Popular Posts

Saturday, September 8, 2012

Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ Ապարանի շրջանի ուխտատեղիներից մեկում հավաք է տեղի ունեցել

«Հրապարակի» տեղեկություններով, վերջին օրերին Աժ ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան նախաձեռնությամբ Ապարանի շրջանի ուխտատեղիներից մեկում հավաք է տեղի ունեցել: Դրան մասնակցել են ՀԱԿ անդամներ, ովքեր ընդհանուր առմամբ դժգոհ են Կոնգրեսի ներկա մարտավարությունից և հատկապես Լեւոն Զուրաբյանի` ՀԱԿ ղեկավարության կողմից ստացած աչք ծակող արտոնությունների փաստից: Ջհանգիրյանի նախաձեռնած հավաքում քննարկել են, այն հարցը, որ ճիշտ կլինի Կոնգրեսը հայտարարի իր մարտավարությունը փոխելու մասին, այլապես նախագահականի ժամանակ կարող են խայտառակ լինել: Այս հավաքում ուշագրավը թերևս այն է եղել, որ, ըստ թերթի աղբյուրի, մասնակցել են նաև ՀԱԿ-ը լքած «Հանրապետություն» կուսակցության անդամներ Սմբատ Այվազյանը, Ժորա Սափեյանը և Մուշեղ Սաղաթելյանը, իսկ դա հաստատում է այն խոսակցությունները, որ վերջիններս դուրս են եկել կուսակցությունից: Ժորա Սափեյանը թերթի հետ զրույցում հերքել է, որ ինքը և «Հանրապետությունից» նշված անդամները մասնակցել են նման հավաքի: Սափեյանն ասել է, որ այդ պահին իր հետ է նաև Մուշեղ Սաղաթելյանը, որի անունից նույնպես հերքում է տեղեկությունը: Փոխարենը հարցին, թե իրենք այցելո՞ւմ են «Հանրապետության» գրասենյակ և արդյո՞ք մասնակցում են կուսակցության գործերին, պատասխանել է. «Ոչ, ուղղակի գյուղաշխատանքներ են, այդ պատճառով երկար ժամանակ չենք կարողանում՝ գնալ գրասենյակ»:

No comments:

Post a Comment