«Հայ ազգային կոնգրես» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերությունները ոչ թե ջերմացել են, այլ գործնական բնույթ են կրում: Tert.am-ի հետ զրույցում նախկին զինդատախազ, ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել, այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են պայքարելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման և ժողովրդի քվեի պահպանման հարցում, այդ թվում նաև «Բարգավաճ Հայաստան»-ի հետ:
ԲՀԿ- ՀՀԿ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները, որոնք իբր կարող են ՀԱԿ-ի համար շահեկան լինել, Գագիկ Ջհանգիրյանը մեծ նշանակություն չի տալիս, քանի որ հստակ չի կարող ասել, թե լարվածությունն իրական է, թե արհեստական. «Ես ՀԱԿ-ի ներկայացուցիչ եմ, ինչ իմանամ, ավելի ճիշտ կլինի, այդ հարցն ուղղեք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանը նույնիսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանությունից հետո ԲՀԿ-ի հասցեին հնչեցված հայտարարություններից անգամ չի կարող ենթադրություններ անել:
«Ցավոք Գյումրին դարձել է հանցավորության գոտի, և ցավում եմ, որ այդ հանցավորության մեջ ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաններ, նրանց հարազատներն ու զավակները և այլն: Ես՝ որպես իրավաբան, նախկին զինդատախազ, դատապարտում եմ այդ ամենը, մնացածը գործող իշխանության խնդիրն է, մենք հանցավորության բացահայտման և մեղավորներին պատժելով առայժմ չենք զբաղվում»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանը չի կարող ենթադրել, թե ինչ ավարտ կարող է ունենալ Գյումրիում այս իրադարձությունը, սակայն նկատեց, որ եթե մեղավորներին ժամանակին բռնեն և պատժեն, հանացագորշություններ չեն շարունակվի:
«Բայց որ մարդը տեսնում է, որ ինքն անպատիժ է, կամ ծանր հանցագործություն է կատարում, բայց մի քանի ամիս հետո հայտնվում է ազատության մեջ, իհարկե կգորշեն նոր հանցագործություններ»,- ասաց նա:
Վարդան Ղուկասյանի` ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած հայտարարությունները Գագիկ Ջհանգիրյանը չի կարող որակել որպես օբյետիվ. «Իր աղջկա նշանածը պետք է լիներ, գուցե և սուբյեկտիվ տվյալների հիմք ունենա նրա հայտարությունը, հանգամանքներին ծանոթ չեմ, իսկ ես հարգում եմ իմ մասնագիտությունը և բախտագուշակ չեմ»,- ասաց նա:
No comments:
Post a Comment