Popular Posts

Wednesday, May 30, 2012

Մարգար Օհանյանին դատապարտեցին 6 տարվա ազատազրկման



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման, մյուս երեք ամբաստանյալների նկատմամբ կիրառեց նույն պատիժը, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն էր առաջարկել:

Հետաքրքրիր է, որ դատավորը Օհանյանին անմեղ ճանաչեց Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջադրված մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)` հանցակազմի բացակայության պատճառով, և նրան մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասով (Յուրացումը կամ վատնումը առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից կատարված):

Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ նախագահ


Քիչ առաջ ավարտվել է իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի և խորհրդի նիստերը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, ՀՀԿ-ն որոշել է, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովի կղեկավարի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը կլինեն ԱԺ փոխնախագահները: 


Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստում գործադիր իշխանության հարցը չի քննարկվել: Այդ հարցը կքննարկվի ՀՀԿ-ի գործադիր մարմնի հաջորդ նիստում, սակայն Շարմանազանովը նշեց, որ կառավարությունում էական փոփոխություններ չեն լինի:

ՀՀԿ-ն այսօր նաև կոալիցիոն հուշագիր է ստորագրել «Օրինաց երկիր» կուսակցության հետ: «Քաղաքական կոալիցիայի համաձայնագիր» վերնագրով փաստաթուղթը ստորագրել են ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում:

«Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի Սերժ Սարգսյանի՝ միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը», - ասված է համաձայնագրի տեքստում:

Կոալիցիոն համաձայնագիրը գործում է Հայաստանի հինգերոդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների շրջանակներում:

Լֆիկն այդ ինչ հզոր ուժի տեր մարդ է, որ ինչ ուզում՝ անում է


«Փակ շուկա»-ի կամարաձև տանիքի քանդման հարցը շարունակում է մտահոգիչ լինել երևանցիների համար: Ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ հանդես են գալիս իրենց կոչերով` փրկել Երևանի կոլորիտը հանդիսացող պատմամշակութային կոթողը:  ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ևս իր մտահոգությունը հայտնեց «Փակ շուկա»-ի կամարաձև տանիքի քանդման վերաբերյալ: 

Նա ցավով հիշեց, թե ինչպես է ժամանակին օգտվել այդ շուկայից: Ըստ նրա` ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ տարել են շուկայի ճակատային հատվածում չուգունից ձուլված հետաքրքիր ռելիեֆները. «Ո՞վ է տարել այդ ռելիեֆները, ամբողջ շուկայի ճակատով մեկ ձուլված էր, դրանց վրա քանդակագործներ էին աշխատել, այդ ինչ գեղեցիկ ռելիեֆներն էին, ինչ զգուշությամբ, ինչ վարպետությամբ, ինչ սիրով էին դրանք ձուլված: Չէ՞ որ մենք Երևանն էինք կառուցում: Ինչու՞ է այսպես»: Քանդակագործը նշեց, որ հսկայական մի շենքը քանդում են և ասում, որ թույլտվություն չկա: Նրա խոսքերով` անհասկանալի է` ով է իրավունք տվել, այդ ի՞նչ զորեղ մարդիկ են, այդ ո՞վ տանիքը քանդեց, բոլորը զարմացել են:

«Պատկերացրեք` ինչ ծածկ էր շուկայի ծածկը: Ահավոր մեծ ծածկ էր, մի գիշերով եկան քանդեցին: Ես ուղղակի զարմանում եմ` ինչ զորեղ մարդիկ են: Ինչ ասեմ` անզոր ենք կախարդական ուժերի դեմ: Լսել եմ, որ նորից Լֆիկն ուզում է «Երևան City» սուպերմարկետ կառուցի, շատ սխալ է: Լֆիկն այդ ի՞նչ հզոր ուժի տեր մարդ է, որ ինչ ուզում՝ անում է»,- ասաց Լ. Թոքմաջյանը` հավելելով, որ Երևանում նման խնդիրները համատարած են, և գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա մեծ բեռ է դրված, քանի որ նա չգիտի, թե որ անօրինականության հետևից վազի: Ուստի, կարծիք հայտնեց, որ բոլորը պետք է աջակցեն երիտասարդ քաղաքապետին, քանի որ ստեղծված իրավիճակում հենց բոլորն են մեղավոր: Հայտնի քանդակագործն իր մտահոգությունը հայտնեց նաև իր հեղինակած Կարաբալայի արձանի տեղափոխության վերաբերյալ. «Կարաբալայի արձանն ապօրինի ձևով գալիս են Աբովյան փողոցից տանում: Ո՞վ է թույլ տվել»։

«Փակ շուկայի» տանիքի քանդման տեղեկությունները տարածվեցին կիրակին երեկոյան, որից հետո հենց հաջորդ օրը հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ոստիկանություն, զուգահեռ ստեղծվել է նաև հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ստեղծված իրավիճակը: 

Քո տեղը սաղ արել եմ



Մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր վերընտրված Ռուբեն Հայրապետյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե շատ ակտիվ է եղել նախորդ ԱԺ-ում և լրագրողին, ով համարձակվեց ասել, որ նիստերի մեծ մասը բացակայել է, մեղադրեց սուտ խոսելու մեջ: Նա հայտարարեց, որ զբաղվել է նաև արտադահլիճային գործունեությամբ, ու պարտադիր չէ դալիճում լինել: Ռ. Հայրապետյանը խոստացավ ակտիվ քաղաքական ու օրենսդիր գործունեությամբ զբաղվել նրանից հետո, երբ վաղը Հայաստանի հավաքականը հաղթի հույներին, 5 օր հետո Հայաստանում հաղթի ղազախներին:

Ռ. Հայրապետյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց ՀՀԿ–ի հետ, և ասաց, որ ԲՀԿ-ին որպես նորմալ ընդդիմություն պատկերացնում է: Ռ. Հայրապետյանը վստահեցրեց, որ բազմաթիվ, անսահմանափակ հարցեր է բարձրացնելու ԱԺ-ում. «Այդ հարցերը երբ որ կհնչեցնեմ, կլսեք»: հարցին՝ մենաշնորհների դեմ պայքարի համար ինչ նախաձեռնությամբ կարող է հանդես գալ, Ռ. Հայրապետյանը, նա հարցով պատասխանեց. «Օրինակ՝ ի՞նչ մենաշնորհ ի նկատի ունեք: Ես չգիտեմ մեր երկրում գործող մենաշնորհ»: Այն դիտարկմանը, թե շաքարի շուկան մենաշնորհային է, Ռ. Հայրապետյանը հակադարձեց. «Դուք ուզում եք, որ անպայման դրսից արտադրվող շաքարավազ բերվի՞ ՀՀ: Հիմա Հայաստանում արտադրում են շաքարավազ, ու շատ մեծ ծավալներով: Այդ գործարանը այնքան հնարավորություն ունի, որ 3 հատ ՀՀ–ի չափ շուկա կարող է ծածկել: Շաքարավազի ներմուծում չկա, արտադրվում է մեր երկրում»:

Ի դեպ, վերադառնալով ԿԸՀ դահլիճ, որտեղ հավաքված էին իրենց մանդատին սպասող պատգամավորները, Ռ. Հայրապետյանը ողջագուրվեց Սամվել Ալեքսանյանի հետ ու ասաց. «Քո տեղը սաղ արել եմ»:

Saturday, May 26, 2012

Բեռլուսկոնին նախագահ դառնալու ցանկություն ունի


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ նախագահ դառնալու գաղափար ունի, սակայն նախևառաջ մտադրիր է որոշակի բարեփոխումներ մտցնել երկրի ղեկավարի հնարավորություններն ընդլայնելու հարցում, հաղորդում է Associated Press-ը:

Բեռլուսկոնին, ով զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը 3 անգամ, նշել է, որ իր կուսակցությունը կառաջարկի սահմանդրական փոփոխություններ իրականցնել, ինչը հնարավորություն կտա իտալացիներին ընտրությունների միջոցով ընտրել երկրի նախագահին:

Ներկայումս Իտալիայում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից կառավարման 7-ամյա ժամկետով, իսկ պաշտոնն ավելի շատ ձևական բնույթ է կրում, քանի որ իշխանությունը պատկանում է վարչապետին:

Ֆրանսուա Օլանդը Սարկոզիից ողջամիտ է. Աբդուլլահ Գյուլ


Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի նորընտրիր նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի ողջամիտ է քան իր նախորդը՝ Նիկոլա Սարկոզին:
Հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիի փոխարեն Ֆրանսուա Օլանդի ընտրությունը հույս ներշնչում է, որ դա ԵՄ-ի անդամակցության գործընթացի վրա դրական կազդի, Գյուլը պատասխանել է. «Այո, այդպես եմ մտածում: Ֆրանսուա Օլանդը ավելի ողջամիջ է: Հույս ունեմ` գործընթացն ավելի հարթ կընթանա»։

Անդրադառնալով Թուրքիայի` Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացին` նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են, և իրենք եվրոպացի գործընկերներից ավելի ըմբռնումով մոտեցում են ակնկալում:
«Ցավոք, Եվրոպայի շատ երկրների տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, իսկ մեր տնտեսությունը զարգանում է, և մեզ հետ համագործակցությունը ձեռնտու է նրանց»,-ասել է Գյուլը:

ԲՀԿ-ական գործարարներից ոմանք արդեն հասցրել են «ճշտվել» նախագահականի հետ

ԲՀԿ գործարարների շրջանում տագնապը չի վերանում: Նրանցից առավել ձեռնահասներն արդեն իսկ հասցրել են «ճշտվել» նախագահականի հետ, հարցնելով` դուրս գա՞նք, թե՞ ոչ: Նրանց հրահանգվել է` առայժմ մնացեք: Այնուհանդերձ, ԲՀԿ անհանգստությունը չի վերանում. ՕԵԿ-ից այնտեղ թափանցած, ճակատից ՕԵԿ-ը ջնջած Սամվել Բալասանյանը, որը նեղ շրջանակում ասել է` ի՞նչ է նշանակում ընդդիմություն, ո՞նց կարող է գործարարը լինել ընդդիմադիր, տագնապում է իր գարեջրատան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերի առնչությամբ, որին մասնակից էր նաև իր որդին: «Յուվեցի Կարոն» անհանգիստ է իր դեպքի, Ռուստամ Գասպարյանը` շուկայի հայտնի պատմության համար: ԲՀԿ-ում չեն հասկանում` ո՞նց կարող էր Գագոն «ըսենց» բան անել, չէ՞ որ Համիկի (Բանգլադեշի Համոյի) գործը նույնպես ընթացքի մեջ է. ընդամենը խափանման միջոցն են փոխել: ԲՀԿ-ում այնքան են նեղված, որ նույնիսկ հիշում են Վերահսկիչ պալատ`' Աբովյան քաղաքում կատարած ստուգումների մասին: Հիշում ու պատասխան չեն գտնում:

Ծառուկյանը Հմայակից ինքնաբացարկը ստացել է ատրճանակն ուղղելով նրա դեմքի՞ն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: «Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ.Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա: Մեր աղբյուրների համաձայն, Հ.Հովհաննիսյանը նախ` չի համաձայնել մանդատը վայր դնել և դրա համար երկար բացատրություններ է տվել: Ըստ նույն աղբյուրների, Գ. Ծառուկյանին ինչ-որ պահից բարկացրել են այդ բացատրությունները, ու նա ատրճանակն ուղղել է Հովհաննիսյանի դեմքին: Դրանից հետո է միայն Հ.Հովհաննիսյանը գրել ինքնաբացարկի դիմումը: Նշենք, որ Հ.Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի փորձել հերքել այս տեղեկությունը: Ընդամենն ասել է, թե ինքը հայտարարություն է տարածել և ավելացնելու ոչինչ չունի: «Մեկն էլ ինձ հարցնում է, թե Ս.Սարգսյա՞նն է ստիպել, որ ինքնաբացարկ ներկայացնեմ: Ես ասեկոսեները չեմ մեկնաբանում»,- ասել է նա: Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից մեր թղթակցին չի հաջողվել նշված տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Ի դեպ, տեղեկություններ կան, թե Ս. Սարգսյանը չի ցանկացել նաև, որ Վարդան Օսկանյանը ես պատգամավորական մանդատ ստանա, սակայն Գ. Ծառուկյանին չի հաջողվել Օսկանյանին համոզել»,- գրել է թերթը:

Րաֆֆին ԱՄՆ-ում փորձել է «խաղեր խաղալ» Օսկանյանի «Սիվիլիթասի» գլխին

Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն` վերջերս «Ժառանգություն» կուսակցությունը փորձել է ԱՄՆ-ում իր մտերիմների շրջապատում «խաղեր խաղալ» ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի» ու այնտեղից եկող հոսքերի գլխին, ինչն, ըստ էության, ասում են, որ չի ստացվել: Ըստ նույն լուրերի`«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է իր ամերիկյան շրջապատի մոտ «լսեցնել», որ Օսկանյանի «Սիվիլիթասի» վրա իրականում դրսից շատ մեծ փողեր են ներդրվում, ինչր, ըստ իրեն, չի ծառայում բուն նպատակին: Ամերիկացիները շտապել են հանգստացնել Րաֆֆի Հովհաննիսյանին` հասկացնելով, որ Օսկանյանի հոսքերը վերահսկելու գործընթացը ամենևին էլ «Ժառանգության» ղեկավարի առաքելությունը չէ:

Խաչիկ Գալստյանը Ծառուկյանից թաքուն երկու անգամ գնացել է Բաղրամյան 26

Ինչպես արդեն տեղեկացրել է թերթը, ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 15-րդ հորիզոնականը զբաղեցնող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. փաստորեն նա պատգամավոր չի դառնա: Թերթին հայտնի է դարձել, թե ինչու է Ծառուկյանը նաև Գալստյանին ստիպել, որ ինքնաբացարկ հայտնի: Պարզվում է, Ծառուկանի սեփական մամլո խոսնակը, ով, ի դեպ, վերջին շրջանում աչքի չէր ընկնում սեփական պարտականությունները կատարելով, երկու անգամ, առանց Ծառուկյանին տեղեկացնելու, գնացել է Բաղրամյան 26, ինչի մասին իմացել է ԲՀԿ նախագահը և խիստ զայրացել: Ի դեպ, արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ն և նրա նախագահը, թերթին հասած լուրերի համաձայն պատրաստվում են առաջիկայում փոխարինող գտնել գաղտագողի Բաղրամյան 26 այցելող Գալստյանին: Ի դեպ, անկախ այդ հանգամանքից, Խաչիկ Գալստյանին, որպես ընդդիմադիր կուսակցության նախագահի մամուլի քարտուղար, ԲՀԿ-ում ոչ ոք չի պատկերացնում:

Նոր ստեղծվելիք ընդերքի նախարարությունը կղեկավարի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը

Ինչպես հայտնի է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել: Էներգետիկայի նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Թերթը զրուցել է մարզպետ Խաչատրյանի հետ` պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացել է: Խաչատրյանն ասաց, որ ինքը նման առաջարկ չի ստացել և տեղյակ էլ չէ, որ նման բան կա:

Սերժ Սարգսյանը որոշել է առողջապահության նախարար «կարգել» Արա Բաբլոյանին

Չնայած Հանրապետական կուսակցությունը դեռևս չի որոշել, թե ով որտեղ է նշանակվելու, բայց առանձին պորտֆելներ արդեն կոնկրետ հասցեատերեր ունեն: Օրինակ` առողջապահության նախարարի պաշտոնին հավակնող ՀՀԿ-ական երկու թեկնածու կա` Արա Բաբլոյանը և Դերենիկ Դումանյանը: Թերթի աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն վերջնականապես որոշել է նախարար «կարգել» Արա Բաբլոյանին:

"Ո՞վ ասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու"


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը" հարգում է իր գործընկերների որոշումը եւ նրանց հետ համագործակցելու շարունակականության մասին համոզմունք է հայտնում: "Արմենպրեսի" հաղորդմամբ, պատասխանելով լրագրողի` "Բարգավաճ Հայաստան" կուսակցության հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցին, մայիսի 26-ին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Իսկ թե խորհրդարանում ԲՀԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն կլինի, գործադիրի ղեկավարը պատասխանեց.- "Ո՞վ ասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու":
Քաղաքաշինության նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանն էլ անդրադառնալով նույն հարցին, նշեց, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Նա նաեւ ընդգծեց, որ չի ափսոսա նախարարական պորտֆելը վայր դնելու համար:
"Ամեն ինչ ունի եւ սկիզբ, եւ վերջ",- ասաց նա` ավելացնելով, որ դեռ չի որոշել` ինչով է զբաղվելու:
Տիգրան Սարգսյանը, խոսելով ճյուղային արդյունաբերության զարգացման մասին, նշեց, որ արդեն սկսվել է այդ ծրագիրը, որն իր մեջ ներառում է տասնմեկ ոլորտներ, որոնցից առաջին երեքի վերաբերյալ մասնավոր հատվածի հետ ստորագրվել են համաձայնագրեր: Իսկ առաջիկայում կմշակվեն մյուս ոլորտների ծրագրերն ու կներկայացվեն հասարակությանը:

Friday, May 25, 2012

Արտյուշա Շահբազյանն ու Կարինե Հարությունյանը ինքնաբացարկ են ներկայացրել


Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ՀՅԴ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածուներ Արտյուշա Շահբազյանը և Կարինե Հարությունյանը:
 
Նշենք, որ Արտյուշա Շահբազյանը զբաղեցնում էր ցուցակի 3-րդ համարը՝ Վահան Հովհաննիսյանից և Արմեն Ռուստամյանից հետո, իսկ Կարինե Հարությանանը՝ 6-րդ համարը:

Վերջինս Կրթության ազգային ինստիտուտի հայագիտության և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ էր և նրա՝ ցուցակի բարձր հորիզոնականներից մեկում հայտնվելը բավական անակնկալ էր։

Երկու ինքնաբացարկների շնորհիվ պատգամավորի մանդատ կստանա ՀՅԴ համամասնական ցուցակի 7-րդ համարը՝ Արմեն Բաբայանը:

Նշենք, որ ՀՅԴ-ն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է լինելու 6 պատգամավորով:

Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին «հրաժարեցրեց» վարչական ռեսուրսից. գտնում է Հմայակ Հովհաննիսյանը


Ցուցաբերելով կոշտ և անզիջում մոտեցում՝ Սերժ Սարգսյանը առիթ ստեղծեց և «Բարգավաճ Հայաստանին» ներքաշեց վարչական ռեսուրսից հրաժարվելու անհրաժեշտության դաշտ,-նման կարծիք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, մինչև երեկ ԲՀԿ համամասնական ցուցակի իններորդ համար Հմայակ Հովհաննիսյանը, ով մի քանի օր առաջ հայտարարում էր, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու, քանի որ դեմ է ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելուն:

Իսկ Սերժ Սարգսյանի կոշտ և անզիջում մոտեցումն ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ արտահայտվել է վարչապետի փոփոխությանը վերաբերող պահանջում չզիջելով:

«Իսկ ԲՀԿ-ին վարչական ռեսուրսից հրաժարեցնելու հիմքում ընկած է կասկածը, որ ինչպես խորհրդարանական ընտրություններին եղավ, երբ ԲՀԿ-ն մտավ արմատական ընդդիմության հետ շփումների մեջ, նույնը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններին, և եթե կուսակցությունը տիրապետի վարչական ռեսուրսի, ապա դա որոշակի վտանգներ կստեղծի Սերժ Սարգսյանի վերընտրման հարցում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ հայաստանյան իրականության մեջ ընտրությունների արդյունքը կանխորոշվում է երկու վճռորոշ գործոններով՝ վարչական ռեսուրս և ֆինանսական միջոցներ:

Հիշեցնենք, որ հենց Հմայակ Հովհաննիսյանն էր արմատական ընդդիմության հետ համագործակցության նախաձեռնողը, այսինքն՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի, ինչպես ինքն էր ձևակերպում՝ «մոդերատորը»:

Ըստ վերջինիս, մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանի կոշտությունն արտահայտվել է ՀՀԿ-ի՝ ԲՀԿ-ի առջև դրված՝ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանելու պահանջով:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ չնայած 2011-ին ստորագրված կոալիցիոն հուշագրում այս մասին դրույթ կա, Հանրապետականից մշտապես պահանջվել է վերաթարմացնել հուշագիրը, ինչին ԲՀԿ-ն որևէ ձևով չէր արձագանքում:

Հետևաբար, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, առաջնային դարձավ ԲՀԿ-ին վարչական ռեսուրսից զրկելու հարցը, ինչն էլ ապահովվեց Սերժ Սարգսյանի ստեղծած առիթով:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե այս զարգացումների մասին Հմայակ Հովհաննիսյանը նո՞ր է իմանում և որպես կայացած փաստ ներկայացնում և ինչո՞ւ չէր այս մասին առաջ խոսում, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Բա ես ինչու՞ եմ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի նախագահական ընտրություններին անկաշկանդ ձևավորեմ իմ դիրքորոշումը՝ ելնելով միմիայն իմ սեփական քաղաքագիտական դիտարկումներից, իրավիճակի անաչառ վերլուծությունից»:

Բայց չէ, որ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագիտական իր դիրքերից հեռացել էր այն պահին, երբ ընդգրկվել էր ԲՀԿ համամասնական ցուցակ՝ որպես պատգամավորության ակտիվ թեկնածու: Մեր այն հարցին, թե ինչու է վերադարձել քաղաքագետի դիրքերին, թեկնածուի դիրքերից, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց.«Ես քաղաքագիտական դիրքերից դուրս չէի, ես քանիցս հայտարարում էի, որ փորձելու եմ համադրել, բայց տեսա, որ համադրելու հնարավորությունները սահմանափակ են»:

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ


Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների բոլոր գործողությունները, պետք է անհապաղ դադարեցվեն. ասված է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևում:
 
Բանաձևում ասվում է, որ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը Բաքվում` մայիսի 26-ին, պետք է հնարավորություն տա Ադրբեջանին` ապացուցելու, որ երկիրը ձգտում է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը:

Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի ազատության և հավաքների ազատության դեմ ճնշումները և բարեփոխումներ իրականացնել` օրենսդրական դաշտում:
 
Եվրախորհրդարանի անդամները քննադատել են նաև հազարավոր մարդկանց տներից վտարման գործընթացը` Բաքվում Crystal Palace-ի կառուցման համար, որտեղ էլ  տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի մրցույթը:
 
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մշտադիտարկում անցկացնել, իսկ Եվրոպական միության երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են երկրում մարդու իրավունքների խախտումների համար:
 
Ադրբեջանն արդեն հասցրել է հերթական հիստերիա բարձրացնել այս բանաձևի կապակցությամբ: Երկրիի արտաքին գործերի նախարարության հատուկ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը չմտածված և անարդար որոշում է:

ԲՀԿ հայտարարությունից հետո Ստյոպա Սաֆարյանը 40 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ

«ՉԻ» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երբ ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ` իր կոալիցիա չմտնելու մասին, այդ իրադարձությանը անմիջապես հետևել է ժառանգական Ստյոպա Սաֆարյանի հեռախոսազրույցը ԱՄՆ` 40 րոպե տևողությամբ: Ասում են, Սաֆարյանը ինչ-որ մեկի հետ երկար-բարակ խոսելուց ու ԲՀԿ-ի որոշման մասին լուրը հայտնելուց հետո խնդրել է հեռախոսը փոխանցել այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Ր. Հովհաննիսյանին, որպեսզի նրան էլ ավետի լավ լուրր: «Ժառանգությանը» մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները նշում են, որ Սաֆարյանը աննկարագրելի երջանկություն է ապրել այն պահին, երբ Րաֆֆիին ասել է. «Ականը պայթեց, պայթեց, վերջ, արդեն բաց ճակատով կռիվը սկսվում ա: Ստեղ արդեն լուրջ մրցակցության խնդիր ա դրված, տեսնենք, թե ինչքան են մերոնք ձգելու»: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, ըստ նույն լուրերի, Րաֆֆին էլ Ստյոպիկին է ասել, որ վերադառնալուն պես լուրջ անակնկալ է անելու Հայաստանի քաղաքական դաշտին, ինչին որևէ մեկը չի սպասում: Թե ի՞նչ անակնկալներով է Րաֆֆին ԱՄՆ-ից վերադառնալու Հայաստան, և թե իրականում ո՞ր կողմում է ական պայթել ըստ Սաֆարյանի, երեկ թերթը փորձել է հարցի պատասխանը ստանալ հենց նրանից, սակայն վերջինս հրաժարվել է խոսել` ասելով. «Չէ, ոչ մի բառ մեր մասին, մեր գլխին նոր օյին եք ուզում բերել», ու անջատել է հեռախոսը: Իսկ ահա «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ չզիջեց Ստյոպա Սաֆարյանին իր պատասխանով` նշելով. «Ահավոր, խիստ զբաղված եմ, հիմա դրա ժամանակը չի»: Թերթը հավելում է, որ ավելի ուշ տեղեկացել է այն մասին, որ «Ժառանգության» ներկայացուցիչները, բացի Անուշ Սեդրակյանից ու Խաչատուր Քոքոբելյանից, հավաքվել են «Մեղեդի» սրճարանում ու թեժ մթնոլորտում քննարկում են կազմակերպել ԲՀԿ-ի կայացրած անակնկալ որոշման շուրջ:

Փաստորեն մարդկանց դժգոհությունները մեզանից արդարացի են, իրավունք ունեն դժգոհելու

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար խոսել է ներքաղաքական իրավիճակի և ԲՀԿ-ի հետ ունեցած կոնսուլտացիոն հանդիպումների մասին:
Նիստին ներկա հանրապետականների վկայությամբ` Սերժ Սարգսյանը նեղսրտած և խիստ զայրացած է եղել: Նա մի քանի անգամ կրկնել է, որ այժմ իրենք մենակ են մնացել, և մեղադրել է կուսակիցներին շատ խոսելու և ոչինչ չանելու մեջ: «Փաստորեն, մարդկանց դժգոհությունները մեզանից արդարացի են, իրավունք ունեն դժգոհելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ի տարբերություն Գործադիր մարմնի նախորդ նիստի, այս անգամ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ բացարձակ չի շփվել և ինչպես արագ մտել է ՀՀԿ-ի շենք, այնպես էլ արագ հեռացել:

Ստեղծվելու է նոր Ներքին գործերի նախարարություն` 5 ստորաբաժանմամբ

Ըստ իշխանական շրջանակներում քննարկվող լուրերի, առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, և ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն: Նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային և պահպանության: Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնելու է ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն նաև մի քանի մանր-մունր վարչություններ: Չնայած ներքին գործերի նախարարություն ստեղծելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել, բայց նոր նախարարի պաշտոնի համար կռիվը արդեն իսկ սկսված է: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը:

ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու հարցով դիմել է «Ժառանգությանը», բայց նա կտրուկ հրաժարվել է

Վերջին քսան տարում Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենամեծ քաղաքական քայլը քաղաքագետները համարում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` կոալիցիոն կառավարության ձևավորմանը ԲՀԿ-ի մասնակցության աննպատակահարմարության մասին: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների վկայությամբ` իշխող կուսակցությունը շոկի մեջ է: Եվ բնական է, որ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիրի նիստում ոչինչ չի որոշվել: Հավաստի աղբյուրների տվյալներով` իշխող կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս կազմելու հարցով դիմել է «Ժառանգություն» կուսակցությանը` առաջարկելով նաև նախարարական պորտֆել: Բայց «Ժառանգությունը», հետևելով ԲՀԿ-ին, կտրուկ հրաժարվել է:

ԲՀԿ չկայացած կոալիցիան որոշ գործարարների համար կարող է կործանարար լինել

ԲՀԿ չկայացած կոալիցիան որոշ գործարարների համար կարող է կործանարար լինել: ԲՀԿ-ական բիզնեսմենները Ծառուկյանի քայլից սրտնեղած են ու վատ բաներ են կանխատեսում: Նրանք մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը կվտանգի իրենց բիզնես-գործունեությունը: Այսինքն` իշխող ՀՀԿ-ն կհարկադրի գործարարներին ամբողջությամբ մտնել հարկային դաշտ, ինչը նրանց եկամուտներին խիստ հարված կլինի: Սակայն հոգու խորքում նրանք հույս են փայփայում, որ ամեն ինչ կհաղթահարվի: Ընդգծված խուճապային տրամադրություններ են տիրում նաև քաղծառայող ԲՀԿ-ականների մոտ: Գերատեսչություններում աշխատող շարքային ԲՀԿ-ականները մտավախություն ունեն, որ երբ իրենց գերատեսչություններն անցնեն ՀՀԿ-ի տիրաաետության տակ, հնարավոր է իրենք համալրեն գործազուրկների շարքը:

Ազգային ժողովի հետ կապված ինչ-որ խնդիրներ քննարկելիս նախագահը դիմել է հատկապես Արգամիչին

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը լսել է բոլորի կարծիքները Ծառուկյանի հայտարարության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ապա հայտարարել է, որ ամեն դեպքում իրենք չպետք է խախտեն կոռեկտությունը, և զգուշացրել է` ավելորդ մեկնաբանություններ չանել: Նաև հասկացրել է, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, և դեռ շատ բան կարող է փոխվել: Կադրային և ներՀՀԿ-ական խնդիրների մասին որևէ խոսակցություն չի գնացել, սակայն ներկաների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԱԺ նախագահի հարցը որոշված է` Հովիկ Աբրահամյանն է: Այդ տպավորության պատճառն այսպես բացատրեցին. Ազգային ժողովի հետ կապված ինչ-որ խնդիրներ քննարկելիս նախագահը դիմել է հատկապես Արգամիչին:

ԲՀԿ-ական նախարարներից որևէ մեկը հանուն պաշտոնի չի լքի կուսակցությունը

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ` երեկոյան, կուսակցության գրասենյակ է գնացել ակնհայտ ցածր տրամադրությամբ: Նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ խիստ զայրացել է ոչ միայն ԲՀԿ-ի վրա` Գագիկ Ծառուկյանի գործելաոճը գնահատելով «վատ պահվածք», այլև ՀՀԿ-ականների վրա` ասելով որ իրենց գործունեության պատճառով որևէ մեկը չի ցանկանում համագործակցել ՀՀԿ-ի հետ: Այնուհետև կուսակիցներին հայտնել է, որ որևէ մեկին թույլ չի տա իր հետ խոսել ուլտիմատումների լեզվով: «Միշտ էլ ՀՀԿ-ն եղել է գործընթացների միակ և առանցքային պատասխանատուն, և այս անգամ էլ մենք` որպես հաղթող ուժ, միայնակ ողջ պատասխանատվությունը մեզ վրա կվերցնենք: Ի՞նչէ եղել որ»,-ԳՄ անդամներին հայտնել է ՀՀԿ առաջնորդը` հավելելով որ համագործակցելու են ՕԵԿ-ի հետ: Կադրային հարցեր չեն քննարկվել, միայն հայտնի է, որ ԱԺ նախագահն ու վարչապետը լինելու են ՀՀԿ-ից: Վարչապետ կմնա Տիգրան Սարգսյանը: 
Իրազեկ աղբյուրների պնդմամբ` հիմա Սերժ Սարգսյանի շրջապատը զբաղված է ԲՀԿ-ականներին «վերբովկա» անելով և ցանկանում է անել այնպես, որ ինչպես ժամանակին շատերը հանուն իրենց պաշտոնի դուրս եկան ՕԵԿ-ից, նույնը կատարվի նաև ԲՀԿ-ի հետ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, երեկ վստահեցրել է, որ ԲՀԿ-ական նախարարներից որևէ մեկը հանուն պաշտոնի չի լքի կուսակցությունը:

Wednesday, May 23, 2012

Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում կանգնեցրել են Սերժ Սարգսյանի ավտոմեքենան



Lragir.am-ի փոխանցմամբ` այսօր Կոնդի բնակիչները կառավարական առանձնատների՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում կանգնեցրել են Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյան ճանապարհը: Սարգսյանը իջել է մեքենայից և զրուցել բնակիչների հետ:

Նշենք, որ Կոնդի բնակիչները շուրջ 4 տարի առաջ պայմանագիր են կնքել «Դաունթաուն Երևան» ընկերության հետ, որը պարտավորվում էր նրանց բնակարան հատկացնել նրանց քանդած տների տեղում կառուցվող շենքում: Սակայն ժամկետները խախտվել են, և ավելին, ընկերությունը գումարներ պարբերաբար չի հատկացրել բնակիչներին, որոնք ներկայում ապրում են վարձով:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է բնակիչներին, որ ամեն ինչ գտնվում է իր վերահսկողության տակ և անհանգստանալու կարիք չկա:

Saturday, May 19, 2012

ՀԱԿ–ը լքելու մասին Սասուն Միքայելյանին ուղղված հարցը նրա քմծիծաղն է առաջացրել


ԱԺ մայիսի 6-ի ընտրություններում թիվ 25 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ինչպես նաև, փետրվարին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը չի կարող հաստատել կամ հերքել լուրը, որ Սասուն Միքայելյանը ևս լքում է ՀԱԿ-ը:

«Ես Սասուն Միքայելյանին մեկ շաբաթ է՝ չեմ տեսել և որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Հակոբ Ավագումյանը:
Սասուն Միքայելյանի մտերիմներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նրան ընդամենը երեկ երեկոյան այս մասին հարցրել է, ինչն առաջացրել է Միքայելյանի քմծիծաղը: Այսինքն՝ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Նշենք, որ այսօր henaran.am կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին՝ «Սասո՞ւնն էլ» վերնագրի ներքո տեղեկացրել է, որ առաջիկա օրերին «Հայ ազգային կոնգրես»-ը կլքի ՀԱԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում գտնվող Սասուն Միքայելյանը, ում դուր չեն գալիս ՀԱԿ-ի ներսում կատարվող վերջին խմորումները:

Henaran.am-ի աղբյուրների համաձայն, երբ Սասուն Միքայելյանն այս մասին կիսվել է իր մտերիմների հետ, վերջիններս հարցրել են, թե, արդյո՞ք, պատգամավոր չդառնալն է ՀԱԿ-ից հրաժարվելու պատճառը:

« Խի՞, իմ երազանքը հո դեպուտատ դառնալը չէր, հենա դեպուտատ էի, էլի»,- ասել է Միքայելյանը:

ՀՀ նախագահի նստավայրի գիշերային նիստի արդյունքները



 ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցավ հերթական գիշերային նիստը. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի քանի հոգով այնտեղ որոշում էին մեր երկրի ճակատագիրը. քննարկվել են ՀՀ ապագա կառավարության կազմը, կոալիցիոն համաձայնագրի տեքստը: Որպես պլան «բ»՝ քննարկվել է նաև կոալիցիա չկազմելու դեպքում ձևավորվելիք կառավարության կազմը, ինչը քիչ հավանական է, որ իրականություն դառնա:

«Քանի որ ԲՀԿ-ի ներսում արմատացած կարծիք կա, որ պետք չէ ձևական կոալիցիա կազմել, որպես «ոսկե միջին» տարբերակ՝ որոշվել է, որ կոալիցիոն հուշագիր չստորագրվի, այլ լինի համաձայնագիր, որտեղ ֆիքսված կլինի, թե ով որ ոլորտն է ղեկավարում և ինչի համար է պատասխանատու: Ըստ համաձայնագրի նախնական տարբերակի՝ ՕԵԿ-ն ունենալու է երկու նախարարություն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների ու գյուղատնտեսության, և մի քանի փոխնախարարի ու փոխմարզպետների պորտֆելներ:

ԲՀԿ-ին 4-ի փոխարեն տրվելու են 5 նախարարական և 3 մարզպետի պորտֆելներ. ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության, սպորտի և երիտասարդության ու մշակույթի նախարարությունները: Վայոց ձորում կշարունակի պաշտոնավարել Սերգեյ Բագրատյանը, Կոտայքում, ըստ մեր տեղեկությունների, Աժ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, իսկ Գեղարքունիքի հարցը դեռ լուծված չէ:

Մնացած նախարարությունները ղեկավարելու են ՀՀԿ-ականները՝ մի երկու պորտֆել էլ բաժին հանելով անկուսակցականների:

Նշենք, որ անկախ նրանից՝ կլինի կոալիցիոն համաձայնագիր, թե ոչ, ՀՀ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, որը պատրաստվում է իրականացնել մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Ծրագրի համաձայն՝ առանձնանալու են հարկային և մաքսային ծառայությունները: Առանձնանալու են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պարտականությունները (փոխվարչապետի հարցը վերջնականապես լուծված չէ):

Ըստ նախնական տարբերակի՝ Հայաստանում ձևավորվելու է մի նոր նախարարություն՝ ներքին գործերի, որը պիտի գործի ոստիկանության կազմից դուրս՝ իր մեջ ներառելով արտակարգ իրավիճակների նախարարությունը: Եթե ստացվի, այս պաշտոնը կտրվի Արմեն Երիցյանին:
Ըստ նախնական տարբերակի՝ հաջորդ կառավարության կազմում իրենց պաշտոնները կպահպանեն՝

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովւեփյանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Սերժ Սարգսյանը շատ խիստ է դրել ապագա խորհրդարան հաճախելիությունների հարցը



ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը շատ խիստ է դրել ապագա խորհրդարան հաճախելիությունների հարցը:

«Նախագահ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին խստորեն զգուշացրել է, որ նրանք բացատրական աշխատանք տանեն պատգամավորների հետ, որ այս անգամ բացակայությունները չեն ներվելու: Բացի այդ, պատգամավորները ոչ միայն պետք է կարգապահ կերպով հաճախեն Աժ նիստերին, այլև քաղաքական ակտիվություն դրսևորեն, հանդես գան նախաձեռնություններով և ելույթներով:

«Որոշ պատգամավորներ սկսել են ենթադրել, որ եթե իրենց հաճախելիության հարցն այդքան խիստ է դրվում, կնշանակի, որ իրենք կոալիցիա չեն կազմելու և ստիպված են լինելու սեփական ուժերով քվորում ապահովել:

ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն՝ 69 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 մարդու ներկայություն և գրանցում: Բայց պետք և նկատի ունենալ, որ խորհրդարանականները լինում են գործուղումների մեջ, և միշտ չէ, որ հնարավոր է բոլորին միաժամանակ հավաքել խորհրդարանում»:

Wednesday, May 9, 2012

Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հայտարարել է, որ բացառվում է կոալիցիա ՀՀԿ հետ


Այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու ՕԵԿ-ը նոր կոալիցիա են կազմելու` թերևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և միևնույն ժամանակ այդ հարցը նույնիսկ հետաքրքրություն էլ չի ներկայացնում որևէ մեկի համար: Գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կլինի, և թե արդյոք դրանից բացի` կարող է լինել որևէ այլ ձևաչափի կոալիցիա: Դատելով խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքից` կոալիցիայի մասին խոսակցությունները կամ սպասումները, խոշոր հաշվով, առավել մոտ են արհեստականին, քան ունեն բնական հիմքեր: Այսինքն` զուտ դասական իմաստով, բացառապես արդյունքներից դատելով, մի պահ մի կողմ թողնելով դրանց ձևավորման որակն ու մեխանիզմների օրինականության խնդիրը, Հայաստանի խորհրդարանում որևէ կոալիցիան իմաստ չունի: ՀՀԿ-ն ունի գերակշիռ բացարձակ մեծամասնություն, առավել ևս ՕԵԿ կցորդով, հետևաբար չունի կառավարություն ձևավորելու, քվորում ապահովելու, օրենսդրական նախաձեռնություններ անցկացնելու խնդիր, իսկ մյուս քաղաքական ուժերն էլ փաստացի չեն կարող այդ ամենի դեմ որևէ բան հակադրել թե՛ առանձին-առանձին, թե՛ ամբողջապես, իհարկե քաղաքական-հոգեբանական հակադրությունից բացի, որ կարող է դրսևորվել հարցադրումների և այլ իրավա-քաղաքական ակտերի միջոցով:

Այսինքն` զուտ ֆորմալ տեսանկյունից ՀՀԿ-ն չունի որևէ մեկի կարիքը, իսկ մյուս ուժերն էլ անգամ միմյանց միանալու պարագայում չեն կարող էապես որևէ բան փոխել խորհրդարանում: Օրինակ` եթե ՀՅԴ-ն, Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն միավորվեն ինչ-որ կոալիցիայի մեջ, և եթե անգամ նրանց միանա նաև Ժառանգությունը, միևնույն է` զուտ քանակական առումով դա որևէ կերպ չի ազդի ՀՀԿ մեծամասնության գործունեության վրա: Այլ խնդիր է, եթե տվյալ ուժերը ՀՀԿ դեմ կոալիցիա կազմեն ոչ թե խորհրդարանում կամ ոչ միայն խորհրդարանում, այլ նաև դրա պատերից դուրս և հայտարարեն հասարակական լայն մոբիլիզացիայի և այդ միջոցով քաղաքական իրավիճակի փոփոխության հասնելու մտադրության մասին: Բայց այդ տարբերակի հավանականությունը, մեղմ ասած, բավական նվազ է, քանի որ այդ ուժերն ունեն լրջագույն տարաձայնություններ թե՛ միմյանց հանդեպ վերաբերմունքի, թե՛ առանձին քաղաքական հավակնությունների առումով, և այդ ամենը դրսևորվեց արդեն իսկ հենց ընտրությանը, չնայած միասնական շտաբի գոյությանը, և առավել ևս ընտրության հաջորդ երկու օրերին, երբ միասնական շտաբը, որպես այդպիսին, ըստ էության հայտնվեց խաղից դուրս, և դրա անդամ կուսակցությունները ընդամենը առանձին-առանձին հանդես եկան իրենց դիրքորոշումներով և գնահատականներով, ընդ որում` բացարձակապես ոչինչ չակնարկելով հետընտրական համատեղ բողոքի մասին:

Եթե լիներ այդօրինակ զարգացման վտանգ, ապա Հանրապետականը ամենայն հավանականությամբ կփորձեր նրանցից որևէ մեկին կոալիցիա առաջարկելու միջոցով որոշակիորեն ջլատել այդ համատեղ դաշտը, կամ էլ պարզապես կփորձեր ճնշում բանեցնել ԲՀԿ-ին իր կողքին պահելու և կոալիցիոն նոր երաշխիքներ կորզելու համար: Այդ հեռանկարը չկա, և հավանաբար ՀՀԿ-ն գոնե առաջիկայում չի փորձի ԲՀԿ վրա այդ ճնշում բանեցնել և կգերադասի սպասել իրադարձությունների զարգացմանը: Մյուս կողմից` թերևս հետաքրքրական է հարցը, թե արդյոք խորհրդարանում կոալիցիայի ձևավորումը բխո՞ւմ է հասարակության և պետության շահից: Մի կողմից պարզ է, որ կեղծված ընտրությամբ խորհրդարանում չի կարող, խոշոր հաշվով, տեղի ունենալ հասարակության և պետության շահից բխող որևէ բան, որովհետև դրա առաջին նախապայմանը խորհրդարանի լեգիտիմությունն է, այսինքն` օրինական ընտրությամբ ձևավորված լինելու հանգամանքը: Պարզ է, որ ներկայիս խորհրդարանն էլ չունի այդ լեգիտիմությունը՝ օրինական ընտրությամբ ձևավորված լինելու իմաստով: Բայց, այդուհանդերձ, խորհրդարանը գործելու է Հայաստանում և անկախ լեգիտիմության աստիճանից` ազդելու է Հայաստանում իրավիճակի, Հայաստանի քաղաքացիների կյանքի և կենսագործունեության, Հայաստանի Հանրապետության կառավարման որակի վրա: Եվ այդ իմաստով արդեն կա ազդեցության, այսպես ասած, լոկալ բնույթ:

Այդ լոկալ բնույթի առումով խորհրդարանական նոր կոալիցիայի առկայությունը, առավել ևս իշխանական կոալիցիայի, թերևս միանգամայն ավելորդ է: ՀՀԿ-ն իրեն վերագրել է բացարձակ մեծամասնություն, էլ ավելի բացարձակ, քան 2007-ի վերագրումը: Հետևաբար, ՀՀԿ-ին պետք է իր բացարձակության մեջ թողնել միայնակ, որպեսզի հետագա ժամանակաշրջանում հնարավորինս նվազեցվեն կուսակցության քարոզչական մանիպուլյացիոն հնարավորությունները, և պատասխանատվությունը երկրի կառավարման համար մնա միմիայն հենց ՀՀԿ վրա: Ընդ որում` գոնե այդ հարցում, այսինքն` պատասխանատվությունը պարբերաբար ՀՀԿ վրա դնելու, այդ հանգամանքը պարբերաբար շեշտելու հարցում խորհրդարանի մյուս ուժերը, թերևս, պետք է լինեն միակարծիք և վարեն միասնական քաղաքականություն: Այլ հարցերում մյուս ուժերը կարող են լինել տարակարծիք, ցուցաբերել այլ վարքագիծ, հանդես գալ այլ մոտեցումներով, բայց խորհրդարանում ՀՀԿ-ին պետք է թողնել իր մեծամասնության հետ միայնակ, որպեսզի հենց մեծամասնության հանգամանքն իսկ դառնա զգալի ճնշում ՀՀԿ վրա:

ՀՀԿ հետ որևէ կոալիցիա դառնալու է երկրում պատասխանատվության փոշիացման նոր փուլ, ՀՀԿ հետ որևէ կոալիցիա լինելու է ՀՀԿ-ին տրված անփոփոխության քարտ-բլանշ: Այդ տեսակետից, Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հայտարարել է, որ բացառվում է կոալիցիա ՀՀԿ հետ: Պետք է, թերևս, նույն բանը հայտարարեն մյուս բոլոր ուժերը, և նրանցից որևէ մեկը չպետք է թաքնվի արհեստական պետականամետ պատասխանատվության քողի տակ:


Թուրքիան չի հանձնի Իրաքի փոխնախագահ Թարիք Հաշիմիին



Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան չի հանձնի Իրաքի փոխնախագահ Թարիք Հաշիմիին:

Վերջինիս նկատմամբ Իրաքում կայացված է ձերբակալման դատավճիռ, իսկ Ինտերպոլը նրա նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում և նրան ձերբակալելու համար արձակել է «կարմիր տեղեկագիր»:

Բոզդաղը նշել է. «Որևէ խոսք անգամ գնալ չի կարող այն մասին, որ մենք հանձնենք մեր աջակցությունը վայելող մեկին: Հաշիմին Թուրքիայում է գտնվում բուժման նպատակով: Մենք էլ նրան աջակցում ենք»:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, թե Հաշիմին հայրենիք կվերադառնա Թուրքիայում բուժումն ավարտելուց հետո:

«Վրաստանի օկուպացման տակ ստորագրած մարդն ասում է, որ պետք է ընդօրինակի մեր իրականացրած բարեփոխումները»



Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Բաթումում մասնակցել է զբոսաշրջության վերաբերյալ միջազգային կոնֆերանսին: Իր ելույթում Սաակաշվիլին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.

«Այն մարդը, որը ստորագրել է Վրաստանի օկուպացման տակ, ասում է, որ Ռուսաստանը պետք է ընդօրինակի մեր իրականացրած բարեփոխումները: Ռուսաստանի վարչապետ նշանակված Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ չի սիրում Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն դրա հետ մեկտեղ նա հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է օրինակ վերցնի Վրաստանից և իրականացնի բարեփոխումներ, որոնք մենք հաջողությամբ իրագործել ենք:

Ես ժամանակակից համաշխարհային պատմության մեջ չգիտեմ այդպիսի մեկ այլ օրինակ, որ վիթխարի երկրի առաջնորդը կարգադրի օկուպացնել փոքր երկիրը, իսկ հետո՝ մի քանի տարի անց, հայտարարի, որ պատրաստ է սովորել՝ ինչպես ղեկավարել իր երկիրը: Դա պարադոքս է, սակայն դա այն է, ինչին մենք հասել ենք Վրաստանում: Դա վկայում է մեր բաց լինելու մասին:

Չնայած Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը, Վրաստանի քաղաքացիները գործնականում չեն կարողանում ստանալ ռուսական վիզաներ: Չնայած Ռուսաստանի ԱԳՆ-ի բազում սարսափազդու զգուշացումներին՝ Վրաստան ժամանող ռուս զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է»:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Մեդվեդևը Սաակաշվիլիին անվանել էր դատարկություն, զրո:

Ինչո՞ւ է ծեծվել Արարատի ոստիկանապետը



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ներկայումս՝ արդեն ՀՀԿ-ական, Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը, ոչ նախանձելի իրավիճակում է հայտնվել:

Քաղաքում համամասնական ցուցակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակը Կարեն Խաչատրյանի անձի շուրջ մի շարք կասկածների տեղիք է տվել, քանի որ այս ընտրարշավում նրա դերը, ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀԿ-ին ձայներ բերելն էր` ոստիկանապետի պաշտոնի դիմաց, սակայն բնակչությունը Խաչատրյանին, փաստորեն, հուսախաբ է արել:

Հանրապետական կուսակցությունը Արարատ քաղաքի 12000 ընտրողներից 10000-ին 10000-ական դրամներ էր բաժանել, բայց պարզվում է՝ բնակչությունը ՀՀԿ-ի գումարը վերցրել է ու ընտրել ԲՀԿ-ին, ինչի պատվին էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը, որին կիսով չափ պատկանում է Արարատի ցեմենտի գործարանը, որտեղ, ի դեպ, աշխատում է քաղաքի բնակչության հիմնական մասը, որոշել է բնակիչներին 13-րդ աշխատավարձ բաժանել:

Ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը այս պարագայում խայտառակ վիճակում է հայտնվել. նրանից պահանջում են որպես կաշառք հատկացված գումարները ետ վերադարձնել և կասկածում են նախկին կուսակցությանը «վաճառված» լինելու մեջ: Մինչդեռ, մեր տեղեկություններով, երեկ օրվա կեսին ոստիկանապետ Խաչատրյանն ինքն էլ ժողովել է այն բոլոր անձանց, որոնց միջոցով կաշառքի 10000-ական դրամները պետք է հասնեին բնակիչներին, ու խայտառակ վիճակի մեջ դնելով՝ մի լավ վախեցրել այն բանի համար, որ նրանք փաստորեն չեն իմացել՝ ով գումարի դիմաց պարտաճանչ ընտրությունն կկատարի, ով` ոչ: Այնպես որ, եթե ՀՀԿ-ն որոշի իսկապես գումարները ետ ստանալ Կարեն Խաչատրյանից, Խաչատրյանն էլ դրանք պահանջելու է բաժանողներից, ովքեր, ի դեպ, ծանր վիճակում են հայտնվել:

Իսկ թե ինչի համար են երեկ երեկրոյան ոստիկանապետին ծեծի ենթարկել, և կապ ունի՞ արդյոք դեպքը ոստիկանապետից ՀՀԿ հիասթափության հետ՝ կհայտնենք ավելի ուշ:

Tuesday, May 8, 2012

Աշոցքի որոշ գյուղապետեր խոստացած ձայները չապահովելու պատճառով պարտքերի տա՞կ են ընկել

Aravot.am-ի հետ զրույցում այս մասին բարձրաձայնեց թիվ 33 ընտրատարածքում ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի ընդդիմադիր մրցակիցը` 70 –ամյա ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը: «Գյուղապետեր կային, որ զզվել էին, գյուղերից էին փախնում, որ չհանդիպեն իրեն, չհանդիպեին ի սեր Աստծո, որովհետև եթե նրանք ձայն խոստանան ու չապահովեն, պարտքերի տակ են ընկնում: Չեմ արդարացնում, գյուղապետերը հանցագործություն են կատարում և մի օր պիտի կանգնեն օրենքի առջև, հո մշտապես էսպես չե՞ն կարող շարունակել: Բայց մյուս վտանգն էլ կա. գյուղապետին ամեն մի ձայնի համար տալիս են 10 հազար դրամ, և երբ ընտրություններից հետո հաշվում են՝ տեսնում են, որ էդ մարդիկ առել են գումարը ու իրենց ձայնը չեն տվել, էդ գումարը մնում է գյուղապետերի վրա: Նրանք համ հանցագործություն են կատարում իշխանական թեկնածուի օգտին, համ էլ ընկնում են նյութական ծանր հարվածների տակ », -թիվ 33 ընտրատարածքի մթնոլորտը այսպես ներկայացրեց մեր զրուցակիցը: Aravot.am-ի այն հարցին էլ , թե ինչպե՞ս է ավարտվում այս պատմությունը, գյուղապետը ստիպված իր գրպանի ՞ ց է վերադարձնելու չտված ձայների համար, պարոն Զորյանն ասաց. «Ըստ երևույթին, ես հեռվից լսել եմ, որ էդպիսի պատասխանատվության առաջ են կանգնեցնելու, ձայները չի եկել` գումարը բերեք: Էստեղ են խառնված դպրոցի տնօրենները, ուսումնական , կրթական օջախները:Մենք դարերով շարունակ մեր պատմությունը գիտենք, մենք գիրքը փրկելու առաքելություն ենք ունեցել, նվիրում ենք ունեցել, հիմա մեր կրթական օջախները, նրանց տնօրենները դարձել են գործիք խարդախության, խարդավանքի, կաշառառության ու կաշառատվության»:

Դավիթ Հարությունյանը հաստատում է, որ եղել են լցոնումներ


ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդների նախնական եզրակացության մեջ պնդումներ կան լցոնումների եւ արձանագրությունների կեղծման մասին, մինչդեռ պատկան մարմիններն ու անձինք պնդում են, որ նման բաներ ընտրությունների ընթացքում չեն եղել: «Միջազգային դիտորդները արձանագրել են լուրջ խախտումների մասնակի դեպքեր, ինպես, օրինակ, արդյունքների կամ արձանագրության կեղծում (4 դեպք) կամ նկատել են, որ ընտրատուփերը նախապես լցոնվել են (5 դեպք): Արդյունքները արձանագրություններում հաճախ չեն ստուգվել, երեքից մեկ ՏԸՀ-ում արձանագրությունը լրացնելու հետ կապված խնդիր է եղել և չորսից մեկ ՏԸՀ-ն չի հրապարակել արձանագրությունների պատճենները՝ հասարակական ստուգման համար»,- ասված է առաքելության ներկայացրած նախնական փաստաթղթում:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը երբեք չի պնդել, թե նման դեպքեր չեն եղել: Ասել է, որ իրեն հայտնի չեն: «Ցանկացած բան պետք է լինի հիմնավորված: Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա են նրանք դա ասում»,- դիտորդների՝ լցոնումների վերաբերյալ արված նշումներին հակադարձեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է արձանագրությունների կեղծումներին՝ ասաց. «Իրենք պետք է ծանոթ լինեին մեր օրենսդրությանը: Այո, կարող է փոխվել արձանագրությունը եւ դա շատ հստակ կանոնակարգված է օրենքով ու սկզբունքորեն կասկածի տեղ չի տալիս այն, թե ինչո՞ւ պետք է փոխվի արձանագրությունը: Եթե դա նկատի ունեն՝ ես այստեղ իրենց հետ չեմ համաձայնվի: Մյուս բոլոր դեպքերում, երբ կա արձանագրության կեղծման դեպք, գոյություն ունի վերահաշվարկի ինստիտուտ: Այս պահին կան վերահաշվարկի որոշակի դիմումներ, եւ այդ ստուգումները ցույց կտան, թե ի՞նչ է տեղի ունեցել»:

Դավիթ Հարությունյանը հաստատում է, որ եղել են լցոնումներ


ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդների նախնական եզրակացության մեջ պնդումներ կան լցոնումների եւ արձանագրությունների կեղծման մասին, մինչդեռ պատկան մարմիններն ու անձինք պնդում են, որ նման բաներ ընտրությունների ընթացքում չեն եղել: «Միջազգային դիտորդները արձանագրել են լուրջ խախտումների մասնակի դեպքեր, ինպես, օրինակ, արդյունքների կամ արձանագրության կեղծում (4 դեպք) կամ նկատել են, որ ընտրատուփերը նախապես լցոնվել են (5 դեպք): Արդյունքները արձանագրություններում հաճախ չեն ստուգվել, երեքից մեկ ՏԸՀ-ում արձանագրությունը լրացնելու հետ կապված խնդիր է եղել և չորսից մեկ ՏԸՀ-ն չի հրապարակել արձանագրությունների պատճենները՝ հասարակական ստուգման համար»,- ասված է առաքելության ներկայացրած նախնական փաստաթղթում:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը երբեք չի պնդել, թե նման դեպքեր չեն եղել: Ասել է, որ իրեն հայտնի չեն: «Ցանկացած բան պետք է լինի հիմնավորված: Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա են նրանք դա ասում»,- դիտորդների՝ լցոնումների վերաբերյալ արված նշումներին հակադարձեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է արձանագրությունների կեղծումներին՝ ասաց. «Իրենք պետք է ծանոթ լինեին մեր օրենսդրությանը: Այո, կարող է փոխվել արձանագրությունը եւ դա շատ հստակ կանոնակարգված է օրենքով ու սկզբունքորեն կասկածի տեղ չի տալիս այն, թե ինչո՞ւ պետք է փոխվի արձանագրությունը: Եթե դա նկատի ունեն՝ ես այստեղ իրենց հետ չեմ համաձայնվի: Մյուս բոլոր դեպքերում, երբ կա արձանագրության կեղծման դեպք, գոյություն ունի վերահաշվարկի ինստիտուտ: Այս պահին կան վերահաշվարկի որոշակի դիմումներ, եւ այդ ստուգումները ցույց կտան, թե ի՞նչ է տեղի ունեցել»:

Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով

Մայիսի 6-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի ընտրություններ: Գոնե 1996 թվականից հետո` եզակի: Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով: Օտարերկրյա դիտորդների, միջազգային հանրության ավելի քնքուշ, ավելի բարձր գնահատական չէր կարող ակնկալել նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանությունը: Իշխանությունը կարողացավ ապահովել դա` լինելով ժողովրդավարությունից այնքան հեռու, որքան հնարավոր է: Հայաստանի իշխանությունը կեղծեց ընտրությունների արդյունքները այնքան պրոֆեսիոնալ, այնքան անխոցելի կերպով, որքան կարող է գործել ամենափորձված գողն`անապացուցելի գողություն կատարելիս: Իշխանությունը գողացավ հասարակության ձայնը այնքան հարթ, այնքան անաղմուկ, որ դա չի կարողանա ապացուցել նույնիսկ Հաագայի միջազգային դատարանը: Իշխանությունը գողացավ ընտրողների ձայնը մարդկանց հոգում, ընտրությունը խեղդեց հենց բնում` քվեարկության գնացողների մտածողության մեջ, արժեքային համակարգում: Իշխանությունը գնեց ամեն ինչ` ձայնից մինչև բարոյականություն: Եվ թույլ տվեց մյուսներին գնել այնքան, որքան կարելի է: Մեկին թույլ տվեց գնել փողով, մյուսներին` մարդկանց խաբելով, իմիտացիայով: Բայց իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ իշխանությունը դա արեց բոլորի հետ միասին' ամենաարմատակւսնից մինչև ամենակառուցողական ընդդիմության հետ միասին: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, մնացած բոլոր ուժերը խորհրդարան անցան բացառապես իշխանության բարեհաճության շնորհիվ: Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` փողի ու իշխանական ռեսուրսների: Այսինքն` իշխանությունն ընտրությունների արդյունքներով ընտրությունների օրվա ավարտին քաղաքական ուժերին դրեց շատ որոշակի երկընտրանքի առաջ` կամ բողոքարկել, բոյկոտել ընտրությունների արդյունքները (որքան էլ դրա ապացուցողական հիմքը թույլ լինի), կամ դառնալ կոնֆորմիստ' բառի ամենալայն իմաստով` յուրաքանչյուրն իր ստացած, ավելի ճիշտ` իրեն նվիրված տոկոսների չափով: ԿԸՀ հրապարակած արդյունքները ցույց տվեցին, որ բոլոր մեծ ու փոքր ուժերին իշխանությունը խորհրդարան գնալու սահմանային հնարավորություն տվեց` դրանով իսկ նրանց առջև դրված երկընտրանքը դարձնելով ավելի անդառնալի` կամ ընդունել իրենց հատկացված տոկոսները և «բողոքել» այնքանով, որքանով որ պետք է իշխանությանը, կամ բոյկոտել ընտրությունների արդյունքները: Ընդունելով իրենց տրված տոկոսները` այդ ուժերը զրկվում են ընտրությունների արդյունքները վիճարկելու բարոյական ու քաղաքական իրավունքից, քանի որ բոլորը դժգոհ լինելով իրենց «նետված» տոկոսների թվային արտահայտությունից, մեծագույն հաճույքով վերցնելու են պատգամավորական մանդատները: Հակառակ պարագայում` ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու պարագայում այդ ուժերը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից, ինչը, արդեն վստահաբար կարելի է ասել, չեն անելու: Դատելով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «ժառանգության» երեկվա վարքագծից (բոլորը` տարբեր ձևակերպումներով, երեկ խուսափել են պաշտոնական գնահատական տալ և դիրքորոշում արտահայտել ընտրությունների արդյունքների վերաբերյալ), բոլորն ընդունել են իշխանության խաղի կանոնը և ժամանակ են «ձգում» ընդամենը հետընտրական գործարքներում ավելին ստանալու ակնկալիքների պատճառով: Այլապես, երեկ արդեն գոնե այդ ուժերի մի մասը պետք է հրապարակում լիներ: Այսինքն` լայն իմաստով խորհրդարան անցած բոլոր 6 ուժերը մասնակից են այն գործընթացին, որը բեմադրեց իշխանությունը և որն արժանացավ միջազգային հանրության բոլոր բևեռների աննախադեպ գնահատականին: Այդ թվում` այն բևեռների, որոնց «վիզը ծռած» նայում են խորհրդարան անցած բոլոր ուժերը: Այնպես որ, մայիսի 6-ի ընտրություններն իսկապես աննախադեպ էին` կատարյալ ձևի, սակայն ապաքաղաքական, հակաժողովրդավարական` բովանդակության տեսանկյունից: Իշխանությունը վերարտադրվեց այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ էին հնչում «ընդդիմադիր» ուժերի` իշխանություններին փոխելու խոստումները նախընտրական շրջանում:

Հետընտրկան զարգացումներից հետո քննարկվող հաջորդ «թոփը» Հովիկ Աբրահամյանի «ուր» գնալու հարցն է


Ընտրակեղծիքներից, ընտրամասնակիցներից, հետընտրկան զարգացումներից հետո քննարկվող հաջորդ «թոփը» Հովիկ Աբրահամյանի «ուր» գնալու հարցն է:
Հասկանալի էր` ՀՀԿ համամասնականում նրա երկրորդ «մայկան», շտաբի պետ լինելու հանգամանքը, ՀՀԿ գործադիր մարմինը, համամասնական ցուցակը հնարավորինս ի պատկեր յուրում կերտելու ազդակները նախանշում էին, որ ֆորտունան ոնց որ ուզում է ժպտալ Հովհաննես Արգամիչին: Էլի:
Այնուհանդերձ, անհամբերությունը, առաջ ընկնելու փիս խասիաթը, հաշվել չկարողանալու (Արգամիչ, Ձեր մասին, մեզնից բացի, ուրիշ ոչ մեկը չի մտածում, ազնվորեն. մենակ մենք ենք Ձեզ նորմալ խորհուրդներ տալիս) անհարմարությունը, միասնական շտաբը, ԲՀԿ-ն ամբողջովին «կոնտրոլիզացիայի» չենթարկելու «մոմենտն» իրենց հետ ևս երկու-երեք կիքս բերեցին. Արգամիչն ընտրություններից օրեր առաջ վերցրեց ու ասաց, որ ինքը պարտավորվում է ՀՀԿ-ի համար ապահովել 35 տոկոս ձայն (իսկ ինչքա՞ն տոկոս ապահովեց Սերժ Սարգսյանը յուր կուսակցության համար` տե՛ս ԿԸՀ վերջին տվյալները), ինչն ամենևին ձեռնտու չէր կարող լինել ՀՀԿ պայքարի մոդուլյացիային: Այդ դեպքում, պարզապես, ԲՀԿ-ն բավականին լուրջ ներկայություն էր ունենում պառլամենտում, ու Օսկանյանի փոխարեն վարչապետ էր առաջարկում... ո՞ւմ:
Ճիշտ եք, Հովհաննես Արգամիչին:
Հաջորդիվ արդեն Արգամիչն ընտրություններից «без пяти минут» հարցազրույց է տալիս թերթերից մեկին ու այդ «պլաստիկ» հարցազրույցում ոչ այնքան խոսում է նախընտրական-ՀՀԿ առաջնահերթություններից, որքան իր ապագայից, արձանագրելով, որ չի բացառվում իր Աժ նախագահ դառնալը, և որ ՀՀԿ կարգախոսով մենք չէինք հավատում, որ ինքը երկրորդ համար «մայկա» ունի, հետն էլ՝ շտաբի պետ է, ուստի, պետք է հավատալ, որ փոխվենք:
Ինչևէ, ըստ լավատեղյակների` Արգամիչն արդեն ԱԺ նախագահ էլ «չի ուզում» (ո՜վ չի ուզում, կորցրել է): Սիրտը նրա ուզում է Ազգային անվտանգության խորհուրդը: Հետևյալ բարտերով` Արթուր Բաղդասարյանը դառնում է գլխավոր դատախազ (արդեն հասկացա՞ք, թե ինչ ճակատամարտ էր ընթանում Աջափնյակում դատախազի եղբոր, ԲՀԿ թեկնածուի և «այլոց» միջև, ու այդպե՜ս շարունակ` մինչև 12 և 4 ընտրատարածքներ):
Արթուր Բաղդասարյանը լսելով լսել չի ցանկանում դատախազ դառնալու մասին: Էլ չենք ասում, թե ինչպես «գոսպոդին» Չայկան եկավ Հայաստան, տեսավ Գառնիկիչին, պարգևատրեց ու գնաց:
Փաստորեն, Արգամիչի հարցն այս պահին բաց է մնում:
Բոլոր դեպքերում, գոնե մեր ցանկությունն է, որ նա մեր «աչքի առջև լինի»: Առանց նրա այնքա՜ն անհետաքրքիր է:

Իշխանությունները քննարկում են կոալիցիայի երկու տարբերակ

Թերթի տեղեկություններով` ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները սկսել են քննարկել, թե հաջորդ ԱԺ-ում որ ուժերը պետք է կոալիցիա կազմեն և որ ուժերը մնան որպես ընդդիմություն: Քննարկվում է կոալիցիայի 2 տարբերակ` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» և ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ տարբերակները: Առայժմ փորձում են հասկանալ, թե նախագահական ընտրություններից ամիսներ առաջ որքանո՞վ է նպատակահարմար 36 մանդատ ձեռք բերած և ֆինանսական հզոր ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու տարբերակը: Եվ թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ անել, որ ԲՀԿ-ի հետ ունեցած տևական լարվածությունը հակամարտության չվերածվի: Սակայն, եթե չիրագործվի ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը, ՀՀԿ-ն կոալիցիա կհրավիրի արդեն «Ժառանգությանը»: Ընդ որում, ՀՀԿ-ում ոչ բոլորն են միանշանակ վերաբերվում այդ տարբերակներին: ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն իր համախոհներով ցանկանում է շարունակել ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, իսկ Տիգրան Սարգսյանն իր համախոհներով` ոչ: Ասում են, ԲՀԿ-ն, իր հերթին, չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, եթե վարչապետի պաշտոնում մնա Տ.Սարգսյանը: Թերթի տեղեկություններով` արդեն սկսվել են նաև քննարկումները նոր կառավարության պորտֆելների բաժանման շուրջ: Այս բոլոր հարցերը պետք է հստակեցված լինեն մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը և գործող կառավարության հրաժարականը` մինչև մայիսի 24-ը:

Փող բաժանելու կասկածանքով բռնվել է հայտնի քրեական հեղինակություն Բլդին

Երեկ Շենգավիթում լուր է տարածվել, թե մայիսի 6-ին Չարբախի շենքերից մեկում փող բաժանելու կասկածանքով բռնվել է թաղում հայտնի քրեական հեղինակություն Բլդին, որի իսկական անունն Աշոտ է, իսկ ազգանունը վաղուց մոռացվել է: Վերջին 5 տարիների բոլոր ընտրություններում նա «աշխատել է» Հանրապետականի օգտին, սակայն մայիսի 6-ի ընտրություններից երկու օր առաջ անցել է ԲՀԿ-ի կողմը: Չարբախի բնակիչները պատմում էին, որ Բլդին գնալուց առաջ հասցրել է փող վերցնել ՀՀԿ-ից և ցուցակագրել ընտրողներին` մեկ ձայնի դիմաց խոստանալով 15 հազար դրամ:Սակայն հետագայում չի կատարել իր խոստումը, քանի որ գումարային հարցերում համաձայնության չի եկել հանրապետականների հետ և «իշխանափոխ» է եղել: Հանրապետականներն էլ, իրենց քցված համարելով, բռնել են տվել Բլդիին: Նույն տեղամասում ինքնառաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանը «Հրապարակին» հայտնել է, որ Բլդիի դեմ ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, քանի որ ահազանգ էր ստացել, որ նա ընտրակաշառք է բաժանում: Ոստիկանությունից պատգամավորության թեկնածուին պատասխանել են, որ ինքն անձամբ պետք է գա և բողոք գրի:

Ով ում կմիանա. հնարավոր կոալիցիաների մասին


Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, և այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ` հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, և կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին և առաջիկա ընտրություններում պաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է` ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին և նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեև հնարավոր է, բայց այս պահին` դժվար պատկերացնելի:

Ամենաօպտիմալ տարբերակը հետևյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում և հանդես է գալիս ինքնուրույն` կառուցողական ընդդիմության դիրքերից: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների հետ, ըստ անհրաժեշտության, փորձում է շտկել, բարելավել, իսկ երբեմն նաև` տապալել կառավարության բերած օրենքները: Որբան դժվար լինի կառավարությանն աշխատել ԱԺ-ի հետ, այնքան բարձր կլինի օրենքների որակը: Իսկ մեկ տարվա ընթացքում «Բարգավաճը» կկողմնորոշվի` երեբ նախագահներից որ մեկին պաշտպանել կամ գուցե առաջ քաշել պարոն Օսկանյանին:

Չլինելով Կոնգրեսի կամ որևէ այլ քաղաքական ուժի համակիր` ուրախ եմ, որ ՀԱԿ-ը հայտնվել է խորհրդարանում: Նախ` պատգամավոր լինելը ենթադրում է պատասխանատվության և լրջության այլ մակարդակ: Երկրորդ` սկգբունքային եմ համարում, որ պատգամավոր է, ըստ ամենայնի, դառնալու Հրանտ Բագրատյանը. համաձայնեք, տարբեր բաներ են` քննադատել կառավարությանը ասուլիսներում, թե Աժ-ի ամբիոնից: Եթե կառավարությունը կատարի ոչ խելամիտ քայլ [ինչը նա բազմիցս արել է այս 4 տարվա ընթացքում], պարոն Բագրատյանը, Արա Նռանյանը, Արծվիկ Մինասյանը, Վահե Հովհաննիսյանը, նույն Վարդան Օսկանյանը պառլամենտական կոռեկտության սահմաններում պետք է ցույց տան ճիշտ ճանապարհը: Կամ` կհամոզեն կառավարությանը, իսկ եթե չհամոզեն, ապա հասարակությունը կիմանա այլընտրանքային դիրքորոշումները, և դա կլինի շատ լավ նախընտրական քարոզչություն` առաջիկա նախագահական ընտրություններից աոաջ: Հիմնական մարտահրավերներն այսօր, իհարկե, սոցիալ-տնտեսական են: Նոր խորհրդարանն այստեղ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան նախորդը»:

ՕԵԿ-ը սկսել է հետ պահանջել «Մոտոռոլա» հեռախոսներն ու «Հայասիի» 20 տոկոսանոց զեղչի քարտը

ՕԵԿ-ը սկսել է հետ պահանջել «Մոտոռոլա» հեռախոսները, որոնք «Հայասիի» 20 տոկոսանոց զեղչի քարտի հետ, որպես ընտրակաշառք, բաժանել էին բնակչությանը: Թերթը նշում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ՕԵԿ-ը հավաքել է 5,49% (82 690) ձայն: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հպարտանում էր, թե ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Ստացվում է կամ 170 հազար անդամ ունեցող կուսակցության մոտ 83 հազարն է միայն ձայն տվել սեփական կուսակցությանը, կամ էլ Արթուր Բաղդասարյանը ստում էր:

Պուտինի շնորհավորական ուղերձը վիրավորել է Թբիլիսիին


Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է ընդունել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը, հայտնում է vz.ru-ն:

Մայիսի 9-ի կապակցությամբ, Պուտինն ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում` Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի առաջնորդներին շնորհավորական ուղերձներ է հղել:

Թբիլիսիի Վակիի պուրակում Անհայտ զինվորի շիրիմին ծաղկեպսակ դնելուց հետո, փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշաքիձեն հայտնել է լրագրողներին, «նման շնորհավորանքներով Պուտինը կարող է այլևս իրեն չանհանգստացնել: Վրաց ժողովուրդը չի ընդունում նման վիրավորական շնորհավորանքները»:

Ի դեպ, միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մանուկյանը:

Իր հերթին, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Պուտինի ուղերձը «ցինիկ» է, և Թբիլիսիում չեն հավատում Մոսկվայի` «Վրաստանի հանդեպ սիրո» մասին հայտարարություններին:

Սաակաշվիլիին ուղղված ուղերձում Պուտինն ընդգծել էր, որ որքան ժամանակ էլ անցնի, Մայիսի 9-ը հավետ կմնա Ռուսաստանի ու Վրաստանի ժողովուրդների համար ընդհանուր հպարտության ու հիշատակի օր:

«Հաղթանակի օրվա կապակցութամբ, ցանկանում եմ խորը երախտագիտություն հայտնել Հայրենականի վետերաններին, նրանց մաղթել առղջություն ու երկարակեցություն, իսկ ողջ վրաց ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:

Թուրքիան և Բրազիլիան կամրապնդեն ռազմական կապերը


Բրազիլիայում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը բրազիլացի պաշտոնակցի հետ քննարկել են երկու երկրների միջև ռազմական կապերն ամրապնդելու շուրջ հարցեր. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
 
Սան Պաուլոյում կայացած հանդիպման ընթացքում երկու նախարարները «երկու երկրների ռազմական արդյունաբերությունը զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման մասին» համաձայանագիր են ստորագրել:
 
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նախարար Յըլմազը Բրազիլիա է մեկնել, որտեղից հոտե ժամանելու Չիլի և հանդիպելու է այդ երկրի պաշտպանության նախարար Անդրես Ալլամանդի հետ:
 
Թուրք նախարարի այցը Հարավային Ամերիկա կտևի մինչև մայիսի 12-ը:

Վրաստանի կառավարությունը 5-6% տնտեսական աճ է կանխատեսում


Վրաստանի կառավարությունն ընթացիկ տարում 5-6% տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:

Գիլաուրիի խոսքով` նման ցուցանիշի մասին են վկայում վերջին շաբաթների ուսումնասիրությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները:

Ըստ նրա` 2012թ.-ին երկրի ՀՆԱ-ի արտադրական ծավալները կկազմեն մոտ 27 մլրդ լարի (1 դոլարը մոտ 1.64 լարի է), իսկ ՀՆԱ-ի` բնակչության 1 շնչին բաժին հասնող ծավալը` 3.500 դոլար, որը 4 անգամ ավելին է 2003 թ.-ի համեմատ:

Արարատի նախկին քաղաքապետը գլխավոր դատախազին բողոքում է գործող քաղաքապետի «հանցագործությունների» մասին


Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Պետիկի Թովմասյանը, «Հանցագործություն կատարելու մասին» վերնագրով նամակ է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ուր տեղեկացնում է, որ Արարատ քաղաքում լուրեր են պտտվում այն մասին,որ գործող քաղաքապետը նախկին քաղաքապետի ստորագրությունն ու քաղաքապետի և ավագանու որոշումները կեղծելու ճանապարհով, օտարել և անձամբ ինքն է գնել համայնքի կենսագործունեության համար կարևոր օբյեկտներ:

Ըստ նամակի՝ դրանց շարքում հիշատակվում են Արարատ քաղաքի Աբովյան փողոցի վրա գտնվող մանկապարտեզի շենքը` իր տարածքով, քաղաքի միակ պատկերասրահը, քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճը, Խանջյան փողոցի վրա ավտոտնակներին հարող մայթը և փոխելով համայնքի հիմնական միջոցների ցանկը հաշվեկշռից դուրս է թողել կենտրոնական բոյլերակայանի շենքը` իր գույքով:

Նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը գրում է, թե պտտվող լուրերի իսկությունը պարզելու նպատակով դիմել է ԱԳԿ Արարատի տարածքային ստորաբաժանում` նշված գույքերի օտարման կադաստրային գործերում առկա քաղաքապետի և ավագանու որոշումների պատճենները ստանալու խնդրանքով:

Ըստ նամակի՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածքային ստորաբաժանումից ձեռք բերված Արարատ քաղաքի Աբովյան փողոց 8 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենների ուսումնասիրությունից պարզել է,որ քաղաքում պտտվող լուրերը ամբողջովին համապատասխանում են իրականությանը:

«Քաղաքապետը կեղծել է ավագանու և քաղաքապետի որոշումներն ու իմ ստորագրությունները, կեղծված որոշումները որպես հիմք (իբր իմ քաղաքապետության տարիներին մանկապարտեզի շենքի կարգավիճակը փոխված լինելու մասին)` օգտագործելով քաղաքապետը մանկապարտեզի շենքի օտարման մասին հարց է ներկայացրել ավագանու նիստին և այն օտարելու մասին որոշում է կայացվել` իբր նախկին մանկապարտեզի շենք: Միաժամանակ տեղեկացնում եմ,որ մանկապարտեզի շենքի օտարման հարցը քննարկելիս նիստին ներկա են եղել և որոշմանը կողմ են քվեարկել ավագանու անդամներ, ովքեր ավագանու անդամներ են եղել նաև 2005թ., այսինքն այն ժամանակ,երբ իբր մանկապարտեզի շենքի կարգավիճակի փոփոխման մասին ավագանու որոշում է կայացվել: Իսկ ամենազավեշտալին այն է, որ իր իսկ կողմից կազմված աճուրդում հաղթող էր ճանաչվել հենց ինքը`քաղաքապետը, ով ըստ օրենքի ի պաշտոնե աճուրդային հանձնաժողովի նախագահն է ...»,- գրում է նախկին քաղաքապետը:

Վերջինս նաև նշում է, որ. «Կատարված հանցագործության մասին գրավոր տեղեկացրել եմ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Ազատի Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ պարոն Է.Բարսեղյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տ.Սարգսյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ա.Բաղդասարյանին»:
Հակոբ Թովմասյանը նամակն ավարտում է խնդրանքով՝ ներկայիս քաղաքապետին ենթարկել քրեական պատասխանատվության կատարված հանցագործության համար:

Քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ


Մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել Ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը, 11.00-ի սահմաններում, Երևանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում, նկարահանումներ կատարելիս, ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը։

Ըստ հաղորդման՝ ոմն Վարդանը մոտեցել է իրեն, դիտավորյալ հարվածելով իր ձախ ձեռքին` գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը:

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը ինչպես նաև վնասի չափը:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: