«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը չի կարծում է, որ արտահերթ ընտրությունների պահանջը հերթականնրով փոխարինելը ՀԱԿ-ում կարող է պառակտման հիմ ք դառնալ: «Պառակտման կգնան այն ուժերը, որոնք ինչ-որ սպասելիքներ ունեն: Մեր կուսակցությունը 14 տարի պայքարում է գործող ռեժիմի դեմ և մեկ խնդիր ունի` երկիրն ազատել այս ռեժիմից, մենք ուրիշ խնդիր չունենք: Կարղ եմ կոնկրետ պատասխանել միայն մեր կուսակցության մասով: Մեր մասով պառակտումը բացառված է, իսկ ուրիշների մասով չեմ կարող ենթադրել»,- նկատեց Մակեյանը`միաժամանակ նկատելով, որ չի կարծում` կգտնվեն ուժեր, որոնք հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ին կարող են պառակտման տանել:
Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով, Հայ ազգային կոնգրեսը հերթական ընտրությունների մասին կոնկերտացում չի արել, և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի ասել է, որ չի բացառում` զարգացումները տանեն հերթական ընտրությունների: Այսինքն` բոլոր դեպքերում քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն ամեն տեսակ զարգացումների: «Կոնգրեսը, մասնավորապես, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ եթե «բանը հասավ» նույն մթնոլորտին, նույն սափարգլուխներին և օրենսդրական թերություններին, ապա ամեն ինչ շատ բարդ է լինելու: ՀԱԿ-ը պետք է անի ամեն բան, որպեսզի ընտրությունները կամ հերթականի չհասնեն կամ էլ հասնելու դեքում փոխվեն այն բոլոր սողանքերը, որոնցով վերջին տարիներին ռեժիմը կեղծել է ընտրությունները»,-ամփոփեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ընթացքում չէր բացառել, որ չի բացառում` զարգացումները տանեն հերթական ընտրությունների
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ընթացքում չէր բացառել, որ չի բացառում` զարգացումները տանեն հերթական ընտրությունների
No comments:
Post a Comment