Չորս տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները ծանրագույն հանցանք գործեցին՝ սկզբից գողանալով ընդդիմության ձայներն ու հաղթանակը, ապա նվիրեցին քաղաքական գարնան օր՝ գողանալով օրացուցային գարունը: Այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի հանրավաքում ելույթով հանդես եկած ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Վերջինս այս առնչությամբ հավելեց, որ գարնան ու ձնծաղկի այս օրը ստիպված ենք չորս տարի շարունակ նշել որպես ոճրագործության տարելից:
Այն Լևոն Զուրաբյանի խոսքով հատուցում է պահանջում : « Եվ մեր զոհերի հոգիների չեն խաղաղվելու, մինչև Հայաստանում ժողովրդավարություն չհաստատվի», և «Մարտի 1-ը» չդառնա ուրախության ու գարնան օր»:
Այն Լևոն Զուրաբյանի խոսքով հատուցում է պահանջում : « Եվ մեր զոհերի հոգիների չեն խաղաղվելու, մինչև Հայաստանում ժողովրդավարություն չհաստատվի», և «Մարտի 1-ը» չդառնա ուրախության ու գարնան օր»:
ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի ընդդիմությունը կարողանա ջարդել ընտրակեղծիքի և վերարտադրման գնացող իշխանության դիմադրությունը:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ առաջին անգամն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որ իշխանությունը ընտրությունների գնա այսքան անմխիթար վիճակում և չարաբաստիկ գործոնների պաշարով: Դրանք են՝ աղքատությունը , տնտեսական ազատ մրցակցության վերացումը, ամենօրա թանկացումները:
«2007 –ի հետ համեմատած, երբ Հայաստանի պարազիտային տնտեսությունը գոյատևում էր դրսից ստացված տրանսֆերտների հաշվին, այդ ժամանակ ապահովվեց ընդամենը 34 տոկոս ձայն: Ուրեմն պատկերացրեք նրանց վիճակն այսօր»:
Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների ըստ Լևոն Զուրաբյանի այսօր գործում է միացյալ հզոր ընդդիմություն, ի դեմս ՀԱԿ-ի, որն ի վիճակի է կազմակերպել ժողովրդի դիմադրությունը ռեժիմի դեմ և վերահսկել ընտրությունների ընթացքը:
Լևոն Զուրաբյանն այս առնչությամբ հավելեց՝ «մեկուսացնենք հիմնական ընտրագողին, համատեղ ճակամտարտ տանք»:
Բանախոսը նաև նշեց, որ սա է պատճառը, որ ՀՀԿ-ն դիմում է իր խոսքով՝ նախադեպը չունեցող քայլի՝ առաջին տեղում դնելով Սերժ Սարգսյանին:
Բանախոսը նաև նշեց, որ սա է պատճառը, որ ՀՀԿ-ն դիմում է իր խոսքով՝ նախադեպը չունեցող քայլի՝ առաջին տեղում դնելով Սերժ Սարգսյանին:
«Նպատակն այն է, որ գոտեպնդեն բարոյազրկված սեփական թիմին, որ նախագահական իշխանությունը կանգնած է իրենց թիկունքին, և որ նա դիտարկում է այս ընտրությունները որպես իր նախագահական ընտրության երկարացման գործիք»,-ասաց Լևոն Զուրաբյանը: Վերջինս կոչ արեց այսօրվանից մայիսի վեցի ընտրությունները համարել սկսված:
Լևոն Զուրաբյանը նաև բոլորին այս «սրբազան պատերազմում զինվորագրման կոչ է անում և հավելում, որ ոչ մեկը անգործ չմնա և հանուն Հայաստանի ժողովրդավարական ապագայի միանա իշխանության դեմ սրբազան պատերազմին:
No comments:
Post a Comment