Popular Posts

Sunday, April 15, 2012

Հնարավոր է՝ Հունգարիան Եվրամիությանը դատի տա Եվրոպական դատարանում


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը կարող է Եվրամիության դեմ  Եվրոպական դատարան հայց ներկայացնել, քանի որ երկրի վարկավորման համար քաղաքական պայմաններ են առաջադրվում: Օրբանը հայտարարել է, որ ԵՄ-ն շանտաժով է զբաղվում:
Հունգարիան Արժույթի միջազգային հիմնադրամից և ԵՄ-ից 15-20 մլրդ եվրոյի վարկ էր խնդրել դեռ 2011թ. նոյեմբերին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ երկրի արժույթը եվրոյի հարաբերությամբ իջել էր իր պատմական նվազագույն մակարդակին, իսկ Հունգարիայի համար վարկավորման արժեքը` հակառակը կտրուկ աճել էր: Մինչ այժմ վարկավորման հարցը չի լուծվել:
ԱՄՀ-ում և ԵՄ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ դեմ չեն վարկ տրամադրելուն: Օրբանը շեշտում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը որոշում է կայացրել Հունգարիային` առանց հավելյալ տնտեսական պայմանների վարկ տրամադրելու վերաբերյալ, սակայն ԵՄ-ում մտածում են, որ նախքան գումար տալը պետք է Հունգարիային պարտավորեցնել որոշ բարեփոխումներ իրականացնել, մասնավորապես` դատական համակարգում:

No comments:

Post a Comment