Popular Posts

Sunday, April 15, 2012

Վրաց պատրիարքը բարձրացրել է երկրում բարձր հարկերի ու խաղատների խնդիրը


Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը Սուրբ Հարության տոնին նվիրված իր ուղերձում (ուղղափառներն այսօր են նշում Զատիկը) հայտարարել է, որ «չնայած երկրում զարգացման որոշակի առաջընթացին, բնակչության մեծ մասը սոցիալապես պաշտպանված չէ», հայտնում է vz.ru-ն:
«Երկրում ազգային արտադրության և փոքր ու միջին բիզնեսի ցուցանիշները ցածր են, շուկայում գերիշխում է ներկրված արտադրանքը, անիրական բարձր են վճարները, այդ թվում` կոմունալ»,- ասել է պատրիարքը:
Նա կոչ է արել ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կնվազեցնեն հարկերը, հատկապես` գյուղատնտեսության ոլորտում: Պատրիարքը կոչ է արել աջակցել գյուղացիներին էկոլոգիապես մաքուր արտադրանք տալ:

Պատրիարքը նշել է, որ «եթե այս ամենն արվի, ապա շուտով առաջընթացն ակնհայտ կլինի:
«Մարդկանց մոտ կրկին կառաջանա աշխատելու ցանկություն»,- ասել է նա:
Ըստ Վրաց պատրիարքի` երկրում ոչ միայն թափ է առնում, այլև քարոզվում է «ճչացող մտածելակերպը», որն ազդում է «մարդու անասնական ցանկությունների վրա»:
«Սա իրական ազատության հակապատկերն է»,- ասել է նա:
Այս առումով Իլիա Երկրորդը նշել է, որ Թբիլիսիի կենտրոնում` Պատրիարքարանի կողքին, կառուցվել է «Բուդա բար», խաղատուն: Նա ընդգծել է, որ նմանատիպ օբյեկտները շատ քաղաքակիրթ երկրներում կամ արգելված են, կամ գտնվում են ուսումնական ու կրոնական հաստատություններից հեռու:

No comments:

Post a Comment