ռազմավարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այնտեղ չկան Մաքսային միությանը վերաբերող կետեր, այն դեպքում, երբ պետք է կատարվեն մեծածավալ աշխատանքներ:
Միրումյանը ուշագրավ պատասխան է տվել, ասելով, թե Մաքսային միության կոնկրետ հիշատակում չկա, բայց ռազմավարությունը հենց այդ ելակետով էլ կազմված է: Սակայն Տիգրան Սարգսյանը հորդորել է կարճ ժամանակում ներառել փաստաթղթում այն բոլոր պայմանավորվածությունները, որ «մենք ձեռք ենք բերել»: Պարզ չէ, թե ում հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ հավանաբար այսպես ասած Մաքսային կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների, քանի որ հենց նախօրեին վարչապետը Խրիստենկոյի հետ ստորագրել էր հարաբերությունը խորացնելու հուշագիր:
Վարչապետի եւ ՊԵԿ չինովնիկի խոսակցությունը հատկանշական է մեկ այլ առումով: Փաստորեն, Հայաստանի պետական կառույցներում արդեն ինչ որ արվում է՝ արվում է մտքում ունենալով հենց Մաքսային միությունը: Այսինքն, եթե ասենք նշվում է, որ պետք է գնալ խանութ, ապա չինովնիկները գնալ հասկացության տակ ընկալում են ասենք մեքենայով գնալը եւ կարիք չեն զգում հատուկ շեշտել՝ գնալ մեքենայով:
Բայց, վարչապետը փաստորեն ասում է, որ պետք է հատուկ շեշտել՝ Մաքսային միություն… եւ այլն: Ինչի համար է պետք այդ հատուկ հիշատակումը:
Պատճառի մի քանի հավանական տարբերակ.
Գուցե Տիգրան Սարգսյանը չի ուզում, որ Մաքսային միությունը հայ չինովնիկների համար դառնա մեխանիկա, այսինքն նրանք Լենին ասելով հասկանան կուսակցություն, իսկ կուսակցություն ասելով հասկանան Լենին: Վարչապետը միգուցե ուզում է, որ մեխանիկայի փոխարեն աշխատի միտքը, որովհետեւ այսօր Հայաստանը Մաքսայինի ճանապարհին է, վաղը գուցե լինի այլ ճանապարհի, եւ չինովնիկական մեխանիկան կարող է լուրջ էքսցեսների բերել:
Գուցե վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է, որ Մաքսային միության անունը անընդհատ հատուկ հիշատակվի, որպեսզի հասարակությունը որեւէ մաքսային կամ հարկային արարողակարգի բախվելիս միշտ հիշի, թե ով է «ապահովում այսքան ուրախ կյանքը մեր»: Այսինքն, մարդիկ երբեք չմոռանան, թե որ կառույցի հովանու ներքո է Հայաստանը ճահճանում առկա որակների մեջ:
Ի դեպ, այդ առումով խորհրդանշական է Տիգրան Սարգսյանի հարցազրույցն ուկրաինական պարբերականին, որտեղ նա նշում է, թե երրորդ երկրների հետ ՄՄ մաքսատուրքերը կրկնակի բարձր են եւ Հայաստանի համար այստեղ ռիսկեր կան, սակայն ընդհանուր առմամբ ՄՄ-ին անդամակցելը շահավետ է: Տիգրան Սարգսյանը կարծես թե «թաքուն աչքով է անում» հասարակությանը, ցույց տալով, թե ինչ վտանգ է իր հետ բերում Մաքսային միությունը տասնյակ հազարավոր մարդկանց համար, ովքեր ապրանք են ներկրում այսպես ասած երրորդ երկրներից:
Իսկ ինչո՞ւ այդ մասին Տիգրան Սարգսյանը բացահայտ չի ասում: Նա մի անգամ բացահայտ դեմ խոսեց ՄՄ-ին եւ քիչ էր մնում հրաժեշտ տա պաշտոնին: Երկրորդ անգամ նա այդ ռիսկին չի գնա: Իհարկե կարող է հրաժարական տալ եւ խոսել բացահայտ: Բայց արդյոք կարող է: Բանն այն է, որ Հայաստանի պաշտոնյաները ոչ միայն պետությանը, այլ նաեւ իրենց անձնական կարիերային վերաբերող որոշումներն անգամ զիջել են Ռուսաստանին եւ Մոսկվայում կորոշեն՝ գնա՞ Սերժ Սարգսյանը, թե՞ մնա, գնա՞ Տիգրան Սարգսյանը, թե՞ մնա:
Չէ որ երբ Հայաստանում որեւէ բարձրագույն պաշտոն թափուր մնա, դա գլխացավանք է լինելու Մոսկվայի համար, որովհետեւ այդ պաշտոնի հայաստանյան հավակնորդները Կրեմլի դռներն են կոտրելու: Այնպես որ, Մոսկվան կասի, թե ով եւ երբ թափուր թողնի որեւէ բարձրագույն պաշտոն Հայաստանում:
Ահա այստեղ էլ կարող է լինել վարչապետի պնդման հավանական պատճառներից մյուսը՝ պարզապես Ռուսաստանն է պահանջում, որ Հայաստանն ամենուրեք եւ միշտ հիշի, ու անընդհատ կրկնի, որ Մաքսային միությունում է: Չի բացառվում, որ շուտով Հայաստանի սահմանային անցակետերում էլ պարտադիր կերպով հրամայվի նշել՝ «Բարի գալուստ Մաքսային միություն»:
Թեեւ, Տիգրան Սարգսյանը կարող է նաեւ ասել, թե հրաժարական չի տալիս, որովհետեւ տալու դեպքում միեւնույն է ինքը դուրս կմնա իշխանությունից եւ դրա վրա ազդելու հնարավորությունը կկորցնի, իսկ իր փոխարեն ավելի համարձակ եւ հզոր մեկը հաստատ չի գալու, եւ հետեւաբար ճիշտ է մնալն ու համակարգի ներսում փորձել պարտիզանի նման փոխել ինչ որ բան:
Եվ այդ իմաստով, գուցե վարչապետը հիմա պարտիզանություն է անում, հորդորելով անպայման նշել Մաքսային միությունը եւ այդպիսով պայթեցնելով այդ գաղափարի փուչիկը Հայաստանի հանրության համար: 

Wednesday, November 6, 2013

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) այսօր հրապարակել է 2013թ-ի երրորդ եռամսյակի «սև ցուցակը»։ Դրանում հայտնվել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, նախարարներ և պաշտոնատար այլ անձինք:
Ներկայացնում ենք այդ ցուցակը ամբողջությամբ, որը հրապարակվել է ԻԱԿ֊ի պաշտոնական կայքում։
Սեւ ցուցակ 2013
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի 3-րդ եռամսյակի ընթացքում:
Պրն Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ
2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ԱԺ-ն միջանկյալ գրությամբ հայտնեց, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցման պատասխանը կտրամադրվի "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով նման դեպքում սահմանված 30-օրյա ժամկետում: ԱԺ-ն ընդամենը կես էջ բովանդակությամբ ուշացած լիարժեք պատասխան է տրամադրել 30-օրյա ժամկետի ավարտից հետո` 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: 
Պրն Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տրամադրել "Գլոբալ Գոլդ Մայնինգ" ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 3 օր անց նախարարությունն էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել է հղումով պատասխան` հայտնելով, որ խնդրվող համաձայնագիրը գտնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին է հղում արել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին։
Պրն Վահրամ Ավանեսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար
2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ նախարարության ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք ուշացած պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր հետո: Թեև պատասխան գրությունը թվագրված է սեպտեմբերի 3, սակայն գրության փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է սեպտեմբերի 6-ին, ուստի նախարարությունը Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:
2013թ.-ի օգոստոսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել "Գլոբալ Գոլդ Մայնինգ" ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 14 օր անց նախարարությունը տրամադրեց հղումով պատասխան` նշելով, որ համաձայնագիրը 2008թ.-ին փոխանցվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր հերթին է հղում արել էկոնոմիկայի նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին: 
Պրն Գագիկ Խաչատրյան – ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
2013թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին և խնդրել էր տեղեկություններ ՀԴՄ կտրոնների և "Շահող կտրոն" վիճակախաղի վերաբերյալ: ՊԵԿ-ը լիարժեք պատասխան տրամադրեց հարցումն ուղարկելուց 1 ամիս 8 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի հուլիսի 23-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով հայտնել, թե ըստ օրեսդրական կարգավորման` հանրային տրանսպորտում երթևեկության համար վճարված գումարի դիմաց վճարողին պե՞տք է անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տրվի, թե՞ ոչ: Հարցումն ուղարկելուց 8 օր անց ՊԵԿ-ը հայտնել է, որ չի հանդիսանում տեղեկատվություն տնօրինող: ԻԱԿ-ը պատասխանը համարել է անհիմն, քանի որ հարցումն ըստ էության վերաբերում է տրանսպորտային երթուղին սպասարկող կազմակերպությունների հարկային պարտավորություններին, իսկ հարկային ոլորտը կարգավորում է ՊԵԿ-ը: Ուստի, ՊԵԿ-ը պարտավոր էր անդրադառնալ հարցմամբ բարձրացված հարցին ըստ էության, այլ ոչ թե հղմամբ: 
2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կոմիտեի կնքած պայմանագրերի մասին: Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՊԵԿ-ը տրամադրել է պատասխան` հայտնելով, որ ՊԵԿ-ի կնքած բոլոր պայմանագրերին կարելի է ծանոթանալ www.azdarar.am, ինչպես նաև www.e-gov.am կայքերում: Հրապարակված տեղեկության աղբյուրին ՊԵԿ-ի կատարած հղումը համարվել է ոչ պատշաճ` անհիմն, քանի որ նախ, ՊԵԿ-ը չի ներկայացրել այն հստակ հասցեն` www.azdarar.am և www.e-gov.am կայքների այն բաժինները, որտեղ հրապարակված են պայմանագրերը, բացի այդ, www.e-gov.am կայքում տեղադրված ինտերակտիվ բյուջեում ներկայացված են ՊԵԿ-ի կնքած պայմանագրերի մասին տեղեկություններ, սակայն ոչ բոլոր պայմանագրերի լուսապատճեններն են ներկայացված: 
Պրն Արսեն Գալստյան – ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ
2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Ժիրայր Սուքիասյանի խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ԻԱԿ-ը չի ներկայացրել ՀՀ քաղաքացու անունից հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում` տեղեկություն տնօրինողներին ՀՀ քաղաքացիների խնդրանքով տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելը, ԻԱԿ-ի կանոնադրական նպատակներից է, և ԻԱԿ-ն այդպիսի գործառույթ իրականացնում է ավելի քան 11 տարի:
2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները չի կարող տրամադրել, քանի որ դրանք բացակայում են` չեն պահպանվել արխիվում, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: 
ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն անպատասխան է թողել 2013թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած տեղեկություն ստանալու գրավոր երկու հարցումները՝ 1֊ին  և 2-րդ։
Պրն Արտակ Շաբոյան – ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ հանձնաժողովի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հանձնաժողովը անհիմն մերժում է տրամադրել հարցումն ուղարկելուց 7 օր հետո` համարելով, որ տեղեկատվության տրամադրումը, անգամ ոչ անվանական, կհամարվի անձնական տվյալների հրապարակում` հաշվի առնելով հանձնաժողովի աշխատակիցների փոքրաթիվ քանակը: Սակայն, մերժումը համարվել է անհիմն, քանի որ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նաև ընդհանուր վիճակագրական տվյալներ, որոնք հանձնաժողովը չի տրամադրել:
Պրն Տարոն Մարգարյան – Երեւանի քաղաքապետ
2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 7 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև քաղաքապետարանի պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 26, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 2-ին: 
2013թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 14 օր անց քաղաքապետարանը տրամադել է անհիմն պատասխան: ԻԱԿ-ը պատասղանը համարել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը հղում է արել "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ին, որն էլ իր հերթին հայտնել է, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող մարմին չի կարող համարվել: Արդյունքում,քաղաքապետարանը փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին:
Պրն Արա Սադոյան - Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Վարչական շրջանը հարցմանը հղումով պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 19 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այնուղարկվել է հուլիսի 15-ին: 
Պրն Վազգեն Հարությունյան – "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ՓԲԸ-ն տրամադրել է անհիմն մերժում` պնդելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության մարմին չէ` հարությանը ծառայություն չի մատուցում: Նշենք, որ վերոնշյալ տեղեկությունները ստանալու համար ՓԲԸ-ի վրա հղում էր արել Երևանի քաղաքապետարանը: Արդյունքում, ՓԲԸ-ն փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին:
2013թ.-ի օգոստոսի 8-ին "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" ՀԿ-ն (Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը) տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Փարքինգ Սիթի Սերվիս0" ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի, ինչպես նաև տեսախցիկներ տեղադրելու համար ՓԲԸ-ին տրամադրված թույլտվությունների պատճենները: Հարցումն ուղարկելուց 4 օր անց տրամադրված պատասխան գրությամբ ՓԲԸ-ն մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող չէ:
Պրն Կարեն Աճեմյան – "Պոլտերգեյստ-2" ՍՊԸ-ի տնօրեն 
2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Պոլտերգեյստ-2" ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: 
Տկն Աննա Վանեցյան – “Կոստանդյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Կոստանդյան եղբայրներ" ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն պատասխան էր տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր անց (հարցումը ստանալուց 1 օր անց, ինչը հավաստվում է ԻԱԿ-ի ստացած ծանուցմամբ և պատասխան գրության ծրարի փոստային կնիքի ամսաթվով): ՍՊԸ-ի իրավաբանը հայտնել էր, որ պահանջվող տեղեկատվությանը տիրապետում են ընկերության տնօրենը և հաշվապահը, ովքեր միաժամանակ գտնվում են արձակուրդում, ուստի տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սեպտեմբեր ամսվա 2-րդ կեսին: ԻԱԿ-ը այս պատասխանը որակել է որպես անհիմն պատասխան, քանի որ առնվազն տարակուսելի է, որ ՍՊԸ-ի և տնօրենը, և հաշվապահը միաժամանակ արձակուրդում են գտնվելու մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը, այսինքն, շուրջ 50 օր հարցումն ուղարկելուց հետո, իսկ այդ ընթացքում նրանց փոխարինող չկա: 
Պրն Հարություն Երեմյան – «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Երևանի էլեկտրատրանսպորտ" ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 7 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները ծավալուն են և կտրամադրվեն 1 ամսվա ընթացքում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով, և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: 30-օրյա ժամկետի ավարտից հետո` սեպտեմբերի 6-ին, ՓԲԸ-ն տրամադրեց ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող թերի պատասխան: ՓԲԸ-ն Սեւ ցուցակում է հայտնվում ինչպես թերի պատասխան տրամադրելու, այնպես էլ ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:
Պրն Էլբակ Թարփոշյան – «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 10 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: Մինչև 30-օրյա ժամկետի ավարտը` օգոստոսի 21-ին ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող անհիմն մերժմամբ պատասխան: 
Պրն Արամ Հակոբյան – «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Ավտոբուս" ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՓԲԸ-ն հարցմանը չի պատասխանել: 
Պրն Արտակ Նավասարդյան – «Դյակո-Արթ» ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Դյակո-Արթ" ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:
Պրն Համլետ Գրիգորյան – «Բյուրակն» ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Բյուրակն" ՍՊԸ-ին և խնդրել տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: 
Պրն Աշոտ Արշակյան – «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: