Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 50 մարդ: Ցույցերի պատճառ է հանդիսացել ոստիկանների կողմից տեղացի անչափահասի սպանվելու փաստը, գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Կիրակի օրը ոստիկանները սպանել էին 16-ամյա Կիմանի Գրեյին, որը հավանաբար նրանց սպառնում էր ատրճանակով: Փորձաքննությունը պարզել է, որ դեռահասի վրա կրակել են 7 անգամ, որի հետևանքով 5 փամփուշտներ դիպել են նրա մեջքին: Չնայած նրան, որ ոստիկանության ղեկավարությունն այս սպաներին ժամանակավորապես հեռացրել է աշխատանքից, այս միջադեպը զանգվածային անկարգություններ է առաջացրել:
Հինգշաբթի օր մոտ 200 ցուցարարներ գնում էին դեպի ոստիկանական բաժանմունք՝ իրավապահներին ստիպելով փակել ճանապարհը: Անկարգությունների արդյունքում ոստիկանության 2 սպա ստացել էին թեթև վնասվածքներ, իսկ 46 մարդ ձերբակալվել է:
No comments:
Post a Comment