Popular Posts

Saturday, September 8, 2012

Պալաչը սպասում է Ծառուկյանի քայլին


Ստորև ներկայացնում ենք Հանրապետական Արթուր Հարությունյանի` Ծառուկյանի սանիկ Պալաչի հետ թերթի հարցազրույցից մի հատված.
-Պարոն Հարությունյան, դուք, ի վերջո, Գագիկ Ծառուկյանի հետ հաշտվե՞լ եք, թե` ոչ: Տեղեկություններ կային, որ Գագիկ Բեգլարյանն է ձեզ հաշտեցրել, դուք ներողություն եք խնդրել ԲՀԿ նախագահից, բայց հիմա էլ այնպիսի տպավորության է, որ չեք հաշտվել:
-Ներողություն խնդրում են սխալ բանի համար: Եթե ես սխալ բան անեմ, ես կարող եմ դուրս գալ, հրապարակի մեջտեղը կանգնել, ներողություն խնդրել ու վատ չեմ զգա դրանից: Բայց ես սխալ բան չեմ արել, ես ներողություն ոչ մեկից չեմ խնդրել ու չունեմ խնդրելու: Իսկ ինչ վերաբերում է հաշտվելուն, մենք հաշտվել ենք, այո: Մենք ձեռք ձեռքի տվել ենք, շատ նորմալ իրարից բաժանվել ենք:
-Որտե՞ղ եք հանդիպել եթե գաղտնի չէ:
-Չէ, գաղտնիք չի, հանդիպել ենք Կոնյակի գործարանում:
-Գագիկ Բեգլարյանն է՞լ է ներկա եղել:
-Չէ, Գագիկ Բեգլարյանը ներկա չի եղել:
-Բայց ինքն է միջնորդ հանդիսացել չէ՞:
-Չէ, միջնորդ հանդիսանալու կարիք չկա, Գագիկ Բեգլարյանը ուղղակի ամեն ջանք չի խնայում, որպեսզի այս տրանսպորտի անհասկանալի վիճակն ինքը ուղղի:
-Լավ, հիմա, վւսստորեն, դուք հանդիպել եք, հաշտվել եք, բայց էլի ինչ-որ լարվածություն է նկատվում, բարեգործական ավտոբուսներն էլի կան, նաև տեղեկություն ստացանք, որ ձեր ֆուտբոլի ակումբն էլ եք փակել: Սա ինչպե՞ս հասկանանք: Այսինքն, խախտվե՞լ է ձեր պայմանավորվածությունը, ի՞նչ է տեղի ունեցել:
-Իմ կողմից ոչ մի բան չի խախտվել, կարճ եմ ասում:
-Փաստորեն, Ծառուկյանի կողմի՞ց է խախտվել:
-Ես ասում եմ` իմ կողմից ոչ մի բան չի խախտվել:
-Տեղեկություն կար, որ բարեգործական ավտոբուսները հանվել են գծից, մի քանի օր դրանք իսկապես չէին երևում, բայց հիմա նորից կան:
-Բարեգործական ավտոբուսները ոչ մի անգամ չեն հանվել, դրանք միշտ էլ աշխատել են և շարունակում են աշխատել, հակառակը` ավելի մեծ ծավալով:
-Փաստորեն, Ծառուկյանն է խախտել պայմանավորվածությունը:
-Դե, ես այդպիսի բան չասացի:
-Ձեր ընկերության վարորդները գործադուլ էին սկսել մի կերպ նրանց հանդարտեցրիք, հիմա էլի վնասով է աշխատում «Քինգ դե Լյուքսը»: Հիմա ի՞նչ եք անելու, այդպես շարունակելու եք համակերպվե՞լ այս ամենին:
-Շարունակում ենք, փորձում ենք համերաշխ հարցի լուծումը գտնել, ինձ թվում է` կգտնենք:
-Ո՞րն է այդ լուծումը, եթե ձեր հանդիպումից հետո ոչինչ չի փոխվել:
-Դե, հիմա ժամանակը ցույց կտա, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Մենք հաշտվել ենք, պարոն Ծառուկյանը խոստացել է աստիճանաբար մեքենաները հանի, չնայած հաշտվելուց հետո քանակը 7-ով ավելացրել է: Սպասում եմ իր խոստման կատարմանը:
-Մի պահ տեղեկություն եղավ, որ ձեր ընտանիքին ու մերձավորներին եք երկրից հանել և իրավիճակն այնպիսին է, որ կարող է արյունահեղություն լինի, իսկապես այդպես սրվա՞ծ էր վիճակը:
-Ես ոնց որ միշտ ասել եմ` մարդկանց մականունները հակառակ էֆեկտ են տալիս, ես արյունահեղության կողմնակից չեմ:
-Լավ, հիմա ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:
-Այս հարցը լուծվելու է շատ համերաշխ ճանապարհով, համենայնդեպս, իմ ձգտումն է, իմ տեսակետն է, որպեսզի լուծվի նորմալ, մարդկային ճանապարհով: Ես միշտ էլ ասել եմ` մարդիկ ուզում են հանգիստ ապրել, բոլորն էլ իրենց ունեցածը, աշխատածը հասցնեն վայելեն:
-Այսինքն, առայժմ գործադուլներ չե՞ն լինի:
-Գործադուլներ ընդհանրապես թույլ չեմ տա, որ լինեն:
-Խիստ հավաստի տեղեկություններ կային, որ դուք Աբովյանի քաղւսքապետի թեկնածու էիք առաջադրվելու, ինչո՞ւ չառաջադրվեցիք, և ինչո՜ւ Սերժ Սարգսյա-նը ձեր առաջադրման այդ «դաբրո» կոչվածը չտվեց:
-Նախագահի անունը պետք չի ստեղ տալ, որովհետև դա տեղին չէ, իմ իմանալով` նա առաջադրվելու «դաբրո» չի տալիս, դեմոկրատիա է, ով որտեղ ուզում է, առաջադրվում է:

-Ասենք թե`... բայց ինչո՞ւ չառաջադրվեցիք:
-Առայժմ նման մտադրություն չունեմ:
-Բայց ունեցել եք, չէ՞:
-Դե, իհարկե, որ ասեմ՝ չեմ ունեցել, սուտ է, բայց հետո մտքափոխվել եմ:
-Ինչո՞ւ:
-Երևի ժամանակը չի:

No comments:

Post a Comment