Բիզնեսի իրականացման համար ստեղծված նպաստավոր պայմաններով Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցնում է 77- րդ հորիզոնականը` նշվում է ամերիկյան «Forbes» ամսագրի երեկ հրապարակած տարեկան` 2012 թվականի զեկույցում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ անցյալ տարի ՀՀ-ն 89-րդ հորիզոնականում էր: Այսինքն` նախորդ տարվա համեմատ մեր երկիրը 12 նիշով բարելավել է դիրքերը:
Եվ չնայած նման առաջընթացին` բիզնեսի համար ստեղծված պայմաններով Հայաստանը զիջում է իր անմիջական հարևաններին. Վրաստանը գտնվում է 50-րդ հորիզոնականում, Թուրքիան` 52-րդ, իսկ Ադրբեջանը` 73-րդ: Բիզնեսի իրականացման համար լավագույն երկրների եռյակը գլխավորում են Նոր Զելանդիան, Դանիան և Հոնկոնգը: Ցուցակը եզրափակում են աֆրիկյան երկրները` Զիմբաբվեն, Չադը և Գվինեան: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվել 11 չավորոշիչ` անձի ազատությունը, բյուրոկրատիայի և կոռուպցիայի մակարդակը, ներդրողների պաշտպանվածությունը և այլն, իսկ կառավարությունը ուրախանում է, որ «Դուինգ բիզնես» սանդղակում Հայաստանը 32-րդն է:

No comments:
Post a Comment