Ինչպես հայտի է` օրեր առաջ արմավիրցիները տեղեկացրել էին, որ մայիսի 28-ին նրանք դուրս են գալու փողոց, հայտարարելու են նստացույց և փակելու են Սերժ Սարգսյանի ճանապարհը՝ ի նշան բողոքի: Խոստացված ակցիան, սակայն, չկայացավ, քանի որ ոստիկանները մինչ այդ հավաքել էին գյուղերի ակտիվ երիտասարդներին, տարել ոստիկանություն և մի քանի ժամ շարունակ «բացատրական աշխատանք» տարել նրանց հետ, որ չի կարելի: Այս մասին galatv.am-ին փոխանցել են Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչները: Այս գյուղը կարկուտի հետևանքով 100 տոկոսով տուժած գյուղերից մեկն է: «Էսօր իմաստ չուներ, քանի որ նախապես ասել էին, որ ցանկացած արարք կդիտվի որպես քրեական հանցագործություն: Միլիցապետ Վովան էր ըտենց ասել: Մեզ ոչ մեկիս էլ պետք չէ, որ քրեական հանցագործ սարքեն գլխներիս, որ քաղաքական չգիտեմ ինչ աստառներ տան, մեր պահանջը ընդամենը մեր ընտանիքների հացի խնդիրը լուծելն է: Ու ասեմ՝ մեր պահանջը շարունակվելու է, ուղղակի էսօր ժամանակավոր դադար ենք տվել, քանի որ իմաստ չուներ էսօրվա շարժը»,- փոխանցեցել են գյուղացիները: Նրանք նաև վստահեցրել են, որ Արմավիրի մարզում ոստիկանական զորք են լցրել, որ հանկարծ չփորձեն գյուղացիները ցույցի դուրս գալ: «Որ բերման ենթարկել ասեմ` բերման ենթարկել չէ, ասեմ՝ տարել են ու փակագծերը բացած՝ բացատրել են, որ այդ օրը չէ: Այսօր էլ ամբողջ ոստիկանությունով, «օմոն»-ով լցված են, ցանկացած շարժ՝ անմիջապես տեղում հարցերը կլուծեն, կտանեն, քրեական հանցագործ կսարքեն իզուր տեղը, մեզ դա պետք չէ: Բացի էդ, գիտենք, որ գյուղ չկա՝ շուն չլինի, բոլոր տեղեկությունները, ամեն մի շարժ տեղյակ են պահելու»,-ասել է Շենավանի բնակիչ Բարունակ Ղուկասյանը: «Փոխհատուցում ենք պահանջում: Իրանք բացատրում են, որ մենք չունենք պայմանագիր՝ փոխհատուցում տալու, մեզ ասում են՝ օգնություն, թե հիմա ի՞նչ օգնություն է: Երեկ բերել էին մի երկու հատ սերմեր –բաներ, պոմիդորի սերմ են տալիս, չգիտեմ` կծլի՞, թե՞ չի ծլի: Էդ պոմիդորը որ ցանենք, դեկտեմբերին նոր պտի քաղենք, ինչ- որ փողեր են դուրս գրում, սերմեր են դուրս բերում, տեղեկություն կա, որ թանկ գներով էլ հենց մարաքաղաքից գնում են:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
No comments:
Post a Comment