Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 7–ին Թբիլիսի կատարած այցի ժամանակ «ընդդիմացել է» Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին քննադատելու ու կշտամբելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշավիլիի փորձերին։ Այս մասին հաղորդում է ռուսական Vz.ru կայքը՝ վկայակոչելով վրացական «Ասավալ Դասավալի» պարբերականի հրապարակումը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Սարկոզիին հրաժեշտ տալու ժամանակ, երբ կենացներ են ասվել Ֆրանսիայի, ինչպես նաև Սարկոզիի ապագա երեխայի առողջության մասին, Սաակաշվիլին «երկու անգամ փորձել է խոսել Վլադիմիր Պուտինի մասին ու կշտամբել է նրան»։
Դրան ի պատասխան՝ Սարկոզին երկու անգան «կանգնեցրել է» Սաակաշվիլիին՝ կոչ անելով դադարել կշտամբել Ռուսաստանի վաչապետին։ Թերթի տվյալներով՝ Սարկոզին նաև զգուշացրել է, որ Եվրոպայի համար «անընդունելի է» լինելու 2013թ. լիազորությունների (նախագահի) ժամկետը լրանալուց հետո իշխանության ղեկին մնալու Սաակաշվիլիի փորձը։
Թերթի տվյալներով՝ Սաակաշվիլին ասել է, թե նման մտադրություն չունի։
No comments:
Post a Comment