Popular Posts

Saturday, September 8, 2012

Միակ բանը, որ հաջողվում է վարչապետին, իր կաբինետում «սիրողական» մակարդակի ծրագրերի մշակումն է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շռնդալից կերպով շարունակում է նոր հաջողություններ արձանագրել: Միայն թե մնում է պարզել` կոնկրետ որ ոլորտում: «ՉԻ»-ն նշում է, որ ՀՀ վարչապետի նվաճողական քաղաքականությունը առավել խորհրդանշական է վիրտուալ ու որոշ ազարտային ոլորտներում, ինչը խոսում է նրա մասին, որ ի դեմս Տիգրան Սարգսյանի ՀՀ-ն ունեցավ ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ: «Սրա մասին մենք դեռ կխոսենք»,- գրում է թերթն ու հավելում. «Միակ բանը, որ դեռևս հաջողվում է վարչապետ Սարգսյանին, իր կաբինետում «սիրողական» մակարդակի ծրագրերի մշակումն ու իրագործումն է, չնայած որ դա էլ առանձնապես շոշափելի արդյունքներ չի ապահովում: Վերջին գյուտը, որի իրականացման համար կառավարության անձնակազմը մի քանի օր է լծվել է աշխատանքներին, այն է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ նախարարություններից գրանցում են ֆիզիկապես պատրաստված և ֆուտբոլի նկատմամբ սեր ունեցող աշխատակիցների, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին կառավարության աշխատակազմն ու տարբեր նախարարությունների ներկայացուցիչները միասին ֆուտբոլ խաղան: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հաղթող թիմին տրվելու է պատվոգիր ու գավաթ, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հավաքվելու են Ֆլորենց ռեստորանում` իրենց հաղթանակը նշելու:
Մեզ մնում է ավելացնել, որ կառավարական մակարդակով կայանալիք ֆուտբոլային այս հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հարապետյանին հրավիրելուց առաջ, լավ ծանր ու թեթև կանեք, որովհետև լրջագույն հարց է, թե նրա թիկնապահների ներկայության դեպքում քանիսը կարող են հայտնվել մոտակա հիվանդանոցներից մեկում: Այստեղ են ասել` «Սաղ պարերը պարել եք, մնացել էր սարի սմբուլը»:

No comments:

Post a Comment