Popular Posts

Tuesday, May 8, 2012

Նոր կոալիցիայի մասին քննարկումներ չկան, Գալուստ Սահակյանն էլ ԲՀԿ-ին չի տեսնում ընդդիմությունում


Ազգային ժողովում ապագա կոալիցիայի մասին Հայաստանի հանրապետական կուսակցությունում քննարկումներ չեն տարվում, այս մասին ասաց ՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

ըստ «168 ժամ» օրաթերթի տեղեկությունների՝ ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները սկսել են քննարկել, թե հաջորդ ԱԺ-ում ո՞ր ուժերը պետք է կոալիցիա կազմեն և ո՞ր ուժերը մնան որպես ընդդիմություն:
Հնարավոր կոալիցիայի երկու տարբերակներն են շրջանառվում՝ ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» և ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ:

Ի պատասխան մեր այն հարցի, թե անձամբ Գալուստ Սահակյանը ո՞ր տարբերակին է հակված, վերջինս ասաց.« Էս պահին հնարավոր չի էլ ասել, նայած թե ի՞նչ ծրագիր ենք դնում, ի՞նչ լուծումներ ենք տեսնում, կքննարկենք, որոշումներ կկայացնենք»:

«Չեմ կարծում, թե՝ «Բարգավաճ Հայաստանին» տեսնու՞մ է ընդդիմադիր դաշտում, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ «168 Ժամ» օրաթերթի նույն հրապարակման մեջ նշվում է, որ ՀՀԿ-ում փորձում են հասկանալ, թե նախագահական ընտրություններից ամիսներ առաջ որքանո՞վ է նպատակահարմար 36 մանդատ ձեռք բերած և ֆինանսական հզոր ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու տարբերակը:

Նաև Հանրապետականն է անիմաստ համարում պատասխանել այն հարցին, թե ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս կազմելու դեպքում, պե՞տք է ավելացվեն ԲՀԿ նախարարական պորտֆելները, հաշվի առնելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ն այս ընտրությունների արդյունքում ավելի մեծ թվով է մտնում խորհրդարան՝ նախկինի համեմատությամբ իր մանդատների թիվը ավելացրել է 11-ով:

Ինչ վերաբերում է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի անձին առնչվող հարցին, թե ո՞ւր է գնալու Հովիկ Աբրահամյանը՝ գործադի՞ր, թե՞ օրենսդիր, ապա ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ դրանք բոլորը վերլուծությունների արդյունք են և հավելեց.«Բայց այն, որ Հովիկ Աբրահամյանը լուրջ դերակատարում կունենա էդ ամբողջ ընթացքում՝ բնական եմ համարում»:

No comments:

Post a Comment