Մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին այս պահի դրությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն է հայտնել 31 տեղական հասարակական կազմակերպություններ և 3 միջազգային կազմակերպություն: Միայն տեղական հասարակական կազմակերպությունների կողմից ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 16 451 դիտորդ: Իսկ թե միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրը որքան դիտորդ է ներկայացնելու, կայքում նշված չէ:
Այդ 3 միջազգային կազմակերպություններն են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԽԽՎ–ը (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը:
Տեղական հասարակական կազմակերպություններից ամենաշատ դիտորդներով է հանդես գալու «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն, իսկ ամենաքիչը՝ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»-ը՝ 5 դիտորդով:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը կիրականացվի կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կկատարվեն մինչև ապրիլի 26-ը ներառյալ:

No comments:
Post a Comment