Popular Posts

Wednesday, July 24, 2013

Չինաստանը տրանսֆորմացիոն հետաքրքիր քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հաշվով։ Հիշեցնենք՝ գեոքաղաքական վերջին տեղաշարժերի, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հիմքում ոչ անհայտ Բժեզինսկու պրոյեկտն է. այն է՝ աշխարհում Ռուսաստանի տեղը դանդաղորեն պետք է զբաղեցնի Ռոդշիլդների և Ռոքֆելերների կողմից մեծ ներդրումների արժանացած Չինաստանը. Օբամա-Սիի (Չինաստանի նախագահ) վերջին հանդիպմանը, որքան էլ պարադոքսալ, Սիին նշել էր, որ ամերիկյան երազանքն ամուր կապված է չինական երազանքի հետ։ Ահա այս ֆոնին, չինական Կոմկուսի բարձր հովանու ներքո, ՀՀԿ-ականների բավականին պատկառելի մի պատվիրակություն՝ արտաքին կապերի գծով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից «ուղղորդված», այցելել է Չինաստան, գրեթե մեկ շաբաթ հաճելին համակցելու գեոպոլիտիկայի հետ։

Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, պատճառն այն է, որ Չինաստանը, որ մինչ այս Հայաստանը դիտարկում էր որպես ոչ ինքնուրույն, բացառապես ռուսական ազդեցության տարածք, վերջերս սկսել է առանձին աշխատել Հայաստանի հետ ու գրեթե բոլոր՝ քաղաքական, տնտեսական, մշակութակրթական ոլորտներում հանդես է գալիս համագործակցության լուրջ առաջարկներով։ Ի դեպ, թուրքական փոքրամասնության՝ ույղուրների խնդիր ունեցող Չինաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է նաև Թուրքիայի պանիսլամիստական նկրտումները մերժելու հարցում։ Կարծում ենք՝ Ռուսաստանի «փխրուն-խալաթ» սիրող սիրտը մի հատ էլ էս պատճառով շուտով կնեղվի»,–գրում է թերթը։
«Առավոտ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքը վերացվելու է միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորող ուսանողների համար։
«Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է։ Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ կատարվածը կամայականություն է։

Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաև Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը մեր այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. «Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս։ Թող ասեն՝ էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք»։ Եթե այնուամենայնիվ քաղաքապետարանը վերանայի ուղեվարձը, կհրաժարվե՞ք Ձեր բիզնեսից, որովհետև Ձեր ասելով ստացվում է, որ վնասով եք աշխատում։ «Դե... իհարկե, անհնար ա աշխատելը»,– անվստահ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը»,–գրում է թերթը։
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ցանկացած գործողություն, որը թույլ կտա ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին լքել Շերեմետևո օդանավակայանը, խորը հիասթափության պատճառ կդառնա, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սնոուդենի գործով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Պետքարտուղարը առավոտյան խոսել է արտաքին գործերի նախարար Լավրովի հետ: Նա կրկնել է ԱՄՆ կարծիքը, որ պարոն Սնոուդենը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ, որտեղ նրա նկատմամբ արդար դատական գործընթաց կընթանա: Ռուսաստանը առաջվա նման կարող է ճիշտ գործել»,-ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
ՀՀ կառավարության վաղվա` հուլիսի 25-ի նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գաղտնի հարց կներկայացնի, այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքում հրապարակվող կառավարության նիստերի օրակարգից: 

Հիշեցնենք, որ գաղտնի հարցերի քննարկումը  լրագրողների համար չի հեռարձակվում կառավարության մամուլի սրահում: 
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հնարավոր է, առնչություն ունի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հետ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեի բարձրաձայնած վարկածը:

Արեշիձեն ասել է, որ իրեն հայտնի է՝ Ժվանիայի մահվան պահին Սաակաշվիլին առնվազն նրա մոտ է եղել: Նա ասել է, որ իրեն հայտնի է ավելին, սակայն դա չի հրապարակի:

Նրա խոսքով՝ դա հայտնի է նաև վրաց իրավապահներին, որոնք սպասում են Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետի ավարտին: Ըստ աղբյուրի՝ սպասում են այն պահին երբ «ժամկետանց Միշան» (ինչպես Սաակաշվիլիին անվանում են Վրաստանում) կդառնա պարզապես «քաղաքացի Սաակաշվիլի»:

Դրանից հետո Սաակաշվիլիին կարող են մեղադրել նախկին վարչապետի մահվան հետ ունեցած առնչության համար:
2005-ի փետրվարին Թբիլիսիի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին վարչապետ Ժվանիայի ու նրա երիտասարդ ընկերոջ մարմինները: Պաշտոնական տվյալներով՝ նրանք մահացել էին գազային թունավորումից:

Փորձագիտությունը, սակայն, իշխանությունների վարկածը չի հաստատել ՝ մատնանշելով այնպիսի փաստեր, որ օրինակ բնակարանում չեն հայտնաբերվել տղամարդկանց կոշիկները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի կարճման մասին ԱԱԾ հաղորդագրության մեջ մեջբերված էր Վարդան Օսկանյանի բացատրությունը, որում ասվում է. «Իմ ամենամեծ թերացումն այն է, որ «Սիվիլիթասի» համար նախատեսված և ինձ մոտ պահ տրված գումարն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ «Սիվիլիթասի» գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար»:
 
Այսօր տևական դադարից՝ մայիսի 20-ից հետո առաջին անգամ Վարդան Օսկանյանը Facebook -ում հանդես եկավ գրառմամբ, որով, ըստ էության, հերքում է իր ցուցմունքում հայտնած միտքը, թե անգիտակցաբար է ծախսել այդ գումարը: Օսկանյանը գրել է. «ես որևէ խոստովանություն չեմ արել», ապա ավելացրել. «Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի»:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ Ջոն Հանթսմանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով որպես գործարքի իր մասնաբաժին։ Բացի այդ, Վարդան Օսկանյանը կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը։

Մյուս կողմից ակնհայտ է, որ եթե ԱԱԾ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ապա այն հիմնված է Վարդան Օսկանյանի ցուցմունքի, դրա տակ նրա դրած ստորագրության վրա, ընդ որում, ստորագրության առկայություն է ենթադրվում նաև գումարի փոխհատուցումը հավաստող դիմումի տակ:

Հիշեցնենք նաև, որ դեռևս անցած տարվա աշնանը Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցով Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու համար խորհրդարան եկած Գլխավոր դատախազի միջնորդության կապակցությամբ ինչպես Օսկանյանն ինքը, այնպես էլ «Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարում էին քաղաքական հետապնդումների և քրեական գործի սնանկության մասին:

Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի՝ մինչ օրս հանրությանը հայտնի գրառումներն ու հայտարարություններն ըստ ժամանակագրության:

Վարդան Օսկանյան, հոկտեմբերի 6, 2012

«Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: …

Այս ոտնձգությունները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:

Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին՝ կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագրահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»:

Վարդան Օսկանյան Facebook, սոցիալական ցանց 27 սեպտեմբեր, 2012 թ.

«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու՝ գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից»:
 
Նույն գրության մեջ Վարդան Օսկանյանը ավելացնում է. «Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ:

Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է և բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաև այս հաշվարկներում են սխալվել»:

Վարդան Օսկանյան հոկտեմբերի 8 2012


«Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:

Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:
Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»:
 
ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Վարդան Օսկանյանը հայտնել է, թե չի բացառում հաշվապահական թերացումները, քանի ո՛չ հաշվապահ է, ո՛չ իրավաբան, սակայն նա իր ֆեյսբուքյան գրառումներում հանդես է գալիս նաև տնտեսագիտական վերլուծություններով:
 
Վարդան Օսկանյան, հոկտեմբերի 15, 2012
«Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: … Ցանկացած ներդրող՝ օտար, թե տեղացի, որոշում կայացնելիս, բնականաբար, դիտարկում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ տնտեսական աճ, գնաճ, արտաքին առևտրի հաշվեկշիռ, պետական պարտք և այլն: Անխուսափելիորեն հաշվի է առնվում նաև ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքների կիրառումն ու հարգումը՝ ազատ մրցակցություն, հավասար պայմաններ և սեփականության անձեռնմխելիություն…»
 

Կամ՝ « …Իսկ երբ այս ծրագիրը դիտարկում ենք կառավարության՝ արդեն 2013թ. բյուջեի հետ համատեղ, որտեղ նախատեսվում է ընդամենը բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի 2,6 տոկոսի չափով, ապա ծրագրի խնայողական և զսպողական լինելու հանգամանքը որևէ կասկած չի թողնում:

Դժբախտաբար, Հայաստանի կառավարությունը շատ ավելի պահպանողական է դարձել, քան նույնիսկ ԱՄՀ-ն է, որի ներկայացուցիչները իրենց վերջին հոդվածում բառացիորեն ասում էին. «Եթե փոփոխությունները չլինեն արագ և խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն»»:

«Հարկաբյուջետային քաղաքականության մասով. պետք է էականորեն ավելացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, թեթևացնել փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը և տարեկան առնվազն մեկ-երկու մեծ ենթակառուցվածքային ծրագիր իրականացնել: Սրանց ֆինանսավորումը պետք է իրականացնել հիմնականում բյուջեի ավելի մեծ դեֆիցիտի միջոցով՝ ներքին պարտքի ավելացման և պետպարտատոմսերի թողարկման հաշվին՝ այնտեղ ներգրավելով քաղաքացիների խնայողությունները, Կենտրոնական բանկի միջոցները, ԱՊՊԱ-ից կուտակված գումարները և Կենսաթոշակային կուտակային հիմնադրամից հավաքվելիք միջոցները:

Դրամավարկային քաղաքականության մասով. ավելացնել դրամի ծավալները տնտեսության մեջ, նպաստել վարկերի էժանացմանը, թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների:
 
Ահավասիկ, այսպիսի հավակնոտ ծրագիր ներկայացնելու դեպքում մենք միայն կկարողանանք միաժամանակ երկու նպատակ իրականացնել՝
ա) տնտեսական աճի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, որը կբերի արտագաղթի էական կրճատմանը,
բ) այս հավակնոտ ծրագիրը հաջողությամբ պսակելու համար կառավարությանն այլընտրանք չթողնել, քան իրականացնել խորքային կառուցվածքային փոփոխություններ բոլոր ոլորտներում»:
«Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տրամադրել են քաղաքային երթուղիները սպասարկող գծատերեր կազմակերպությունների ցանկը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
 Այս ցանկում են Կադաստրի պետ Երվանդ Զախարյանի և Գագիկ Բեգլարյանի կողմից վերահսկվող «ՄՈՒԱՏ» ընկերությունը, որը սպասարկում է 1, 10, 12, 13, 19, 21 23, 25, 29, 34, 49 համարի երթուղիները:
 Ի դեպ` 3, 42, 48 համարները սպասարկող «Ավտոճեպընթաց» ընկերությունը գրանցված է «ՄՈՒԱՏ»-ի հետ նույն հասցեում:
 Թերևս տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին է պատկանում «ՎԻ-ԱՌ» ընկերությունը, որը սպասարկում է 27, 47, 57 երթուղիները, նույն «Վի-Առ»-ը սպասարկում է Երևան-Ապարան երթուղին։
 Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանին է պատկանում «Տրանսպորտնիկ» ընկերությունը, որը սպասարկում է 41, 45 համարի երթուղիները:
 Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է պատկանում «Տարոն և Ռոբերտ» ընկերությունը, որը սպասարկում է 5, 32 երթուղիները:
 Ի դեպ` ընկերություններից ամենաշատ երթուղիներ ունեն «Երևանի ավտոբուս», «Ավտոբուս», «ՄՈՒԱՏ» և «Դավիթ երթուղային տաքսի» ընկերությունները:

Thursday, July 11, 2013

ըստ Մաքսիմ Հակոբյանի' օրենք գրելն ու օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը պատգամավորի գործը չէ

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարցազրույց է տվել իր որդու՝ Վահե Հակոբյանի' Սյունիքի մարզպետ նշանակվելու առնչությամբ:
Հարցազրույցում ոչ մի դարակազմիկ միտք չի արտահայտվում, թերևս միակ զարմացնող բանը Հակոբյանի բավականին համարձակ պահվածքն է, եթե չասեմ հանդուգն: Այնպիսի տպավորություն է, որ մարդը համարում է, որ այդպես էլ պետք է լիներ, ու դեռ մի բան էլ ավելին է ակնկալում: Նա այդպես էլ ասել է. «Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա» (ուշադրություն դարձրեք. ինքն իր մասին երրորդ դեմքով է խոսում):
Իսկ երբ լրագրողը հրավիրել է Հակոբյանի ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ իր որդին պատգամավոր աշխատելիս ոչնչով աչքի չի ընկել, հանդես չի եկել ելույթներով և օրենսդրական նախաձեռնություններով, չի հեղինակել կամ համահեղինակել և ոչ մի օրենք, Մաքսիմ Հակոբյանը սկզբում հայտարարել է, որ կարևորը գործ անելն է, ոչ թե ելույթներ ունենալը, իսկ հետո ընդհանրապես բացահայտում է արել. ըստ Մաքսիմ Հակոբյանի' օրենք գրելն ու օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը պատգամավորի գործը չէ...

Ստորագրահավաք` արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով

«Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում
ասվում է.««Հուլիսի 12-ից սկսած ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ն Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք' Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու' Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով: Ստորագրահավաքի նախաձեռնողն է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը' ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ կոչի տակ արդեն կա 2500-ից ավելի ստորագրություն' հավաքված հուլիսի սկզբից:
Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը:
Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և, եթե Կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում' դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին»:
«Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միություն

1999 թ. հոկտեմբերի 27-ին գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց

http://operativ.am/?p=26697


1999 թ. հոկտեմբերի 27-ին գաղտնի քվեարկության արդյունքում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց: Օծվել է 1999 թ. նոյեմբերի 4-ին:
Կաթողիկոսական այդ ընտրությունից մի քանի օր անց ես այցելեցի հորեղբորս' Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանին, ով մնում էր Էջմիածնի հյուրանոցներից մեկում: Պատրիարք Հայրը նոր էր վերադարձել նորընտիր կաթողիկոսի հետ հանդիպումից: Նա նկատելիորեն այլայլված էր և, վրդովմունքից դրդված, հետս կիսվեց հանդիպման որոշ մանրամասներով:
Այս երկու բարձրաստիճան հոգևոր առաջնորդների հանդիպման նպատակը հայ առաքելական եկեղեցու կրոնական ղեկավարի ընտրության ընթացքում նկատված ընտրակեղծիքի քննարկումն էր: Ի պատասխան Պատրիարք Թորգոմ Բ-ի մտահոգություններին' նորընտիր կաթողիկոսն ասել էր, թե արդեն չափազանց ուշ է այդ հարցով զբաղվելու համար: Նա խորհուրդ էր տվել Պատրիարք Մանուկյանին մոռանալ ընտրակեղծիքի մասին, քանի որ ընտրությունն արդեն ավարտված էր:
Այդ երեկո ես տեղեկացա, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կաշառքներ էր բաժանել, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվի Գարեգին Ներսիսյանը: Ավելի ուշ որոշ աղբյուրներից, որոնք այժմ չեմ կարող բացահայտել, պարզել եմ, որ ներկա կաթողիկոսի ընտրության համար օգտագործված գումարը' մոտ 3 միլիոն դոլար, յուրացվել էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի կառուցման նպատակով Ալեք Մանուկյանի, իր կին Մարիի, իրենց որդի Ռիչարդի և իրենց դուստր Լուիզ Մանուկյան-Սիմոնի հատկացրած բազմամիլիոն դոլարի նվիրատվությունից:
Սակայն կաթողիկոսի ընտրության օրը' 1999 թ. հոկտեմբերի 27-ը, համընկավ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Նայիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինյալների կողմից վարչապետ Վազգեն Սարգսյանի ու ևս յոթ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների գնդակահարման հետ:
Այս փաստերը օգնում են հասկանալ այն պատճառները, թե ինչու է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդուրժել բացահայտ ընտրակեղծիքն ու օրհնել Սերժ Սարգսյանին' ապօրինաբար վերընտրված ՀՀ նախագահին, պաշտոնավարման երկրորդ հնգամյա շրջանը սկսելու կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման և այլ կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա: Իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են: «Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որտեղ ՀՀ դեսպանը վարչապետի եղբայրն է): Թե ինչպես են ծախսվել այդ գումարները, որքանն են գրպանվել կներկայացնենք «Ժողովուրդի» վաղվա համարում: Միայն հիշեցնենք, որ երբ Տ. Սարգսյանը ՀՀ վարչապետ դարձավ, ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը 17,6 տոկոս էր, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: Իսկ հիմա աղքատության ցուցանիշը 35 տոկոս է: Կարծում ենք մեծ տնտեսագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչու է աղքատանում ժողովուրդը, և ինչպես է հարստանում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր սիրելի նախարարներով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/11/248434.html#.Ud5GKkE2tBU.facebook 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Monday, July 1, 2013

Չինական Սիչուան նահանգում կառուցվել է որպես մեկ առանձին շինություն աշխարհում ամենամեծ շենքը

Չինական Սիչուան նահանգում կառուցվել է որպես մեկ առանձին շինություն աշխարհում ամենամեծ շենքը, գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Independent-ին:

Բազմաֆունկցիոնալ The New Century Global Center շենքի բոլոր հարկերի ընդհանուր մակերեսը կազմում է 1.76 միլիոն խորանարդ մետր: Շենքի երկարությունը և լայնությունը շուրջ կես կիլոմետր է, իսկ բարձրությունը՝ 100 մետր: Այն կառուցվել է 3 տարի: Շենքում տեղակայվել են գրասենյակներ, առևտրի կենտրոններ, 2 հյուրանոց, ժամանակակից արվեստի թանգարան, համալսարան, կոնֆերանս-դահլիճներ, կինոթատրոն, սառցադաշտ և 400 մետր արհեստական ծովափ ունեցող ջրաշխարհ:

Կենտրոնի յուրահատկությունն է համարվում այսպես կոչված արհեստական արևը. շինության տաքացումը և լուսավորումը կիրականացվի Ճապոնիայում ստեղծված հատուկ համակարգի միջոցով:

Ըստ կառավարության ծրագրերի, 2020 թվականին Չենդու քաղաքը պետք է նմանվի ԱՄՆ Սիլիկոնային հովտին:

Էդուարդ Սնոուդենը Էկվադորի իշխանություններին շնորհակալություն է հայտնել

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը Էկվադորի իշխանություններին շնորհակալություն է հայտնել Ռուսաստան ճանապարհորդության և Էկվադորում նրան քաղաքական ապաստան տալու խնդրանքը քննարկելու համար: Այս մասին գրված է եղել նրա նամակում, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Ըստ գործակալության տվյալների, Սնոուդենը իր նամակում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները նրան ապօրինաբար են հետապնդում՝ հավելելով, որ նա պատրաստ է բացահայտել ամերիկյան հատուկ ծառայությունների այլ գաղտնիքներ: Այլ մանրամասներ նամակի մասին չկան:

Կիպրոսի գլխավոր դատախազը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե առանց համաձայնության և անձնագրի հնարավո՞ր է օֆշորային գոտում որևէ մեկի անունով ձեռնարկություն բացել։

Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսն այսօր առանձնազրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ. զրուցել են վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Պետրոս Կլերիդեսը։

«Քիչ առաջ ձեր գլխավոր դատախազի հետ ես խոսեցի այդ մասին, նա ինձ ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ շուտով կտա լրացուցիչ տեղեկություն»,- Գլխավոր դատախազությունում հրավիրված նիստին ասաց նա և նշեց, թե ներկա դրությամբ լրացուցիչ ոչինչ չի կարող ասել։

«Դուք չեք կարող ինձանից ակնկալել մի հարցի պատասխան, որից ես անտեղյակ եմ»,- նշեց նա։

Կիպրոսի գլխավոր դատախազը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե առանց համաձայնության և անձնագրի հնարավո՞ր է օֆշորային գոտում որևէ մեկի անունով ձեռնարկություն բացել։       

Հիշեցնենք, որ Hetq.am կայքը նոր մանրամասներ էր ներկայացրել վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «օֆշորային սկանդալի» վերաբերյալ, որում կրկին շոշափվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունները։


Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի
 հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որևէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է. «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն՝ հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է․ «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, փաստաբանների միջնորդությամբ փորձել է հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, փաստաբանների միջնորդությամբ փորձել է հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին:
 Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանն ու թիկանապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը:
Խաչատրյանը ցանկանում է ներողություն խնդրել միջադեպի համար և բանակցել, թե ինչ պիտի անեն, որպեսզի տղան չդատապարտվի: Հոր կարծիքով, Տիգրան Խաչատրյանը անմեղ է, և իր իսկ խոսքով` ինքնապաշտպանվել է:
Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը ասել է, որ նման խնդրանքով իրեն ոչ մեկը չի դիմել: «Եթե անկեղծ լինեմ, չեմ էլ լսել որևէ նմանատիպ բանակացության մասին»:

«Արարատշին» ԲԲԸ-ի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 2 մլն 608.75 հազար դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը, այսօր խոսելով 2012 թ.-ի ՎՊ հաշվետվության մասին, հայտարարել է. «Ես համաձայն չեմ Վերահսկիչ պալատի ֆինանսական գնահատականին, ես համամիտ կլինեմ, եթե ջրանցքների անորակ աշխատանքը մետրով գնահատեն, ոչ թե ֆինանսական գնահատական տան: Ճիշտ մոտեցում չէ դա»:   
Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է .   «ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:    
Նշենք,  որ  ստուգումների արդյունքում կազմված բոլոր արձանագրությունները  ստորագրվել են վերահսկվող օբյեկտի պատասխանատուների կողմից  և որևէ առարկություն  չի ներկայացվել:   
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը`  ՎՊ նախագահ Ի. Զաքարյանին ուղղված 2013թ.-ի ապրիլի 10-ի 01/ 06/617 -13 գրությամբ տեղեկացնում է, որ 2մլն 608 հազար դրամի չափով գումարը կվերականգվնի մինչև 2013  թ.-ի ապրիլի 20-ը, իսկ ջրանցքի շեպերում առկա ճաքերն արդեն  վերացված են և կազմված են համապատասխան ակտեր:   
Ավելին, ի կատարումն ՀՀ վարչապետի 2013 թ.-ի մայիսի 20-ի 02/23.6/6877-13 և 2013 թ.-ի մայիսի 22-ի 02/23.6/7047-13 հանձնարարականների, Ա.Անդրեսայանը ներկայացրել է, որ «Արարատշին» ԲԲԸ-ի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 2 մլն 608.75 հազար  դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանքները  վերացված են և ԾԻԳ-ի համապատասխան հանձնաժողովը արձանագրել է այդ անորակ աշխատանքի վերացումը»:

հնարավո՞ր է արդյոք որեւը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության

Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել, առանց տվյալ անձի իմացության: 
Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, հերքելով, թե որեւէ առնչություն ունի այդ ընկերության հետ:
Մեկնաբանելով այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցը, Կլերիդեսը նշեց․ – «Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որեւը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․ – «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց․ – «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»: