Popular Posts

Saturday, June 30, 2012

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հրաժարվել է դատական հետապնդում իրականացնել գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի նկատմամբ


ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հրաժարվել է դատական հետապնդում իրականացնել գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի նկատմամբ՝ չնայած այն բանին, որ Ներկայացուցիչների պալատը նրան մեղադրել է Կոնգրեսի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, հայտնում է France-Presse-ը:
 
Արդարադատության նախարարությունը Հոլդերի նկատմամբ հետապնդում իրականացնելուց հրաժարվելը հիմնավորել է վաղեմի պրակտիկայով, որով կառավարության անդամները պատասխանատվության չեն ենթարկվում փաստաթղթեր չտրամադրելու համար: Նախարարությունը հիշեցրել է, որ ժամանակին այդպես են վարվել նաև հանրապետական նախագահներ Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ կրտսերը:

Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներ են, հինգշաբթի օրը պաշտպանել է Կոնգրեսի հանդեպ Հոլդերի անհարգալից վերաբերմունքի մեղադրանքը: Այս աննախադեպ քայլի պատճառն այն է, որ երկրի գլխավոր դատախազը հրաժարվում է Կոնգրեսին որոշ փաստաթղթեր տրամադրել «Արագ և կատաղի» գործողության վերաբերյալ:

 
Վերջինս իրականացվել է Արիզոնայում 2006-2011թթ. ԱՄՆ-ի Ալկոհոլի, ծխախոտի և հրազենի բյուրոյի կողմից՝ զինամթերքի ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով: Գործողությունից հետո առգրավված զենքի մի մասը կորել է և հետագայում կիրառվել Մեքսիկայում և ԱՄՆ-ի սահմանին:
 
Ժողովրդավարական կուսակցությունը հանրապետականներին մեղադրել է նախագահական ընտրությունների նախօրեին իրենց «մրոտելու» մտադրության համար:

Դժվար թե Ռաֆիկ Գրիգորյանը պաշտոնանկ անի իր «զեմլյակներին»

Չնայած Գեղարքունիքի մարզկենտրոնը Գավառն է, սակայն մարզպետարանում ղեկավար պաշտոնյաները հիմնականում մարտունեցիներ են` նորանշանակ մարզպետը, նրա առաջին տեղակալը, օշխատակազմի ղեկավարը, վարչության պետերը: Դժվար թե Ռաֆիկ Գրիգորյանը պաշտոնանկ անի իր «զեմլյակներին», և անգամ եթե այդպես լինի, ապա կրկին մարտունեցիներով կլցնի մարզպետարանը: Ստացվում է`տարածքով ամենամեծ մարզը ղեկավարում են միայն մարաունեցիները:

Նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանն իր քաղաքական ապագան տեսնում է ՀՅԴ շարքերում

Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին ՕԵԿ-ակահ Գագիկ Բաղդասարյանը ՕԵԿ-ից խորապես հիասթափվելուց հետո իր քաղաքական ապագան տեսնում է դաշնակցության շարքերում: Այս պահին նա դեռ հրապարակավ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել այս կամ այն կուսակցության շարքերը համալրելու վերաբերյալ սակայն ակտիվ խոսակցություններ են շրջանառության մեջ դրվել այն մասին, որ Բաղդասարյանը մոտ ապագայում վերջնական որոշում կկայացնի: Իմիջիայլոց, վերջերս նա հաճախակի է սկսել շփվել ինչպես դաշնակցական հինավուրց դեմքերի, այնպես էլ ՀՅԴ-ի թաքնված գործարար շրջանակների հետ: Բաղդասարյանը առավել հաճախակի է սկսել կերուխումի սեղանի շուրջ նստել դաշնակցական Գուրգեն Շահինյանի` Քարհանքի Գուգոյի հետ: Իսկ թե ինչքանով են ռեալ այս խոսակցությունները և թե արդյոք փափկասուն ՕԵԿ-ից հետո Բաղդասարյանը կհամաձայնի գնալ Ստամբուլը արյան ծով դարձնող ՀՅԴ-ի հետևից` թերթը չի կարողացել պարզել, քանի որ նախկին պատգամավորը թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:

Թուրքիայի կառավարությունը մտադիր է հատուկ նիստ անցկացնել, որի քննարկման թեման է լինելու ԱՄՆ-ի Հետախուզական ծառայության կողմից ներկայացրած տվյալները


ԱՄՆ-ի հետախուզության ունեցած տեղեկությունները փաստում են, որ Սիրիայի կողմից ոչնչացված թուրքական ռազմական ինքնաթիռն ըստ ամենայնի կործանվել է ափամերձ հակաօդային հրանոթից արձակված կրակից, երբ այն գտնվել է Սիրիայի օդային տարածքում, գրում է The Wall Street Journal-ը:

Թուրքական կառավարությունը պնդում է, որ հունիսի 22-ին տեղի ունեցած միջադեպից հետո, ինքնաթիռի բեկորներն ընկել են Սիրիայի տարածքային ջրերում, բայց և միևնույն ժամանակ ասում է, որ ինքնաթիռը խփվել է առանց նախազգուշացման: Բացի այդ Անկարան հայտարարել է, որ թռչող սարքը կործանման պահին բավական հեռու է գտնվել Սիրիայի տարածքից, ուստի այն չէր կարող խփված լինել հակաօդային հրանոթի միջոցով:
«Որևէ ապացույց չկա, որ այն խփվել է «երկիր-երկինք» դասի հրթիռով, ինչպես որ նշում է թուրքական կողմը: Իսկ եթե իրակնում այն խփվել է հակաօդային կրակոցի միջոցով, ապա դա նշանակում է, որ այն չափից ավելի է մոտեցել Սիրիայի ջրափնյա գծին»,-նշել է ամերիկացի բարձրաստիճան զինվորակններից մեկը:

Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ, ովքեր նախկինում աշխատել են Թուրքիայի հետ, գտնում են, որ «ինքնաթիռը պատահաբար չի հայտնվել այդ տարածքում: Ըստ նրանց` թուրքական կողմը ցանկացել է ստուգել, թե ինչ արագությամբ և ինչպիսի պատասխան կա Սիրիան օդանավի հայտնվելու դեպքում»:

Այսօր Թուրքիայի կառավարությունը մտադիր է հատուկ նիստ անցկացնել, որի քննարկման թեման է լինելու ԱՄՆ-ի Հետախուզական ծառայության կողմից ներկայացրած տվյալները:

Թուրքմենստանը Ադրբեջանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան


Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Կակագելդի Աբդիլաևը հայտարարել է, որ «Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի հայտարարությունները ԿԱսպից ծովի «Սերդար» հանքավայրում Թուրքմենստանի կողմից աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, ընդամենը ադրբեջանական կողմի կարծիքն են արտահայտում և սույն հարցում չեն արտացոլում իրական վիճակը», հայտնում է արբեջանական apa.az-ը:

Թուրքմեն նախարարի խոսքով 2008-ին՝ Ադրբեջան` Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովի այցի ժամանակ ոչ մի համաձայնագիր չի ստորագրվել, չնայած այն ժամանակ Թուրքմենստանը կոնկրետ առաջարկներով է հանդես եկել՝ վիճելի հարցի շուրջ:

Նախարարը նշել է, որ Թուրքմենստանը բազմիցս դիմել է Բաքվին՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները ծովի այն շրջաններում, որոնց իրավասությունը հստակեցված չէ, մասնավորապես Օմարի և Օսմանի հանքավայրերում: Ըստ նախարարի՝ BP-ի, Chevron-ի, Exxon Mobile-ի, Hess-ի, Inpex-ի, Itochu-ի, Statoil-ի, TPAO-ի, SOCAR-ի կողմից այս շրջաններում աշխատանքներ անցկացնելը հակասում է միջազգային իրավունքի դրույթներին:
«Ստեղծված իրավիճակում Թուրքմենստանին ոչինչ չի մնում անելու, քան դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան», - ասել է Աբդիլաևը:

Ծովային տարածքի բաժանման միջազգային իրավունքով Կասպից ծովի Սերդարի հանքավայրը գտնվում է Թուրքմենստանի տարածքային ջրերում, ինչի շուրջ, սակայն, ըստ նախարարի, ադրբեջանական մամուլը անհարկի աղմուկ է բարձրացնում:

ՀԱԿ հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ


Հունիսի 29-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված և ավելի քան 10 օր կոմայի մեջ գտնվող զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին այս ողբերգության առիթով:

Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր և ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ: Դեռևս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առևանգվեց և նույն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որևէ քայլ` պատժելու մեղավորներին: Շուրջ մեկ տարի առաջ, կրկին նույն ռեստորանում, Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ներգրավեցին կրակոցներով ուղեկցված միջադեպի մեջ, որի արդյունքում երկու մարդ տեղափոխվեց հիվանդանոց: Իրավապահների թեթև ձեռքով այն որակվեց որպես անզգուշություն: Վահե Ավետյանի և երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում, նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը այս սպանությանը: Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը:


Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության և պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարանքը և լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի և նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայության են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման և ընտրողներին ահաբեկելու և սեփական իշխանությունը պահելու նպատակով:

Առանց վարանելու Վահե Ավետյանի մահը կարելի է որակել, որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների և օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն: Հայ Ազգային Կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր և իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար:

Թալինի քաղաքապետի թեկնածուի հարցում Արծվիկ Մինասյանը ԲՀԿ-ի հետ չի բանակցում


մամուլում հայտնված այն լուրը, թե Արծվիկ Մինասյանն առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր բաջանաղին` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար, Արծվիկ Մինասյանը համարում է հիմարություն. «Ինչ վերաբերում Տիգրանին պաշտպանելու հետ կապված հարցին, ապա նա իմ ընկերն է, ազնիվ, պարկեշտ, հայրենասեր մարդ, անկուսակցական, և եթե նա ցանկություն հայտնի առաջադրվել Թալինի քաղաքապետի ընտրություններում, ապա ոչ թե մեկ, այլ քաղաքական դաշտի բազմաթիվ ուժեր կաջակցեն նրան»:


Մամուլում գրվել էր նաև, որ ՀՀԿ-ն մտադիր է Թալինում քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին:

Արծվիկ Մինասյանը հավելեց նաև, որ Տիգրան Հարությունյանի առաջադրման և հաղթանակի դեպքում Թալինը միայն կշահի: «Տիգրանն իր տեսակով կարող է Թալինում հսկայական փոփոխություն մտցնել թե՛բարոյահոգեբանական, թե՛ մշակութային և թե՛ այլ դաշտերում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ Թալինի քաղաքապետի ընտրությունները նշանակված են օգոստոսի 5-ին:

ՀՅԴ-ն Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իշանություններից պահանջում է համարժեք գնահատական տալ և խստիվ պատժել մեղավորներին


ՀՅԴ Երեւանի մարզային ժողովը հայտարարություն է տարածել դատապարտելով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան փաստը: Հայտարարությունում ասված է.
 
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժ, ահազանգ և ապտակ է մեր ողջ հասարակությանը, Սահմանադրությամբ իրավական և ժողովրդավարական հռչակված Հայաստանի Հանրապետությանը:
Մեր հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վավերական դարձած բռնությունը, զոռբայությունը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, անպատժելիությունը, ամենաթողությունն ու ցինիզմը խաթարում են իրավական պետության հիմքերը, հյուծում մեր հասարակությունը, նվաստացնում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, հոռետեսության ու հուսալքության դատապարտված հայ մարդուն դրդում իր ապագան Հայաստանի սահմաններից դուրս փնտրել:
ՀՅԴ Երևանի մարզային ժողովը դատապարտում է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ զինված ուժերի սպաների նկատմամբ իրագործված դաժան ծեծի փաստը, այն դիտում երկրում առկա քաղաքական, բարոյական և հոգեբանական ավանդույթների ու մթնոլորտի արդյունք ու հետևանք:
Ցավակցում ենք Վահե Ավետյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, մեր ողջ հասարակությանը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք կատարվածին տալ համարժեք քաղաքական, իրավական և բարոյական գնահատական և մեղավորներին՝ դրդիչներին, կազմակերպիչներին ու իրագործողներին պատժել ՀՀ օրենքների ողջ խստությամբ։

Սաակաշվիլին փոխել է երկրի վարչապետին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին նշանակել է Վրաստանի վարչապետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Նոր ներքին գործերի նախարարի անունը դեռ չի ասվում, կառավարությունում տեղի ունեցած այլ կադրային փոփոխությունների վերաբերյալ նույնպես դեռ տեղեկություններ չկան:

Մինչ այս փոփոխությունը, սկսած 2009թ. փետրվարից, կառավարությունը ղեկավարում էր Նիկա Գիլաուրին, ում հետագա ծրագրերի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ:


Մերաբիշվիլին Սաակաշվիլիի թիմի առանցքային գործիչներից է: Նա ղեկավարում է Վրաստանի ՆԳՆ-ն 2004թ. և նրա ղեկավարման ընթացքում իրավապահ գերատեսչությունում արմատական փոփոխություններ են կատարվել:

Համարվում է, որ կաշառակերության դեմ պայքարը ոստիկանությունում Մերաբիշվիլիի իրականացրած ամենամեծ բարեփոխումներից է:


Սաակաշվիլին նոր վարչապետի նշանակման վերաբերյալ որոշումը ընդունել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Friday, June 29, 2012

Ծառուկյանի խաթրը չկոտրելու համար Հ. Աբրահամյանը Լիսկային առաջարկել է միանգամից երկու ՀՀԿ-ական առաջադրել



Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները, կանխատեսվածի համաձայն, բուռն են անցնելու: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում նախընտրակակ գործընթացներն արդեն ինտրիգային շրջափուլ են թևակոխել: Մենք գրել ենք, որ այստեղ ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի դեմ մտադիր է պայքարելու հայտ ներկայացնել Սիսիանի առաջին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գառնիկ Հովակիմյանը:

«Սակայն երեկ պարզ դարձավ, որ ՀՀԿ Սիսիանի խորհուրդը որոշել է պաշտպանել այլ թեկնածուի՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, ՀՀԿ-ական Սամվել Թանգյանին: Մեր տեղեկություններով` այս որոշումը կայացվել է նախօրեի երեկոյան: Մարզպետ Սուրեն Խաչատրյանին է այցելել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը և խնամու՝ Ծառուկյանի խաթրը չկոտրելու համար Լիսկային առաջարկել է միանգամից երկու ՀՀԿ-ական առաջադրել՝ ակնկալելով, որ այդպիսով ընտրողների ձայները կկիսվեն, և արդյունքում կշահի ԲՀԿ թեկնածուն՝ գործող քաղաքապետը»:

Քաղաքաշինության նախարարությունում կոռուպցիայի դեմ սկսել են տպավորիչ պայքարել



Քաղաքաշինության նախարարությունը ԲՀԿ-ից ՕԵԿ-ին հանձնելուց հետո հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Այս նախարարությունը, ինչպես և մյուս բոլոր նախարարությունները, գործունեության իր տեսակով պատկանում է կոռումպացվածների թվին: Սակայն այստեղ կոռուպցիայի դեմ սկսել են տպավորիչ պայքարել երեկվանից, ավելին՝ Կոտայքի մարզից:

«Արդեն կա մեկ «զոհ»: Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են ՔՆ քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մսանագետ, պետական տեսուչ էդվարդ Երիցյանին:

Վերջինս փորձել է 100 դոլար կաշառքի դիմաց օրինականացնել մի շինություն: Ըստ Կոտայքում շրջանառվոդ լուրերի՝ քաղաքացիներից մեկը Նուռ- նուս համայնքում գտնվող իր ամառանոցի շինարարությունը ցանկացել է օրինականացնել, և մի ՍՊԸ-ի տնօրեն խոստացել է փաստաթուղթ տրամադրել, թե իբր տվյալ ընկերությունն է շինարարությունն իրականացրել: Միաժամանակ ընկերության տնօրենը միջնորդել է էդվարդ Երիցյանին՝ որոշակի գումարի դիմաց օրինականացնել շինությունը և հայտնվել է իրավապահների ձեռքում: Այս տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանությունից: Նշեցին, որ այդ գործի շրջանակում երկու անձ ձերբակալված է:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ 1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ շրջանառվող լուրերի` կոտայքցի տեսուչը ԲՀԿ-ական է: Սակայն մեզ պաշտոնապես չհաջողվեց ճշտել նրա կուսակցական պատկանելությունը:

ՀԻշեցնենք, որ այս նախարարությունը հինգ տարի շարունակ ղեկաարել է ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, իսկ այժմ` ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանը»:

Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ


«ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում, ղարաբաղյան- հայաստանյան կառույցների միջև առկա խնդիրները դեռ չմարած՝ ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում»:


«Աժ ՀՅԴ- ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ՝ Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»՝ Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին և Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ»:

Արծվիկ Մինասյանը փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ նրա «դւսբրոն» ստանալու համար, ինչպես նաև «բանակցել» Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար ժորա Գրիգորյանին: Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին:

Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը դարձել է Աժ պատգամավոր:

Մահացել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը


ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը մահացել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Ինչպես հետագայում պարզվել էր` նրանք հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Դժբախտաբար, այսօր ժամը 19:00-ի սահմաններում Ավետյանը մահացավ:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին և մատուցող Դավիթ Ադամյանին, ով առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաև անվտանգության հինգ աշխատակիցները, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը և Արման Խաչատրյանը: Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 22-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:

Ահա թե ինչն է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ստիպել «գեղեցկացնել» նախագահի նստավայրը

4 տարի պաշտոնավարելով ՀՀ նախագահի նստավայրում` Սերժ Սարգսյանը միայն օրերս է հասկացել, որ նախագահականի դարպասների մոտ անհապաղ պետք է ծաղկամաններ տեղադրվեն` «դրանից բխող» անվտանգության սարքավորումների նորացմամբ: Առաջին հայացքից թվում է, թե որևէ արտառոց բան չկա. ընդամենը նախագահի նստավայրի դիմացի հատվածը գեղեցկացվում է: Բայց իրականում հենց նախագահական նստավայրում խոսվում է, որ «ծաղկամանների» իմաստը ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ և հաջորդող անսպասելի զարգացումները կանխելն է: Բանն այն է, որ այսուհետ Բաղրամյան 26 գնացած ցանկացած դժգոհության հեղինակները որևէ կերպ չեն կարող մոտենալ նախագահականի ճաղերին: Սա նշանակում է, որ հնարավոր գրոհների վտանգը մտահոգում է Սարգսյանին: Ահա թե ինչն է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ստիպել «գեղեցկացնել» նախագահի նստավայրը»:

Thursday, June 28, 2012

Հրանտ Մարգարյանը վերջնական տեսքի է բերում ՏԻՄ ընտրություններում առաջադրվող հին ընկերների ցանկը

Արցախում սպասվող նախագահական ընտրությունների հարցերը «հորով-մորով» անելուց հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը զբաղված է նաև այլ կարևոր գործերով: Նա այս ընթացքում փորձում է վերջնական տեսքի բերել ՏԻՄ ընտրություններում առաջադրվող հին ընկերների ցանկը: Բանից պարզվում է` պարոնայք դաշնակցականները սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններում շատ քիչ մասնակցություն են ունենալու և ամեն տեղ չէ, որ փորձելու են հայտ ներկայացնել: Ավելին, ասում են` առաջիկա օրերին դաշնակցության թիվ մեկ դեմքը փորձելու է այս հարցի շուրջ ճշտումներ անել վերևների հետ, քանի որ որոշ համայնքներում ՀՀԿ-ի հետ բախումը անխուսափելի է լինելու: Իսկ կոնկրետ Կապան քաղաքում, ուր գործող քաղաքապետը դաշնակցական Արթուր Աթայանն է, Մարգարյանը ամեն գնով փորձելու է նրան վերահաստատել իր տեղում, ուր նրա մրցակիցը ՀՀԿ-ից լինելու է Աշոտ Հայրապետյանը:
Ի դեպ, այս համատեքստում լուրեր են շրջանառվում, որ արդեն իսկ հեռախոսազրույց են ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ու Սյունյաց մարզի մեկ այլ ազդեցիկ դեմքերից Մաքսիմ Հակոբյանը, որն ընդհանուր առմամը վատ աչքով չի նայում Արթուր Աթայանին: Հետաքրքիր է, թե այս միության դեպքում ի՞նչ է անելու Սյունյաց էմիր Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, որն իրենով է արել Ա. Հայրապետյանին անցկացնելու հարցը:

Գրիգորյանը մինչև վերջին պահը չի ցանկացել մարզպետ դառնալ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու որոշումը ՀՀԿ-ում կայացվել է գաղտնի: Համենայնդեպս, այդ փաստը պաշտոնապես հայտնի է դարձել բանից հետո, երբ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է այդ հարցը: ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին թերթը հարցրել է` ինչու միայն այս մարզպետի նշանակումը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել, նա հակադարձել է, որ դա սխալ տեղեկություն է: Իսկ թե կոնկրետ որ օրն են ՀՀԿ-ականները հրավիրել ԳՄ նիստը, Մինասյանը չի ցանկացել ասել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ ՀՀԿ-ն մի քանի օր առաջ է այդ հարցով ԳՄ նիստ հրավիրել, բայց, չգիտես ինչու, այն գերադասել են գաղտնի պահել: Հավանաբար այն պատճառով որ Գրիգորյանը մինչև վերջին պահը չի ցանկացել մարզպետ դառնալ: Թերթը նշում է, որ այս նշանակումից հետո ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր կդառնա գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը:

Վիկտոր Դալլաքյանը հիմա էլ մտադիր է պայքարել Վանաձորի քաղաքապետի աթոռը ստանալու համար

ԱԺ նախկին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հիմա էլ մտադիր է պայքարել Վանաձորի քաղաքապետի աթոռը ստանալու համար: Վանաձորի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին: Թերթը հիշեցնում է, Դալլաքյանը, նախ, պայքարում էր սպորտի նախարարի պաշտոնի համար, ինչը, սակայն, չի ստացվել: Հետո նրան առաջարկել են ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցչի պաշտոնը, ինչից, սակայն, Դալլաքյանը, ըստ նույն աղբյուրների, հրաժարվել է: Խոսակցություններ կային նաև, որ նա կարող է դառնալ քաղծառայության խորհրդի նախագահ: Բայց Դալլաքյանը հիմա այլ բան է ուզում:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձևավորումը վերջնական փուլում է


Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ձևավորումը վերջնական փուլում է. այսօր հանձնաժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամի անունը ներկայացնելուց հետո այն կհամարվի ձևավորված, և ԱԺ նախագահ այս մասին կարգադրություն կստորագրի, այս մասին  հայտնեց ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը:

Ինչպես տեղեկացանք ԱԺ խմբակցություններից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից որպես հանձնաժողովի անդամ ներկայացված է Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Մերուժան Սիմոնյանը, «Օրինաց երկրից»՝ Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ից առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:

Էթիկայի հանձնաժողովի ստեղծումն ամրագրված է «Ազգային Ժողովի կանոնակարգ- օրենքում» կատարված փոփոխություններով և լրացում կատարելու մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագծի հիման վրա:

Այն ոչ միայն էթիկական վարքագծի կանոնների տեսանկյունից սահմանելու է պատգամավորի լիազորությունների իրականացումն ու վարքագիծը, այլև ուսումնասիրելու է պատգամավորների հայտարարագրերը, պարզելու է, թե արդյո՞ք այս կամ այն պատգամավորը այս կամ այն ելույթը ու հայտարարությունը անելիս չունի շահերի բախում, և եթե այո, ապա այդ մասին հայտարարե՞լ է, թե՝ ոչ:

Այդ դեպքում պատգամավորը կարող է նաև հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը, որից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

Հանձնաժողովում յուրաքանչյուր խմբակցություն ունենալու է մեկական անդամ, իսկ հանձնաժողովի նախագահն ու տեղակալը առաջադրվելուց հետո ԱԺ հերթական գումարման հինգ տարիներին պաշտոնավարելու են ռոտացիոն կարգով՝ որպես իշխող ամենամեծ և ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ այս մոդելն ամբողջությամբ կրկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գործող կարգը:

Ահմադինեժադը կմեկնի Լոնդոն` Օլիմպիական խաղերը դիտելու համար


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ ամիս մտադիր է այցելել Լոնդոն` Ամառային Օլիմպիական խաղերը դիտելու: Իրանական մամուլի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի օլիմպիական կոմիտեի քարտուղար Բաղրամ Աֆշարզադեն:

Նրա խոսքով` նախագահը մտադիր է Լոնդոն մեկնել մինչ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը` հուլիսի 26-ին (բացումը 27-ին է):
«Դեռ հայտնի չէ` Իրանի նախագահը կմասնակցի միայն բացման արարողությանը, թե՞ նա ցանկանում է դիտել ու աջակցել իրանցի մարզիկների ելույթները»,- ասել է նա` հավելելով, որ նախագահի այցի համար հատուկ խոչընդոտներ չկան:

Օլիմպիական խաղերին կմասնակցի իրանցի 50 մարզիկ:

ԱՄՆ-ն մոտ 2 մլն դոլար կհատկացնի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու համար


ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի ամերիկյան երկու` Միջազգային հանրապետական (IRI) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտներին (NDI)` Վրաստանում ազատ ու արդար ընտրական միջավայրի ստեղծմանն աջակցության նպատակով: Այս մասին, ինչպես հաղորդում է apsny.ge-ն, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը:

Այս նպատակով ամերիկյան կառավարությունը կհատկացնի մոտ 2 մլն դոլար: Նշված գումարով կապահովվի հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում NDI-ի 4 ու IRI-ի 12 երկարաժամկետ դիտորդական առաքելությունների այցը Վրաստան:
Իսկ ընտրությունների օրը NDI-ն Վրաստան կուղարկի լրացուցիչ 20 և IRI-ի 30 դիտորդ:
 
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱՄՆ-ի կառավարությունն ընտրություններին չի աջակցում որևէ կոնկրետ կուսակցության կամ քաղաքական գործչի: Օգնությունն ուղղված է ժողովրդավարական մշակույթի զարգացմանը»,- ասել է դեսպանը:

ՀԱԿ խմբակցության նիստում որոշվել է՝ ինչպես և ով է ներկայացնելու ՀԱԿ–ի տեսակետն ԱԺ–ում


«Հայ ազգային կոնգրես» խմբակցության այսօր հրավիրված նիստի օրակարգում եղել է Նիկոլ Փաշինյանին Էթիկայի հանձնաժողովում ընդգրկելու, ինչպես նաև ՀԱԿ-ի առաջիկա աշխատանքների համակարգման հարցերը, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Մասնավորապես, որոշվել է, որ կառավարության և ԱԺ պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված և մեծ ու փոքր նստաշրջանների օրակարգում ներառված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ խմբակցության տեսակետը պետք է ներկայացնի այն պատգամավորը, ով ընդգրկված է տվյալ նախագծի համար գլխադասային համարվող հանձնաժողովում: Այլ կերպ ասած, թե ով է այս կամ այն նախագծի Կոնգրեսի «քննարկողը»:

Մասնավորապես, տնտեսական նախագծերի վերաբերյալ Կոնգրեսի տեսակետը լիագումար նիստերում ծավալվող քննարկումներում կներկայացնի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ արտաքին քաղաքական հարցերին առնչվող նախագծերի վերաբերյալ, Գագիկ Ջհանգիրյանը՝ պետաիրավական և այլն:

Արամ Մանուկյանը հավելեց, որ «քննարկողները« նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացությունները պետք է ներկայացնեն ոչ միայն ԱԺ լիագումար նիստում՝ «դրսի » համար, այլ նաև ներսում՝ ՀԱԿ խմբակցության կարծիքը ձևավորելու համար:

Բրիտանիայում Թեհրանի շահերը կներկայացվեն Օմանի, իսկ Իրանում Լոնդոնի շահերը կներայացվեն Շվեդիայի դեսպանատան միջոցով


Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել ըստ որի` երկու երկրների շահերը կներակայացվեն Օմանի և Շվեդիայի դեսպանատաների միջոցով, գրում է The Washington Post-ը` հղում անելով իրանական IRNA գործակալությանը:

Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին նշել է, որ Բրիտանիայում Թեհրանի շահերը կներկայացվեն Օմանի, իսկ Իրանում Լոնդոնի շահերը կներայացվեն Շվեդիայի դեսպանատան միջոցով:
Օմանն արդեն պաշտոնապես հաստատել է այս լուրը, մինչդեռ բրիտանական կողմը որևէ մեկանաբանություն չի տվել:

Անցյալ տարի թե Իրանը, թե Մեծ Բրիտանիան փակել են իրենց դեսպանատաները հիմանականում երկրի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ առկա խնդիրների պատճառով, ինչպես նաև Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա մի խումբ իրանցիների հարձակումից հետո: Միջադեպին հաջորդել էր Իրանի օրենսդիրների ընդունած որոշումը ըստ որի` Բրիտանիայի հետ հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցվել են գործերի հավատարմատարի աստիճանի:

Սերժ Սարգսյանի համակուրսեցին դատի է տվել «7օր»–ին և փող է պահանջում


Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Ազիզյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին հայց է ներկայացրել ընդդեմ «7օր»–ի հիմնադիր «Թևանյան» ՍՊԸ–ի։
Դպրոցի տնօրենն իր փաստաբանի միջոցով դատարանից պահանջում է մեզ պարտավորեցնել ներողություն խնդրել, հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները, եթե մենք չկարողանանք ապացուցել, որ ինքը կաշառակեր է։ Բացի այդ՝ Ազիզյանը մեզանից պահանջում է վճարել նաև 100000 դրամ՝ փաստաբանական ծառայության համար։
Արդեն իսկ կայացել է դատական երկու նիստ։ Սկզբում զուտ հայցվորի ու պատասխանողի կարգավիճակներն են ճշտվել։ Դատավորը Ա. Կուբանյանն է։
Հետաքրքրական է, որ երկրորդ նիստից հետո հայցվոր կողմը նոր պահանջ է ներկայացրել, ըստ որի՝ պահանջում է «7օր»–ից բռնագանձել արդեն 300000 դրամ։ Թե ինչով է պայմանավորված գումարային չափի փոփոխությունը, կարող ենք միայն ենթադրություններ անել։ Հավանաբար՝ կա՛մ փաստաբանն է գործի համար լրացուցիչ գումար պահանջել հաճախորդից, ու վերջինս էլ որոշել է այդ գումարը «7օր»–ից ստանալ, կա՛մ էլ տիկին Ազիզյանի մոտ է ներքին ցանկություն առաջացել ավելի շատ գումար բռնագանձել մեզանից, եթե, իհարկե, դատարանը հօգուտ Սերժ Սարգսյանի համակուրսեցու որոշում կայացնի։ Ինչևէ։
Հիմա՝ բուն թեմայի մասին։
Մեր խմբագրությունը էլ. փոստով ահազանգ էր ստացել այն մասին, որ նշյալ դպրոցի տնօրենն առաջին դասարանի ուսուցիչներից յուրաքանչյուրից 100–ական դոլար է պահանջում։ Ուսուցիչներն էլ, ըստ «Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում սովորողների մի խումբ ծնողներ» ներկայացողների, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որոշել են ծնողներից հավաքել այդ գումարը և տալ տնօրենին (տե՛ս http://7or.am/am/news/view/33502/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA%E2%80%93%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%E2%80%93%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%BD%D5%A5%D6%81%D5%AB%E2%80%93%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6
Մենք այդ ահազանգը տեղադրել էինք կայքի «լրահոս» բաժնում՝ այն վերնագրելով «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում», այսինքն՝ ոչ թե հաստատել էինք ահազանգը, այլ հարցական նշանով էինք հրապարակել ստացված տեղեկատվությունը։
Նյութը հրապարակելուց հետո դպրոցի տնօրեն Ռ. Ազիզյանի փաստաբանի կողմից ստացանք պատասխան նամակ, որտեղ հերքվում էր կաշառակերության մասին տեղեկությունը։ Մենք այդ պատասխանը, որն իր ծավալով մի քանի անգամ գերազանցում էր հրապարակված լուրի ծավալին, խնդրո առարկային չվերաբերող որոշ հատվածներ կրճատելով՝ «Հերքում» խորագրով (ինչպես օրենքն է պահանջում) տեղադրեցինք նույն«լրահոս» բաժնում (տե՛ս http://7or.am/am/news/view/33534/):
Հերքումն արդեն տեղադրված էր, երբ բառիս բուն իմաստով խմբագրություն ներխուժեց Ազիզյանիտնօրինությամբ գործող դպրոցի աշակերտների ծնողներից և ուսուցչական կազմից բաղկացած խումբ։ Նրանք պնդում էին, որ այդպիսի բան չկա, և Ազիզյանը կաշառակեր չէ։ Մենք նրանց բացատրեցինք, որ «7օր»–ը միայն ահազանգն է տեղադրել և չի պնդել, թե Ազիզյանը կաշառակեր է, և բացի այդ՝ դպրոցի տնօրենի փաստաբանի պատասխանը որպես հերքում արդեն մեր կայքում տեղադրված է, և զուտ իրավական առումով մենք իրարից բան չենք կարող պահանջել։ Սակայն եթե իրենք ուզում են ավելին, ապա կարող են ծնողների ու ուսուցիչների անունից գրել, որ դպրոցում կաշառակերություն չկա, և մենք դա էլ կտպագրենք։ Խմբագրություն եկածները դա չարեցին։
«Դեպքից» օրեր անց տեղեկացանք, որ Ազիզյանը «7օր»–ին դատի է տվել։
Մենք խնդիր չենք տեսնում այն հարցում, որ մեզ դատի են տվել։ Ի վերջո, դա Ազիզյանի իրավունքն է, բայց հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածում մանրամասն նկարագրված է լրատվամիջոցներում նյութերի հրապարակման և դրանց հերքման հետ կապված կանոնները և լրատվական գործունեություն իրականացնողի իրավունքներն ու պարտականությունները, որոնց«7օր»–ը հետևել է ամենայն ճշգրտությամբ։
Հիմա թե ի՞նչ օրինական հիմքով պետք է մեզ պարտավորեցնեն երկրորդ անգամ հերքում տպագրել ու դեռ մի բան էլ գումար վճարել հայցվորին, պարզ կդառնա առաջիկայում։ Հակված չենք որևէ միտում տեսնելու այս ամենի մեջ, բայց դե...
Հերթական նիստը նշանակված է հուլիսի 6–ին՝ ժամը 11–ին, բայց այդ օրը Կառավարությունը որոշել է հայտարարել ոչ աշխատանքային։ Ենթադրվում է, որ դատավորն այլ օր կնշանակի նիստը։ Մեր ընթերցողներին այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
7or.am
Հանրակրթության  ոլորտում կաշառակերության երևույթը լուրջ խնդիր է և դժվար բացահայտվող։ Բոլորը գիտեն այդ մասին, բայց որևէ մեկը բացահայտորեն չի խոստովանում, որ կաշառք է վերցրել կամ տվել։ Դպրոցներում կաշառք տվողն ու կաշառք վերցնողն իրենց պահում են ընտրակաշառք տվողի ևընտրակաշառք վերցնողի պես. կողմերը «սուխոյ ատկազ» են կանգնում, թե այդպիսի բան կա, քանի որ փոխադարձ շահով են կապված։ Դե արի ու ապացուցի։
Կրթության նախարարությունն էլ է ընդունում, որ կոռուպցիոն երևույթներ կան կրթօջախներում, ու դրա համար որոշել է քաղաքացիներից տեղեկություններ ստանալու համար թեժ գիծ բացել, բայց դե դրանով, ինչպես հայտնի է, հարց չի լուծվում։ Խնդրեմ՝ անհայտ անձինք լուր են հաղորդել ոչ թե թեժ գծին, այլ «7օր»–ին։ Մենք, առանց սեփական վերաբերմունքն արտահայտելու, հրապարակել ենք ահազանգը՝ հույսով, որ կրթության նախարարությունը մեր հրապարակումը կընդունի որպես թեժ գծին հաղորդած տեղեկություն և կարձագանքի՝ փորձելով պարզել, թե արդյոք կե՞ղծ է այն, թե ոչ, բայց Արմեն Աշոտյանի գլխավորած կառույցի փոխարեն ահազանգին արձագանքեց տնօրեն Ռ. Ազիզյանը, և այժմ մենք դատարանում պատասխանող կողմ ենք դարձել։ 

Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է

«Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացը կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելացնել ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ»,-այսօր Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին Արտգործ նախարար Վարդան Օսկանյանը:«Էշթոնի հայտարարությանը նախորդել էր մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որի դիվանագիտական ձևակերպումները, ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում, բավական խիստ էին և էապես տարբերվում էին նախորդ՝ լ’Ակվիլայի (2009թ.), Մուսկոկայի (2010թ.) և Դովիլի (2011թ.) հայտարարություններից:
Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է: Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լիներ: Ստեղծված իրավիճակի պատճառները երկուսն են.
Նախ, այսօր սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք: Սա լուրջ պրոբլեմ է: Վեճը գնում է փոփոխված երեք տարբեր փաստաթղթերի շուրջ. Սոչիի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, Սանկտ Պետերբուրգի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, և Կազանի փաստաթուղթ, որը նույնպես անընդունելի է Ադրբեջանի համար: Սա բնականաբար բանակցությունները շարունակելու լուրջ խոչընդոտ է:
Երկրորդ, փակուղու պատճառ է նաև այն, որ այս տարիների ընթացքում չհամաձայնեցված խնդիրներն ավելացել են: Կազանից հետո շրջանառության մեջ են Ադրբեջանի առաջարկած տասը փոփոխությունները, որոնք անընդունելի են հայկական կողմի համար:
Այսօր միջնորդների խնդիրն է (հավանաբար Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է դա անել), որ կողմերը վերջիվերջո փաստաթղթերից մեկն ընդունեն որպես բանակցային հիմք: Բացի այդ, շատ տրամաբանական է ենթադրել, որ Քլինթոնը Բաքվում Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել նրա առաջարկած տասը կետերի մեծ մասից (8-9-ից), իսկ հայկական կողմին Երևանում խնդրել ընդունել դրանցից գոնե մեկը կամ երկուսը:
Իմ խորին համոզմամբ՝ Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա:
Կարծում եմ՝ հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին՝ առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում:
Ահավասիկ, ստեղծված այս իրավիճակն է պատճառը, որ միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա, երբ ակնհայտորեն Ադրբեջանն է, որն իր ծայրահեղ պահանջներով խոչընդոտում է ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ ռազմատենչ հայտարարություններով և սահմանային ոտնձգություններով վտանգում փխրուն խաղաղությունը»,-եզրափակել է Օսկանյանը:

Փոխվարչապետն ու 6 մարզպետ մեկնել են ԼՂՀ


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև փոխգործակցության հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կամփոփեն կատարված աշխատանքները, կքննարկեն համագործակցության ուղղություններն ու կոնկրետ ծրագրերի վերաբերյալ անելիքները:
Աղբյուրը նշում է, որ Արագածոտնի մարզը համագործակցում է Հադրութի շրջանի, Արմավիրի մարզը` Շուշիի շրջանի, Շիրակի մարզը` Ասկերանի շրջանի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը` Քաշաթաղի շրջանի, Տավուշի մարզը` Մարտակերտի շրջանի հետ:
Արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում:

Նիկոլ Փաշինյանի դիմումի դատաքննությունը կշարունակվի

ՀՀ Սահմանադրական դատարանի հունիսի 28-ի աշխատակարգային որոշմամբ, հուլիսի 3-ին` ժամը 10-ին, կվերսկսվի 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը:Դիմումատուն վիճարկում է թ. 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ն.Փաշինյանը ՍԴ-ից խնդրել է անվավեր ճանաչել այս որոշումը, ինչպես նաև ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ճանաչել իրեն:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել էր Ն. Փաշինյանը դիմումի հիման վրա գործի քննությունը և արդյունքում կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում`պատճառաբանելով, որ անհրաժեշտություն է առաջացել մի շարք պետական մարմիններից պահանջել հավելյալ նյութեր: ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջվել էր տեղեկություններ տրամադրել Ն. Փաշինյանի դիմումում հիշատակված մի շարք հանգամանքների, մասնավորապես, նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուի վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով ձեռնարկված համապատասխան միջոցների եւ դրանց արդյունքների մասին: ՍԴ-ի որոշման մեկ այլ կետով ՀՀ վարչական դատարանից պահանջվել էր ներկայացնել մայիսի 6-ի ընտրությունների հետ կապված հայցադիմումների հիման վրա հարուցված ընտրական գործերով կայացված դատական ակտերը՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի դրույթների գործնական կիրառումը հետազոտելու նպատակով, իսկ Կենտրոնական ընտրական հաձնաժողովից` ներկայացնել դիմողի հունիսի 12-ին ՍԴ մուտքագրված նկատառումների վերաբերյալ գրավոր բացատրություն:

Մոռացեք ամեն ինչ, արդեն նոր աշխատանք կա, նոր ոլորտ

Մեզ մոտ սկզբունք կա` ով լավ աշխատում է, ապա լավ աշխատելու է միշտ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հարցին, թե միթե՞ նախարարի մամուլի քարտուղարը լավ չէր աշխատում, որ աշխատանքից ազատման դիմում գրեց, Բեգլարյանը պատասխանեց, որ նա էլ էր լավ աշխատում և արդեն տեղափոխվել է այլ աշխատանքի: Մյուս փոփոխությունների մասին նախարարն անպայման կտեղեկացնի:Խոսելով Աբովյան փողոցների կրպակների մասի , որոնց սեփականատեր հանդիսանում էր նաև Բեգլարյանի եղբայրը ՝ բանախոսը նշեց, որ իր եղբայրը մեծ մարդ է և ինչ էլ ունի Աբովյան փողոցում` ունի 1990թ-ից: «Ինքը որոշում է կայացրել` հանուն հայրենիքի, առաջին հերթին նա էր կողմ, որ այդ կրպակները քանդվեին»:
Հարցին, թե Դոմինգոյի «չարաբաստիկ» համերգը իր կարիերայի վրա ինչ ազդեցություն ունեցավ, Գ.Բեգլարյանը պատասխանեց. «Մոռացեք ամեն ինչ, արդեն նոր աշխատանք կա, նոր ոլորտ»:

Ռուբեն Հայրապետյանը միջադեպի ժամանակ եղել է «Հարսնաքարում»


Նոր մանրամասներ են ի հայտ եկել «Հարսնաքարի» միջադեպի վերաբերյալ: 1in.am-ի աղբյուրները պնդում են, որ հունիսի 17-ի չարաբաստիկ օրը, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու ժամանակ Ռուբեն Հայրապետյանը գտնվել է «Հարսնաքար» ռեստորանում, նա տեղյակ է եղել միջադեպի մասին և ավելին` չի բացառվում, որ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու հրահանգը հենց Հայրապետյանն է տվել: Այսինքն, Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկածներից մեկը՝ Գարիկ Մարգարյանը, ի պաշտոնե գտնվել է այնտեղ, որտեղ եղել է «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը:
Իսկ այն, որ Գարիկ Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, այլ ոչ թե Հարսնաքար ռեստորանի անվտանգության աշխատակից, արդեն բազմիցս ասվել, է և բերվել են մի շարք տեսագրություններ:
Նշենք, որ ունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կա 4 կալանավորված: Վահե Ավետյանի վիճակը դեռևս ծանր է:

ցանկություն է առաջանում՝ մեքենան խփել պատին, կանչել Շամշյանին, նկարել տալ, սպանել և ինքնասպան լինել


Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով հանրության շրջանում հայտնի է «Բազազ» մականվամբ և ով բավականին ակտիվ է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, իր էջում գրառում է թողել։
«Այնքան են գրում վթարներիինքնասպանությունների,սպանությունների մասինոր ակամա ցանկություն էառաջանում՝ մեքենան խփել պատինկանչելՇամշյանիննկարել տալսպանել և ինքնասպան լինել:Հարգելի ԶԼՄ-ներհասկացանք՝ սենսացիահասկացանքխոսքի ազատությունմեկ-մեկ էլ լավ բան գրեքԱյնքանլավ բաներ կա մեր կյանքում... Մանկան առաջին ճիչ,սերհավատարմությունընկերությունշատ-շատ լավ մարդիկլիքը զբոսաշրջիկներլավ բերք.գրեք էլիմի լավ բան գրեք...»,–հորդորել է փոխոստիկանապետը։

Բաց նամակ բնապահպանության նախարարին


ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին
Հարգելի պարոն նախարար.
Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինների պաշտոնական կայք էջերից տեղեկացվել ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա արդեն իսկ գործում է մեկ փոքր ՀԷԿ` <Խաչաղբյուր-1> անվամբ` 731-850 մետր բացարձակ բարձրությունների վրա: Սակայն պատրաստվում է կառուցվել ևս 2-րդը` <Խաչաղբյուր-2> անվամբ` 860-1050 մետր բարձրության վրա: Այս փոքր ՀԷԿ-երը պատկանում են <Քարևարդ> ՍՊ ընկերությանը:
Բացի այդ, տեղեկացված ենք նաև, որ դեռևս 2011թ. հուլիսի 7-ին նույն գետի և նրա վտակ համարվող Աղբայի վրա ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման երկու թույլատրություն` հետագայում ևս 2 փոքր ՀԷԿ կառուցելու համար, որը պատկանում է <ԱԹՎԱ> ՍՊ ընկերթությանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լասիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով, մեզ համար անհասկանալի և անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը:
Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների:
Մենք, պնդում ենք, որ մինչև ցանակացած թույլատրություն տալը ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է սկզբնական փուլում լուրջ ուսումնասիրություն և գնահատում իրականացնի, հաշվի առնելով բոլոր տեսակի վտանգները՝ ներգրավելով նաև հանրությանն ու ոլորտի մասնագետներին, որպեսզի հետագայում չունենանք բնությանը և շրջակա միջավայրին հասցված անդառնալի կորուստներ, որոնց վերականգնելը շատ բարդ է և ժամանակատար:
Ելնելով վերոշարադրյալից, խնդրում ենք <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների համաձայն մեզ տրամադրել <Խաչաղբյուր-2> փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի և համապատասխան եզրակացության պատճենները:
Մեր կողմից մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ բնապահպանության նախարարությանը վերը նշված փաստաթղթերը ստանալուց հետո:
"Թռչկան" քաղաքացիական նախաձեռնություն

Սերժ Սարգսյանը խիստ է նյարդայնացել Տեր- Պետրոսյանի վերջին ելույթից


Փաստորեն` Բաղրամյան 26-ի վերջին հույսը, այն է` տրոհել, խանգարել քաղաքական դաշտի միասնական ձգտումները, չի ստացվում:
Լևոն Տեր- Պետրոսյանն իր վերջին ելույթում անդրադառնալով ԲՀԿ-ի թեմային` ավելի կոշտ գնահատականներ տվեց բոլոր նրանց, ովքեր Բաղրամյան 26-ի ցուցումով իսկական պատերազմ են հայտարարել ԲՀԿ-ին` անվանելով «խառնակիչներ»:
 «Իրերը կոչելով իրենց անունովհարկ էարձանագրել հետեւյալըանկախ կոչվածորոշ մամուլի միջոցներ եւ քաղաքականուժերայդ թվում նաեւ Հայ ԱզգայինԿոնգրեսից անջատված տարրերանցյալտարվա հոկտեմբերից սկսած պայքարելեւհակառակ իրենց կանխատեսումների չարդարացմանայսօր էլ շարունակում են պայքարել«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերիհատկապեսԿոնգրեսի հետհամագործակցությունը վիժեցնելու համարնպատակ հետապնդելով «Բարգավաճին»կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»,- նշեց երկրի 1-ին նախագահը իր երեկվա ելույթում:
Ըստ Տեր – Պետրոսյանի` «նրանք ձգտում են անել այնինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել ՍերժՍարգսյանինայն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ուհլուհնազանդ կամակատարը»:
Այսպիսով, Տեր- Պետրոսյանն իր վերջին ելույթում հանդես չեկավ «առանձին քաղաքագիտական վերլուծությամբ», որին համաձայն չէին ՀԱԿ-ում: Այս անգամ առաջին նախագահի ելույթը ինքնավստահ բնույթ ուներ, և այլևս նա կարիք չուներ իր թեզերը` ԲՀԿ-ի վերաբերյալ, համոզելու ՀԱԿ-ի վերնախավին, որտեղ, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, գրեթե բոլորը համամիտ են 1-ին նախագահի տեսակետների հետ:
Այսպիսով, Բաղրամյան 26-ի բոլոր ծրագրերը` ջլատել, կազմաքանդել ՀԱԿ-ը և «փողոցը» վերցնել իրենց վերահսկողության տակ, չստացվեց:
Ելնելով այս իրավիճակից, Բաղրամյան 26-ը որոշել է ԲՀԿ-ից բացի քարոզչական պատերազմ հայտարարել նաևՀԱԿ-ին ու անձամբ Լևոն Տեր- Պետրոսյանին:
Իր լրատվական խոնվեյբիններին Բաղրամյան 26-ը շրջաբերական է իջեցրել`
ա/ Միկրոսկոպի տակ քննել ԲՀԿ-ի գործողությունները և «կեղտ գտնելուն» պես բացահայտել դրանք.
բ/ Ամեն կերպ հիմնավորել, որ ՀԱԿ-ը, Տեր- Պետրոսյանի գլխավորությամբ այն այլևս նախկին ՀԱԿ-ը չէ:
գ/ Անընդհատ շեշտել, որ «Տեր- Պետրոսյանի գնացքը գնացել է»:
դ/ Հատուկ ձևով «փչացնել» նաև Լևոն Զուրաբյանին:
ե/ Ամեն  կերպ «раскрутка» անել Արամ Զավենիչին և Նիկոլ Փաշինյանին, որպես Տեր- Պետրոսյանի այլընտրանք` ՀԱԿ-ում:
Պետք է խոստովանենլ, որ Բաղրամյան 26-ի Խոյվենբինական քարոզչամեքենան «աշխատում է» գերմանական ճշգրտությամբ:
Տեր – Պետրոսյանի ելույթից ժամեր չանցած «անկախ մամուլը» 1-ին նախագահին պատասխանեց «մեր պատասխանը Չեմբերլեմին» թեմայով:
Սակայն իր այդ պատասխանով յուրովի բացահայտվեց, թե հատկապես որ լրատվամիջոցների վրա էին «հարվածային» դեր դրել Բաղրամյան 26-ում:
Պետք է նշել,սակայն  որ արդեն մերօրյա լրատվական խոնվեյբինների արգումենտները այլևս չեն աշխատում, ինչպես որ արդեն ոչ մեկին համոզիչ չեն Արթուր Բաղդասարյանի կամ Արտաշես Գեղամյանի քարոզները:

Wednesday, June 27, 2012

Ճապոնիա մեկնելուց առաջ Սարգսյանն անսպասելի հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանն է դառնում կուսնախագահի 1-ին տեղակալ

Խորհրդարանական ընտրություններից հետո, Ճապոնիա մեկնելու նախօրյակին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը դառնում է կուսակցության նախագահի առաջին տեղակալ, բոլոր «հետևանքներով» հանդերձ` ֆինանսական, կազմակերպչական, համայնքների հետ տարվող աշխատանքների: Ասել է թե, տնտեսական և արտաքին քաղաքական ֆունկցիաներից զատ, որոնք կոորդինացնում են համապատասխանաբար Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը, մյուս բոլոր ֆունկցիաները, որ կոորդինացնում էին տեղակալներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադևոսյանը, կիրականացնի Հ. Աբրահամյանը և այն էլ ՏԻՄ ընտրությունների թեժ օրերին, երբ հանրապետության ամեն միլիմետրի համար անզիջում պայքար է ընթանում հենց ՀՀԿ-ականների միջև: Արգամիչը, ինչպես երևում է, որոշել է իր լիազորությունները լիարժեք օգտագործել, իր «սիրելիներից» Էդգար Ղազարյանին նա արդեն մարզպետ է նշանակել, հիմա էլ զբաղված է ապագա համայնքային ընտրությունների թեկնածուների «քարտեզագրմամբ»: Եվ: այնուհանդերձ, ՀՀԿ-ում շատերը չեն հասկանում, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց` Հովիկ Աբրահամյանին դարձնելով ՀՀԿ առաջին տեղակալ, երբ հինգ տարի շարունակ նրան դա չէր հաջողվում: Երեք տարի առաջ նա անգամ փորձել էր դա անել Դավիթ Հարությունյանի միջոցով, ով ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստում առաջարկել էր Աբրահամյանին դարձնել առաջին տեղակալ, սակայն Սերժ Սարգսյանից «դաբրոն» չստացած ծերակույտը շատ կոշտ էր դիմադրել, և ՀՀԿ-ն Տիգրան Թորոսյանից հետո մնացել էր առանց առաջին տեղակալի: ՀՀԿ-ում պնդում են, որ թե այդ, թե ԱԺ նախագահի պաշտոնն Արգամիչին տրվել է բոնուսով: Նա խոստացել է, որ Ծառուկյանն անպայման պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ին և եթե չպաշտպանի, ինչպես ինքը` Աբրահամյանն է ասել, «հրաժարական կտամ բոլոր պոստերից»:

ԱԺ 131 պատգամավորներից 71-ը եղել են նաև նախկին խորհրդարանում


ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 131 պատգամավորներից 71-ը պատգամավոր են եղել 2007-2012 թվականներին՝ 4-րդ գումարման Ազգային ժողովում, իսկ նշված 71-ից 11-ը զբաղվել են օրենսդիր գործունեությամբ նաև այլ գումարման խորհրդարաններում, այս մասին Tert.am-ը տեղեկանում է parliamentmonitoring.am կայքից:

Ըստ կայքի՝ Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից 8-ը ղեկավարում են Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները: Չորսի հանձնաժողովների նախագահները «Բարգավաճ Հայաստանից» են, իսկ 12 մշտական հանձնաժողովների նախագահներից 7-ը նույն մշտական հանձնաժողովները նախագահել են նաև 4-րդ գումարման Ազգային ժողովում, իսկ ԱԺ նախագահներից ոչ մեկը չի ղեկավարել Ազգային ժողովը գումարման սկզբից մինչև վերջ:

5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նորանկախ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ առայժմ միակն է, ով որպես ԱԺ նախագահ պաշտոնավարում է 2-րդ անգամ:

5-րդ գումարման ԱԺ-ում են 2 նախկին վարչապետ (Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան), 3 նախկին արտգործնախարար (Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան), Երեւանի 2 նախկին քաղաքապետ (Արտաշես Գեղամյան, Գագիկ Բեգլարյան, (Գագիկ Բեգլարյանը հայտնել է ինքնաբացարկ, Կապի և տրանսպորտի նախարար նշանակվելուց հետո):

Նոր խորհրդարանում կանայք 15-ն են` նախորդ 11-ի փոխարեն:

5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորը Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Հայկ Գրիգորյանն է՝ 28 տարեկան։ Ամենաերիտասարդ կին պատգամավորն Արփինե Հովհաննիսյանն է՝ 29 տարեկան։ Վերջինս պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով:

Նորընտիր Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորը Մկրտիչ Մինասյանն է՝ 66 տարեկան:

Արամ Մանուկյանը Աշոտյանի կոչը «անշնորհք» է որակում


Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքին մի քանի անգամ խոսեց արտահերթ ընտրությունների մասին:
Վերջինից ՍիվիլՆեթը հետաքրքրվեց, թե արդյոք այդ հիշատակումները նշանակո՞ւմ են, որ երկրում հնարավոր են արտահերթ նախագահական ընտրություններ: «Ցանկալի է և չի բացառվում, որ դեպքերը այնպես զարգանան, որ այս իշխանությունը ուղղակի ի վիճակի չլինի տիրապետել իրադրությանը»,- պատասխանեց նա:
Հարցին, թե ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է այդ համատեքստում նորից նստացույցեր և համազգային ըմբոստության այլ միջոցառումներ սկսել, նա պատասխանեց, որ դրա մասին դեռ շուտ է խոսելը: «Մենք այնքան մանևրող, արագ արձագանքող ուժ ենք, որ ցանկացած դեպքում ցանկացած բան կարող ենք անել: Հիմա ունենք լայն տարածված, ինստիտուցիոնալացված համակարգ, որ մի ժամում կարող ենք հավաքել տասնյակ հազարավոր մարդկանց»,- նշեց նա:
Անդրադառնալով քաղաքական գործընկերների և հակառակորդների հետ հարաբերությունների հարցին, մասնավորապես՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, որ տեսնելիս պետք է բարևել միմյանց և բարի ախորժակ մաղթել, Մանուկյանը նշեց. «Ո՛չ ես, ո՛չ մեր քաղաքական թիմից որևէ մեկը այդպիսի խնդիր չունենք: Դա անշնորհք հայտարարություն էր և անշնորհք կոչ: Չկա այդպիսի բան: Շատ նախարարներ, պատգամավորներ իշխանական կոալիցիայից իրենք են մոտենում և շնորհավորում մեզ, մեր մուտքը, մեր հաղթանակը, մեր համարձակ ելույթները, մեր ծրագրային ելույթները»:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ «քվեարկությանը 49 դեմ ձայնը համարում է խորհրդարանական ուժերի հաջողություն, և այս փուլի համար, կարծում է, որ դա նորմալ արդյունք է» [խոսքը Ազգային ժողովում կառավարության ծրագրի դեմ քվեարկած պատգամավորների թվի մասին է – խմբ.]: Հարցին, թե կարելի՞ է այդ խոսքերից ենթադրել, որ Կոնգրեսը պատրաստվում է հետագայում իր կողմը քաշել նաև կոալիցիոն պատգամավորներին, ՀԱԿ անդամը դրական պատասխան տվեց:
Նրա խոսքով` կոալիցիոն որոշ պատգամավորների մոտ արդեն նկատվում են տրամադրության փոփոխություններ, բայց «այս պահին որևէ կոնկրետ բան չկա»:

Ընդդիմադիրը հաղթել է Եվրադատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ ընդդիմադիր Վարդան Մալխասյանի, ով 2006 թվականի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ 2007-ի օգոստոսին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: 

Եվրադատարանը հունիսի 26-ին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Վարդան Մալխասյանին նախնական կալանքի տակ պահելու գործընթացն իրականացվել է Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը: Այդ խախտումների դիմաց պետությունը պետք է Մալխասյանին վճարի 4500 եվրոյին համարժեք փոխհատուցում:

Ինչպես տեղեկացանք Եվրադատարանում ընդդիմադիրի շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Շուշանյանից, վճիռը հիմնականում վերաբերում է մինչեւ ազատազրկման դատավճիռը Վարդան Մալխասյանի նախնական կալանքի ժամկետը պարբերաբար երկարաձգելու` դատարանի որոշումներին.  Եվրադատարանն արձանագրել է, որ բավարար հիմքեր չեն եղել այդ շրջանում նրան շարունակաբար անազատության մեջ պահելու համար, եւ կալանքի ժամկետը երկարաձգելու հիմնավորումները եղել են «վերացական»: Հիշեցնենք, այն ժամանակ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ (այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ) Վարդան Մալխասյանի ու համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունները հաջորդեցին կառույցի` 2006-ի դեկտեմբերի 2-ի հավաքին: Մալխասյանը ավելի քան համոզված է, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում սկսելը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերն է եղել, ինչի դիմաց հիմա պետք է տուգանվի Հայաստանի Հանրապետությունը:

«Ես անհիմն եմ եղել նախնական կալանքի տակ: Ինձ կարող էին ստորագրությամբ բաց թողնել, որովհետեւ ես նախկինում դատված չեմ եղել, փախած չեմ եղել: Առաջին քաղբանտարկյալներից էինք, աշխարհն է մեզ համարել քաղբանտարկյալ... Քոչարյանը լուրեր ուներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալու է քաղաքական ասպարեզ, արդեն գալիք ընտրություններից առաջ իրենք նախականխիչ գործողություններ սկսեցին ձեռնարկել: Դրա համար հրահանգ իջեցրեց, որ շատ դեմոնստրատիվ ձեւով մեզ ձերբակալեն: 10 քննիչներ էին զբաղվում մեր գործով: Ապշեցուցիչ բան է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մալխասյանը` շարունակելով. - «Հոդվածը, որով քրեական գործ էին հարուցել, կարելի էր ավարտել մեկ օրում, քանի որ ամեն ինչ պարզ էր: Վեց ամիս քննություն էր գնում 10 քննիչներով: Մեզ որ դատավարության էին տանում, համ ոստնաշղթաներ էին գցում, համ ձեռնաշղթաներ... դիտավորյալ, ցուցադրաբար, որ տեսե'ք, սրանց ինչ օրն ենք գցել»:

Մալխասյանին ձերբակալել էին հավաքի ժամանակ հնչեցրած կոչերի համար` Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով: Նա իրեն այս հոդվածով երկու տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը եւս բողոքարկել է Եվրադատարանում. ասաց, որ շուտով նաեւ այդ մասով քննությունը կսկսվի: Պատիժը Մալխասյանն ամբողջությամբ կրեց եւ բանտից դուրս եկավ 2008-ի դեկտեմբերին, երբ մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ ընդդիմադիրներ արդեն անազատության մեջ էին:

«Ես ասել էի` «սրանց դեմ պետք է պայքարել իրենց զենքով», իրենք այդ «իրենցը» ջնջել են, դարձրել են «սրանց դեմ պետք է պայքարել միայն զենքով»: Մի բառը փոխել են, իմաստը փոխվել է: Սրանք աճպարար են, կեղծարար են, կեղծիքն է սրանց հագեցնում», - ասաց Մալխասյանը:

Մալխասյանը ափսոսանք է հայտնում, որ Եվրադատարանի վճիռների դիմաց վճարում են ոչ թե ապօրինի վճիռներ արձակած դատավորները, այլ պետությունն ու հարկատուն:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուզում է հազար հատ որոշում կայացնի ի վնաս Հայաստանի Հանրապետության, դատավորին գործից չեն հանում, ոչ էլ պատժում են, որովհետեւ իրենց կամակատարն է», - ասաց ընդդիմադիրը:

Թեեւ Մալխասյանը պահանջել էր 110 հազար եվրոյի փոխհատուցում, բայց Եվրադատարանի սահմանած 4500 հազարից դժգոհ չէ, քանի որ կարեւորում է բարոյական հաղթանակը:

«Իրենք ելնում են երկրի հնարավորություններից. անփող, նավ ու նավավար կորցրած երկրից իրենք ինչպե՞ս կարող են 110 հազար վերցնել: 100 հազար ինձ տան… մարտի 1-ի գործով դատվածներից ամեն մեկին որ 100-200 հազար տան, էս բյուջեն փող ունի՞ էդքան, որ տա», - հարցնում է նա:

Եվրադատարանը նույն գործի շրջանակներում քննում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի բողոքը: Այս բողոքի վերաբերյալ դեռեւս որոշում կայացված չէ:

Monday, June 25, 2012

Հնդկաստանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցները և կգնի իրանական նավթը



Հնդկաստանը թույլատրել է պետական նավթավերամշակող ընկերություններին իրանական նավթ ներմուծել, ընդ որում՝ իրանական տանկերներով և ապահովագրությամբ, հայտնում է Reuters-ը:

Հուլիսի մեկից Հնդկաստանը օրական 200 հազ բարել իրանական նավթ կներմուծի: Այս կերպ Հնդկաստանը հաստատել է, որ հրաժարվում է Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից, որոնց հետևանքով նախատեսվում էր ավելի քան 20 տոկոսով նվազեցնել իրանական նավթի արտահանումը:

Ասիական խոշոր երկրներից Իրանի նավթը ներմուծողներից միայն Հարավային Կորեան կդադարեցնի իր ներմուծումը՝ ևս հուլիսի 1-ից:

Կասպից ծովի նոր ծովահրեշները


«Հետխորհրդային տարածաշրջանում վերջերս հայտնաբերված նավթի հանքերի շուրջ մրցակցության պատճառով բարձր խաղադրույքներով սպառազինությունների մրցավազք է սկսվել»,- արձանագրում է Foreign Policy ամերիկյան հանդեսը՝ տարածաշրջանի դիտարկմամբ:

Ըստ FP-ի գնահատականի՝ «հերթական ծաղկում ապրող սպառազինությունների վազքի հետևում նորից նավթային քաղաքականությունն է. այս անգամ՝ երկար ժամանակ աչքաթող արված Կասպից ծովում: 5 առափնյա պետություններ այժմ մրցում են դրա խոստացած ածխաջրածնի նկատմամբ իրենց իրավունքի համար: Մի տարածաշրջանում, որտեղ ավանդաբար գերիշխել են Իրանն ու Ռուսաստանը, նախկին խորհրդային երկրներ Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը իրենց սեփական ռազմական հզորություն են հաստատում: Արդյունքը՝ փոխադարձ անվստահության տարօրինակ համադրություն, հազվադեպ համագործացություն և առավել քան թեթև լարվածություն»՝ նկատելով, որ «Ռուսաստանը երկար ժամանակ Կասպից ծովին վերաբերվել է որպես իր բակի լողավազանի, սակայն գլուխ բարձրացնող ռազմածովային տերություններ կան, որոնք ևս այդ ջրերում թաթախում են իրենց ոտքերը»:

«Ռուսաստանն ընդդեմ Իրանի՝ 3 նախկին խորհրդային երկրներով հանդերձ, իսկ մեջտեղում՝ տրիլիոնավոր նավթային դոլարներ». այսպիսին է FP-ի գնահատականը:
Ըստ հոդվածագրի՝ սպառազինությունների աճող մրցավազքում փորձագետներն առաջին անգամ տեսան, երբ Ռուսաստանն ու Ղազախստանը համատեղ զորավարժություններ անկացրին Կասպից ծովում: Ռուսաստանի բացատրությամբ՝ դա նախապատրաստություն էր «Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս բերվելուց հետո անկայունության արտահանմանը»: Սակայն Московский Комсомолец-ը հրապարակել էր իր տրամադրության տակ հայտնված նույն զորավարժությունների քարտեզը, որից պարզ էր դառնում՝ դրանց բուն նպատակը Ղազախստանի նավթահանքերը F-4, F-5 և Su-25 կործանիչներից ու ռմբակոծիչների հարձակումից պաշտպանելն է: Իսկ ենթադրյալ հարձակվողը Իրանն է եղել:

«Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը իրենց նորահայտ հարստությունները պահպանելու համար հապճեպ նոր նավատորմեր են ստեղծում, Ռուսաստանն ու Իրանը ամրացնում են արդեն ունեցածը. այդ ամենը վեր է աճում մի բանի, որ նախկինում ոչ ոք չի տեսել Կասպից ծովում, այն է՝ սպառազինությունների մրցավազքի: Այս աճի հիմնական պատճառը կարող է լինել անվստահությունը, սակայն դա միակ բանը չէ. ավելի փոքր երկրներն էլ են անհանգստանում այն բանից, թե Ռուսաստանի նավատորմային գերիշխանությունը ինչպես է Մոսկվային թույլ տալիս տնօրինել իրենց էներգետիկ քաղաքականությունը: Իրանն ու Ռուսաստանը, միևնույն ժամանակ, վախենում են Կասպից ծովում ամերիկյան և եվրոպական հայտնությունից»,- գրում է FP-ն:

Հոդվածագրի գնահատականով եկել է ժամանակը, երբ մարտահրավեր է նետվում Ռուսաստանի համար մի տեսակ կարգախոս դարձած Պետրոսի Մեծի Խոսքին, որը գրված է Նավատորմի կենտրոնական գրասենյակում. «Մեր շահերը երբեք թույլ չեն տա որևէ այլ պետության հավակնություն ունենալ Կասպից ծովի նկատմամբ»:

Կասպիական էներգետիկ պաշարների փորձագետ Սթիվ Լեվայնի գնահատականով ծովը շուրջ 40 մլրդ բարել նավթ «ունի»՝ գրեթե ամբողջը` 3 երկրների վերահսկման շրջաններում: «Սակայն այն, թե ով ինչ է վերահսկում, բարդ հարց է. մի 2 երկիր իրար միջև երկկողմ համաձայնագրեր են կնքել, որոնցով ծովը բաժանում են միմյանց միջև, իսկ որոշ սահմաններ՝ հիմանակում Իրանին վերաբերող, անորոշ են մնում: Պարզ չէ նաև ստորջրյա Տրանսկասպյան գազամուղի օրինականության հարցը (ինչպես ցանկանում է Թուրքմենստանը՝ Ադրբեջանով դեպի Եվրոպա բնական գազ արտահանելու համար), իսկ թե Ռուսաստանը, թե Իրանը դեմ են նախագծին»:

Ամեն բան հարթ չէ նաև «դաշնակից երկրների» միջև. այսպես՝ Տրանսկովկասյան գազամուղի բերումով գործընկերներ Ադրբեջանն ու Թուրքմենստանը անցած շաբաթ մեղադրանքներ են փոխանակել նավթի վիճելի հանքի շուրջ:
Իրանը ևս վերջերս հայտնել է խոշոր՝ մոտ 10 մլրդ բարել նավթի պաշարների հայտնաբերման մասին, սակայն դեռ չի նշել կոնկրետ տեղը: Ենթադրվում է, որ դա ադրբեջանական ջրերում է: Իր հերթին Ադրբեջանը դեռ չի առաքել Իսրայելից իր հականավային հրթիռները:

Չնայած Ռուսաստանի նավատորմն ամենահզորն է Կասպից ծովում, այդ երկիրը ջանք չի խնայում իր «անմրցունակ» մրցակիցների հետ մրցելու համար. այս տարի Սև ծովից Կասպից ծով կտեղափոխվի ռուսական մեկ ֆրեգատ: Իսկ մինչև 2020-ը Ռուսաստանը նախատեսում է 16 նավ ավելացնել իր կասպյան նավատորմում:
Իրանը երկրորդն է Կասպից ծովում. իր նավատորմը ստեղծել է խորհրդային շրջանում՝ գրեթե ոչնչից: Այսօր ունի մոտ 100 հրթիռային մոտորանավ: Հայտնել է նաև, որ «կործանիչ» է կառուցում, որը լինելու է իր կասպյան նավատորմի ամենամեծ նավը:
Մյուս 3 երկրների նավատորմերի հիմքում խորհրդային ժամանակներից մնացած նավեր են և ամերիկյան նվիրատվություններ՝ պարեկային նավեր: Սակայն, օրինակ, Թուրքմենստանը առափնյա Թուրքմենբաշի քաղաքում ռազմածովային բազա և ակադեմիա է կառուցում և ռուսական 2 հրթիռային մոտորանավ է գնել:

Ղազախստանն այս տարի թողարկել է տեղական առաջին հրթիռային մոտորանավը: Եվս երկուսը գնելու ծրագիր ունի:

Ադրբեջանին FP-ն «դանդալոշ» է անվանում, որը իր բում ապրող պաշտպանական բյուջեի համարյա ամբողջ բյուջեն կենտրոնացրել է ցամաքային և օդային ուժերի վրա՝ «Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու համար»: Սակայն այդ երկիրն էլ վերջերս ավելի շատ կասպյան անվտանգության վրա կենտրոնանալու նշաններ է դրսևորել՝ հականավային հրթիռներ գնելով Իսրայելից:
«Մի քանի ֆրեգատ այս կողմ, մի քանի կորվետ այն կողմ, դեռ չի նշանակում, թե Կասպից ծովը Հարավ-չինական ծովն է, բայց միտումը վտանգավոր է. սա կարող է հանգեցնել ավերիչ հակամարտության, այն դեպքում, երբ երկրներից ոչ մեկը իրականում դա չի ցանկանում: Այս երկրներն իրենց մրցավազքը արդարացնում են պայքարով՝ ահաբեկչական հարձակման կամ ծովահենության դեմ, չնայած որ առայժմն գրեթե չի եղել նման բաների հնարավորություն»,- նկատում է հոդվածագիրը:

«Իրականում Կասպից ծովը անվտանգության դիլեմայի դասական դեպք է, երբ պաշտպանական քայլերը հարևանները կարող են հարձակողական ընկալել»,- արձանագրում է ամերիկյան հանդեսը: Եվ այս առնչությամբ մեջբերում Բաքվի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Ռեշադ Կարիմովին. «Եթե [տարածաշրջանում] որևէ մեկը չափազանց ապահով է, ապա ոչ ոք ապահով չէ»: