Popular Posts

Wednesday, December 7, 2011

Franck Muller-ի գլխավոր տնօրենը կնշանակվի Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկտեմբերի 8-ին, կմասնակցի Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը: 


Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie ամսագիրը, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը կզբաղեցնի շվեյցարահայ գործարար, Franck Muller ժամագործական ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսը:  

«Մեդիամաքսը» հաղորդում է, որ ժամանակին Վ. Սիրմակեսը Երևանի Արարատ ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկը: Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկի սեփականատերն է:

Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ նախագահի հրամանագրի` Մարսելում հյուպատոսություն ստեղծելու նախագծին։

Կառավարությունում նշել էին, որ «Հայաստանի և Ֆրանսայի բարեկամական սերտ հարաբերությունների և համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումը առավել արդյունավետ կդարձնի Ֆրանսիայում հյուպատոսական ծառայությունների իրականացումը, կապահովի Հայաստանի ներկայությունը բարեկամ երկրի հարավարևելյան շրջաններում, ինչը կնպաստի նաև երկկողմ հարաբերությունների, հատկապես առևտրատնտեսական կապերի և զբոսաշրջության զարգացմանը»։

Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ-Ռուսիյոն,Միդի-Պիրենեյ տարածաշրջանները և Կորսիկան։

No comments:

Post a Comment