Popular Posts

Sunday, April 15, 2012

Խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանը


Հարավ-արևմտյան Ա1 թաղամասի Սվաճյան 37 հասցեում թիվ 7 ընտրատարածքի Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտում են նույն ընտրատարածքում առաջադրված Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը: Այս մասին հաղորդում են Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները և տեղեկացնում, որ երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հետ միասին նամականեր էին բաժանում ընտրողներին:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նշեց, որ ՀՀԿ ներկայացուցիչները քաշքշել են նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդներին, ինչի մասին արդեն համապատասխան հաղորդում է տրված իրավապահ մարմիններին: 

No comments:

Post a Comment