Popular Posts

Thursday, July 11, 2013

ըստ Մաքսիմ Հակոբյանի' օրենք գրելն ու օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը պատգամավորի գործը չէ

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարցազրույց է տվել իր որդու՝ Վահե Հակոբյանի' Սյունիքի մարզպետ նշանակվելու առնչությամբ:
Հարցազրույցում ոչ մի դարակազմիկ միտք չի արտահայտվում, թերևս միակ զարմացնող բանը Հակոբյանի բավականին համարձակ պահվածքն է, եթե չասեմ հանդուգն: Այնպիսի տպավորություն է, որ մարդը համարում է, որ այդպես էլ պետք է լիներ, ու դեռ մի բան էլ ավելին է ակնկալում: Նա այդպես էլ ասել է. «Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա» (ուշադրություն դարձրեք. ինքն իր մասին երրորդ դեմքով է խոսում):
Իսկ երբ լրագրողը հրավիրել է Հակոբյանի ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ իր որդին պատգամավոր աշխատելիս ոչնչով աչքի չի ընկել, հանդես չի եկել ելույթներով և օրենսդրական նախաձեռնություններով, չի հեղինակել կամ համահեղինակել և ոչ մի օրենք, Մաքսիմ Հակոբյանը սկզբում հայտարարել է, որ կարևորը գործ անելն է, ոչ թե ելույթներ ունենալը, իսկ հետո ընդհանրապես բացահայտում է արել. ըստ Մաքսիմ Հակոբյանի' օրենք գրելն ու օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը պատգամավորի գործը չէ...

No comments:

Post a Comment