Popular Posts

Wednesday, October 5, 2011

Քոչարյանի առաջադրման երեք տարբերակ

«168 ժամ»-ը գրում է. «Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի շրջանակում քննարկվում են առաջիկայում նրա՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մի քանի տարբերակներ:

Նախ` Ռ. Քոչարյանը կարող է գլխավորել իրեն սատարող որևէ կուսակցության համամասնական ցուցակ: Տվյալ դեպքում այդ կուսակցությունը կարող է լինել «Բարգավաճ Հայաստանը», երկրորդ տարբերակի դեպքում նա, հնարավոր է` գլխավորի որևէ նախընտրական դաշինքի համամասնական ցուցակ: Այս դեպքում արդեն հավանական է համարվում ԲՀԿ, ՀՅԴ, Գուրգեն Արսենյանի գլխավորած ՄԱԿ-ի և այլ կուսակցությունների դաշինքը»,- ապա թերթը հավելում է.

«Հիշեցնենք, որ Գ. Արսենյանը նույնպես ակնարկել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Եվ երրորդ տարբերակն այն է, որ Ռ. Քոչարյանը անմիջականորեն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին, այլ անուղղակիորեն կղեկավարի իրեն սատարող ուժերի մասնակցությունը: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ 2013թ. նախագահական ընտրությունների ելքը, այդ թվում՝ և դրան Ռ. Քոչարյանի մասնակցության հնարավորությունը, որոշվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Եթե երկրորդ նախագահին սատարող ուժերը կարողանան հաջորդ խորհրդարանում գգալի տեղեր ապահովել, ապա Ռ. Քոչարյանը նախագահական ընտրություններում կառաջադրվի»:

No comments:

Post a Comment