«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի կարճման մասին ԱԱԾ հաղորդագրության մեջ մեջբերված էր Վարդան Օսկանյանի բացատրությունը, որում ասվում է. «Իմ ամենամեծ թերացումն այն է, որ «Սիվիլիթասի» համար նախատեսված և ինձ մոտ պահ տրված գումարն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ «Սիվիլիթասի» գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար»:
Այսօր տևական դադարից՝ մայիսի 20-ից հետո առաջին անգամ Վարդան Օսկանյանը Facebook -ում հանդես եկավ գրառմամբ, որով, ըստ էության, հերքում է իր ցուցմունքում հայտնած միտքը, թե անգիտակցաբար է ծախսել այդ գումարը: Օսկանյանը գրել է. «ես որևէ խոստովանություն չեմ արել», ապա ավելացրել. «Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի»:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ Ջոն Հանթսմանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով որպես գործարքի իր մասնաբաժին։ Բացի այդ, Վարդան Օսկանյանը կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը։
Մյուս կողմից ակնհայտ է, որ եթե ԱԱԾ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ապա այն հիմնված է Վարդան Օսկանյանի ցուցմունքի, դրա տակ նրա դրած ստորագրության վրա, ընդ որում, ստորագրության առկայություն է ենթադրվում նաև գումարի փոխհատուցումը հավաստող դիմումի տակ:
Հիշեցնենք նաև, որ դեռևս անցած տարվա աշնանը Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցով Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու համար խորհրդարան եկած Գլխավոր դատախազի միջնորդության կապակցությամբ ինչպես Օսկանյանն ինքը, այնպես էլ «Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարում էին քաղաքական հետապնդումների և քրեական գործի սնանկության մասին:
Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի՝ մինչ օրս հանրությանը հայտնի գրառումներն ու հայտարարություններն ըստ ժամանակագրության:
Վարդան Օսկանյան, հոկտեմբերի 6, 2012
«Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: …
Այս ոտնձգությունները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:
Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին՝ կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագրահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»:
Վարդան Օսկանյան Facebook, սոցիալական ցանց 27 սեպտեմբեր, 2012 թ.
«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու՝ գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից»:

Նույն գրության մեջ Վարդան Օսկանյանը ավելացնում է. «Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ:
Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է և բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաև այս հաշվարկներում են սխալվել»:
Վարդան Օսկանյան հոկտեմբերի 8 2012
«Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:
Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:
Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»:
ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Վարդան Օսկանյանը հայտնել է, թե չի բացառում հաշվապահական թերացումները, քանի ո՛չ հաշվապահ է, ո՛չ իրավաբան, սակայն նա իր ֆեյսբուքյան գրառումներում հանդես է գալիս նաև տնտեսագիտական վերլուծություններով:
Վարդան Օսկանյան, հոկտեմբերի 15, 2012
«Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: … Ցանկացած ներդրող՝ օտար, թե տեղացի, որոշում կայացնելիս, բնականաբար, դիտարկում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ տնտեսական աճ, գնաճ, արտաքին առևտրի հաշվեկշիռ, պետական պարտք և այլն: Անխուսափելիորեն հաշվի է առնվում նաև ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքների կիրառումն ու հարգումը՝ ազատ մրցակցություն, հավասար պայմաններ և սեփականության անձեռնմխելիություն…»
Կամ՝ « …Իսկ երբ այս ծրագիրը դիտարկում ենք կառավարության՝ արդեն 2013թ. բյուջեի հետ համատեղ, որտեղ նախատեսվում է ընդամենը բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի 2,6 տոկոսի չափով, ապա ծրագրի խնայողական և զսպողական լինելու հանգամանքը որևէ կասկած չի թողնում:
Դժբախտաբար, Հայաստանի կառավարությունը շատ ավելի պահպանողական է դարձել, քան նույնիսկ ԱՄՀ-ն է, որի ներկայացուցիչները իրենց վերջին հոդվածում բառացիորեն ասում էին. «Եթե փոփոխությունները չլինեն արագ և խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն»»:
«Հարկաբյուջետային քաղաքականության մասով. պետք է էականորեն ավելացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, թեթևացնել փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը և տարեկան առնվազն մեկ-երկու մեծ ենթակառուցվածքային ծրագիր իրականացնել: Սրանց ֆինանսավորումը պետք է իրականացնել հիմնականում բյուջեի ավելի մեծ դեֆիցիտի միջոցով՝ ներքին պարտքի ավելացման և պետպարտատոմսերի թողարկման հաշվին՝ այնտեղ ներգրավելով քաղաքացիների խնայողությունները, Կենտրոնական բանկի միջոցները, ԱՊՊԱ-ից կուտակված գումարները և Կենսաթոշակային կուտակային հիմնադրամից հավաքվելիք միջոցները:
Դրամավարկային քաղաքականության մասով. ավելացնել դրամի ծավալները տնտեսության մեջ, նպաստել վարկերի էժանացմանը, թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների:
Ահավասիկ, այսպիսի հավակնոտ ծրագիր ներկայացնելու դեպքում մենք միայն կկարողանանք միաժամանակ երկու նպատակ իրականացնել՝
ա) տնտեսական աճի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, որը կբերի արտագաղթի էական կրճատմանը,
բ) այս հավակնոտ ծրագիրը հաջողությամբ պսակելու համար կառավարությանն այլընտրանք չթողնել, քան իրականացնել խորքային կառուցվածքային փոփոխություններ բոլոր ոլորտներում»:
No comments:
Post a Comment