Popular Posts

Tuesday, May 8, 2012

Պուտինը Մեդվեդևին նշանակել է ՌԴ վարչապետ


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը րոպեներ առաջ ստորագրել է նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Մինչ հրամանագրի ստորագրումը, Մեդվեդևի թեկնածության հարցը քննարկվել է Պետդումայի արտահերթ նիստում, որից հետո կայացել է քվեարկությունը: Նա ստացել է 299 պատգամավորների աջակցությունը` անհրաժեշտ 226-ի փոխարեն: Նրան դեմ են քվեարկել 144 խորհրդարանական:

Քվեարկությունից հետո, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ստորագրել է համապատասխան որոշումն ու ուղարկել նախագահին:

No comments:

Post a Comment