«Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տրամադրել են քաղաքային երթուղիները սպասարկող գծատերեր կազմակերպությունների ցանկը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Այս ցանկում են Կադաստրի պետ Երվանդ Զախարյանի և Գագիկ Բեգլարյանի կողմից վերահսկվող «ՄՈՒԱՏ» ընկերությունը, որը սպասարկում է 1, 10, 12, 13, 19, 21 23, 25, 29, 34, 49 համարի երթուղիները:
Ի դեպ` 3, 42, 48 համարները սպասարկող «Ավտոճեպընթաց» ընկերությունը գրանցված է «ՄՈՒԱՏ»-ի հետ նույն հասցեում:
Թերևս տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին է պատկանում «ՎԻ-ԱՌ» ընկերությունը, որը սպասարկում է 27, 47, 57 երթուղիները, նույն «Վի-Առ»-ը սպասարկում է Երևան-Ապարան երթուղին։
Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանին է պատկանում «Տրանսպորտնիկ» ընկերությունը, որը սպասարկում է 41, 45 համարի երթուղիները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է պատկանում «Տարոն և Ռոբերտ» ընկերությունը, որը սպասարկում է 5, 32 երթուղիները:
Ի դեպ` ընկերություններից ամենաշատ երթուղիներ ունեն «Երևանի ավտոբուս», «Ավտոբուս», «ՄՈՒԱՏ» և «Դավիթ երթուղային տաքսի» ընկերությունները:
No comments:
Post a Comment