Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը առաջիկա ընտրություններն առաջարկեց վերածել նախագահական ընտրությունների: «Այս ընտրությունները նախագահական ընտրություններ են և վերջ»,- հայտարարեց նա` որպես երկրում ծառացած մի շարք մենաշնորհների դեմ միակ լուծում:
Արամ Սարգսյանը մենաշնորհները դասակարգեց երեք խմբի: Առաջինը ըստ նրա, իշխանության մենաշնորհն է: «Այս երկրում Սերժ Սարգսյանն է միայն որոշում, ինչ անել, ում շնորհավորել, ում գրքի շնորհանդեսին պիտի գնալ»: Գրքի շնորհանդեսի խոսքերը հավաքվածներն ընդհատեցին ծափողջյուններով:
Ըստ Արամ Սարգսյանի այս երկրում բացի իշխանությունից մենաշնորհվել է նաև քաղաքական և տնտեսական դաշտը, որի հետևանքով էլ նրա խոսքով` ժողովուրդը լքում է երկիրը: «Պաշտոնական տվյալներով վերջին մի քանի տարում Հայաստանից գնացել են 130 000 մարդ, որը հասկանալիորն իրական թվերը չեն: Հիմա նույն պետական տվյալներով ԼՂՀ-ում ապրում է հենց այդքան մարդ: Նշանակում է , որ մենք մեր կողքին կորցրել ենք մի ամբողջ ԼՂՀ»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը ցուցարարներին հիշեցրեց, որ նրանք պարտք ու պատասխանատվություն ունեն մարտի 1-ի զոհերի առաջ, հոկտեմբեևի 27-ին զոհված իր եղբոր առաջ, ուստի կոչ արեց հավքվածներին շարունակել հավաքվել այնքան, քանի դեռ պարտքը չեն վերադրաձրել: Իսկ որպես լուծում առաջարկեց իշխանական մենաշնորհը քանդել ժողովրդի միասնության մենաշնորհով:
No comments:
Post a Comment