Popular Posts

Tuesday, May 8, 2012

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը` ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՌԴ արտաքին քաղաքական կուրսի իրագործման միջոցառումների մասին» հրամանագիրը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն ԱՊՀ տարածքում բազմակողմանի համագործակցության ու ինտերգրման գործընթացների զարգացումն է: Հրամանագրով նախատեսվում է ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին կառույցի արագ արձագանքման մեխանիզմներն ու կազմակերպության խաղաղարար պոտենցիալը:

Փաստաթղթում խոսվում է Մերձդնեստրի ու ԼՂ խնդիրների մասին: Հրամանագրով նախատեսվում է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահող երկրների հետ` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների 2009-2011թթ. արված համատեղ հայտարարություններում նշված սկզբունքների հիման վրա:

 
Մերձդնեստրի հատուկ կարգավիճակի հստակեցման ժամանակ պետք է առաջնորդվել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու չեզոք կարգավիճակի սկզբունքներով:

Հրամանագրում առանձին կետ է նվիրված Աբխազիային ու Հարավային Օսիային: Նախագահն արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում է «ակտիվորեն նպաստել Աբխազիայի և Հարավային Օսիայի` ժամանակակից ժողովրդավարական պետությունների կայացմանը:

No comments:

Post a Comment