Popular Posts

Wednesday, July 24, 2013

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հնարավոր է, առնչություն ունի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հետ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեի բարձրաձայնած վարկածը:

Արեշիձեն ասել է, որ իրեն հայտնի է՝ Ժվանիայի մահվան պահին Սաակաշվիլին առնվազն նրա մոտ է եղել: Նա ասել է, որ իրեն հայտնի է ավելին, սակայն դա չի հրապարակի:

Նրա խոսքով՝ դա հայտնի է նաև վրաց իրավապահներին, որոնք սպասում են Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետի ավարտին: Ըստ աղբյուրի՝ սպասում են այն պահին երբ «ժամկետանց Միշան» (ինչպես Սաակաշվիլիին անվանում են Վրաստանում) կդառնա պարզապես «քաղաքացի Սաակաշվիլի»:

Դրանից հետո Սաակաշվիլիին կարող են մեղադրել նախկին վարչապետի մահվան հետ ունեցած առնչության համար:
2005-ի փետրվարին Թբիլիսիի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին վարչապետ Ժվանիայի ու նրա երիտասարդ ընկերոջ մարմինները: Պաշտոնական տվյալներով՝ նրանք մահացել էին գազային թունավորումից:

Փորձագիտությունը, սակայն, իշխանությունների վարկածը չի հաստատել ՝ մատնանշելով այնպիսի փաստեր, որ օրինակ բնակարանում չեն հայտնաբերվել տղամարդկանց կոշիկները:

No comments:

Post a Comment