Երեկվանից մեկնարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակային դատափետման և Հայաստանում տիրող իրավիճակի ողջ մեղքը նրա վրա բարդելու գործընթացը, որն իրականացվում Է Սերժ Սարգսյանի մերձավորների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով: Այսինքն, կարելի է ասել, որ վարչապետի դատափետման գործընթացն իրականացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Իշխանական քարոզչության պատասխանատուներն այս «օպերացիայի» միջոցով մի խնդիր են լուծելու. ԲՀԿ-ն սրտի ուզածի չափ կարող է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ` Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարությանը «քլնգելով», և որ ամենակարևորն է` երկրում տիրող խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն և մեղավորը դառնալու է Տիգրան Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի կրում ոչ մի պատասխանատվություն:
Ըստ այս սցենարի, փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզչության վերջում՝ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը միավորվելու են և հանդես են գալու որպես փրկիչներ ու միասնաբար Հայաստանն ազատելու են Տիգրան Սարգսյանի «բոբո» կառավարության ճիրաններից:

No comments:
Post a Comment