Popular Posts

Monday, March 10, 2014

Մարտի 27 և 28-ին Ազատության հրապարակում կազմակերպվելու է ստորագրահավաք

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնության անունից լրամշակված դիմում է ներկայացվելու ՀՀ սահմանադրական դատարան՝ ի պաշտպանություն մարտի 28-ին քննվող գործի, որով պահանջվում է վերացնել օրենքի պարտադիր կիրառությունը: 

Նպատակն է վերահաստատել նախաձեռնության պահանջն առ այն, որ վերացվի պարտադիր բաղադրիչը՝ միաժամանակ ներկայացնելով նոր հիմնավորումներ՝ թե հակասահմանադրականության, թե միջազգային հակասական փորձի և թե սոցիալ տնտեսական տեսանկյունից: Քանի որ վերջին շրջանում խոսվում է պրատադիր վճարը հարկատեսակի վերափոխելու հնարավորության մասին, ապա նախաձեռնությունը նաև անդրադարձել է պարտադիր բաղադրիչը հարկատեսակի վերածելու իրավական կողմերին:

Այս առիթով ս.թ. Մարտի 27 և 28-ին Ազատության հրապարակում կազմակերպվելու է ստորագրահավաք: Բոլոր քաղաքացիները կարող են միանալ և մասնակցել Մարտի 28-ի երթին դեպի Սահմանադրական դատարան, - ասված է մամլո հաղորդագրությունում: