Գրեթե ոչ մի կասկած չկա, որ Հայաստանի Սահմանադրական դատարանում նախագահի ընտրության արդյունքի վիճարկումը լինելու է անարդյունավետ: Արդյունքը վիճարկում են միանգամից երկու նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Բայց, դատական գործընթացն արդեն իսկ որոշակի արդյունք ունեցել է: Առաջին հայացքից դա իհարկե փոքր, նույնիսկ աննշան արդյունք է, առավել եւս, որ հանրության համար այն նորություն չէ: Բայց, դատական գործընթացը փաստացի արձանագրել է մի կարեւոր հանգամանք, որն առաջին հայացքից լոկալ եւ անկարեւոր թվալով, իրականում իշխանության վերջին տարիների գործողություններում բավական առանցքային գծերից էր:
Երբ Սահմանադրական դատարանին նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի կարող պաշտպանել Սերժ Սարգսյանին շահերը, քանի որ կառավարության անդամ է՝ պետական պաշտոնյա, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխանել էր, որ Թովմասյանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես փաստաբան: Դա բավական խորհրդանշական արձանագրում է պետական կարեւորագույն ատյանի ղեկավարի շուրթերով: Իհարկե, զուտ ֆորմալ առումով այստեղ ոչինչ չկա, բայց բարոյա-քաղաքական տեսանկյունից իշխանությունը Սահմանադրական դատարանի մակարդակով հայտարարում է, որ երկրի արդարադատության նախարարն ընդամենը իշխանության փաստաբանն է՝ այն էլ մինչեւ ուղն ու ծուծը արատավորված ընտրական մեխանիզմի հարցում:
Երբ Հրայր Թովմասյանը՝ լինելով երիտասարդ, հեղինակավոր իրավաբան, նշանակվեց արդարադատության նախարարի պաշտոնին, հանրային զգալի շերտերի մոտ այդ տեղեկությունը բավական դրական ընկալվեց: Հասարակության մի զգալի մաս դրանում արձանագրեց համակարգային դրական հեռանկարի ուրվագծեր, որոնք կարող էին կարեւորագույն այդ ոլորտում իրավիճակի փոփոխության սկզիբ դառնալ: Որեւէ մեկն իհարկե նորանշանակ նախարարից չէր սպասում հրաշքներ, ձեռքի մեկ հպումով արդարադատության լիակատար միջավայր: Առավել եւս, որ նոր նախարարը համակարգում բախվելու էր իշխող համակարգի ամենաօդիոզ դեմքերից մեկը հանդիսացող գործիչների, մասնավորապես ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի եւ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի:
Բայց, որեւէ նոր, երիտասարդ, ինտելեկտուալ, չվարկաբեկված, չկոռումպացված պաշտոնյայից հանրությունը ոչ թե հրաշք, այլ ուրիշ բան է սպասում. սպասում է այլ լեզու, այլ ոճ, ավանդական հանդգնության փոխարեն սպասում է կամք եւ համարձակություն, ցինիզմի փոխարեն սպասում է անկեղծություն: Այդ սպասումներն էին նաեւ արդարադատության նոր նախարարից: Բայց, խոստումնալից սկիզբը շարունակություն կարծես թե չունեցավ, առավել եւս առանցքային հարցերում: Փոփոխությունները եղան ընդամենը կոսմետիկ, հիմնականում «անշառ» ոլորտներում, իսկ արդարադատության դրսեւորումներն էլ եղան ընդամենը առանձին դրվագներով, որեւէ կերպ չվկայելով համակարգային միտումների մասին: Փոխարենը, ոլորտում շարունակվում էր ամենաթողությունը, ինչի վառ վկայություն էին օրինակ Նիկոլ Փաշինյանի ազատազրկվածության ժամանակաշրջանում տեղի ունեցող հայտնի զարգացումները, որոնցում նախարարը չկարողացավ որեւէ հիմնարար միջամտություն ունենալ: Հետո նախարարի հայտնի հայտարարությունները ազատազրկման վայրերում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Այդ ամենից հետո, Սահմանադրական դատարանում նախարարի ներկայիս դերակատարումը իսկապես խորհրդանշական է, եւ այդ իմաստով, ՍԴ նախագահի արձանագրումը փակում է շրջանը:
Եվ շրջանը փակվել է Հայաստանի պետական կառավարման համակարգում հայտնված գրեթե բոլոր, կամ առանց բացառության բոլոր երիտասարդ կադրերի համար: Նրանք այդպես էլ չկարողացան հասարակության հետ հարաբերություններում հանդգնության փոխարեն մատուցել համարձակություն, ցինիզմի փոխարեն հանդես գալ բաց եւ անկեղծ խոսքով: Նրանք դարձան իշխանության փաստաբանը, ինտելեկտուալ շղարշը: Նրանց գործողություններում որեւէ կերպ չերեւաց իշխող համակարգի արատներին ընդդիմանալու հիմնարար դրսեւորում: Բացի արտաքին ատրիբուտներից, նրանք այդպես էլ չառանձնացան համակարգից խորքային իմաստով:
Ինտելեկտուալ գեղեցիկ շղարշը պատռվեց: Եթե երիտասարդ պաշտոնյաներից շատերը, այդ թվում արդարադատության նախարարը, այդ դերում հայտնվել էին անկեղծ հավատով, որ ինչ որ բան փոխելու են, ապա հիմա արդեն պետք է որ արձանագրեն՝ ոչ մի բան էլ չփոխեցին, իրենց մասին հասարակության կարծիքից ու լավատեսությունից բացի: Հետեւաբար, մնում է գոնե չարդարացնել այդ փոփոխությունը, փոխելով սեփական կարգավիճակը եւ հրաժարական տալով իշխող համակարգի փաստաբանի պաշտոնից:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
No comments:
Post a Comment