ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով պատգամավոր Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու համաձայնություն տալու մասին:
Ըստ լրատվամիջոցներին տրված տեղեկության, դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նշել է, որ. «դատախազության այս որոշումը, բնականաբար, ենթադրում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Վարդան Օսկանյանին, քանի որ գործող օրենսդրությամբ՝ պատգամավորը չի կարող գործում ներգրավվել որպես մեղադրյալ՝ առանց խորհրդարանի հավանության»: Տռուզյանը հավելեց, որ այս միջնորդագիրը չի ենթադրում Վարդան Օսկանյանին կալանքի տակ վերցնելու սանկցիա ստանալ:
No comments:
Post a Comment