«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն կարծիք հայտնեց, որ ըստ տրամաբանության՝ հաջորդողը պետք է ավելի լավ լինի թե՛ ընտրությունների, թե՛ իրականացվող ծրագրերի, թե՛ տնտեսական քաղաքականության առումով, առավել ևս, որ բոլոր քաղաքական ուժերն էլ գոհ չէին սոցիալ-տնտեսական իրավիճակից:
«Ենթադրում եմ, որ մենք ռեզերվներ ունենք, և նոր իշխանություններն էլ, ամենայն հավանականությամբ, պետք է մոբիլիզացնեն ուժերն ավելի ցանկալի արդյունքի հասնելու համար: Մեր անցած ճանապարհը թույլ է տալիս ասել, որ մենք նաև խոցելիություն ունենք, և չեմ համարձակվում այս պահին գերադրական բաներ բարձրաձայնելու»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Նրա կարծիքով՝ նոր խորհրդարանում կոալիցիա կազմելու հավանականությունը բավականաչափ մեծ է, իսկ կոալիցիան ինքնանպատակ չէ, այլ՝ ծառացած խնդիրների կոլեգիալ լուծման միջոց: «Այդտեղ ԲՀԿ-ն իր պատասխանատվությամբ, իր պատրաստակամությամբ բավականաչափ մակարդակ ունի, և կոալիցիոն սկզբունքով ընդհանուր գործունեություն իրականացնելը միայն դրական կարող է լինել մեր երկրի համար: Իսկ թե հետագա ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ քաղաքական ուժերի միջև, չեմ կարող ասել»:
Ցանկացած առողջ, ողջամիտ մոտեցում պահանջում է, որ ով կարող է ավելի լավ բան անել, պետք է անպայման անի: Որովհետև սա առանձին մարդկանց կամ առանձին դեպքերի համար չի, սա մեր երկրի համար է: Այդ առումով ես ուզում եմ մտածել, որ ԲՀԿ-ն ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ է հանուն երկրի զարգացման կրել պատասխանատվություն, ինչպիսին այս պահին քաղաքական առումով կարող է և հնարավոր է վստահվի նրան:
Հաշվի առնելով նախորդ փորձը՝ ՀՅԴ-ն, ըստ էության, մակարդակ ունեցող քաղաքական ուժ է, և այս ժամանակահատվածում բոլորս նկատել ենք, որ նրանք իրենց պատասխանատվությունը կատարել են:

No comments:
Post a Comment