Popular Posts

Sunday, April 15, 2012

Օսական առաջին վաշտը սկսեց ծառայությունը ռուսական ռազմաբազայում


Հարավային Օսիայում այսօր կայացել է օսական առաջին վաշտի երդման արարողությունը, որը ծառայություն կիրականացնի երկրի ռուսական ռազմաբազայում, հայտնում է vz.ru-ն:
Ռուսական բազայի կազմավորումից անմիջապես հետո ձևավորվեց նաև Հարավային Օսիայի քաղաքացիներից կազմված վաշտ, որոնք համարվում են նաև ՌԴ քաղաքացիներ:
Հարավային Օսիայի զինված ուժերի լխավոր շտաբի պետ, գեներալ- մայոր Տամարլան Ցարիտովի խոսքով` գոյություն կունենա նմանատիպ 3 վաշտ, որոնք կկազմավորեն «օսական գումարտակ»:
Վրաստանն ավելի վաղ դեմ էր արտահայտվել Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև նման ռազմական համագործակցությանը:
Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազան հիմնվել է 2008թ.-ի ռուս- վրացական պատերազմից հետո, երկկողմ պայմանավորվածության հիման վրա:

No comments:

Post a Comment