Popular Posts

Thursday, March 1, 2012

Մեր նպատակը հաղթելն է և մենք ի վիճակի ենք սա անել. Ստեփան Դեմիրճյան


Շարունակաբար կեղծվող ընտրությունները, իշխանությունն ամեն գնալով պահպանելու մոլուցքը հանգեցրեցին «Մարտ 1»-ի իրադարձություններին, այս մասին Ազատության հապարակում Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքի հանրհավաքին իր ելույթում ասաց Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյան։
Նրա խոսքով՝ հետագայում ամեն ինչ արվեց, որպեսզի «Մարտի մեկի» գործը կոծկվի, և եթե 2004-ի ապրիլին ծեծվեցին նախագահական ընտրությունների վստահության հանրաքվե պահանջող ցուցարարները, ապա 2008թ. մարտի մեկին թափվեց խաղաղ ցուցարարների արյունը և երկրում արտակարգ դրություն հայտարարվեց:
««Մարտի 1-ի» էջը փակված չէ, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել այս սպանդն իրականացնողները», ասաց Ստեփան Դեմիրճյանը և հավելեց, որ Հայաստանի ժողովուրդը իշխանության փոփոխության հույսը մշտապես կապել է նախագահական ընտրությունների հետ և մշտապես հաղթել է այդ ընտրություններում:
Սակայն սա չի նշանակում, որ պետք է չկարևորվի խորհրդարանական ընտրությունների դերը: Ավելին՝ Ստեփան Դեմիրճյանը վստահ է, որապագա Աժ-ում ՀԱԿ–ն այնպիսի ներկայացվածություն է ունենալու, որ դրանով էապես փոխվելու է քաղաքական մթնոլորտը երկրում, և նախադրյալներ են ստեծվելու նախագահական ընտրությունների համար»:
«Մեր նպատակը սոսկ մասնակցելն ու ներկայացված լինելը չէ, մեր նպատակը՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է, երկիրն այս համակարգից դուրս բերելն է»,-հայտարարեց ՀԺԿ նախագահը՝ հավելելով. «Մոբիլացնե՛նք մեր ուժերը, հաղթե՛նք, վարեդարձնե՛նք , ժողովրդին իշխանությունը, Մենք ի վիճակի ենք սա անել»:
Մինչ ՀԺԿ նախագահին ձայն տալը հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը կրկնեց արդեն իսկ հնչած գնահատականները, որ մարտի մեկին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունումն առաջին ընթերցմամբ սրբապղծություն է:
Նա նաև նշեց, որ նրանով, որ այս օրենքով իրավունք է տրվում բանակն օգտագործել ներքաղաքական գործընթացներում, տարածաշրջանում ամենամարտունակ Հայաստանի բանակը վերակերպում է «տարածաշրջանում սեփական ժողովրդի դեմ մարտնչող ամենամարտունակ բանակի, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, դե ֆակտո արեց ՀՀ երկորդր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ դե յուրե անում է Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ այս օրենքը մի իրավիճակ է ստեղծելու, երբ հետագայում բանակ զորակոչվող որդուն հայրը որպես պատգամ ասի. «Եթե հրամանատարդ քեզ ասի, որ կրակիր սեփական ժողովրդի վրա , դու ուրեմն զենքդ կուղղես նրա դեմ, ումից բխում է այդ հրամանը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հակառակը, պատգամ կտա պաշտպանել այն հրամանատարին, ով կհրամայի պաշտպանել սեփական ժողովրդին, սեփական պետականությունը:

No comments:

Post a Comment