Popular Posts

Sunday, April 15, 2012

Ուկրաինայում հայտնի գործարարի են սպանել


Այսօր ժամը մոտ 18:00-ին, Դնեպրոպետրովսկի Գոգոլի փողոցում, սպանվել է հայտնի ուկրանացի գործարար, «Սպարտա» ֆինանսա-արդյունաբերական խմբի փոխնախագահ Գենադի Ակսելրոդը, հաղորդում է Корреспондент.net պարբերականը:
Նրա սպանությունը իրականացվել է 2 քիլլերների կողմից, որոնք տեղաշարժվել են հեծանիվներով:
Պարբերականի հաղորդմամբ, գործարարը սեփական ավտոմեքենայով մոտեցել է իր տանը և սպասել ավտոմատ դարպասների բացվելուն: Այդ պահին նրա ավտոմեքենային են մոտեցել 2 հեծանվորդներ, ովքեր մի քանի անգամ կրակել են, այդ թվում և մեքենայի դիմապակուն:
Վիրավորված Ակսելրոդը դուրս է եկել ավտոմեքենայից և փախել դեպի Մարքսի պողոտա: Այդ ժամանակ, մարդասպաններից մեկը նրան հեծանիվով հասել է և ստուգողական գնդակ պարպել գործարարի գլխին, որից հետո երկու հեծանվորդները թաքնվել են դեպքի վայրից:

No comments:

Post a Comment