Popular Posts

Sunday, April 15, 2012

Տալիբները հայտարարում են Քաբուլում նախագահական պալատի գրոհի մասին


«Տալիբան» շարժման ղեկավարությունը հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի մայրաքաղաքային պալատի վրա հարձակման մասին, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` հղում կատարելով աֆղանստանյան տալիբների ներկայացուցիչ Զաբիբուլա Մուջահիդին (Zabihullah Mujahid):
Աֆղանստանի իշխանությունները նախագահական պալատի վրա հարձակման մասին չեն հաղորդում:
Խոսելով հարձակման մասին, Մուջահիդը հայտարարել է, որ կատարվածը «Տալիբան» շարժման գարնանային հարձակողական գործողության սկիզբն է: Թե ինչով է ավարտվել նախագահական պալատի գրոհը, տալիբների ներկայացուցիչը չի հաղորդում:
Իր հերթին Աֆղանստանի ՆԳՆ-ն կարծում է, որ մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում գտնվող դիվանագիտական թաղամասում` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների մոտակայքում իրականացված ահաբեկչությունը կազմակերպել է «Տալիբան» շարժման հետ կապված ահաբեկչական «Հականի ցանցը» , ըստ «ՌԻԱ նովոստիի», նման հայտարարություն է արել նախարարության ներկայացուցիչը:
«Դեռ վաղ է վերջնական եզրահանգումների համար, սակայն դատելով գործողությունների տեսակից, կարելի է եզրակացնել, որ գործ ունենք Հականիի հետ», - ասել է նա լրագրողներին:
Նա հայտարարել է, որ ահաբեկիչների հարձակումը հնարավոր է եղել հետ մղել երկրի ծայրամասերում, սակայն դրանք շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական հատվածում:

No comments:

Post a Comment