Popular Posts

Tuesday, January 24, 2012

24 իրաքցու սպանած ամերիկացի ծովայինը չի ենթարկվի ազատազրկման



Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կարողացել է խուսափել ազատազրկումից այն բանից հետո, երբ հայտնել է, որ դա իր կողմից եղել է հարկավոր գործողության կատարում` որպեսզի «փրկի իր մյուս ծովայիններին»:

The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ ծովային հետևակազորի հրամանատար Ֆրենկ Վուտերիչի դատապարտումով ավարտվում է 2005 թվականին սկսված դատական հետապնդումը: 2005 թվականին Հադիթ քաղաքում տեղի ունեցած սպանությունների մեջ մեղադրվել էին 8 ծովային, որոնցից մեկին արդարացրել էին, իսկ մյուս վեցի գործը կարճվել էր:

Վուտերիչն ընդունել է, որ հրամայել է «սկզբում կրակել, այնուհետև հարցեր տալ» այն բանից հետո, երբ փողոցային պայթյունի պատճառով մահացել էր նրա ընկեր զինվորականը: Սա բարկություն է առաջացրել Իրաքում, որտեղ պնդում են, որ ԱՄՆ-ն չի կրում իր ռազմական պատասխանատվությունը:

No comments:

Post a Comment