Popular Posts

Monday, September 30, 2013

Կառավարության նիստերի ժամանակ իր ելույթններով նիստը «ծաղկեց­նող» վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նա­խավերջին նիստում՝ սեպտեմբերի 26-ին, հրաժարականներից է խո­սել:
 «Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն՝ ինչ պատճառով է պետական ձեռնար­կությունը կամ պետական մասնակ­ցությամբ ձեռնարկությունն աշխա­տում վնասով, դա անհապաղ պետք է դաոնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյու­նավետ կառավարենք: Համապա­տասխան վերահսկողական մեխա­նիզմներ ենք սահմանելու, որ ավ­տոմատ դա լինի, պետական ձեռ­նարկության տնօրենը պետք է իմա­նա՝ եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի և ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողա­նում պետական ունեցվածքն արդյու­նավետ կառավարել»:
Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան Ազգային ժողով է ու­ղարկել Հայաստանի անկախության 22-ամյակի կապակ­ցությամբ համաներում հայտարարելու մասին առաջար­կը:
 «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ առաջարկի նախագիծը խիստ գաղտնի է պահվում և ընդամենը մի քանի պատգամավորների ձեռքին կար, ով­քեր իրենց կոլեգաներին թույլ էին տալիս միայն աչքի պո­չով այն անցկացնել: Սակայն թերթի թղթակցին հաջողվել է հայթայթել այդ նախագիծը, որը պարբերականը ներկայացնում է թերթի  ընթերցողներին:
 Փաստաթուղթն այսօր քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում, այ­նուհետև ԱԺ լիագումար նիստում, որից հետո նոր միայն կհրապարակվի պաշտոնապես: Նշենք, որ դրա ընդունու­մից հետո այն անմիջապես մտնում է գործողության մեջ, որի արդյունքում շատ կարճ ժամկետում ազատ են ար­ձակվելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վերջին տարի­ների աղմկոտ գործերով անցնող որոշ անձանց վրա ևս այն կտարածվի: Ազատ կարձակվեն մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխա­վոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը բացահայտել էր ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները՝ գաղտնալսումների վերաբերյալ, ներառվել է Եվրախորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան մրցանակի հավակնորդների եռյակում:

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նման որոշում կայացվել է  Բրյուսելում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում, որին մասնակցել են ԵԽ-արտաքին հարցերով և զարգացման հանձնաժողովների, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովի անդամները:

Սեպտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ «Եվրոպայի միացյալ աջեր» կուսակցությունը Սնոուդենին որպես թեկնածու է առաջադրել «Մտքի ազատության» համար շնորհվող Անդրեյ Սախարովի անվան մրցանակին:

Այս մրցանակն ամեն տարի շնորհվում է այնպիսի անձի կամ կազմակերպության, որը հատուկ ներդրում է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

Այս մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Նելսոն Մանդելան՝ 1988թ.-ին:
ԱՄՆ իշխանությունները Թուրքիային հայտնել են իրենց մտահոգությունները այն լուրերի հետ կապված, որ այդ երկիրը հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման հարցում մտադիր է համագործակցել Չինաստանի հետ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:

Ըստ ԶԼՄ-ների, NATO-ի անդամ հանդիսացող Թուրքիան մտադիր է համատեղ ձեռնարկություն ստեղծել չինական մի ընկերության հետ, որի դեմ Վաշինգտոնը պատժամիջոցնել է կիրառել Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հետ համագործակցելու համար:

Պսակին նշել է, որ Վաշինգտոնը հիմնվում է նրա վրա, որ գործարքը չի հաստատվել: Պսակին չի նշել, թե ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել ԱՄՆ-ն, եթե Թուրքիան հաստատի գործարքը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կիրակի օրն ԱՄՆ-ից վերադարձել է Վրաստան։ Վրացի առաջնորդին օդանավակայանում դիմավորել են նրա աջակիցները, ովքեր տպավորված են եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթով: Հենց օդանավակայանում Սաակաշվիլին նոր հակառուսական ելույթ է ունեցել, գրում է newsru.com-ը:

Նա նշել է, որ իր նախագահության օրոք ժողովուրդը երբեք այդպես չի դիմավորել իրեն: Իր ժողովրդականության բարձրացումը նա կապել է Գլխավոր ասամբլեայում իր ելույթի հետ:

«Իմ ելույթը մեծ արձագանք է ունեցել ողջ հետխորհրդային տարածքում: Դա նշանակում է, որ այդ տարածքում ինչ-որ լուրջ բան է հասունացել: Պուտինի գործողություններն Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարևան Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և ողջ Ռուսաստանում արդեն բոլորի կոկորդին են կանգնած»,- ասել է Վրաստանի առաջնորդը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ իր կառավարությունը, մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ անելու շրջանակում, կվերացնի հասարակական վայրերում գլխաշոր կրելը պարտադրող օրենքը։

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, արդյունքում Թուրքիայի հասարակական վայրերում կանայք կկարողանան առանց գլխաշորի հայտնվել։

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումներ կիրականացվեն փակուղու առաջ հայտնված թուրք-քրդական բանակցությունների ոլորտում։

Վարչապետի խոսքով՝ քրդամետ ու մյուս փոքր կուսակցությունների մուտքը խորհրդարան արգելող օրենքները կփոփոխվեն, ինչպես նաև մասնավոր դպրոցներում կթույլատրվի քրդալեզու ուսուցումը։

Անդրադառնալով այս զարգացումներին՝ Էրդողանն այսել է, որ «սա Թուրքիայի համար պատմական պահ է»։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է նախապատրաստվող քաղաքական բարեփոխումների մասին, որոնք ներառում են նաև որոշ զիջումներ երկրի քրդական փոքրամասնության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ վարչապետի, կհանվի դպրոցներում և քաղաքական քարոզարշավների ժամանակ քրդերենը օգտագործելու արգելքը:

Նա նաև առաջարկել է վերացնել ներկայիս 10%-անոց սահմանը, որը թույլ չի տալիս քրդական և այլ փոքր կուսակցություններին հայտնվել խորհրդարանում:

Վերլուծաբանները հայտարարում են, որ բարեփոխումները կենսական կարևոր քայլ են թուրքական իշխանությունների և քրդական ապստամբների միջև հակամարտության լուծման համար:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դիմել է Եվրոպական Միությանը՝ խնդրելով արձագանքել շփման գծում տեղի ունեցող իրավիճակին. տեղեկացնում է Грузия online-ը:

Ինչպես հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին՝ չնայած դրական դինամիկային տնտեսական և հումանիտար ոլորտներում, Մոսկվան շարունակում է անօրինական գործողությունները շփման գծում, ինչը վտանգի տակ է դնում Վրաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությունը:

«Նման անօրինական գործողությունները ծանր ազդեցություն են ունենում տեղի բնակչության համար և խախտում են ազատ տեղաշարժի, մայրենի լեզվով կրթություն ստանալու, տնտեսական, մշակութային, սոցիալական իրավունքներ: Ցավոք, տեղի բնակչությունը զրկվել է իր գյուղատնտեսական վայրերում աշխատելու, առաջին բուժօգնություն ստանալու կամ գերեզմանոց այցելելու իրավունքից»,-ասել է նա: 
Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին սեպտեմբերի 27-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատելու Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի որոշումը մեկ նպատակ է հետապնդել` նրան աշխատանքից ազատել սեփակա՛ն նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջով, նախաքննության մարմնի կամ անձի կողմից Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշում ստանալուց եռօրյա ժամկետում, պարտավոր էր կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին:
Ըստ ոստիկանության հաղորդագրության. «Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին»:
Ըստ քրեական դատավարության օրենսգրքի` դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
Առաջիկայում հնարավոր է, որ Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի և որպես խափանման միջոց` ընտրվի կալանքը: Այս դեպքում, մեղադրանքների հաստատման և մեղադրական դատավճիռ կայացվելու պարագայում, նրա պաշտոնավարությունը կդադարեցվեր դատավճռի ուժով, եթե երեկ հրատապ կերպով սեփական նախաձեռնությամբ չլուծվեր նրա պաշտոնանկության հարցը:
Իրավաբան.net-ի տեղեկություններով Միսակ Մարտիրոսյանը դատական համակարգում աշխատանքի է անցել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, այժմ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ:
Բացի այդ, ներկայումս հնարավոր է համարվում նաև սեփական դիմումի համաձայն պաշտոնանկ արվի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Գուցե այդ հարցը քննարկվի գլխավոր դատախազի նշանակումից անմիջապես հետո:
Այստեղ կարևոր է առաջինն այն հանգամանքը, որ եթե Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին մեղադրանք առաջադրվի և կալանավորման որոշում ընդունվի, ապա գործի անաչառ քննությունն ապահովելու տեսանկյունից, առաջին հերթին անհրաժեշտություն կծագի իր նախկին անմիջական ղեկավարին ազատել պաշտոնից, որպեսզի վերջինս չկարողանա ազդել գործի դատաքննության ընթացքի վրա: Երկրորդ, շատ կարևոր է պարզել Միսակ Մարտիրոսյանը քննվող քրեական գործով վերջի՞ն օղակն է հանդիսանում, թե` ոչ:
Նշենք, որ Իրավաբան.net-ի տեղեկությունների համաձայն` Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է: Դատական օրենսգրքում վերջին անգամ փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո (2013 թվականի հունիսի 17-ին ուժի մեջ է մտել) Դատական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4 կետով ամրագրվել է, որ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ աշխատած նախկին դատավորը կարող է նշանակվել Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ Տիգրան Մուկուչյանը առնվազն 5 տարի տարբեր դատարանների նախագահ է աշխատել:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ հայ-վրացական սահմանին տեղի ունեցավ «Բագրատաշեն» սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությունը: Մոտավոր ու համեստ հաշվարկներով՝ պետբյուջեի վրա այդ միջոցառումը նստել է մոտ 4 մլն դրամ։ Այդ ծախսերի առյուծի բաժինն ընկել է հիմնարկեքի արարողությանը Սերժ Սարգսյանի՝ մոտ 1 ժամով մասնակցությունն ապահովելու համար։
Նախագահը Բագրատաշեն մաքսակետ ժամանեց ուղղաթիռով, իսկ անվտանգությունը ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները և նախագահի անձնական մեքենաները այդ օրը պետք է անցնեին ընդհանուր 440 կմ ճանապարհ՝ Երևան-Բագրատաշեն-Երևան, որպեսզի ապահովեն նախագահի տեղաշարժը ուղղաթիռի վայրէջքի հրապարակից մինչև շինհրապարակ, որը մոտ 1 կմ հեռավորության վրա է։ Իհարկե, ուղղաթիռով ավելի քիչ ժամանակ է պահանջվում Երևանից Բագրատաշենի մաքսային անցակետ հասնելու համար, սակայն մոտավոր հաշվարկներով ուղղաթիռով մեկնելը միայն վառելիքի ծախսի գծով պետբյուջեի վրա արժեցել է մոտ 1 մլն («Մի-8» ուղղաթիռը, որի արագությունը 250 կմ/ժ է, 1 ժամում ծախսում է 800 լ վառելիք)։
Բացի այդ, նախագահի անվտանգության աշխատակիցների մեքենաների և նախագահի անձնական մեքենայի՝ Բագրատաշեն հասնելու վառելիքի ծախսը կազմել է մոտ 500 հազ. դրամ (100 կմ-ի հաշվով 20 լ)՝ չհաշված ամորտիզացիոն ծախսերը։
Եթե հաշվի առնենք, որ միջոցառմանը ներկա էին մոտ 20 պաշտոնյաներ՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և աշխատակիցներ, ապա միայն վառելիքի ծախսը հաշվի առնելով՝ նրանց ներկայությունը միջոցառմանը պետբյուջեի վրա նստել է ավելի քան 1 մլն դրամ։  Հասկանալի է, որ պաշտոնյաները ամեն դեպքում պետք է մասնակցեին հիմնարկեքին, բայց նրանց թիվը զգալիորեն քիչ կլիներ, եթե միջոցառմանը չմասնակցեր նախագահը։
Նախագահի այցը լուսաբանելու համար Երևանից նաև լրագրողներ էին տեղափոխվել՝ 3 միկրոավտոբուսներով, որոնց վարձավճարը 1կմ-ի համար կազմում է 200 դրամ։ Այսինքն՝ միայն լրագրողների մասնակցությունը միջոցառմանը պետբյուջեի վրա արժեցել է 250 հազ.։ Սա այն դեպքում, երբ լրագրողներին «անվտանգության նկատառումներից ելնելով» չթույլատրվեց ներկա լինել բուն հիմնարկեքի արարողությանը։
Հիմնարկեքի մասնակիցների համար նաև ֆուրշետային սեղան էր գցվել։ Հյուրասիրության ծառայություններ մատուցող ընկերությունները բարձրակարգ ծառայությունները 1 անձի հաշվով մատուցում են մոտ 10 հազ. դրամով, ինչը նշանակում է, որ մոտավոր հաշվարկներով ֆուրշետը պետբյուջեի վրա արժեցել է 500 հազ.։
Հայ-վրացական սահմանին մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային վերահսկողության ընթացակարգերում գործառույթների կրկնությունը, արագացումը չափազանց կարևոր են, սակայն որքանո՞վ են արդարացված պաշտոնյաների մասնակցության ծախսերը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում աղքատության մակարդակը 35%-ից ավելի է, իսկ կառավարությունը չի կարողանում լուծել սոցիալական բազմաթիվ խնդիրներ:

Sunday, September 29, 2013

«Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը «լկտի սուտ է» որակում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը , որ «մազութի» գործ չի եղել (քրեական գործ -Tert.am):

««Մազութի գործով» ես դիմել եմ դատախազություն՝ այդ տարվա չարաշահումների գործով։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել այդ ուղղությամբ, ինձ շնորհակալություն է հայտնել պաշտոնական, որ ես էդ գործը հարուցել եմ: Եվ դատախազությունը էդ գործի հետ կապված 3, 5 միլիոն դոլարի հետգանձումներ է բերել»,- Tert.am-ին ասաց Արշակ Սադոյանը և ավելացրեց. «Հրանտ Բագրատյանը հերթական բացարձակ լկտի սուտն է ասում»:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր «168 ժամ»-ը, երբ ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հիշատակել է «Մազութի հանձնաժողովի» մասին Հրանտ Բագրատյանը միանգամից արձագանքել է. «Ոչ մի մազութի գործ էլ չի եղել, որ Արշակ Սադոյանն ինքն է դատախազությունում ասել, որ լափած մազութի մասին խոսելով՝ ընդամենը կատակել է ու ավելացրել «Իրենց սրած բիզը մտավ իրենց...»։

Ի պատասխան հարցի, թե 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի յուրացման կամ վատնման մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներով ովքե՞ր են մեղադրվել, նկատեց. «Բազմաթիվ մարդիկ մեղադրվել են դրա համար: Օրինակ՝ Հրազդանի ՋԷԿ-ի պետը: Ընդ որում, ես էդ առթիվ ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ երբ մենք խոշոր շնաձկների մասին ենք խոսում, բայց մեղադրվում են փոքրիկ ձկները, այն դեպքում, երբ ես հայտարարել եմ, որ 205 000 տոննա մազութ Հայաստան չի մտել, այլ «լափվել է իշխանավորների» կողմից՝ կիսվելով Ռուսաստանի հետ: Նույնիսկ Վազգեն Սարգսյանը մի անգամ ինձ ասաց. «Յոթ երգ գիտես, յոթն էլ նույն բանի մասին է՝ մազութի»:

Արշակ Սադոյանը հավելեց, որ իրեն հենց Վազգեն Սարգսյանը՝ նախկին վարչապետն է առաջարկել «մազութի գործով» դիմել դատախազություն:

Tert.am-ին չհաջողվեց Գլխավոր դատախազությունից այս մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն համացանցում գտանք 2000 թվականի ԱԺ աշխատանքների մի սղագրություն, որը վերաբերում է 1992-99 թթ ընթացքում «Մազութի հանձնաժողովի», (պաշտոնական անվանում էր՝ Էներգակիրների ներկրման արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով) միջանկյալ հաղորդմանը:

Այդ հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը անդրադառնալով մազութի ձեռքբերման և ներկրմանը, նշել է, որ իրենց գործունեության ընթացքում ունեցել է որոշակի դժվարություններ՝ կապված փաստաթղթերի ձեռքբերման հետ, ինչն էլ ըստ Դավիթ Լոքյանի «պարապուրդ» է առաջ բերել աշխատանքներում:

Ըստ Դ. Լոքյանի՝ հանձնաժողովը Ֆինանսների նախարարության, «Արմկոնտրակտ» ձեռնարկության , Կենտրոնական բանկի, «Հայաստան» հիմնադրամի հետ դժվարություններ է ունեցել, որոնց փաստաթղթերի որոշակի մասը ոչնչացված է եղել:

Ի վերջո, «լափված մազութի» մասին բառացիորեն ասվել էր հետևյալը. «Որպեսզի մենք յուրաքանչյուր տարվա համար առանձին նշենք ՀՀ նախատեսվող էներգակիրների ներկրման չափը և իրական ներկրված չափը, որպեսզի այդ տարբերությունների արդյունքում տեսանելի լինի այն հիմնական զանգվածը, որը չի մտել ՀՀ, նորից եմ կրկնում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որի արդյունքում մենք ունեցել ենք 1992-96 թվերի ժամանակահատվածը»:

Նշենք, որ համացանցում համապատասխան՝ «որոնում» բառը տալով գտանք «Չորրորդ իշխանություն» թերթի 2004 թվականի արխիվացված մի հոդված, որում տեղեկացվում էր, որ Դավիթ Լոքյանի ղեկավարությամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովի զեկույցում «մազութի գործով», բացի Հրազդանի ՊՇԷԿ-ի տնօրեն Մարատ Մարտիրոսյանի, որևէ այլ անուն չի հիշատակվում, ով էլ ըստ «ՉԻ.»-ի՝ ձերբակալվել է միանգամայն այլ գործով:

«Ուշագրավ է, որ ավելի ուշ նա ոչ միայն ազատ արձակվեց, այլև 2003-ին հայտնվեց ՀՅԴ նախընտրական ցուցակում»

Saturday, September 28, 2013

2013 մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար։ Այդ նպատակով պատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպության հետ։ Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»–ը փորձեց ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի այս ծրագիրը, և ԵՄ-ն արդյոք կֆինանսավորի։

Պարզվեց՝ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետևաբար ավարտվել է նաև այդ ֆինանսավորումը։ Թե այս ընթացքում որքանով արդյունավետ են պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունից, այն կազմում է 123 հազար մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ 

Monday, September 23, 2013

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ գումարել է իր երկրորդ նիստը, որի ընթացքում որոշել է հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության 14 առաջնային հիմնահարցեր: Դրանք են`
1. Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը:
2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները:
3. Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները:
4. Իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ:
5. ՀՀ Նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակը, գործառնական, հակակշռող եւ զսպող լիազորությունների ներդաշնակությունը սահմանադրական գործառույթներին:
6. Օրենսդիր իշխանության բնականոն գործունեության սահմանադրաիրավական երաշխիքները:
7. Գործադիր իշխանության սահմանադրական կարգավիճակն ու արդյունավետ գործունեության սահմանադրական նախադրյալները:
8. Դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները:
9. Ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները:
10. Հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք:
11. Տեղական ինքնակառավարման զարգացման ու ամրապնդման սահմանադրական երաշխիքները:
12. Սահմանադրության կառուցվածքի խնդիրը:
13. Ներսահմանադրական կայունության ամրապնդման եւ Սահմանադրության ինքնաբավության ու սահմանադրական դինամիկ զարգացումների շարունակականության երաշխավորումը, գործառնական, կառուցակարգային անհստակությունների եւ ներքին հակասությունների հաղթահարումը:
14. Սահմանադրության, իրավական համակարգի եւ իրավակիրառ պրակտիկայի միջեւ տեղ գտած անհամապատասխանությունների հաղթահարման սահմանադրական նախադրյալները, սահմանադրականության մշտադիտարկման ապահովումը:
Երեկ հանձնաժողովի անդամների միջեւ կատարվել է նաեւ հիմնախնդիրների քննարկումների նախապատրաստման թեմատիկ բաշխում:

Friday, September 20, 2013

դեռևս 2012թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 1204-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը բանակցել է Մաքսային միությանը (ՄՄ) ՀՀ անդամակցության վերաբերյալ: 9-հոգանոց այդ խումբը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Սա նշանակում է, որ իշխանությունները զուգահեռ բանակցություններ են վարել մի կողմից ԵՄ-ի հետ` Ասոցացման պայմանագրի շուրջ, մյուս կողմից ՌԴ-ի հետ` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ:
 Ընդ որում, ԵՄ-ի հետ բանակցել են բացահայտ, ռուսների հետ` գաղտնի: Իսկ այդ ընթացքում էլ նույն Տ. Սարգսյանն իր հարցազրույցներում պարբերաբար հայտարարել է, թե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ է և անօգուտ: Ի դեպ, այսօր նույն վարչապետն իր իսկ որոշմամբ ղեկավարում է ՄՄ-ին ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովը, կառավարության երեկվա նիստում էլ հաստատվեց ՄՄ-ին միանալու նախապատրաստական աշխատանքների ցանկը, իսկ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 10-ը:

Monday, September 16, 2013

Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Այժմ  ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում են, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից։ Չարենցավանի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվը նվազել է՝ հասնելով 6-7-ի։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ  Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասաց, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։ «Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը»,- նշեց մամլո խոսնակը։
Հավելենք, որ շուրջ երկու տարի է, ինչ «գծապայքար» էր սկսվել Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջեւ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են հողամաս նվիրել «Երևա՛ն, իմ սեր» հիմնադրամին: Այս հարցն արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Ըստ որոշման նախագծի՝ այդ հողամասը գտնվում է Կոզեռնի փողոցի 11 հասցեում, ունի 298 քմ մակերես, իսկ շուկայական արժեքը կազմում է 155 մլն դրամ (մոտ 380 հազար ԱՄՆ դոլար):
 Այնտեղ պետք է կառուցվի հիմնադրամի շենքը: Ուշագրավն այն է, որ «Երևա՛ն, իմ սեր» հիմնադրամի տերը որոշ շրջանակներում Թենզոր անունով հայտնի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, որը վերջերս բավական հաճախ է Լոնդոնից այցելում Հայաստան, ավելին, նույնիսկ փորձում է այստեղ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ընդլայնել իր բիզնեսը՝ երբեմն հայ գործարարների հաշվին: Ու, փաստորեն, իշխանությունները նրա հիմնադրամին մայրաքաղաքի հողատարածքից նվիրատվություն են անում անվճար, անհատույց:
Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:
Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները:
Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր:
Ոստիկանության համար առավել ևս մտահոգիչ էր այդ հանցարարքների կրկնությունը, ինչից հետո իրավապահների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ:
Ոստիկանությունը խոստացել էր հանրությանը պարբերաբար իրազեկել հիշյալ գործերի քննության և արդյունքների վերաբերյալ:
 
Մասնավորապես, սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու օր առաջ, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի միջնամասում մի քանի անձինք վեճի են բռնվել իր հետ ու ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Փաստի առթիվ սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Ավետիսյանին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 1968 թ. ծնված Ա. Աղայանը և 1993 թ. ծնված Ա. Մկրտչյանը:
 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ա. Աղայանն ու Ա. Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել բացատրություններ: Նրանք նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի քաղաքականության ու քաղաքացիական ակցիաների հետ, իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ա. Աղայանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպերը:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ՝ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ ու կատարվում էր նախաքննություն:
 
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մ. Մարգարյանին և Բ. Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ինչ վերաբերում է արձանագրված մյուս միջադեպերին, ապա՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան Սուրեն Սաղաթելյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Տեր-Գաբրիելյան և Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել են իրենց վրա ու ծեծի ենթարկել: Ժամը 23.20-ին և 23.25-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդումներ են ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը: Սեպտեմբերի 6-ին Ս. Սաղաթելյանից և Հ. Արշամյանից ընդունվել են հաղորդումներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
 
Սեպտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտից՝ «կրծքավանդակի և մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արման Ալեքսանյանը, որը հայտնել է, որ քաղաքապետարանի մոտ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Նույն օրը, ժամը 3.25-ին, Ա. Ալեքսանյանից ընդունվել է հաղորդում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

Saturday, September 14, 2013

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։
Ներկայացնում ենք Դավիթ Հարությունյանի հետ հարցուպատասխանը. 

-Պարոն Հարությունյան, ձեր անունը ևս շրջանաովում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շարքում, հնարավո՞ր է ձեր առաջադրումը։

-Անլուրջ խոսակցություններ են։

-Բացառո՞ւմ եք։

-Այո։

«ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռևս անհայտ է։ Հավանական թեկնածուներից մեկի՝ Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը ևս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել։ Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի։ Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որևէ անձի և դա Է պատճառը, որ թեկնածուի անունը մինչև հիմա գաղտնի Է պահվում
«Դատական կարգադրիչների գործի շրջանակներում երեկ երեկոյան կալանավորվել է նաև Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կադրերի բաժնի պետը։ Այս գործով արդեն 10-ից ավելի մեղադրյալներ կան։ Իսկ Դատական կարգադրիչների ծառայության պետի երկու տեղակալները փախուստի մեջ են։ Կարգադրիչների ծառայության որոշ աշխատակիցներ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել, սկսել են վերականգնել պետությանը պատճառված վնասը, որն անցնում է 300 միլիոնը
Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության, 2014 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 272 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 145 մլրդ դրամ։ Այս խոշորացված ցուցանիշները երեկ կառավարությունն ընդունեց ի գիտություն։
Մաքսային միության անդամ դառնալու պարագայում Հայաստանի բյուջեի եկամուտները կաճե՞ն, թե կնվազեն։ Երեկ այսպիսի հարց ուղղեցինք ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որը նիստում ներկայացնում էր վերը բերված ցուցանիշները։ «Բյուջեի այս նախագծում, որը այսօր ներկայացված է, այդ գործոնները դեռևս հաշվի չեն առնված»,– ասաց փոխնախարարը։ Նկատենք, որ նախատեսվում է հենց 2014 թվականի հունվարի 1– ից Հայաստանը մտցնել Մաքսային միություն, ինչի դեպքում պետբյուջեի եկամուտները մեղմ ասած էական փոփոխություններ են կրելու, քանի որ ՀՀ սահմանին գործելու է մաքսային նույն ռեժիմը, ինչ ՌԴ-ի սահմանին է։ Օրինակ Հայաստանում ներկայումս հավաքագրվող ամբողջ ԱԱՀ-ի մոտ կեսը գանձվում է ներկրվող ապրանքներից հենց սահմանին։ Իսկ Մաքսային միության կանոններով՝ սահմանին ԱԱՀ– ն չի գանձվում։ Այլ կերպ ասած, երեկվա ներկայացված ցուցանիշները բոլորովին էլ վերջնական չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը առիթ ունեցել է արձանագրելու շատ վարորդների դժգոհությունն այն մասին, որ Վրաստան-Հայաստան սահմանակետում արգելում են Վրաստանից նոր կամ օգտագործած անվադողերի ներմուծումը: Պատճառը դարձյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն է:
Բանն այն է, որ վերջերս Խաչատրյանը հարկային ճնշումների գնով կարողացավ գնել, իսկ ավելի ճիշտ՝ տիրանալ անվադողերի ներկրմամբ զբաղվող «Մեծ անիվ» հայտնի ընկերությանը: Եվ, օգտագործելով պետական լծակները, ստիպում է քաղաքացիներին գնել իր ընկերության անվադողերը, ասել է թե՝ զարգացնել սեփական բիզնեսը:
Թերթը գրում է, որ եթե Վրաստանում 4 անվադողերը կարելի է գնել նույնիսկ մոտ 130 դոլարով, ապա Հայաստանում այն կբավականացնի ընդամենը 2 անիվ գնելու համար: Ահա ձեզ ապահով Հայաստան:

Friday, September 13, 2013

Երբ Հայաստանը բանակցում է Եվրամիության Ասոցացման համաձայնագրի շուրջ, և դրա բովանդակությունը գաղտնի է պահվում, իշխանությունը հղում է անում միջազգային բանակցային պրակտիկային՝ փաստաթղթերը գաղտնի են մինչև համաձայնությունը: Երբ Հայաստանը, հղում անելով ինչ-որ պայմանների, գաղտնի է պահում Մաքսային միության վերաբերյալ բանակցությունը, դա ևս ինչ-որ տեղ կարող է վերագրվել սույն պրակտիկային: Սակայն երբ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթաց են նախաձեռնում առանց հասարակության հետ քննարկելու, թե հատկապես որն է նման անհրաժեշտության պատճառը, այս դեպքում արդեն միջազգային պրակտիկայով բացատրելու հիմքեր, մեղմ ասած, չկան: 

Սակայն կա տարօրինակ, գրեթե աբսուրդային մի իրավիճակ՝ սկսվել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց, ստեղծվել է դրա համար նախատեսված մասնագիտական հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի հրամանով, սակայն ոչ ոք չգիտի, թե հատկապես ինչը փոխելու համար է ստեղծվել այս գործընթացը: Հասարակությունն, իհարկե, իր կռահումներն է անում, մամուլում տեղեկատվական արտահոսքեր, մեկնաբանություններ և վերլուծություններ են լինում, սակայն մենք գործ ունենք պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության հետ, որի հետ կատակ չեն անում, որը պարապ ժամանակի խաղալիք չէ, որ երբ իշխանությունները զբաղվելու կամ հասարակությանը զբաղեցնելու այլ բան չունենան, որոշեն փոխել Սահմանադրությունը: Մինչդեռ այսօր կարծես հենց նման վիճակ է: Այսինքն՝ մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի և եզրակացնի, թե Սահմանադրության մեջ ինչն է պետք փոխել: 

Նման բան Սահմանադրության հանդեպ հնարավոր է երևի թե միայն պատասխանատվության ինստիտուտի լիակատար բացակայությամբ երկրներում, որտեղ իշխանությունների ձեռքի խաղալիքն է ամեն ինչ: Ինչո՞վ է իշխանություններին խանգարում ներկայիս Սահմանադրությունը, ի՞նչ թույլ չի տալիս անել: Սահմանադրական փոփոխություններից առաջ տրամաբանական կլիներ հանրայնորեն քննարկել այս հարցերը և հետո միայն խնդիրը լուծելու միջոց փոփոխությունների գործընթացը նախաձեռնել: 

Այսինքն՝ նախ պետք է պարզ լինի, թե ինչով է Սահմանադրությունը խանգարում հասարակական-պետական կյանքի հետագա կազմակերպմանը, երկրի հետագա արդյունավետ կառավարմանը և զարգացմանը: Երբ պարզ լինի, թե ինչով է խանգարում, այդ ժամանակ էլ պետք է քննարկվի՝ ինչպես փոխել, ինչը փոխել, ինչը հանել կամ ավելացնել: Երբ այս ամենը չկա, տեղի է ունենում այն, ինչ 2005 թվականին, երբ Սահմանադրությունը բարեփոխվեց իբր, երբ դատարկ ընտրատեղամասերում նկարվեց հանրային քվեարկություն, և ունեցանք գրեթե 80 տոկոսով փոխված Սահմանադրություն: 

Սակայն դրանից Հայաստանում ոչ Սահմանադրության հանդեպ հասարակական հարգանքը ավելացավ, ոչ Սահմանադրությունը սկսեցին ավելի շատ հարգել իշխանությունները և ոչ էլ ամենակարևորը՝ իշխանության ձևավորման մեխանիզմն ու երկրի կառավարման գործընթացը դարձան ավելի սահմանադրական: Որովհետև այդ փոփոխությունները տեղի ունեցան ոչ թե երկրի, այլ բացառապես իշխանության ներքին պահանջներից ելնելով: 

Եվ այսօր էլ Սահմանադրության փոփոխությունները բխում են իշխանական համակարգի ներքին պահանջներից, հետևաբար հերթական փոփոխությունները որևէ բանով չեն նպաստելու երկրի զարգացմանը: Արդյունքը լինելու է այն, որ հերթական անգամ Սահմանադրությունը ենթակա է լինելու ներիշխանական և ներքաղաքական զարգացումներին՝ հակառակը լինելու փոխարեն, երբ իշխանությունն ու քաղաքականությունը պետք է ենթակա լինեն Սահմանադրության պահանջներին:
«Օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանին մատակարարվող գազի գինը կհաշվարկվի 1000 խմ-ն 189 դոլարով։ Սա նշանակում է, որ նախարարը հայտարարեց, թե գազի գնի փոփոխություն չի լինի, այսինքն այն ոչ կթանկանա, ոչ էլ կէժանանա։ Չնայած սրան՝ եղան լրատվամիջոցներ, որոնք հրապարակեցին, թե գազի գինը իջնելու է։

Փորձեցինք հասկանալ, թե ինչու են այսպիսի տեղեկություններ տարածվում։ «ՉԻ» տեղեկություններով՝ ռուսները որոշել են 14 տոկոսով էժանացնել գազի գինը, սակայն ՀՀ իշխանությունները շարունակելու են քաղաքացիների վրա գազը ծախել նույն գնով։ Ստացվում է, որ հիմա իշխանությունները «թարս տրամաբանություն» են գործելու։ Եթե ոչ վաղ անցյալում նրանք գազը թանկով գնում էին ռուսներից և էժանով վաճառում էին ՀՀ քաղաքացիներին՝ արդյունքում կուտակելով հսկայական պարտքեր, ապա հիմա հակառակն են անելու՝ էժանով առնելու են, թանկով վաճառեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության վարած վիճակագրության, Սերժ Սարգսյանը 2008 թվականին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային և պաշտոնական 32 այց է կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։

Եթե գումարենք այդ ընթացքում նրա կատարած բոլոր այցերը եվրոպական երկրներ, ԱՄՆ, Չինաստան և հարևան Վրաստան ու Իրան, ապա դա չի կազմի նրա Մոսկվա կատարած այցերի նույնիսկ կեսը
««Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը։ «Արմավիա»–ի նախկին ինժեներ Գառնիկը «Ժողովուրդ» –ին տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ 40 ինժեներներից ընդամենը 14– ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը։ Նրա խոսքով՝ընկերությունից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը։

Ի դեպ, զրույցի ավարտին Գառնիկը հայտնեց, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում և աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել են Ղազախստան, շուտով կմեկնի նաև 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել և սպասում են պատասխանի։ «Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել»»,–նախկին աշխատակցի խոսքերն է փոխանցում թերթը։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Եվրոպան երկրի անկախության գլխավոր երաշխիքն է: Այս մասին նա այսօր հայտնել է թբիլիսյան իր նստավայրում ուսանողական կազմակերպությունների հետ ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը:

«Եվրոպան մեր անկախության գլխավոր երաշխավորն է որքան էլ այն մեզ հեռու թվա: Դա մեծ ջանքեր է պահանջում»,-ասել է նախագահը:

Նա նաև ընդգծել է տարբերությունը Եվրոպայի և Եվրասիական միության միջև:

Սաակաշվիլին նշել է, որ բավական է ունենալ շատ աղբ և կաշառակերություն և առանց խնդիրների կընդունեն Եվրասիական միություն:

«Եվրոպան շատ աշխատանք է պահանջում, որպեսզի հասնենք այնտեղ, իսկ Պուտինը առանց խնդիրների կընդունի մեզ Եվրասիական միություն: Որքան դու վատն ես, որքան դու կեղտոտ ես և աղքատ, այնքան հեշտ քեզ կընդունեն»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նա նաև նշել է, որ Եվրոպան այն է, երբ իշխանությունները կազմավորվում են ընտրությունների միջով, իսկ ընդդիմադիրները բանտախցերի փոխարեն նստած են բանավեճերի:

Հանդիպման վերջում Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը լինելու Եվրոպայում՝ ոչ թե Եվրասիայում:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խիստ քննադատության է ենթարկել Բաքվին, քանի որ վերջինս անսպասելիորեն արգելել է ամերիկյան դիտորդական առաքելությանն այցելել Ադրբեջան՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստություններին հետևելու համար։

Ինչպես հայտնում է asbarez.com կայքը, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակն այս կապակցությամբ ասել է, որ ամերիկյան կողմի նախընտրական այցը հանկարծակի չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի կառավարության որոշմամբ։ Խոսնակն ընդգծել է, որ կառավարությունն այդ քայլի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Վաշինգտոնի  թղթակից Հայկարամ Նահապետյանը հարցում է ուղարկել Պետդեպ, որի պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«ԱՄՆ-ն իր խորին ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը խոչընդոտել է ամերիկյան պատվիրակության մուտքը երկիր, ինչի հետևանքով պաշտոնական նախընտրական այցը տեղի չի ունենա։ Ադրբեջանի կառավարության գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում այն մթնոլորտի վերաբերյալ, որը տիրելու է հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ապահովել ազատ ու արդար ընտրական գործընթաց, որը կարտացոլեր ժողովրդի կամքը»։ 

Saturday, September 7, 2013

«Մոսկվայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը նախօրեին պատմեց, թե ինչքան է զարմացել Մոսկվայի Սոկոլնիկիի շուկայում Լոռվա նախկին մարզպետ Արամ Քոչարյանին տեսնելով։ Պարզվում է` նա այդ մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆն» է, նստում է մի փոքրիկ «բուդկայում» և ղեկավարում սրանց աշխատանքը։

Երբ մեր հայրենակիցն իր զարմանքն է հայտնել, թե ինչով է զբաղված նախկին մարզպետը, վերջինս հանգիստ նկատել է. «Ավելի լավ է էսպես, քան Վազգեն Խաչիկյանի հետ՝ կագեբեի պադվալում»։ Հիշեցնենք, որ նա 2005–2006թթ. աշխատել է Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ»
Մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված «Հեղինակային իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում լրատվական դաշտում առկա գրագողությունը կանխելու նկատառումով: Այն իմաստով, որ առաջին անգամ նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի վերարտադրվող տեքստը և ինչպիսին չպետք է լինի:

Tert.am–ին օրենքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը (համահեղինակներն են` Դավիթ Հարությունյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, և այլք) ասաց, որ հարցը, այնուամենայնիվ, չի դադարում էթիկական տիրույթում մնալուց:

Ըստ պատգամավորի՝ որևէ հեծանիվ չեն հորինել, պարզապես այս օրենքով փորձում են սահմանել խաղի միասնական կանոններ: Կոնկրետ առաջարկվում է, որ (խոսքը հղումով վերարտադրության մասին է), անկախ նրանից՝ նյութը վերարտադրող կայքը ամբողջական՝ հիպերլինկով հղում տալի՞ս է թե ոչ, ամբողջական վերարտադրություն չի թույլատրվում:


«Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ չափով և ծավալով կատարել վերարտադրությունը և այստեղ օրենսդիրը՝ մենք օգտագործել ենք մի եզրույթ, որը նորություն չի հայկական օրենսդրության մեջ և ոչ էլ նորություն է միջազգային կոնվենցիաներում: Խոսքը վերաբերում է «նպատակն արդարացնող ծավալ» եզրույթին»,- մեկնաբանեց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս բառերը ևս կան գործող օրենքում, սակայն, ի տարբերություն, այս օրենքի նախագծում փորձ է արվում բացատրել՝ «նպատակն արդարացնող ծավալ»-ը:

Օրենքում «նպատակն արդարացվող ծավալ է դիտարկվում», եթե նյութի տպագրման անհրաժեշտությունը պահպանվում է, թողնելով շարունակությունը, հնարավորություն տալով ընթերցողին շարունակությունը կարդալ նյութի սկզբնաղբյուրի մոտ:
«Եթե ես վերարտադրում եմ և նյութի բուն էությունը ես փոխանցում եմ, ապա այլևս կարիք չկա, որ ես գնամ կարդամ սկզբնաղբյուրը: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է բարեխղճության գաղափարը: Հիմա, տեսեք, ինչ իրավիճակ է, ուրեմն՝ նյութի 90 տոկոսը ամբողջությամբ վերարտադրվում է երկրորդ-երրորդ-չորրորդ կայքում, տակը դրվում է հղում՝ շարունակությունը՝ այստեղ: Եվ երբ մտնում ես «այստեղ» հղումով, դու տեսնում ես, որ կլինի դա հարցազրույց, թե այլ նյութ, ըստ էության, մնացած է մնում երկու նախադասություն»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նման դեպքերից մեկ-երկու անգամ հետո առհասարակ «այստեղ» հղումով մտնելու անհրաժեշտությունը կորում է:

Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, մի շարք լրատվամիջոցներ անհրաժեշտ էին համարել հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:

Դրանք, ըստ էության,գրեթե նույնն են, ինչ կարգավորող օրենքի նախագծում: Այն է՝ ցանկացած կայքից որևէ նյութ տեղադրելիս պարտադիր պետք է վերնագրում գրել կայքի անունը՝ լատինատառ տարբերակով, չի թույլատրվում վերարտադրել հրապարակված նյութի ամբողջ բովանդակությունը, իսկ վերնագիրը՝ նույնությամբ տեղադրել, պարտադիր պետք է վերարտադրված նյութի սկզբում տեղադրել սկզբնաղբյուր հանդիսացող լրատվամիջոցի հիպերլինկը և այլն: Հայտարարությանը միացել էին հետևյալ կայքերը։


1. www.aravot.am
2. www.armlur.am
3. www.armversion.am
4. www.asekose.am
5. www.galatv.am
6. www.haynews.am
7. www.irates.am
8. www.panorama.am
9. www.report.am
10. www.shamshyan.com
11. www.tert.am
12. www.times.am
13. www.yerkir.am
14. www.168.am
15. www.1lur.am

մահացել է աղմկահարույց «Բանդայի գործ»-ով մեղադրյալ Արման Դալլաքյանը

Դատպարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում մահացել է աղմկահարույց «Բանդայի գործ»-ով մեղադրյալ Արման Դալլաքյանը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի երեկոյան: ՔԿՀ վարչությունից Արմնյուզը տեղեկացավ, որ դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ Արման Դալլաքյանը աչքի վիրահատության էր ենթարկվել: Արտասահմանից եկած մասնագետի կատարած վիրահատությունը բարեհաջող էր անցել, բայց երեկ երեկոյան կալանավորի վիճակը կտրուկ վատացել է:

Գոռ Ղլեչյանի հավաստիացմամբ` Արման Դալլաքյանին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Մահացածի հայրը` Ալբերդ Դալլաքյանը, ասում է, որ որդին մինչեւ կալանավորվելը որեւէ առողջական խնդիր չի ունեցել, անգամ պոլիկլինիկայից դա հավաստող տեղեկանք է ներկայացրել ՔԿՀ:

Արմանի փաստաբան Վաչագան Քոսյանը պնդում է, որ նախաքննական մարմինն իր պաշտպանյալից ինքնախոստովանական ցուցմունքը կորզել է խոշտանգումներով, ինչին չդիմանալով Արմանը մեկ անգամ ինքնասպանության փորձ է արել:

Արաման Դալլաքյանը 11 ամիս ՔԿՀ-ում անցկացրել է մեծ չափերի հասնող ճողվածքով` սպասելով վիրահատության հերթին: ՔԿՀ-ում մերժել են ծնողների խնդրանքը` սեփական միջոցներով վիրահատությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում: Նրան վիրահատել են անցած նոյեմբեր, որից հետո, ըստ փաստաբանի, Արմանը վատացել է: Վերջին անգամ Արմանի հայրը որդուն տեսակցելու է գնացել մոտ չորս օր առաջ, բայց տեսակցությունն արգելել են: Իսկ փաստաբան Վաչագան Քոսյանը պաշտպանյալին տեսակցել է մոտ երկու ամիս առաջ: Դրանից հետո Արման Դալլաքյանը ի վիճակի չի եղել տեսակցության գալ:

Այդ ընթացքում աճուկների վիրահատություն էլ է տարել, իսկ աչքի վիրահատության մասին նոր են իմացել: Թե ինչից է վրա հասել կալանավորի մահը, պարզ կդառնա բժշկի եզրակացությունից հետո: Նշանակվել է նաեւ դատաբժշկական փորձաքննություն: «Բանդայի գործ»-ով վերջին երկու դատական նիստերին Արման Դալլաքյանը չի ներկայացվել դատարան` վատառողջ լինելու պատճառով: Գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը երկու հարցում է ուղարկել ՔԿՀ, պարզելու, թե ինչ խնդիր ունի մեղադրյալը եւ ինչ բուժօգնություն է նրան տրամադրվում: Սեպտեմբերի 9-ին նշանակված է գործով հաջորդ դատական նիստը: ՔԿՀ-ից ստացված վերջին հարցման պատասխանը նախատեսվում է հրապարակել հենց այդ նիստին:
Այսօր ձերբակալվել է  Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող  չարաշահումների  գործի շրջանակում:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Նա կասկածվում է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ:
Ավելի վաղ ձերբակալվել էր  Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի  տեղակալ Գագիկ Խաչատրյանը, իսկ  մյուս տեղակալի`   Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 
 
Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության,  դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը:  Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք,  ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը»  գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ: 
 
Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: 
 
Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և  314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
  
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և  314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 
 
Իսկ Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 314-րդ հոդվածներով` կեղծիքի համար: Ըստ մեր ունեցած տեղեկությունների,  Արմեն Միրզոյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ-ի փետրվարի 1-ից մինչև 2013թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ավագ դատական կարգադրիչի պաշտոնում նշանակված Հրանտ Դավթյանին չի ներգրավել ծառայության մեջ, ազատել է պարտականությունները  կատարելուց: Բայց նրա աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցրել է, կատատարել պաշտոնեական կեղծիք և, ներկայացնելով կեղծ տեղեկագրեր, հափշտակել նրա աշխատավարձը՝ ավելի քան 1,5 մլն   դրամ: Մեղադրյալների թվում է նաև Արաբկիրի դատական կարգադրիչների պետ Սամվել Ալեքսանյանը:
- See more at: http://www.pastinfo.am/node/22354#sthash.YImK9KOu.dpuf
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Նման հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը:
«Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Friday, September 6, 2013

Ռուսաստանն առաջինն է գեներալների թվով, 2-րդը՝ միլիարդատերերի թվով, 73-րդը` երջանկության ցուցանիշով, 175-րդն՝ անվտանգության մակարդակով: Համաշխարհային վարկանիշներում Ռուսաստանի զբաղեցած տեղերի մասին ներկայացնում է Exrus.eu-ն:

Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնակչության կորստի բացարձակ մեծությամբ:Վերջին 8 տարիներին ռուսների թիվը կրճատվել է 2.2 միլիոնով՝ հասնելով 142 մլն 905 հազար200-ի: Տարեկան Ռուսաստանը 800 հազար մարդ է կորցնում՝ մահացության տեմպերվ զիջելով միայն Ուկրաինային: Ռուսաստանը Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը՝ երեխաների և դեռահասների շրջանում ինքնասպանությունների թվով, և աշխարհում 6-րդը՝ մեծահասակների շրջանում ինքնասպանությունների թվով (Լիտվայից, Հարավային Կորեայից, Ղազախստանից, Բելառուսից և Ճապոնիայից հետո):

Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ամուսնալուծությունների թվով, կրկին առաջինն է՝ ծնողների կողմից լքված երեխաների թվով, առաջինն է՝ սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերի թվով: Ռուսաստանը նաև առաջին տեղում է աշխարհում բնակչության շնչին ընկնող օնկոլոգիական հիվանդությունների թվով (2.5 մլն)։

Հոգեկան շեղումներով հիվանդների թվով ևս երկիրն առաջին տեղում է: Եթե աշխարհում բնակչութան մոտ 15 տոկոսը հոգեբուժական օգնության կարիք ունի, ապա Ռուսաստանում հիվանդների թիվը հասնում է 25 տոկոսի: Ինչ վերաբերում է մարդկանց առևտրի ծավալներին՝ Ռուսաստանն աշխարհում կրկին առաջին տեղում է (ավելի քան 500 հազար):

Աբորտների թվով աշխարհում առաջինը Ռուսաստանն է: Այնտեղ ամեն ժամ կատավում է մոտ 300 աբորտ: Այդ ցուցանիշով Ռուսատանն ԱՄՆ-ին գերազանցում է 8 անգամ: Երկիրն առաջինն է նաև հերոինի սպառման ծավալով (այնտեղ սպառվում է աշխարհում արտադրվող հերոսինի 21 տոկոսն ու ափիոն պարունակող բոլոր թմրանյութերի 5 տոկոսը): Ծխող երեխաների թվով Ռուսաստանն աշխարհում ոչ ոքի չի զիջում:

Ռուսաստանն առաջինն է համակարգչային վիրուսների տարածման գործում: Երկրում է ստեղծվում աշխարհում համակարգչային վիրուսների ընդհանուր թվաքանակի 27.9 տոկոսը: Երկրորդ տեղում Չինաստանն է (25.5 %): Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը (10 %):

Ռուսատանն աշխարհում ամենից շատ ծխախոտ սպառող երկիրն է: Երկրում ծխում է 43.9 մլն մարդ (39.1 %):Միջին վիճակագրական ռուսաստանցին օրական 17 սիգարետ է ծխում: Ռուսաստանին հաջորդում են Չինաստանն ու ԱՄՆ-ը՝ համապատասխանաբար՝ 26 և 16 տոկոս ցուցանիշներով:

Տարբեր վարկանշային աղյուսակներում Ռուսաստանի դիրքերի մասին շարքը շարունակելով՝ նշենք, որ երկիրը Եվրոպայի կոռուպցիոն վարկանիշում առաջինն է: Ռուս ձեռնարկատերերը մյուսներից ավելի հաճախ են պատրաստ կաշառք տալ: Ռուսաստանն առաջատար է նաև ֆինանսական հաշվետվությունների մեքենայությունների հարցում: 

Որբերի թվով Ռուսաստանն առաջինն է: Երկրում կա ավելի քան 760 հազար որբ երեխա և մոտ 1 մլն անտուն երեխա: Երկիրն ունի աշխարհում ամենամեծ թվով մանկապիղծները: 2009 թվականին, պաշտոնական տվյալնեով, երկրում գրանցվել է երեխաների վրա մանկապիղծների 124 հազար հարձակում: Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ սեռական բնույթի հանցագործությունների ընդհանուր թվի մոտ 50 տոկոսն ուղղված է երեխաների դեմ:

Ռուսաստանն առաջինն է աշխարհում հրդեհներից զոհերի ու կորուստների թվով, երեխաների շարքում ալկոհոլիզմի ցուցանիշով: 11-18 տարեկան ավելի քան 10 մլն ռուս երիտասարդներ պարբերաբար ալկոհոլ են օգտագործում:

Ռուսաստանն իր դիրքերը չի զիջում նաև սոցցանցերում շփումների վրա անցկացված ժամանակով (յուրաքանչյուր այցելուի բաժին է ընկնում ամսական 9.8 ժամ): Երկրորդ տեղում Իսրայելն է(9.2 ժամ), երրորդում՝ Թուրքիան (7.6 ժամ):

Ռուսաստանը Եվրոպայում միտումնավոր սպանությունների մակարդակով առաջինն է. բնակչության 100 հազարին բաժին է ընկնում 21.5 դեպք: Առաջինն է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բողոքների թվով: Անցած տարի ներկայացվել է 40295 բողոք: Երկրորդ տեղում Թուրքիան է (15206), երրորդում՝ Ռումինիան (11950)։

Ռուսաստանն աշխարհում վիսկի ներկրողների շարքում առաջին հորիզոնականում է: Վիսկին կազմում է Ռուսաստան ներկրվող թունդ ալկոհոլի մոտ կեսը: Երկիրը նաև առաջինն է աշխարհում հնդկաձավարի սպառմամբ:

Գեներալների թվով Ռուսաստանն աշխարհում ոչ ոքի չի զիջում: Երկիրը, սակայն, երկրորդն է մարտական զրահամեքենաների վաճառքի ծավալով (1.94 միլիարդ դոլարի 928 մեքենա ): Առաջինը Ֆինլանդիան է:

Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է պլատինի ապացուցված պաշարներով, առաջինը՝ դրա արտահանմամբ: Երկիրը երկրորդն է նաև ոսկու հայտնաբերված պաշարնեով:

Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև բյուրոկրատիայի մակարդակով: Առաջինում Բրազիլիան է, երրորդում՝ Լեհաստանը: Երկիրը երկրորդն է աշխարհում իր միլիարդատերերի թվով: Ռուսաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին: Նրանց հաջոդորդում են գերմանացիները: 

Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է նաև կեղծ դեղերի տարածմամբ՝ Չինաստանից հետո, երկրորդն է նաև համացանցում մանկական պոռնոգրաֆիայի տարածմամբ՝ ԱՄՆ-ից հետո, երկրորդն է՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թվով (521): Առաջատարն ԱՄՆ-ն է (882): Ռուսաստանը երկրորդ տեղում է աշխարհում՝ ստորջրյա նավատորմի չափսերով: Առաջատարը կրկին ԱՄՆ-ն է:

Ռուսաստանը Եվրոպայում 2-րդ և աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում համացանցից օգտվողների թվով՝ մոտ 47.4 մլն մարդ: Ամսական միջինը ռուսները համացանցում անցկացնում են 22.8 ժամ:

Ռուսաստանն աշխարհում բանտարկյալների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը (100 հազար բնակչի հաշվով 584 մարդ): Առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է (715): Երկիրը երկրորդն է նաև միգրանտների թվաքանակով (տարեկան 12-12 մլն մարդ): Առաջին տեղում կրկին ԱՄՆ-ն է (42.8 մլն): 

Ռուսաստանն աշխարհում երրորդն է սպառազինությունների արտահանմամբ: Առաջին տեղն արեն 5 տարի զբաղեցնում է ԱՄՆ-ը: Երկրորդում Մեծ Բրիտանիան է:

Ռուսաստանը երրորդ տեղում է նաև ցանցահենային սկավառակների արտադրողների շարքում (2.6 մլրդ դոլար): Առաջին հորիզոնականը կիսում են ԱՄՆ-ն ու Չինաստանը: Ռուսաստանը երրորդն է նաև աշխարհում սպամի տարածմամբ (6.6 %):Այս առումով զիջում է միայն ԱՄՆ-ին ու Հնդկաստանին: 

Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը ճարպակալությունից տառապողների թվով (1000 հոգու հաշվով 240): Նրան նախորդում են ԱՄՆ-ը (306) և Մեքսիկան (242): Ռուսաստանը երրորդն է աշխարհում մեքենաների առևանգման ցուցանիշով (տարեկան 119 հազար մեքենա): Երկիրը զիջում է Իտալիային և Գերմանիային:

Ապաստանի խնդրանքով արտերկիր դիմած քաղաքացիների թվով Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ Իրաքից, Աֆղանստանից և Սոմալիից հետո: Ռուսաստանին հաջորդում է Չինաստանը: Միջինը շուրջ 20 հազար ռուս ապաստանի տրամադրման խնդրանք է ներկայացնում: Ամենագրավիչը ռուսների համար Լեհաստանն է, այնուհետև՝ Ավստրիան ու Ֆրանսիան: Փախստականների համար ամենագրավիչ երկրների վարկանիշում Ռուսաստանը 18-րդ տեղում է:

Ռուսաստանն ալկոհոլի օգտագործմամբ աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում (մեկ մարդուն տարեկան բաժին է ընկնում 15.76 լիտր)՝ Մոլդովայից, Չեխիայից, Հունգարիայից հետո:

Սպանությունների թվով աշխարհում 5-րդն է (1000 մարդու հաշվով 0.13)՝ Կոլումբիայից, ՀԱՀ-ից, Վենեսուելայից և Մեքսիկայից հետո: 

Ռուսաստանը 5-րդն է նաև սպանված լրագրողների թվով, 9-րդը՝ ԶԼՄ-ների աշխատակիցների չբացահայտված սպանությունների թվով: 

Ռուսաստանն աշխարոհւմ 7-րդն է պաշտպանական ծախսերով, 9-րդը՝ բնակչության թվաքանակով (142 մլն մարդ):

Երկիրն արտոնագրված հայտնագործությունների թվով աշխարհում զբաղեցնում է 21-րդ տեղը, մահացության մակարդակով՝ աշխարհում 22-րդն է: 

Երկրների բնապահպանական վարկանիշում Ռուսաստանը 32-րդ տեղում է, 38-րդը՝ կրթության որակով, 49-րդը՝ ազգային մրցունակությամբ: 

Երկիրը կյանքի որակով 57-րդ, տեխնոլոգիական զարգացմամբ՝ 62-րդ, բարեկեցությամբ 63-րդ տեղում է: 

Մարդու վրա պետության ծախսերի վարկանիշով երկիրը 72-րդ տեղում է, երջանկության մակարդակով՝ 73-րդ, կառավարության արդյունավետությամբ՝ 101-րդ, բնաչության առողջության ցուցանիշով՝ 127-րդ, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության մակարդակով՝ 175-րդ տեղում: