Popular Posts

Monday, May 7, 2012

Սեյրան Օհանյանը վարչապետ, իսկ Վովա Գասպարյանը՝ Պաշտպանության նախարա՞ր



ԱԺ ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի համար հաջորդ կարևորագույն հարցը գործադիրի պորտֆելների բաշխումն է: Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ այսօր ՀՀԿ որոշ շրջանակներում քննարկվում էր կառավարության մի քանի առանցքային պաշտոններում նոր նշանակումների հարցը:

Մասնավորապես խոսվում էր վարչապետի, և ուժային կառույցների ղեկավարներին փոխելու մասին: Ըստ ՀՀԿ-ի այդ շրջանակում պտտվող լուրերի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կդառնա վարչապետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կնշանակվի պաշտպանության նախարար, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կստանա ոստիկանապետի պաշտոնը:

No comments:

Post a Comment