Թուրքիայում կայացել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրաքի փոխնախագահ Թարիք Հաշիմիի հանդիպումը, հայտնում է TRTRussian-ը:
Լրագրողների մուտքն արգելվել է: Դռնփակ հանդիպումը տևել է մոտ 1 ժամ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Իրաքում տիրող ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ:
Հաշիմին Էրդողանին տեղեկացրել է նաև մինչ Թուրքիա այցն ունեցած հանդիպումների մասին:
No comments:
Post a Comment