ԵՄ ղեկավարությունը ողջունում է Բելառուսի ընդդիմության առաջնորդներ Դմիտրի Բոնդարենկոյի և Անդրեյ Սաննիկովի ազատ արձակումը, իսկ երկրի ընդդիմադիր մամուլի վարկածով, իշխանությունները հենց այդ նկատառումով էլ ազատ են արձակել վերջիններիս, քանի որ ամսվա վերջին, Եվրախորհուրդը պատժամիջոցների նոր փաթեթը պետք է քննարկի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես ողջունում եմ լուրն այն մասին, որ նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովը և նրա քարոզարշավի կազմակերպիչ Դմիտրի Բոնդարենկոն այժմ ազատության մեջ են և կարող են միանալ իրենց ընտանիքներին ու ընկերներին»,- ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ:
Քեթրին Էշթոնը բելառուսական այդ ընդդիմադիր գործիչներին ժողովրդավարական և եվրոպական Բելառուսի համար անդուլ աշխատանքի և նվիրվածության խորհրդանիշներ է անվանել:
«Կոչ եմ անում Բելառուսի իշխանություններին անվերապահորեն ազատ արձակել մնացյալ բոլոր քաղբանտարկյալներին և վերացնել քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման բոլոր սահմանափակումները: Դա, անկասկած, կնպաստի ԵՄ–ի և Բելառուսի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջ գնալուն»,- հայտարարել է Քեթրին Էշթոնը:
Հիշեցնենք, որ երեկ, Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահի թեկնածու Անդրեյ Սաննիկովը Վիտեբսկի շրջանի կալանավայրից ազատ էր արձակվել նախագահ Լուկաշենկոյի հրամանով: Իսկ այսօր ազատ էր արձակվել նրա քարոզարշավի կազմակերպիչը` Դմիտրի Բոնդարենկոն:
Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի նախկին մրցակցին և նրա քարոզարշավի կազմակերպչին դատարանը մեղավոր էր ճանաչել 2010թ. դեկտեմբերին Մինսկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ և 5 տարի ազատազրկման էր դատապարտել:
Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի նախկին մրցակցին և նրա քարոզարշավի կազմակերպչին դատարանը մեղավոր էր ճանաչել 2010թ. դեկտեմբերին Մինսկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ և 5 տարի ազատազրկման էր դատապարտել:
No comments:
Post a Comment