ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իրեն օրենքով առաջադրված մեղադրանքները, այս մասին այսօր Վազգեն Խաչիկյանի գործով առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ժորա Վարոսյանը:
Նա նշեց, որ իրենք օրենքին համապատասխան պատրաստվել են դատական գործին:
Նա նշեց, որ իրենք օրենքին համապատասխան պատրաստվել են դատական գործին:
«Մեր հիմնական մարտավարությունն այն է, որ գտնում ենք՝ խարդախություն հոդվածը անիմաստ է, այստեղ խարդախության տարրեր չկան: Գյումրիում արդեն գումարների մեծ յուրացման խնդիր է բացվել, այնպես, որ երբ նշում էին, որ 29 մլն-ը Խաչիկյանը 5 տարվա ընթացքում իր աշխատակցի միջոցով պահանջել ու յուրացրել է, աբսուրդ է»,– ասաց նա:
«Խաչիկյանը դեռևս մայիս ամսին չէր կարող իմանալ, որ հոկտեմբերին վերահսկիչ պալատի կողմից 29 մլն-ի բացահայտում պիտի կատարվի: Արդեն բացահայտվում է, որ նա այդ 29 մլն-ի հետ կապ չունի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:
Պաշտպանը նշեց, որ իրենք գործի փաստական հանգամանքների հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում աշխատելու են բացահայտել հնարավորը:
«Ահագին հակասություններ կան, բայց դեռ դրա մասին չենք խոսի՝ մեր քայլերի գաղտնիությունը պահելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է իրեն զգում Վազգեն Խաչիկյանը, պաշպանը ասաց՝ նորմալ:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
No comments:
Post a Comment