Բրազիլիայում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը բրազիլացի պաշտոնակցի հետ քննարկել են երկու երկրների միջև ռազմական կապերն ամրապնդելու շուրջ հարցեր. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Սան Պաուլոյում կայացած հանդիպման ընթացքում երկու նախարարները «երկու երկրների ռազմական արդյունաբերությունը զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման մասին» համաձայանագիր են ստորագրել:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նախարար Յըլմազը Բրազիլիա է մեկնել, որտեղից հոտե ժամանելու Չիլի և հանդիպելու է այդ երկրի պաշտպանության նախարար Անդրես Ալլամանդի հետ:
Թուրք նախարարի այցը Հարավային Ամերիկա կտևի մինչև մայիսի 12-ը:
No comments:
Post a Comment